Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012 թ. ապրիլի 20-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են`
- Դավիթաշենի կամրջի վրա,
- Եղվարդի և Աշտարակի խճուղիներում,
- Արցախի,
- Դավիթ Բեկի,
- Քոչինյան,
- Ռուբինյանց,
- Բաբաջանյան,
- Շիրակի
- Սարալանջի փողոցներում:
Ճանապարհային ոստիկանություն, 17.04.2012
Էջանիշներ