User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Չկաս…

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2011
    Գրառումներ
    9
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չկաս…

    Աչքերս ցավում են, կարծես հոգնել են սպասելուց,

    Դանդաղ սառում են` վախենալով թարթելուց,

    Գուցե հենց այդ ակնթարթում հանկարծ անցնես գնաս,

    Գուցե… Իսկ հիմա` չկաս…

    Ու վայրկյանները հաշվելուց ես կգժվեմ շուտով.

    Երկու միլիարդ քսանյոթ. Չկաս…

    Երկու միլիարդ քսանութ. Որտե ՞ղ ես…

    Երկու միլիարդ քսանինը. Ատում եմ թվերը,

    Ու ամենից շատ մեկն եմ ատում`

    Այդ դավաճան մեկը:

    Հոգնել եմ ինքս ինձ` մեկիս, անդադար

    Կյանքումս հաշվելուց,

    Հոգնել եմ այրածս սրտերը հաշվելուց,

    Դրանց անհանգիստ զարկերը լսելուց:

    Քո՛ սրտի զարկերն եմ միայն ուզում լսել,

    Քո՛ սրտի զարկերն եմ ուզում անվերջ հաշվել…

    Եվ ինչու ՞ վայրկյանների մեկն արդեն միլիարդ է գոռում,

    Իսկ այս մեկը… Այս մեկին գեթ երկուս եմ ուզում դարձնել,

    Բայց թվում է թե զրո կդառնա մի օր, սակայն ոչ երկուս:

    Երանի հաշվել չիմանայի,

    Չէի իմանա նաև այն վայրկյանների քանակը,

    Որ հեգնում են չլինելդ

    Եվ այն անիծյալ մեկը, որ քմծիծաղում է լինելս…առանց քեզ…

    Գոռում եմ, և օդը փշրվում է հազար մասի,

    Երանի ես էլ այդպես փշրվեի,

    Գուցե փշրանքս քամու հետ մի օր դիպչեր շուրթերիդ,

    Գոնե փշրանքս մի պահ երկուս դառնար…Քեզ հետ…

    Չկաս…Որտե ՞ղ ես…

    Ես դեռ սպասում եմ, դեռ հաշվում եմ,

    Եվ գուցե երբ հասնեմ հինգ միլիարդին հանկարծ կգաս,

    Կգաս ու մեկս երկու կդարձնես:

    Սակայն, սիրելիս, խնդրում եմ`

    Եթե մեկս մի օր հանկարծ զրո դառնա,

    Այնժամ…

    Հանկարծ չգաս…Էլ չգաս:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.08.2011), Mark Pauler (21.08.2011), Meme (21.08.2011), Nare-M (21.08.2011), Renata (11.09.2011), Sambitbaba (22.08.2011), SSS (22.08.2011), unknown (11.09.2011), Արէա (21.08.2011), Արևածագ (21.08.2011), Արևհատիկ (11.09.2011), ՆանՍ (22.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիմա դու էլ չկաս...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.06.2007, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •