Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
keyboard (17.01.2012)
Զարմանալու բան չկա, լրագրողներին բնորոշ է:
Բարև Ձեզ
Օրվա լուր (Հայլուր):
Առ այսօր տեսախցիկներով արձանագրված ռեկորդային ամենամեծ արագությունը կազմել է 180կմ/ժ, Արշակունյաց փողոցի վրա:
Բարև Ձեզ
Vaio (17.01.2012)
Էս ոճի դեպք հիշում եմ, ռուսական ալիքներից մեկով նայում էի (ДТВ-ով էր կարծեմ), МКАД-ով երթևեկելու ժամանակ արձանագրվել էր կատաստրոֆիկ բարձր արագությամբ երթևեկող (կոնկրետ չեմ հիշում ինչքան) մոտ 280-300կմ/ժ արագությամբ ռուսական ՎԱԶ մակնիշի ավտոմեքենա: Փոստով տեղեկացել էր ավտոմեքենայի վարորդը և հումորով ընդունել, մտածելով, թե սա розыгрыш է, բայց հետո հասկացել է, որ լուրջա ու դիմել էր դատարան, թե էս ճանապարհային արագաչափը "տաքություն ունի", ոնց կարա ռուսական ավտոն 300կմ/ժ արագություն բացի... Վերջը... Դանդաղեցված կադրի վրա պարզ է դարձել, որ էտ ռուսական ՎԱԶ մակնիշի ավտոմեքենայի կողքով` հարևան երթևեկելի գոտիով ընթացել է լամբորգինի մակնիշի ավտոմեքենա, ի դեպ այդ ավտոմեքենայի համարանիշը հնարավոր չի եղել որոշել. բարձր արագության պատճառով ֆոտոխցիկը ի վիճակի չի եղել ֆոկուսի բերել համարանիշը` թվերը:
Բարև Ձեզ
keyboard (17.01.2012)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես արդեն 4-րդ ամիսն է առանց կնիքի քշում եմ ու բոլորին էլ ասել եմ, որ կնիքը պարտադիր չի: Բայց մեկա, «վախկոտները» գնացել 3000-5000 դրամ տվել կնիքել են:Կկրճատվի վարորդական իրավունքի ստացման ընթացքը
ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանից հրահանգ ստացավ ավելի պարզեցնել վարորդական իրավունքի ստացման ընթացքը:
Ըստ վարչապետի՝ եթե նախկինում դրանց ստացման համար պահանջվում էր մեկ ժամ, ապա այսօր այն պետք է տևի առավելագույնը քսան րոպե:
Վարչապետը նիստի սկզբում տեղեկացրեց, որ այսօր մեքենայի տեխնիկական զննման կնիքի առկայությունն այլևս պարտադիր չէ և պետավտոտեսուչներn իրավունք չունեն վարորդներից պահանջել այն:
«Քաղաքացին իր ֆինանսական պարտականությունները կատարելով՝ կարող է հանգիստ այն փակցնել մեքենայի վրա»,- ասաց վարչապետը:
h_jak (19.01.2012)
Bruno (19.01.2012)
Աղբյուր՝ www.tert.am«Երկիր». Վարորդները գտել են ճանապարհային տեսախցիկների դեմ պայքարելու մեթոդներ
07:32 • 20.01.12
Ճանապարհներին և խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները գործածույթան մեջ դնելուց հետո անցել է մի քանի օր, սակայն մեր վարորդները գտել են ելքը, որ տեսանկարահանող սարքերը չֆիքսեն իրենց մեքենաների պետհամարանիշները:
Համացանցում հայտնված օգտատերերից մեկը կոչ էր անել, որ իրենց մեքենաների պետհամարանիշների վրա մազի լաք փչեն. «Մազի լաք փչեք համարների վրա, օգնում է, որ կամերաները չկարողանան ֆիքսել»,- գրված էր սոցիալական ցանցում: «Երկրի» թղթակիցը պարզել է, որ մի քանի վարորդներ փորձել են. «Արդեն փորձել ենք ու ֆոտոխցիկով էլ նկարել ենք, համարները չեն ֆիքսվում»:
Մեկ այլ վարորդ էլ իր մեթոդով է կիսվել թերթի թղթակցի հետ. «Ընդամենը ինձ կօգնի ծառից պոկված մի տերև: Թե ոնց կանեմ, դա էլ ես գիտեմ»:
Ճիշտ հայկական երևակայություն:
Bruno (20.01.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ