Bruno-ի խոսքերից
1. Ճանապարհային երթևեկության խախտումները տեսախցիկները կարձանագրեն, սակայն խախտման մասին որոշման մեջ ոչ վարորդի, ոչ էլ մեքենայում նստած որևէ աձի լուսանկարը չի երևա։ 2. Խախտման մասին որոշումը ուղարկվելու է ավտոմեքենայի սեփականատիրոջը։ Խախտման դիմաց տուգանքը վճարելու է սեփականատերը։ Սակայն, ինչպես պարզաբանեցին ճանապարհային ոստիկանությունից, եթե խախտումը կատարել է ոչ թե մեքենայի սեփականատերը, այլ մեկ այլ անձ, որն այդ պահին վարել է մեքենան, ապա նա կարող է ներկայանալ ոստիկանություն, ասել, որ խախտումն ինքն է արել և պատրաստ է ինքը վճարել խախտման դիմաց։ Այս ժամանակ ոստիկանությունը խախտման մասին որոշումը կփոխի տվյալ պահին մեքենան վարած վարորդի անունով։ Հակառակ պարագայում տուգանքը պարտավոր է վճարել ավտոմեքենայի սեփականատերը։
Էջանիշներ