-Նկատել եք մոտ օրերս հեռացվել են Դավթաշենի կամրջի ծայրերում առկա "առավելագույն արագության սահմանափակում 40" ճանապարհային նշանները, քանի որ հասկացան, որ անիմաստ է այդ նշանները չորս ամիս օգտագործելու համար (01 դեկտեմբերից 31 մարտ) պահել ողջ տարի:
-Ավետիսյանից Սարալանջի պողոտա տանող այսպես կոչված "թազա ճամփա"-ի վրա այսօր նկատել եմ երեք հատ ստոլբա` վրան երկուական ճանապարհային նշաններով, որոնք ծածկված էին կտորով (մեշոկով), այսինքն` շուտով դրանց "բացումը" կլինի: Ոնցոր թե դրանցից մեկը "առավելագույն արագության սահմանափակում 50" ճանապարհային նշանն էր, եթե այդպես է, ապա ճիշտ է, քանի որ այդտեղ` հենց այդ մայթին շատ մոտ, կան բնակելի շենքեր:
-Ինչպես շատերդ եք նկատել, քաղաքում հայտնվել են նարնջագույն գույնով ներկված հետիոտնային անցումներ (զեբռա): Այս նարնջագույն գունավորումը արդյոք որևէ բան նշանակում է զեբռայի պարագայում? (Միգուցե այդ գույնը վարորդների տեսանելիությունն է բարձրացնում?)
Էջանիշներ