Վրաստանում վազանցը քո գծիծ դուրս գալը, «պրոծիվով», դիմացի ավտոյի անցումն ու հետ վերադարձն ա, մյուսը շրջանցում ա։
Ժող, էս ժամային ցուցիչների հետ կապված ի՞նչ կասեք։ Մեռնեմ, թե բան եմ հասկանում։
1sZVW.jpg
Այդտեղից հետևում է, որ կայանել թույլատրվում է միայն առավոտյան ժամը 10-ից 11-ը, ընդհամենը` մեկ ժամ:Artgeo;2417203Ժող, էս ժամային ցուցիչների հետ կապված ի՞նչ կասեք։ Մեռնեմ, թե բան եմ հասկանում։
[ATTACH=CONFIG-ի խոսքերից
Տակի "նկարը" նշանակումա, որ ճանապարհային ոստիկանությունը տեղյակ է պահում վարորդին, որ չթույլատված ժամին կայանելու դեպքում իրենք` ՃՈ-ն, իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում ավտոմեքենան էվակուատորով տեղափոխեն տուգանային հրապարակ` փոսի գայի:
Բարև Ձեզ
keyboard (04.06.2013)
Վայո ջան բացատրությունը ես էլ գիտեմ: Նշանը ցույց տուր գրքի մեջ:
Էվրիկա Արթգեո, գիրքս միամիտ ձեռս ընկավ, գտա`
http://varord.am/%D5%AB%D6%80%D5%A1%...B6%D5%A5%D6%80
Ի դեպ, իմ գրքի մեջ` 2007 թվի, գրված ա սենց` Արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը:
Էդ դանդաղընթացը երևի հետագա տարիներին են ավելացրել:
գրվում է նշանի գործնեության ժամը: 11։00-10։00, որ գրեին կստացվեր էտ ժամերին չի կարելի:Ոչ մի խաղ չկա, էս անգամ լրիվ նորմալ ա:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Bruno (04.06.2013)
Նոր արագաչափ`
Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Քոչինյան փողոցում (այստեղ առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: )
Շուտով (հունիսի 10-ից)...
Նոր արագաչափ`
- Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 59.5-րդ կմ հատվածում՝ Երևանից դեպի Սևան ուղղությամբ (թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է) ,
- իսկ 45-րդ կմ հատվածում՝ Սևանից դեպի Երևան ուղղությամբ (թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է) :
Բարև Ձեզ
http://www.tert.am/am/news/2013/06/20/aragutyun/Սահմանված արագության գերազանցումը անգամ 1 կմ/ժ-ով առաջացնելու է տուգանք. նախագիծ
«ՀՀ Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել օրենքի մի նախագիծ, որը փոփոխություններ է ենթադրում ավտոտրանսպորտային երթևեկության ժամանակ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագության գերազանցման նվազագույն շեմում։ Եթե մինչ այժմ սահմանված արագությունը թույլ էր տրվում գերազանցել մինչև 10 կմ/ժամով, ապա եթե նախագիծն ընդունվի, ինչում գրեթե պետք չէ կասկածել, սահմանված արագության գերազանցումը անգամ 1 կմ/ժ-ով, առաջացնելու է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
Արա հերիք ա էս ժողովրդին ստրկացնեք:
Դուք դեռ Հայաստանու՞մ եք, խոստանում ենք, որ հաջորդ օրենքը կվերաբերվի կոնկրետ Ձեզ:
ՀՀԿ
http://www.parliament.am/draftreadin...-039-1_DR2.pdfՀոդված 3. Օրենuգրքի 124.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 124.4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը
գերազանցելը
1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
4. Երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով և ավելի գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի
չափով:
5. Սույն հոդվածի 1-ից 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ
գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը)
արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի
հնարավոր սխալանքի համար, իսկ եթե արագաչափ սարքի հնարավոր սխալանքը գերազանցում է 10
կմ/ժ-ը, ապա արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը:»:
http://www.police.am/news/view/%D5%B...%A1%D5%AC.htmlՃանապարհային ոստիկանությունը պարզաբանում է (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածում կատարված փոփոխության վերաբերյալ)
Հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2013 թվականի հունիսի 19-ին քննարկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով գործող օրենսգրքի 124.4-րդ հոդվածում (Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը) կատարված փոփոխության հետ կապված հանրային հետաքրքրությունը՝ Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է.
1. կատարված փոփոխությունը, ըստ էության, բովանդակային իմաստով իրավախախտման դիսպոզիցիայի և սանկցիայի փոփոխություն չի ենթադրում, այսինքն վարչական տույժի տեսակի կամ սանկցիայի չափի որևէ խստացում չի իրականացվում,
2. փոփոխության նպատակը արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափի կիրառումն օրենքով ամրագրելն է:
Մասնավորապես, նշված հոդվածի գործող խմբագրության 1-ին մասից հանվում է արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար պատասխանատվություն չնախատեսող դրույթը, համապատասխանաբար 10-ով նվազեցվում են հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված՝ արագության գերազանցման չափերը, և հոդվածում ավելացվող 5-րդ մասով այդ նույն դրույթը՝ 10 կմ/ժ-ը կիրառելի է դարձվում հոդվածի բոլոր մասերի նկատմամբ՝ օրենքով ամրագրելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափի կիրառումը: Օրինակ, եթե 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ ճանապարհին վարորդը երթևեկում է 75 կմ/ժ արագությամբ, նախկին խմբագրության դեպքում այդ իրավախախտումը որակվում էր հոդվածի 1-ին մասով (11-20 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվում էր տուգանք 10.000 դրամի չափով: Նոր խմբագրության պարագայում նույն արարքը կրկին որակվելու է հոդվածի 1-ին մասով (1-10 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվելու է տուգանք 10.000 դրամի չափով, քանի որ հոդվածի 5-րդ մասի համաձայն, վարչական տույժ նշանակող մարմինը որոշում կայացնելիս արագաչափ սարքի արձանագրած չափից պարտավոր է հանել 10 կմ/ժ (75կմ/ժ – 10կմ/ժ = 65 կմ/ժ, այսինքն գերազանցում 1-10կմ/ժ-ով):
Փաստորեն, փոփոխության նպատակը արագաչափ սարքի հնարավոր սխալանքի (10կմ/ժ) օրենքով ամրագրելն է, այսինքն մեր բառերով ասած, արագաչափին օրենքով կարելի է 10կմ/ժ-ով սխալվել:
Սրանց բերած օրինակը ճիշտ է, երբ արագաչափը ճիշտ է աշխատում, բայց քանի որ արագաչափին օրենքով կարելի է 10կմ/ժ-ով սխալվել, ապա կստացվի այսպես:
Օրինակ, ես երթևեկում եմ 61կմ/ժ արագությամբ ու արագաչափը ֆիքսում է 71կմ/ժ, դե իրան կարելի ա 10կմ/ժ-ով սխալվել (մեռնեմ օրենքին), վարչական տույժ նշանակող մարմինը որոշում կայացնելիս արագաչափ սարքի արձանագրած չափից հանում է 10 կմ/ժ-ը ու 10000 դրամ հաքցնում:
Վերջին խմբագրող՝ Bruno: 20.06.2013, 20:46:
Այ քեզ բան: Գժվել են?
Եթե էտպես լինի, ապա ստացվումա, որ վարորդին օրենքով թույլատրվող արագությունը վարորդը երբեք չի կարող օգտագործել: Ասեմ ինչու:
Եթե թույլատրվածա 60, իսկ 61-ը խախտումա, ապա ոչ մի վարորդ չի քշի 60-ով (նույնիսկ կռուիզ կոնտրոլով), քանի որ ցանկացած պահի էտ 60-ը անկախ իրանից կարա դառնա 61, բացի այդ, էտ արագաչափը և ավտոմեքենայի սպիդոմետրը տեխնիկայա, ու շատ հանգիստ երկուսն էլ կարան սխալվեն, հերիքա 1 կմ/ժ-ով սխալվեն` և ........
Նենց որ եթե իրոք էսպիսի փոփոխություններ մցվի օրենքում` 55-ից ավել քշել չարժե:
Բարև Ձեզ
Հերքվեց Հայկական Ժամանակ-ի հոդվածը: 60+10 սկզբունքը պահպանվելու է:
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ