Դուք ձեզ երջանիկ զավակ համարում եք և եթե դուք ամուսնացած եք և ապրում եք առանձին,հաճախ եք այցելում ձեր ծնողներին...
Դուք ձեզ երջանիկ զավակ համարում եք և եթե դուք ամուսնացած եք և ապրում եք առանձին,հաճախ եք այցելում ձեր ծնողներին...
Եթե չհստակեցնեք թեմայի նպատակը ու դրա՝ հոգեբանության կամ փիլիսոփայությեն հետ կապը, ապա այն կարժանանա իր նախորդի ճակատագրին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ամբողջ կյանքում ծնողները աշխատում են ամեն ինչ անել իրենց զավակների համար,որպեսզի նրանք իրենց երջանիկ զգան...Բայց դա միշտ է արդյոք հաջողվում ...երեխան ամեն ինչ ունենալով կարող է հոգեպես կապված չլինել իր ծնողների և այդպես ապրել,շատ ու շատ բաներ թաքցնելով նրանցից
ԵՍ հիմա և ծնող եմ և զավակ,առանձնապես որևէ պրոբլեմ չունեմ,բայց զգում եմ ,որ որքան աղջիկս մեծանում է,այնքան ավելի շատ է սկսում լռել:
աղջիկս 13 տարեկան է
Ես ինքս ծնողներիս շատ քիչ եմ ասել,պատմել,կիսվել իմ մասին և գտնում եմ, որ դա նրանց մեղավորությունն է եղել:Նրանք այդքան էլ շատ չեն փորձել հասկանալ ինձ...միգուցե նրանք աավելի շատ ,,կոմունիստական,, ծնողներ են եղել,այդ ժամանակ դաստիարակությունն էլ մի տեսակ այլ էր:
Այսինքն, որքանով որ հասկացա, քննարկման թեման երեխաների և ծնողների հարաբերություններն են, ավելի ստույգ, տվյալ դեպքում, երեխայի վստահությունը ծնողի նկատմամբ, գաղտնիքներով կիսվելը, սիրտը բացելը և այլն։ Հիմա դա ի՞նչ կապ ունի թեմայի առաջին գրառման հետ. թե դուք ամուսնացած եք և ապրում եք առանձին,հաճախ եք այցելում ձեր ծնողներին.։
When life gives you lemons, make lemonade
Նենց չեմ սիրում էդ " խորհուրդ տալ" արտահայտությունը, երեխան կարա ծնողից օրինակ վերցնի, դա ծնողի հենց ամենամեծ դերն ա , որ լավ օրինակ ծառայի երեխայի համար, իսկ մնացածը արդեն սեփական խելքով, ես էլ եմ էդ տարիքում եղել, ու բոլորովին կարիք չի եղել, որ մոտենամ մորս ու ասեմ "օգնիր ինձ խորհրդով", կամ նա ինձ ասի՝ "արի խորհուրդ տամ աղջիկ ջան",եսիմ, ամեն դեպքում ծնող-երեխա հարաբերությունները պետք ա բնական լինեն, ոչ թե ինչ-որ ընդհանուր կանոններով՝ երեխան պետք է այսպես անի, ծնողը պետք է այնպես անի![]()
միգուց թեման շատ ընդլայնված վերնագիր է ստացել,բայց այնուամենայնիվ կապ կա.եթե հոգևոր կապը մեծ չէ,ինձ թվում է,որ ավելի մեծ տարիքում,մանավանդ երբ ամուսնանում են ևհեռանում տնից,ծնողների հետ նրանց շփումն ավելի է պակասում:
պարտադիր չէ ամեն ինչ պատմի,կիսվի,պարզապես երեխան զգա,որ ծնողը իր ամենամեծ հենարանն է,ամենաանշահախնդիր մարդը,որը պատրաստ է նրա բոլոր քայլերն ընդունել և հասկանալ:Մարդիք իրենց կյանքում անփոխարինելի ընկերներ են ձեռք բերում,որոնց պատրաստ են իրենց բոլոր գախտնիքները ասելու,ինչու ծնողը ծնողը չի դառնում ընկեր...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ