Ոստիկանությունը «գործ տվող» լորիսներ է աճեցնում
«Ժողովուրդ»–ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս կոչով դիմելու է ՀՀ քաղաքացիներին՝ նրանց խնդրելով աջակցել ոստիկաններին։ Բայց քանի որ մինչ այս արված բոլոր կոչերը մնացել են անարձագանք, Գասպարյանը որոշել է քաղաքացիներին նյութական շահագրգռվածությամբ բերել համագործակցության դաշտ։
Այսուհետ բոլոր այն քաղաքացիները, որոնք կունենան տեսանյութեր հատկապես երթևեկության վերաբերյալ, որտեղ հստակ կերևան իրավախախտում կատարող մեքենայի համարանիշը, օրը և ժամը, կարող են այն ներկայացնել ոստիկանություն և դրա դիմաց ստանալ խրախուսական գումար։ Այլ կերպ ասած՝ Վլադիմիր Գասպարյանը հայ հասարակության շրջանում լորիսներ է աճեցնում։ Ինչպես հայտնի է, «Արմենիա» հեռուստաընկերության «Երե1» նախագծում Լորիսն իր հեռադիտակի օգնությամբ բոլորի դեմ «գործ էր» տալիս ու աշխատավարձ ստանում։
Էջանիշներ