Խնդիրներ կան - իմ համեստ կարծիքով, ինչքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, գազանանոցի դիքի վրա պիտի 70+10 դրվի - 60+10-ը ակնհայտ քիչ է, քանի որ անընդհատ ստիպված ես լինում արգելակը սեղմել: Տես, մյուս մեքենաները չգիտեմ ինչպես, բայց օրինակ իմ 525-ը, երբ այդ դիքով իջնելիս սկզբում մոտ 40 կմ/ժ-ի վրա դնում եմ հինգերորդ արագություն, մինչև ներքև իջնելիս արագանում է մինչև... 70, ոչ ավել: Այսինքն ես, առանց արգելակելու, զուտ փոխանցման տուփի հաշվին հանգիստ իջնում եմ ներքև: Իսկ հիմա ես ստիպված եմ լինելու ամեն պահի արգելակել, քանի որ այդ հիմար տեսախցիկը շուտով կմիացնեն: Վստահ եմ, որ նույն վիճակում են հայտնվելու նաև մյուս վարորդները, հատկապես ավտոմատ փոխանցման տուփով մեքենաներով...
Չէէ, հենց կեղտոտ պահն էլ էնա, որ հենց հետիոտնը ոտքը դրեց զեբռի վրա, վերջ, դու պիտի մեխվես տեղումդ, որ ինքն անցնի - օրենսդրական նորմը հստակ ասում է. "Տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտներին ", իսկ որ պահին է հետիոտնը սկում հատեկլ զեբռը? Ճիշտ է, երբ ոտքը դնի դրա վրա: Հիմա պատկերացրու, Խանջյանով, բավականին լայն այդ փողոցի քո մասի ձախ հատվածով իջնում ես, մեկ էլ, օպա, աջից մի սիրունիկ աղջիկ, անշտապ, ոտքը դնում է զեբռի վրա ու, ոնց շատերն են սիրում անել, անշտապ օրորվելով. "իրեն է ցույց տալիս": Նորմալ պայմաններում դու կանցնես, քեզնից հետո էլ ինքը կանցնի, իսկ հիմա - դու պետք է արգելակես /դեռ բախտդ կբերի, եթե այդ պահին հետևից հարված չուտես/, սպասես, որ ինքը անշտապ օրորվելով մոտենա մեքենայիդ, հետո անցնի դրա դիմացով, շորորալով ու իրեն ցույց տալով, քանի որ կանոն է, մեռնեմ օրենքին...
Ամրագոտիների պահով - ասել եմ ու միշտ կասեմ, քաղաքում դրանք կիրառելը հիմարություն է: Չէ որ քաղաքում արագությունը որպես կանոն առավելագույնը մոտ 50 կմ-/ է, իսկ դե-յուրե` 60+10: Ինչ իմաստ ունի այս պայմաններում ամրագոտի գցելը, քանի որ նույնիսկ եթե հարվածես էլ, էլի կհասցնես և արգելակել, և, եթե նույնիսկ առաջ էլ նետվես, վնասն այնքան չի լինի - իսկ փոխարենը? Կորցնում ենք նեռվեռ, դիսկամֆորտի զգացում ենք ունենում, հատկապես ձմեռն ու ծանր շորերով, էլ չասած, որ ամրագոտին ճմռթում է կոստյումը - վերջին պահը կհասկանան նրանք, ովքեր փողկաով ու կոստյումով են գործի գնում...
Մի խոսքով, լուրջ խնդիր կա - ես դեմ չեմ տեսախցիկներին, բայց դեմ եմ դրանց կիրառմանը ՃԵ կանոնների ու քաղաքային երթևեկության գործող կանոնների պայմաններում, երբ դրանք ուղղակի փող պլոկելու միջոց կդառնան, քանի որ չխախտել երբեմն ուղղակի անհնար - ով չի հավատա, թող չալարի ու իր ինամառկով անցնի Ավանի Բաբաջանյան փողոցով, որտեղ մի երկար տարածության վրա... 40 է դրած...
Եվ ի դեպ - կուզենայի, որ ՃԵ հասարակական խորհրդի պես մի բան գործեր, որ հասցներ. "ժողովրդի ձայնը" ՃԵ նշաններ տեղադորղներին ու որոշ աբսուրդ դեպքերում բողոքեր դրանց դրած ավելորդ սահմանափակումների դեմ - իրոք, երբեմն այնպիսի տպավորություն ունեմ, որ այդ նշանները դնում են հենց ավելորդ նեռվ քայքայելու, խախտում դրդել/ստեղծելու և փող պլոկելու համար...
Էջանիշներ