User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան ողջույն։
    Դեռ շարունակում եմ ընթերցել աշխատանքդ։ Ժամանակս չի բավարարում, որ ավելի արագ կարդամ։ Հասել եմ այնտեղ, երբ Հայկը Արատտայի իշխանների մոտ ներկայացնում է Շարուքենի բանակի ուժեղ և թույլ կողմերը։ Քանի որ ցանկացար, որկարծիք հայտնեմ, կկիսվեմ տպավորություններովս։
    Ինչ խոսք գովքի արժանի գործ ես արել։ Կարդացվում է արագ ու թեթև։ Չգիտմ արդյոք հանձնել ե՞ս տպագրության, թե՞ ոչ։ Եթ ոչ, ապա փորձեմ մի քանի խորհուրդ տալ. կարող ես ընդունել, բայց պարտադրված չես
    Կփորձեմ կառուցողական քննադատություն ներկայացնեմ։ Իհարկե կարող եմ գրել որ շատ լավ է, ոչ մի խնդիր չկա, դրանով «գլուխդ յուղեմ» բայց սեփական օրինակով գիտեմ, որ լավ քննադատությունն ավելի օգտակար է։ Մեծ գործ ես կատարել, ափսոս կլինի մի քանի թերությունների պատճառով որպես վատ գործ պիտակավորվի։
    Սկսեմ. Այլմոլորակայինների և էն քնի մեջ անցյալ գնալու պահերը առաջացնում է մի տեսակ հարց. "հը՞, էս ինչ շիլափլավ էր։" Քանի որ Էդ օտարմոլորակայինները ընդամենը մի քանի տեղում են հայտնվում, միգուցե նրանց փոխարեն մի ուրի՞շ ուժ ստեղծես, ով ի վիճակի էր անմահություն տալու։ Նույնը քնել և անցյալ տեղափոխվելը. ակնհայտորեն էն ֆանտաստ կինոներից է վերցրած, կարծեմ Շվարցենեգգերն էլ խաղում է, որ հատուկ սարքով քնում է ու հիշում թէ ինքն ով է եղել։ Եթե ուզում ես Հայկի անցյալից պատմել, լավ կլինի որ առանց հոլիվուդի օգնության ինքը հիշի իր կյանքը։ Դրա համար ավելի պարզ մեթոդներ կան, քան ֆանտաստ կինոները։ Թե չէ ռեմեյկի տպավորություն է ստեղծում։ Բայց չէ որ ինքը որպես պատմավեպ՝ մանավանդ այն ժամանակների մասին, շատ օրիգինլ է, իսկ էդ ակնհայտ հոլիվուդյան բաներն օգնելու փոխարեն ավելի շատ փչացնում են տպավորությունը։ Հայկական ամեն ինչը, Հայկի հարաբերությունները իր մտերիմների, ընկերների հետ ուժեղ իդելականացված են։ Անդադար աչք է զարնում «ջան» բառը։ Երկխոսությունները շատ մոդեռն են, ինչը վստահություն չի ներշնչում, մոտավրապես այսպես. «Մենես ջա՞ն, էս ուր էի՞ր կորել այ տղա» այսպես կարող է ներկայիս երևանցին խոսել, բայց ոչ չորս հազար տարի առաջվա հայը։ Ամեն կես դարը մեկ, լեզուները ենթարկվում են փոփոխության։ Փորձիր երկխոսությունները ժամանակի հոգուն հարիր դարձնել։
    Նունեն Հայկին հնդիպելու երրորդ օրն արդեն նրան պարզապես դու-ով է դիմում, չնայած Հայկը պատկառելի իշխան է։ Իհարկե Նունեն կարող է հայկին դու- ով դիմել, բայց դա գոնե ձևի համար Հայկը պետք է նրան դա թույլ տա։ Շատ հաճախ է նորից Երկաթի պահը։ Ինչքան էլ ուզենաս, որ հայերը առաջին երկաթագործները լինեն, միևնույն է, պատմությանը դեմ գնալ չես կարող։ Իսկ պատմությունից մեզ հայտնի է, որ Արատտայի ժամանակներում երկաթե զրահներ չկային, զենքերից մաքսիմում դաշույններ, և զարդեր էին սարքում ինչը ոսկուց բազմակի թանկ էր։ Այդ ժամանակներում օգտագործվում էր հիմնականում մետեորային երկաթ, քանի որ երկաթի հողահումքից երկաթ ստանալ դեռ չէին սովորել։ Այդ ժամանակ արդեն տարածում էին գտնում՝ ընդ որում նոր էին տարածում գտնում բրոնզե իրերը, զենքերը և այլն, որը տևեց մինչև վաղ անտիկ դարաշրջան՝ մինչև մթա հինգերորդ դար։
    Նի տեղ Հայկը իր ֆինանսիստից պահանջում է քսան թե երեսուն քսակ ոսկի։ Ոսկին որպես վճարման միջոց օգտագործել է շատ-շատ ավելի ուշ։ Վեպում նկարագրված ժամանակներում վճարումը կատարվում էր կմ փոխանկման միջոցով՝ դու ինձ լվացքի փոշի, ես քեզ ծիրան, կամ քյավառա կառտոլ։ Կամ, ինչը դեռ լայն տարածում չուներ, վճարում էին արծաթով կամ պղնձով։ Ընդ որում ոչ թե արծաթադրամներով, այլ քաշով։ Աստվածաշնչում այսպիսի մի դրվագ կա. Աբրահամ նահապետը " մթա քսաներորդ դար" Սյուքեմ քաղաքում մեկից հողատարծք է ցանկանում գնել։ Վաճառողը սկզբնական ձևականություններից հետո պահնջում է երեսուն սիկղ "մեկ սիկղ հավասար է մոտ չորս գրամի" արծաթ։
    Նորից ուզում եմ հավաստիացնել՝ ոչ թե գործդ փնովում եմ, այլ փորձում եմ օգնել, որ ավելի լավը դառնա։
    Ախ հա, քեֆչի կամ ինչպես դու ես գրել՝ քեֆջի, դա թուրքական բառ է, կարծեմ վեպին ընդհանրապես չսազող։ Ընդհանրապես այդ վերջին "չի"-ն թուրքերենում ցույց է տալիս մարդու մասնագիտությունը՝ բալըգչի-ձկնորս, փինաչի-մաշակար, դյոներչի-խորովածագործ, հացթուխ- եկմեկչի և այլն։
    Հետո որ կարդամ, նորից կգրեմ եթե ցանկանաս։
    Վերջին խմբագրող՝ Micke: 14.06.2016, 05:12:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (14.06.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •