User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Մայրամուտից այն կողմ...

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2011
    Գրառումներ
    9
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մայրամուտից այն կողմ...

    n.jpg

    Ինչու՞ այսքան երկար չես գալիս… Այս հարցը, որ միշտ մնում է անպատասխան, ծնվում է աննկատ, առանց աղմուկի… Միախառնվելով մայրամուտի հետ` ներկում է հորիզոնը միայնության գույնով, կախվում է հոգուցդ, ինչպես անձրևն է կախվում երկնքից, և հանկարծ պատռելով այն` թափվում այնքան ուժգին, որ թվում է` շուտով կխեղդվես… Իսկ դու չես ուզում խեղվդել, ուզում ես պարել այդ անձրևի տակ, ինքնամոռաց պարել, ու ճչալ` երջանկությունից, և ոչ ցավից…Ուզում ես ներկել երկինքը այն գույնով, որ չունի անուն, որ չունի նույնիսկ գույն… Ինչու՞ այսքան երկար չես գալիս… Այս հարցի պատասխանը գուցե թաքնված էր այն գրքերում, որոնք բաց ես թողել պարտադիր գրականության ցանկից… Գուցե գրվել էր ամպերի մեջ հենց այն պահին, երբ հայացքդ իջեցրել ես մոխրագույն ասֆալտին…Գուցե հնչել էր հենց այն ժամանակ, երբ հոգնելով առօրյայի անիմաստ աղմուկից` խորասուզվել ես մտքերիդ օվկիանոսի մեջ… Ինչու ՞ այսքան երկար չես գալիս… Այս հարցը անէանում է նույնքան աննկատ, որքան ծնվում է… Անէանում է հենց այն ժամանակ, երբ հանկարծ երկինքը ներկվում է հենց այն գույնով, որ չուներ անուն, չուներ նույնիսկ գույն… Այն թափվում է երկնքից այնքան ուժգին, որ թվում է` շուտով կխեղդվես… Իսկ դու պարում ես, , ինքնամոռաց պարում ու ճչում… Ինչու՞ այսքան երկար չէիր գալիս… Եվ ինչու՞ հայոց լեզվի և ոչ մի գրքի` բայերի խոնարհման և ոչ մի բաժնում երբեք գրված չի եղել այն մասին, որ ներկայի և անցյալ կատարյալի միջև կա այդքան ահռելի անդունդ, կան սրտի անթիվ մոլեգին զարկեր, կան այդքան ցրտաշունչ անձրևներ… Հարկավոր է անպայման խմբագրել հայոց լեզվի բոլոր գրքերը… Դրանցում գրված չէ նաև, որ փոխարինելով ներկան անցյալ կատարյալով` փոխարինում ես նաև մայրամուտն արևածագով… Ինչու ՞ այսքան երկար չէիր գալիս… Այս հարցը գուցեև ունի պատասխան, բայց… Մի ՞թե այն կարևոր է հիմա…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (21.08.2011), Meme (22.08.2011), VisTolog (21.08.2011), Գեա (21.08.2011)

  3. #2
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2011
    Գրառումներ
    9
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճչամ…

    Scream.jpg
    Հայացքս հառեմ մաշված հատակին

    Եվ ծաղրելով այս անտեր լռությունը`

    Ճչամ…Անունդ չէ…Քեզ…

    Ճչամ ամեն մասնիկդ, ամեն շունչդ…

    Ճչամ այնքան ուժգին,

    Որ շուրջս կախված հանցավոր դատարկությունը

    Մի ակնթարթում լցվի…քեզանով…

    Ու դառնա մոլեգին անվերջություն:

    Ճչամ անձայն…

    Ճչամ հոգովս, որ կորցրել եմ քո մեջ,

    Ճչամ մարմնովս, որ մի պահ կծիկ կդառնա

    Ու կանշարժանա քարացած:

    Եվ երբ մատներս մխրճվեն մաշկիս մեջ,

    Այնժամ միայն դավաճան ցավից

    Կզգամ, որ դեռ կամ,

    Դեռ շնչում եմ…Քեզանով…

    Ճչամ… Այնքան ցածր, որ հանկարծ չլսես,

    Որ զգաս ու... Նորից չգաս…

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (21.08.2011), Meme (22.08.2011), SSS (22.08.2011), Արէա (21.08.2011), Գեա (21.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատվաստում. կողմ և դեմ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 149
    Վերջինը: 01.07.2014, 15:29
  2. Լուսանկարչական ցուցահանդես՝ «Տեսանելիից այն կողմ»
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.04.2009, 19:20
  3. Ցանկապատից այն կողմ
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 02.02.2008, 22:53
  4. Ֆուտբոլ` ճաղերից այն կողմ
    Հեղինակ՝ moj, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 05.10.2007, 14:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •