լավ շուտով պարզ կլինի![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Vaio (22.11.2013)
Եթե տենցա, ուրեմն, փաստորեն գիշերը պոռնոյա տիրում
Չնայաց, "Security dream" - ի պաշտոնական ներկայացուցիչը ու ՃՈ-ն ասում էին, որ հետ են տալիս զապիսները նայում են, իսկ թե խի վարորդներ կան, որ չեն ստացել գիշերային տուգանքներ, իրանք պատճառաբանում էին, որ մութա եղել, ավտոյի համարները կամերան չի կարողացել հստակ ֆիքսել:
Բարև Ձեզ
Ճիշտ ես, Bruno, ի դեպ այդ նախազգուշացնող ցուցանակը շուտվանից չկա, այս ամռանը ես այդտեղով անցել եմ` չի եղել:
Ինձ թվումա ինչ-որ մեկը հանել շպրտելա: Թե չէ ՃՈ-ին տենց բան պետք չէր անել, բոլոր տեղերն էլ կա դրաց, որոշ տեղերում` մեծ չափերի:
Այլ հարցա, որ պետքա այդտեղ ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները նկատեին (հաստատ նկատել են) և այդ խնդիրը ներկայացնեին ՀՀ ՃՈ պետին:
(«Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 82-րդ կմ հատված, Դիլիջանի թունել, (Սևանից դեպի Դիլիջան ուղղություն) :
Բարև Ձեզ
Ճանապարհատրանսպորտային նշանների տեղադրմամբ, դրանց կիրառման գոտիները հիշեցնող բոլոր գործողությունները կատարում են քաղաքապետարանա-գյուղապետարանա-ճանապարհաշինականա կառույցները, ում պնթիկին չի այս ամենը, քանի որ էդ ճամփի փոսերն էնքան մեծ են լինում սեզոնին, որ երեխեքին վախում եմ հետս տանեմ, ընկնեն մեջը կորեն էլ չգտնեմ:
Այ էսի շատ լավ նախաձեռնություն ա, արագաչափերից առաջ գետնի վրա առավելագույն արագության սահմանաչափը նկարելը:
Շատ դեպքերում, երբ վարորդները տեսնում էլ են արագաչափի նախազգուշացնող նշանը, չեն իմանում տվյալ հատվածում առավելագույն արագության սահմանաչափը ինչքան է (որովհետև 50-ի նշանը կարող են 6 մետր բարձր դնեն կամ 40-ի նշանը կոխեն իրենց մամայի ...) դրա համար ստիպված քշում են 40-45 կմ/ժ արագությամբ, որն էլ բերում ա խցանումների:
Տրիբուն (26.11.2013)
Տղեքը լավ բան են մտածել, բայց մի բան պետք ա իրենց հուշել։ Երբ որ տրաֆարետով գծում ես նշանը ասֆալտին, չպիտի մեկը–մեկին անես, ավտոմեքենայից բան չի երևա էդ դեպքում։ Պիտի ճանապարհի ուղղությամբ պատկերը մոտ երկու անգամ ձգվի, որպեսզի նորմալ կարդացվի։ Այս նկարը ավելի պարզ կբացատրի ինչ եմ ուզում ասել։
![]()
Կենտրոն համայնքում մի քանի օր է, ինչ զեբռաների վրա դեղին գծերից երկրորդը (ամեն կողմից) հաստացրել են ու վրան կարմիր ներկով գրել` STOP. Ինձ թվումա լավ բանա, հետիոտնին կոչա անում անցնելուց առաջ մի հատ բոլոր կողմերը նայի, զգոն լինի:
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ