Բայց կարային հակառակն անեին չէ՞, ավելի տրամաբանական չէ՞ր լինի, որ ուսանողների դասերը շուտ սկսեին, համ էլ հետո հանգիստ աշխատանքի կհասնեին
Հ.Գ. Էս ինչ եմ ասու՜մ , կես ժամ ավել եմ քնելու![]()
7 տարի 8.30 եմ դասի գնացել, 3 տարի էլ` չեմ հիշումԴե տարբեր ժամերի էին դասերս: Կարող ա նույնիսկ մի ժամ ազատ լինեինք, հետո հաջորդ դասը սկսվեր: Իսկ տուն կարող է հասնեինք երեկոյան 7-8-ին: Թեկուզ էգոիստություն համարվի, բայց եթե այս տարի առաջին հերթ եղա, շատ էլ ձեռնտու է այս ժամը
:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Շատ չնչին չափով թեմայից շեղվելով, բայց նաև մնալով թեմայի մեջ, ես էլ իմ «լացը լացեմ»։ Եթե մանկապարտեզը 8։30 է ընդունելու երեխային, ապա քանիսի՞ն է տուն բաց թողնելու՝ 16.30՞։ Այդ դեպքում աշխատող ծնողն ի՞նչ է անելու։ Լավ է տվյալ դեպքում, որ շուտ են սկսելու, բայց երբ 9։00 էր սկսվում, մանկապարտեզի աշխատանքն ավարտվում էր 17։00։ Էլ ուր մնաց հիմա... Ախր հիմա պետական հաստատությունում աշխատողի աշխատանքային օրն է վերջանում 18.00, էլ ուր մնաց սեփական հիմնարկներինը...
Դպրոցականների ու ուսանողների կապը էդքան էլ չհասկացա: Դպրոցականների շատ քիչ տոկոսն ա տրանսպորտ նստում: Իսկ ուսանողների 99 տոկոսը տրանսպորտով ա երթևեկում: Էդ նշանակում ա, որ աշխատանքի գնացողների ու ուսանողների ժամերը պետք ա տարբերվեին: Իհարկե դա ևս անհարմար կլինի շատ ու շատ առումներով: Այնուամենայնիվ համարում եմ սա պարապ տեղը մի բան բստրել, ոչ ավելին:
Համ էլ, դպրոցականին պետք է հնարավորինս շատ ժամանակ թողնել արտադպրոցական ուսման համար՝ երաժշտական դպրոց, սպորտ, համերգ և այլն: Իսկ ուսանողին պետք է շատ ժամանակ հնարավոր աշխատանքին հասնելու համար: Ամխատողին էլ պետք է, որ աշխատանքից հետո գոնե համերգ ու թատրոն կարողանա գնալ, ոչ թե 7 ին պրծնի գործն ու ստիպված գնա տուն:
Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 22.08.2011, 20:22:
Cassiopeia (23.08.2011), Chuk (22.08.2011), laro (23.08.2011), Lusina (22.08.2011), Universe (23.08.2011)
Cassiopeia (23.08.2011), Աթեիստ (22.08.2011)
Հոկտեմբերին կերևա, թե խեղճ էրեխեքը ժամը 8:30-ին դասի հասնելուց ինչ կանտուզիահար տեսք կունենան: Ընդ որում, գոնե դպրոցների պահով, իմաստը... որն է? Հա, ասենք հիմա դասերը վերջանում են 13:30-ին, թող նոր կարգի պարագայում էլ վերջանան 13:00-ին, որ ինչ?? Թող 10:00-ին դասերը սկսվեին ու վերջանային 14:00-ին, աշխարհ կփլվեր? Հաստատ չէ, բայց զատո էրեխեքն կարգին կքնեին, որովհետև, ինչքան էլ շուտ քնես, անբնական է ժամը 07:30-ին արթնանալը, անբնական:
Յուրաքանչյուր ոք, ով ստիպված է 09:00-ին դասի կամ գործի հասնել, կվկայի, որ 07:30-ին դժվար է արթնանանում, բայց ընդամենը մեկ ժամ անց, 08:30-ին արթնանում է ինքստինքյան:
Մեր դպրոցում մի բժիշկ կա, սա իր երեխային սկզբունքորեն չի թողնում առաջին ժամերին գնալ, քանի որ ասում է, որ երեխայի արթնանալը "բուդիլնիկով" լուրջ ստրես է երեխայի առողջության համար - ես իր հետ լրիվ համաձայն եմ:
Վերջին խմբագրող՝ Lion: 22.08.2011, 21:40:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Իմ կարծիքով անիմաստ բանա: Ընդհանրապես, եթե ուշադիր լինեք կնկատեք, որ կառավարությունը էս մի քանի ամիսա զբաղված է անիմաստ գործառույթներ իրականացնելով: Վառ օրինակ էր կոմիտասի գուղմթերքի շուկան, որը ավարտվեց զրոյական, եթե ոչ բացասական արդյունքով: Նույնն էլ այս ժամերի փոփոխությունն է:
Universe (23.08.2011)
նախ մեկ ժամ, ոչ թե կես (8.30 էր ԵՊՀ-ում դասերը, հիմա կլինի 9.30), երկրորդն էլ ես էդ համարում եմ օրական մեկ ժամ կորուստ... սկզբունքորեն տարբերություն չկա 7ին արթնանալ թե ութին, մեկ ա գիշերը որ ուշ քնես՝ ութին էլ ես դժվարությամբ արթնանալու... ու ստացվում ա՝ եթե օրինակ 14.00 էր վերջանում դասերս, հիմա կվերջանա 15.00... ու էդ մի ժամը ես հաստատ չեմ կարող փոխհատուցել ասենք 23.30-ի փոխարեն 00.30ին քնելով...
Բան չեք հասկանում: Էղած խնդիրը չի ստացվում լուծել, ստեղծում են նորը, որը կարող են լուծել: Էս գրառումս թող մնա:
Մի քանի ամիս կամ մեկ տարի անց, կասեն, էս ժամերը սենց լավ չի, պետք է այս խնդիրը լուծել ու հաղթանակած լուծում կտան:
Լրիվ VIP-ոյան վիճակա:
Այստեղ, երևանի էլիտար թաղամասերից մեկում է բնակվում պատգամավոր կրթությանը... ))))
- Ձուգիկ, էսօր թազա օրենք եմ ընդունել,սրանից հետո էրեխեքը դասի են գնալու ոչ թե 09.00 ին, այլ 08.30... Ես չմտածեմ, բա էլ ո՞վ պետքա մտածի էս ժողովրդի մասին Հը՞ ձուգիկ... Էրեխեքը էգել բողոքում էին, թե ժամը 9.00 ին չեն կարողանում աթնանալ, հա դե ես էլ հո տենց չէ՞ի թողնի, ստիպված 08.30 սարքեցի, որ ժամը 09.00 ին արթեն արթուն լինեն ու չբողոքեն....
- Ես քո դպրոցասեր ջանին մեռնեմ կրթությա ն ջան...![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ