User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Համահայկական Նկարչական օր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2011
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համահայկական Նկարչական օր

    Համայկական Նկարչական օրվա մասին

    Համահայկական Նկարչական օրվա հիմնական նպատակն է Հայաստանի, ինչպես նաև սփյուռքի երիտասարդներին համախմբել մեծ նկարչական մրցույթի շուրջ` նվիրված բնապահպանությանը: Միաժամանակ Համահայկական Նկարչական օրը միջոցառում է, որ փորձում է քաջալերել և համախմբել աշխարհի հայ երիտասարդներին իրենց ձայնը բարձրացնելու հայրենի երկրի բնության պահպանության համար:

    Համահայկական Նկարչական մրցույթ

    Համահայկական Նկարչական մրցույթի երիտասարդ հաղթողները միշտ ընտրվում են անկախ ժյուրիի կողմից, ինչպես նաև ինտերնետային բաց քվեարկության միջոցով` ըստ տարիքային խմբերի: Նախագծի համաձայն` Երևանի Կենդանաբանական Այգում կտեղադրվեն սեղաններ, որոնց վրա մասնակից երեխաները կնկարեն իրենց` նախօրոք ներկայացված և ընտրված նկարները: Այս տարի նախատեսվում է սեղանների տրամադրման համար դիմել ոչ միայն Երևանի կրթօջախներին, այլև Հայաստանում գործող կազմակերպություններին, մասնավորապես` միջազգային կառույցներին, դեսպանություններին: Սեղանները, ինչպես անցյալ տարի, նախապես կբարեկարգվեն, կսպիտակեցվեն և Նկարչական Օրվանից հետո, արդեն պատկերազարդված վիճակում, կվերադարձվեն սեփականատեր կազմակերպություններին, կրթօջախներին: Իսկ սփյուռքի հայկական կենտրոններից մասնակից երեխաների նկարները կներկայացվեն էլեկտրոնային փոստով և Նկարչական Օրվա ընթացքում կցուցադրվեն առանձին ցուցահանդեսով:

    Նկարչական Օրվան հատուկ է այն, որ երիտասարդ նկարիչները այս հատուկ օրը ոչ միայն նկարում են թղթի վրա, այլև զարդարում են հարյուրավոր փայտե սեղաններ, որոնք բերված են մանկապարտեզներից, դպրոցներից ու մանկատներից: Միջոցառումից հետո սեղանները հետ են վերադարձվում կրթօջախներ:

    Այս տարվա համահայկական նկարչական մրցույթի թեմաներն են`

    Իմ երազած կենդանաբանական այգին,
    Իմ հայրենի բնությունը,
    Ես ծառ եմ:
    Ձեր նկարները կարող եք տեղադրել նաև ՀՀ Սփյուռքի նախարարության առաջադրած «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» թեմայով:

    http://paintingday.sunchild.org

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.08.2011), StrangeLittleGirl (21.08.2011), Ձայնալար (21.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 5-րդ համահայկական խաղեր
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 15.08.2011, 15:22
  2. Գրառումներ: 19
    Վերջինը: 22.12.2009, 16:34
  3. Համահայկական պրոյեկտ`պատմական խաղ
    Հեղինակ՝ TigranTheGreat, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.06.2009, 11:50
  4. Նկարչական օր սեպտեմբերի 14-ին :)
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.09.2008, 18:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •