User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Չկաս…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2011
    Գրառումներ
    9
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գուցե...

    Քո աշխարհում հիմա գուցե

    Պայծառ գիշեր է արևոտ,

    Ձմռան այրվող մի երեկո

    Կամ ցուրտ աշնան անձրի մի տաք...



    Քո շուրթերին հիմա գուցե

    Չքնաղ ժպիտ է մի թախծոտ,

    Կամ քաղցր արցունքներն են քո`

    Սառույց դարձած արևի տակ...



    Քո աչքերում այսօր կրկին

    Ես կտեսնեմ մի մայրամուտ,

    Բայց շատ վաղուց վառվել է այն,

    Դարձել մոխիր, մոխիր միայն...



    Անձայն զարկող քո լուռ սրտին

    Գուցե պատմի երկինքը լուրթ,

    Որ ծաղիկները մեր գարնան

    Վաղուց թոշնել են, էլ չկան...

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (11.09.2011), einnA (11.09.2011), Mark Pauler (11.09.2011), Meme (11.09.2011), Renata (11.09.2011), unknown (11.09.2011), Արևածագ (17.09.2011)

  3. #2
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2011
    Գրառումներ
    9
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զգուշացե՛ք, մարդիկ...

    Աղմկոտ փողոց...

    Մոլորված մարդիկ,

    Որոնք իրենց տեղն են փնտրում այս կյանքում,

    Կամ կարծում են, թե գտել են արդեն,

    Իսկ միգուցե չեն էլ վատնում իրենց թանկագին ժամանակն

    Այդ ուղղությամբ մտածելու վրա:

    Տեսնես` ինչու՞ չեն ժպտում...

    Ոմանք մտահոգ են,

    Իսկ մյուսնե՞րը...

    Գուցե ամաչում են,

    Գուցե վախենում են.

    Վախենում են սխալ հասկացվելուց

    Կամ տարօրինակ թվալուց:

    Բայց տարօրինակը, կարծեմ, յուրօրինակին է համարժեք,

    Իսկ յուրօրինակ լինելը մի՞ թե հրաշալի չէ:

    Երևի թե ժամանակ չունեն յուրօրինակ լինելու համար,

    Կամ, գուցե, կարծում են`

    Յուրօրինակ լինելը վնասակար է առողջությանը:

    Շփոթվեցի...

    Շատ մտածելն էլ է խանգարում,

    Բայց չմտածելն էլ այնքան ձանձրալի է:

    Իսկ երկինքն այնքան կապույտ է ու անսահման...

    Ասում են` ժպիտը վարակիչ է,

    Եվ ես ժպտում եմ անցորդներին

    Կենսուրախ ու պայծառ ժպիտով:

    Զգուշացե՛ք, մարդիկ,

    Քաղաքում նոր վիրուս է տարածվել...
    Վերջին խմբագրող՝ Անուշ...: 17.09.2011, 10:51:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (17.09.2011), Lusinamara (17.09.2011), unknown (27.09.2011), Արէա (17.09.2011), Արևածագ (17.09.2011), Գեա (17.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիմա դու էլ չկաս...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.06.2007, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •