Նենց չեմ սիրում էդ " խորհուրդ տալ" արտահայտությունը, երեխան կարա ծնողից օրինակ վերցնի, դա ծնողի հենց ամենամեծ դերն ա , որ լավ օրինակ ծառայի երեխայի համար, իսկ մնացածը արդեն սեփական խելքով, ես էլ եմ էդ տարիքում եղել, ու բոլորովին կարիք չի եղել, որ մոտենամ մորս ու ասեմ "օգնիր ինձ խորհրդով", կամ նա ինձ ասի՝ "արի խորհուրդ տամ աղջիկ ջան",եսիմ, ամեն դեպքում ծնող-երեխա հարաբերությունները պետք ա բնական լինեն, ոչ թե ինչ-որ ընդհանուր կանոններով՝ երեխան պետք է այսպես անի, ծնողը պետք է այնպես անի![]()
պարտադիր չէ ամեն ինչ պատմի,կիսվի,պարզապես երեխան զգա,որ ծնողը իր ամենամեծ հենարանն է,ամենաանշահախնդիր մարդը,որը պատրաստ է նրա բոլոր քայլերն ընդունել և հասկանալ:Մարդիք իրենց կյանքում անփոխարինելի ընկերներ են ձեռք բերում,որոնց պատրաստ են իրենց բոլոր գախտնիքները ասելու,ինչու ծնողը ծնողը չի դառնում ընկեր...
Այդպես էլ կա, կարծում եմ , որ բոլոր երեխաներն էլ դա զգում են ու չեմ պատկերացնում մի իրավիճակ, որը ստիպի ինձ կորցնել էդ զգացողությունը. Ինչ վերաբերվում է թեմային՝ ես հավանաբար սխալ արեցի, որ արձագանքեցի, քանի որ ծնող չեմ ու հավանաբար դա է պատճառը, որ չեմ կարող հասկանալ ձեր անհանգստությունը.
dvgray (20.08.2011)
Ընդհանրապես չեմ գտնում, որ երեխան պիտի մենակ կենտրոնանա ընտանիքի վրա, պիտի էն աստիճան լինի, որ զգա, որ կյանքում իհարկե ընտանիքն իր հենարանն է, բայց այլ հենարաններ էլ կարող են լինել և ոչ ավելի պակաս վստահելի: Չպիտի երեխու մեջ մտնի, որ ընտանիքից էն կոմ բան չկա ու ով ուզում է լինի, ինչքան էլ մոտ, ծնողներին չի հասնի, ի վերջո մի օր առանց ծնող ենք մնալու ու էտ ժամանակ ինչ պիտի անենք:
Իսկ դուք համոզված եք. որ կարո՞ղ եք բոլոր քայլերը հասկանալ և ընդունել:
Ծնողն առաջնահերթ միշտ էլ ծնող է մնում, հետո նոր կարող է նաև ընկեր դառնալ: ԲԱյց ինչքան էլ մտերիմ ընկերներ լինենք. մեկ է ծնող լինելու ֆակտը կա ու կլինի:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
ամբողջ հարցը այն է, թե ինչքանո՞վ է ծնողը պատրաստ կիսվել իր երեխայի հետ:
ոչ միայն մտավոր, եղած չեղածի կամ բամբաանքի մասով:
նաև ֆիզիկակակ ակտիվության, խաղերի, ուղեվորությունների մասով:
օրինակ, քանի՞ ծնողն կա հայերիս մեջ, որ իր երեխայի հետ ֆուտբոլ է խաղում /իր ֆիզիկական հնարավորությունների սահմանում/, կամ պարան թռնում: համարյա թե ոչ մի: նաև դրա համար , հայ ծնողների մեծ մասը խաբար չի իրա երեխուց /իրա հույզերից ու վարքից/: մանավանդ հասունացման շրջանում:
Ընկերտ եմ ասելը դեռ շատ քիչ է: Ընկեր պետք է նաև դառնալ: Ընկերը մենակ խելոք բաներից խոսալու համար չէ: նաև "գժություններ" անելու համար է:
Իսկ դուք պատրա՞ստ եք այդպիսին լինել: եթե այո, ապա չնայած շատ ուշ է /13 տարեկան երեխայի դեպքում/ բայց փորձել կարելի է: միայն եղեք անկեղծ:
Ես լրիվ համամիտ եմ, որ երեխայի վստահությունը ոչ թե բարոյահոգեբանական խրատներով պետք է վաստակել, այլ անկեղծ, առանց ձևական երեխա -ծնող հարաբերություն կառուցելով:Նման խոսք կա, մեկնի հարցնում են, եղբայրդ ինչպիսի? մարդ է, սա էլ թե, չգիտեմ, հետն ընկերություն չեմ արել: Նույն պահն էլ ծնողի հարցում է: Մի հոգնեցրեք երեխաներին <մեր ժամանակ>, <երբ ես քո տարիքին է>, վերջաես համկերպվեք, որ ժամանակը նույնը չի մնում, իսկ դուք էլ արդեն վաղուց ձեր երեխայի տարիքն անցել եք: Պետք չի ամեն ինչի մեջ ողբերգություն տեսնել ու կարևորը լսեք երեխաներին, չեմ ասում պարտադիր ենթարկվեք նրանց, իհարկե դա ծնողին հաճելի չի, բայց գիտակցեք, որ երեխան էլ ենթարկվել չի սիրում, նա պարզապես սիրում է մտածել, փորձել, ձախողվել ու հասնել ճշմարիտ ելքի: Պետք չի մեր արդեն սեփական փորձով ձեռք բերածը պատրաստի մատուցել իրենց, առավել ես երբ իրենք դա դեռ չեն ուզում:
ՄԻ քիչ երկար է ստացում, բայց պատմեմ, ով հավես կունենա, կկարդա: Աղջիկս առաջին դասարնում էր, տառերը նոր էր սովորում, ահավոր վատ էր գրում, հոգիս բերանիցս բուրս էր գալիս, բացատում, ցույց էի տալիս, բայց ոչ մի արդյունք, վերջում համբերությունս չհերիքեց, բարկացա վրան: Գիտեք ինչ արե?ց: Գրիչը դրեց ցած, շատ լուրջ ու մեծ մարդու պես հանգիստ ասեց. , Իզուր մի գոռա վրաս, ծուռ եմ գրում, որովհետև նոր եմ սովորում, նոր եմ դպրոց գնում, որ ուղիղ ու ճիշտ գրելն իմանայի, ոչ էլ քո դպրոցը կգնայի>: Ես զարմացած նայեցի ու ... հասկացա, որ լրիվ ճիշտ էր, բայց էդ ժամանակ էլ գիտեք ինչի? վրա բարկացա, մտքումս ասում եմ, այ աղջիկ ջան, երեք տարի առաջ ուր էր, որ էդ խելքն ինձ սովորացնեիր, ախր խեղջ եղբորդ տանջեցի իմ տեր -Թոդիկի դասընթացներով: Արդյունքում ես գիտակցեցի իմ սխալն ու սովորեցի 7 տարեկան երեխայից:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Նունուշ (23.08.2011)
Միայն մի բան կարող եմ ասել, արգելելով չի կարելի ոչ մի հարց լուծել: Կարող եմ իմ օրինակով ասել, փոքրուց իմ հոր շնորհիվ ա եղել, որ ես ընդհանրապես չեմ ծխել: Նրանից ոչ մի անգամ չեմ լսել "Չծխես" բառը, փոխարենը ուղղակի ասել է` «Ծխում ես, ծխիր, ուղղակի մի բան իմացիր, որ չկա այդպիսի ծխող հասուն մարդ, ով չի ուզում թարգել: Եթե ծխես, ես դրա համար ոչ կջղայնանամ, առավել ևս ձեռք չեմ բարձրացնի քո վրա: Քո կյանքն ես, քո առողջությունը ու դու»: Կարող եմ ասել, որ ծնողս ինձ հոգեբանորեն շատ ճիշտ է տրամադրել այն բանին, որ ուղղակի հետաքրքրություն չառաջանա:
Ասեմ պրիմիտիվ մի օրինակ, երբ փոքր երեխային ասում են «տաք ա, հանկարծ ձեռք չտաս...», ապա առաջին բանը որ նրա մտքով անցնում է, միանգամից էդ «տաք» բանին դիպչելն է: Մատը վառելուց հետո նոր հասկանում է, որ ճիշտ էին ասում: Ինչևէ, մարդը իր կյանքի մեծ մասը սովորում է իր իսկ սխալների վրա![]()
Իմ դեպքում կարող եմ ասել, որ հոգեբանական մոտեցումը լավ է եղել: Նաև մի բան կարող եմ ասել, 5-րդ դասարանից սկսած ծնողիցս ոչ մի անգամ չեմ լսել հետևյալ խոսքը` «գնա դաս արա»: Ոչ մի անգամ չեն ստուգել, արդյոք դասին պատրաստ եմ, թե ոչ: Եթե ինչ-որ տեղ հարց էի ունենում` հարցնում էի հորս: Նույնիսկ օրագիրս քուրյս էր ստորագրում (ինձնից տարիքով փոքր էր, հեչ լավ չէր սովորում, բայց հո չէր ստորագրուուում...օրիգինալից չէիր տարբերի): Ասածս ինչ է, պարտադիրի չի երեխայի ամեն մի քայլին հետևել, արգելել նրան ամեն ինչում: Ուղղակի պետք է բացատրել, թե տվյալ արարքն անելու դեպքում հետևանքներն ինչպիսին կլինեն:
Հ.Գ. ամբողջ կյանքում չեմ հիշում դեպք, որ հայրս ձեռք բարձրացրած լինի վրաս: Նրա խոսքն էլ հերիք էր որ ես ազդվեի:
Ինչ որ լավ բան ստանալու համար անհրաժեշտ ա ինչ որ լավ բան անել: Ծնող- երեխա հարաբերություններում շատ կարևոր ա թե ինչպես եք դուք ձեզ դրսևորում:
Մի խաբեք նրանց: Վստահություն ձեռք բերելը մենակ թանկարժեք շորեր գնելը կամ էլ պարանով թռչելը չի: Ձեր երեխան պետք է համոզված լինի, որ դուք կխաղաք պարան և կգնեք այն ինչ խոստացել եք: Եղեք անմիջական: Մի ամաչեք ձեր երեխաներից: Ամենից կարևորը խոսեք նրանց հետ: Հաճախ ասեք նրանց ձեր «գաղտնիքները»:Պատմեք ձեր մանկությունից: Երեխաները սիրում են լսել և համեմատել իրենց կյանքը ձերի հետ: Ինչքան էլ դժվար լինի ներեք նրանց: Հաճախ երեխաները էնպիսի սխալներ են անում, որ խոսելու փոխարեն գոռալ ես ուզում: Համբերեք: Որովհետև հաստատ գիտեմ որոշ ժամանակ անց ինքներդ էլ կզգաք, որ էտքան «տաքանալ» պետք չէր: Սովորեք լսել ձեր երեխաներին: Ընդունեք վերջապես, որ ձեր երեխան այնպիսին է ինչպիսին որ դուք նրան չեք պատկերացնում: Նա այն է ինչ կա: Տվեք նրանց ինքնուրույն լինելու նաև զգալու հնարավորություն: Մի արգելեք նրանց անել այն ինչը դուք էլ մեծ հաճույքով կանեիք: Երեխաները նայում են իրենց ծնողներին: Ծնողը իր զավակի համար օրինակ է: Կշռադատեք ձեր քայլերը, որպեսզի ձեր երեխաներն էլ կշռադատեն իրենց քայլերը: Եվ ամենից կարևորը: Մի լսեք կողքիններին: Ով ուզում ա լինի: Որովհետև միշտ էլ կգտնվեն մարդիկ ովքեր ձեզ կհամարեն վատ ծնող, իսկ ձեր երեխաներին անդաստիրականեր: Եղեք ձեր ընտանիքի հետ և ձեր երեխաների կողքին: Ամեն ինչ հնարավոր է ուղղել, միայն թե ժամանակը հերիքի: Մի կորցրեք և մի վատնեք էտ ժամանակը: Ու էտ ժամանակ ձեր երկկողմանի հարաբերությունները հաստատ կկայանան ու ձեր երեխաները կցանկանան անընդհատ կիսվել ձեզ հետ իրենց «գաղտնիքներով»:
Սա հենց էնպես գրառում չի, սա իմ երկարատև տարիների փորձն է:![]()
armen9494 (31.08.2011), E-la Via (04.09.2011), Lianik (01.09.2011), Lion (31.08.2011), Lionne_en_Chasse (01.09.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ