User Tag List

Էջ 33 53-ից ԱռաջինԱռաջին ... 2329303132333435363743 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 481 համարից մինչև 495 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

  1. #481
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    - Հայկ, արթնացիր,- ուշքի եկա այն բանից, որ մեկը ուժեղ թափահարում էր ուսս, Մենեսն էր:
    - Ի՞նչ է եղել,- փորձեցի վիճակը ընկալել ես:
    - Ձերոնք գիշերային անակնկալ երթ են իրականացրել և արդեն իսկ գտնվում են արևելքից բավականին մոտ,- սեղմ հայտնեց Մենեսը և սկսեց կապել սաղավարտի կապերը,- վաղը, կամ ավելի ճիշտ այսօր, լուսաբացին, ամեն ինչ կսկսվի…,- նետեց Մենեսն ու դուրս եկավ վրանից:

    Ես ոտքի կանգնեցի ու սկսեցի արագորեն հագնվել: Այժմ եբրայները կարծես թե դեռ պետք է որ հավատարիմ լինեին մերոնց, սկսեց պտտվել գլխումս, բայց ողջ ճամբարով մեկ հնչող շեփորների հուսահատ ոռնոցը ընդհատեց մտքերս: Նուն պահին էլ Մենեսը ներս մտավ և սուր մի հայացք գցեց վրաս:
    - Արիների արշավող բանակի գլխամասում եբրայներն են, Հայկ, ու գիշերը նրանք փորձել են անակնկալ կերպով ներխուժել մեր ճամբար: Դեռ լավ է, որ դեմ են առել գիշերային դետքին: Դետքը ողջ կազմով պառկել է, բայց դե մերոնք էլ են հասցրել զենք վերցնել:
    - Եվ հիմա՞,- հարցրեցի ես:
    - Հիմա իրավիճակն անորոշ է..., գրողը ձեզ տանի, ես այդպես էլ կարծում էի,- աջ ձեռքի բռունցքով ձախին հարվածելով, գոչեց Մենեսը:
    - Ի՞նչ է եղել, բարեկամս,- հարցրեցի ես:
    - Անիծյալ լինես, դու, Շամի, ես նման մի բան կասկածում էի:
    - Հը՞,- հոնքերս բարձրացրեցի ես:
    - Հենց այդպես, Հայկ, ես վաղուց էի կասկածում, որ այդ նենգամիտ կինը որևէ նման մի բան կանի ու ես բաց թողեցի նրա այս հերթական հարվածը,- գլուխն օրորեց Մենեսը,- դեռ լավ է, որ Մերնեֆերին ողջ է մնացել ու Շամիի ծրագիրը չգործեց:

    Այդ պահին մտահոգ տեսքով ներս մտավ Մենեսի ծառաներից մեկը և բարեկամիս ականջին ինչ-որ բան ասաց: Մենեսը ներողություն խնդրեց, դուրս եկավ, իսկ մի քանի րոպե հետո դեմքի հետաքրքիր արտահայտությամբ հետ վերադարձավ:
    - Շամիից պրծար, Հայկ, Շամից ես էլ պրծա:
    - Ինչ ես ասում, է՞,- համենայն դեպս հարցրեցի ես:
    - Այո, Հայկ,- անորոշ ծիծաղեց Մենեսը,- չգիտեմ իհարկե, սա լավ է թե վատ, բայց Մերնեֆերին հենց նոր իր հարեմից վտարել է Շամիին և այլևս չի ուզում նրա նույնիսկ երեսը տեսնել:
    - Այ քեզ բա՜ն,- զարմացա ես,- ինքը Շամին լինի և իրենից մենք այսքան հե՞շտ պրծնենք:
    - Ես էլ չգիտեմ դա ինչպես բացատրել, Հայկ,- խորամանկ ժպտաց Մենեսը,- ճամբարում խոսում են, թե փարավոնն իբր ինչ-որ երազ է տեսել և երազում մի ձայն նրան ասել է, թե Եգիպտոսի հետ կապված այս բոլոր փորձանքները հենց Շամից է, որ գալիս են, ես ինքս էլ չգիտեմ,- անմեղ ժպիտով ձեռքերը տարածեց բարեկամս:
    - Ճամբարո՞ւմ:
    - Իհարկե, Հայկ, ճամբարում... չգիտես որտեղից նման լուրեր են տարածվել,- ծիծաղեց բարեկամս,- դե հիմա, ի՞նչ պետք է հասարակ ռազմիկների խառնել պալատական այս խառը հաշիվների մեջ: Երազ է տեսել… փարավոնը, այսքան մի բան:
    - Ուրիշ պայմաններում ես կուրախանայի Շամից այդքան հեշտությամբ ազատվելու համար, բայց ափսոս, հիմա լիքը ուրիշ հոգսեր կան:
    - Իրոք,- գլուխն օրորեց Մենեսը, լրջացավ և ուղղություն վերցրեց դեպի վրանի ելքը:
    - Ես փորձեմ կրկին քնել, Մենես ջան,- ասացի ես բարեկամիս հետևից,- դու էլ աշխատիր նույնն անել: Մոտակա օրերին ճակատամարտը անխուսափելի կդառնա, իսկ դրանից հետո, ո՞վ գիտի, կհաջողվի՞ արդյոք մեզ կուշտ ու կուռ քնել, թե ոչ,- հրաժեշտ տվեցի բարեկամիս և մեկնվեցի մահճիս,- “Խեղճ Մենես”,- արդեն քնաթաթախ վիճակում էի, երբ մտքիս կրկին եկավ բարեկամս,- “դու երևի շատ կուզենայիր օգտագործել այդ եբրայներին, բայց ինքդ էլ արդեն լավ գիտես, որ Շամի շնորհազրկումը հարցականի տակ է դնում քո բոլոր ծրագրերը: Ապրեք, տղերք, եբրայների առաջ մղելով նուրբ քայլ եք արել…”,- վերջին պահին անցավ մտքովս ու ես մեկնվեցի մահճիս:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.09.2011), armen9494 (17.01.2012), E-la Via (23.09.2011), Varzor (20.09.2011), Արէա (24.09.2011), Գեա (20.09.2011)

  3. #482
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե արդեն կպցրել են նորից աշխարհաբարյան անմիտ և չհասկացված թարգմանություն
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն ընգեր ջան, ախպեր ջան "արեր" կոպիտ ցուցում եմ արել "արք" բառի բառացի իմաստին` "ար"-ի հոգնակի

    1. Աստվածաշնչում այր բառը բավականին գորածվում է, որ հիմք չեմ տեսնում, որ արք-ը այր` մարդ իմաստով գործածվի:
    2. Այդ այդ հսկաների սեռի մասին ոչինչ չի նշվում, ուստի ենթադրել, որ դրանք միայն այրեր էին` տեղին չէ և անհիմն
    3. Քո բերած թարգմանությունում "անուանի մարդիկ էին": Նույնն է, թե արիների հետ շփված ցանկացած ազգի մոտ ասերի "հնուցի ի վեր արիներ էին" կամ "արք" էին:
    4. ար+քա?, իկ մի գուցե արք+ա?: Աճառյանին ավելի լավ է չհիշենք, թե չէ հիմա կհիշեմ ... Ներկայիս հայերենով ԱրՔա-պլատիկ քարտեր են
    5. աշխարհաբարյան սխալ թարգմանություն. էդ որ որվանից "որ յաւիտենից արք անուանիք" ճիշտ թարգմանությունն է "որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին"?: "արք անուանիք"` անվանի մարդիք էին? որքան հասկանում եմ հենց նույն նախաասության մեջ հստակորեն օգտագործված է մարդ բառը և կարիք չկար, որպեսզի նախադասության կեսից այլ բառ օգտագործվեր: Անձամբ ինձ հետաքրքիր է, թե ինչպես է այդ հատվածը հնչում եբրայերեն?

    Հ.Գ.
    Եթե ստուգաբանական տարբերակով ենք շարժվում, ապա "ար-այր" բառից է նաև հայր-ը


    Եբրայրեն՝
    הַנְּפִלִ֞ים הָי֣וּ בָאָרֶץ֘ בַּיָּמִ֣ים הָהֵם֒ וְגַ֣ם אַֽחֲרֵי־כֵ֗ן אֲשֶׁ֙ר יָבֹ֜אוּ בְּנֵ֤י הָֽאֱלֹהִים֙ אֶל־בְּנ֣וֹת הָֽאָדָ֔ם וְיָלְד֖וּ לָהֶ֑ם הֵ֧מָּה הַגִּבֹּרִ֛ים אֲשֶׁ֥ר מֵעוֹלָ֖ם אַנְשֵׁ֥י הַשֵּֽׁם׃ פ
    «Հանեֆիլիմ հայու վաարեց բէյամիմ հահեմ վեքամ աչարեյ-չեն աշեր յավոու բենեյ հաԷլոհիմ էլ-բենոտ հաադամ վեյալեդու լահեմ հեմա հաքիբորիմ աշեր մեոլամ անշեյ հասհեմ»:
    Բառացի՝
    «Հսկաներ (հնարավոր է նաև ընկածներ, տես Եզեկիել 32:27) կային երկրի վրա այդ օրերին և նաև հետո: Որդիներն Աստծո մտան մարդու դուստրերի մոտ և հայրացան նրանցից: [Հսկաները] երբևէ գոյություն ունեցած ամենաուժեղներն էին, անվանի մարդիկ:» (http://bible.ort.org)

    Ռուսերեն՝
    « В то время были на земле исполины, особенно же с того времени, как сыны Божии стали входить к дочерям человеческим, и они стали рождать им: это сильные, издревле славные люди.»
    Անգլերեն՝
    «There were giants (ուրիշ թարգմանություններում ուղղակի գրում են՝ Nephilim) in the earth in those days; and also after that, when the sons of God came in unto the daughters of men, and they bare children to them, the same became mighty men which were of old, men of renown.»

    Հ.Գ. Դե հիմա շատ էլ որ սաղ աշխարհը անհիմն ու չհասկացված կերպով է թարգմանում, դու քո ճիշտը բրդի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.09.2011), Malxas (20.09.2011), Varzor (20.09.2011)

  5. #483
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Moonwalker ջան, հլը սենց մի բանի մասին էլ կարծիք ասա.

    Հայկը տիտանյան էր, սա լավ գիտենք, տիտաններին էլ գիտենք ամենից առաջ հունական միֆալոգիայից: Հիմա ինձ հետաքրքիր է, ինչ կերպ է կապվում այս ամենը "բիբլիական" հսկաների ու նաև քո ասած այդ մասի հետ?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (20.09.2011), Varzor (20.09.2011)

  7. #484
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէի ասի, ավելի շուտ ուղղակի ընդօրինակէլ են տեղական լեգենդները, որպեսզի ինչ-որ կերպ հիմնավորեն իրենց իշխանությունը:
    Քիչ չեն ապրել, ուղղակի հենց հսկաների ի հայտ գալուց հետո Աստծո խոսքով մարդկանց օրերը տառնում են 120 տարի` սա արդեն արևային օրացույցին անցնելու մասին հիշատակումն է
    հակառակ դեպքում նաև աննորմալ է, որ նահապետները սեռահասուն էին դառնում մի քանի հարյուր տարեկանում
    Շատ հնարավոր տարբերակ է

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ և առաջ ասեմ, որ նախաձեռնությանդ համար կարելի ա «ճակատդ պաչել»: Իրոք, ընտիր բան ես ձեռնարկել: 1.5 օր տևեց ամբողջ տեղադրածդ կարդալը: Նման կլանված կերպով ընդամենը մեկ գիրք եմ կարդացել: Անցումները հետաքրքիր են, նկարագրությունը սեղմ, բայց հագեցած: Կարճ ասած շատ հավանեցի: Սպասում եմ, որ մի 4-5 էջ էլ դնես՝ կամաց-կամաց կարդանք:

    Հիմա մի քանի դիտարկումներ, որոնք անում եմ ոչ թե «կեղտ բռնելու» համար, այլ որպեսզի, իմ կարծիքով, էլ ավելի անթերի լինի գործդ:
    Սրբագրելու խիստ կարիք կա, Լիոն ջան: Կան կոպիտ ուղղագրական սխալներ, որոնք մի քանի անգամ կրկնվելով՝ հաստատում են դրանց ոչ վրիպակ լինելը (օր. քաձ, աղանդներ /дессерт/): Մի քանի տեղ էլի խախտված են բյուր-հազար թվականները: Անընդհատ աչքի են ընկնում կիսատ բառեր ու «կուլ տված» տառեր:
    Էս ամենը զուտ տեխնիկական դրտարկումներ են, որոնք ոչ մի կերպ չեն ազդում նախաձեռնությանդ արժեքի վրա: Ապրես... ոնց ասում են՝ հալալ ա

    Հ.Գ. Չգիտեմ ինչի, բայց ինձ թվում ա, որ սա առաջին բազմահատորյակն ա լինելու, որ մինչև վերջ հաճույքով կարդալու եմ:
    davidus ջան` մերսի Այս ֆորումում ես քեզ վաղուց գիտեի և, ճիշտն ասած, անընդհատ սպասում էի կարծիքիդ և ուրախ եմ, որ այն ի վերջո եկավ: Հուսով եմ, որ քեզնից օրինակ վերցնելով էլ կարտահայտվեն նաև նրանք, ովքեր առայժմ այս կամ այն պատճառով լռում են, հատկապես քաղաքականապես ակտիվ մասսայից Մերսի լավ խոսքերի համար, դրանք ինձ համար շատ թանկ արժեն, քանի որ ցույց են տալիս, որ պետքական գործ է արված, որ սա հերթական քաղցր-մեղցր լյա-լյան չի, կամ էլ ստանդարտ պատմավեպը:

    Դիտարկումներդ բնականաբար ընդունվեցին հենց այնպես, ինչ իմաստ որ դու մեջը դրել էիր: Ոչ-ոք անսխալական չէ, իսկ այս նոթերն էլ այստեղ տեղադրվել են հենց կարծիքների համար, այնպես որ` արտահայտվիր առանց քաշվելու և ավելին, հակառակն անելը սխալ կլիներ

    Խմբագրական պահերի պահով` համաձայն եմ: Բնականաբար, եթե մի օր այս գործը հասնի տպագրման, դա անպայման կարվի, առանց դրա ես այս գործը չեմ թողնի տպագրվել: "Բյուրեր"-ի պահով ճիշտ ես, դա նաև մեր Varzor-ն էլ նկատել և ես նույնիսկ դիմեցի էլ Chuk-ին, որ ուղղում կատարվի, բայց գործը այդպես էլ առաջ չգնաց: Այդ արժանահիշատակ մասում պետք է լինի ոչ թե "60 բյուր", այլ` "6 բյուր" կամ "60 հազար": Տառերի պահով որոշ բաներ բնականաբար ես էլ եմ նկատել և իմ մոտ եղած word-ի ֆայլում ամեն ինչ ուղղել եմ, դե պարզ է, ակումբը հնարավորություն չի տալիս խմբագրել, իսկ Chuk-ին էլ այլևս չուզեցա անհանգստացնել:

    Արժանահիշատակ "քաձ"-ը գիտեմ, որ "ծ"-ով է գրվում, ուղղակի այն այստեղ մոտեցված է խոսակցականին, "աղանդներ"-ի պահով... վստահ ես, որ "ն"-ն չկա??

    Ամեն դեպքում, մերսի դիտարկումների համար, հուսով եմ հետագայում ևս այս թեման չես մոռանա: Ինձ հատկապես հետաքրքիր է այս պահին, թե ինչ կարծիք կա Հայկի կյանքի "բիբլիական" շրջանի վերաբերյալ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (17.01.2012), davidus (20.09.2011)

  9. #485
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    :
    Հ.Գ. Դե հիմա շատ էլ որ սաղ աշխարհը անհիմն ու չհասկացված կերպով է թարգմանում, դու քո ճիշտը բրդի:
    Խոսքս գնում է գրաբարյան տարբերակի մասին: Բոլոր աշխարհաբարային տարբերակներում էլ (քո նշած նույն ռուսերենը ու անգլերենը) գրված է մարդիք, բայց օրինակ ռուսերենում "свалный"` փառավոր փառք ունեցող, իսկ անգլերենում "men" ոչ միայն մարդիք, այլև տղամարդիք
    Ու այս պարագայում անգլերենն ավելի մոտ է մեր գրաբարյանին, ի դեպ եթե չեմ սխալվում հին ռուսերեն տարբերակներում ոչ թե "люди" այլ "мужи"

    Հ.Գ.
    Ակնհայտորեն տեսնում ես, որ "մարդիք" և "տղամարդիք" բառերի մեջ բավականին մեծ տարբերություն կա: Ի դեպ ի նկատի ունեի, թե կոնկրետ եբրայերենում այդ բառն ինչ է նշանակում` տղամարդ, թե մարդ?
    Եբրայերեն մեջբերմանդ մեջ էդ որ բառնա ?
    Համ էլ հերիքա մեր Հայկի հուշերը նորից շեղենք աշխարհի ամենածեծված ու ամենաանիմաստ թեմայի ուղղությամբ
    Վերջին խմբագրող՝ Varzor: 20.09.2011, 10:33:

  10. #486
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    "աղանդներ"-ի պահով... վստահ ես, որ "ն"-ն չկա??
    հա Լիոն ջան , աղանդեր բառին հենց Ն է ավելանում , դառնում է Եհովայի վկա ու դրա նման բոլոր վտանգավոր ու ոչ վտանգավոր կրոնական խմբեր հասկացությունը: Դե, որ տառակերության մասին խոսք գնաց , մի փոքր էլ ես կռիսություն անեմ , տեղ-տեղ ամիսներ նշելիս մեր աշխարհին բնորոշ ամիսներն ես գրել, մի տեղ նշել էիր սեպտեմբեր , բայց կարծում եմ երևի պետք է հին հայկական անվանումները լինեին, անկեղծ ասած մի տեղ է աչքովս ընկել, բայց կարծում եմ, եթե ուշադիր լինես այդ կիկսերից էլի կգտնես:
    Դե իսկ կարծիքս ընդհանուր առմամբ նորից չեմ ուզում ասել, արդեն գիտես , որ մեծ հետաքրքրությամբ հետևում եմ , ու ասեմ , որ քննարկումներն էլ են մի այլ կարգի ուսանելի ստացվում :
    Վերջին խմբագրող՝ Գեա: 20.09.2011, 10:41:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (20.09.2011)

  12. #487
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, թե Հայկի կողմից նկարագրվող այս իրադարձությունները ինչ տեսք են ստացել և ունեն Աբրամի հուշերում ու դրանց վրա հետագայում գրված եբրայների Սուրբ գրքում: Հատկանշական է, որ Աբրամը բաց է թողել մի շարք էական մանրամասներ, որը իր պատումին որոշակի անհասկանալի ու հրաշապատումային բնույթ է տալիս` միաժամանակ, սակայն, բնականաբար, առավել դրական լույսի տակ դնելով իրեն: Հայկի նոթերը կարծես թե ամեն ինչին ավելի իրական տեսք են հաղորդում, պարզաբանում են բոլոր "հրաշքներ"-ը ու անտրամաբանականությունները և ցույց են տալիս ինչպես իրադարձությունների իրական պատկերը, այնպես էլ Աբրամի կողմից հաջողությամբ լռության մատնված մանրամասները

    Ծննդոց : 12

    12 Աստուած ասաց Աբրամին. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հօր տնից եւ գնա՛ այն երկիրը, որ ցոյց կը տամ քեզ։ Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառաւորեմ քո անունը, եւ դու օրհնեալ պիտի լինես։ Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, իսկ քեզ անիծողներին պիտի անիծեմ։ Քեզնով պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։ Եւ Աբրամը գնաց, ինչպէս ասել էր նրան Աստուած։ Նրա հետ գնաց նաեւ Ղովտը։ Աբրամը եօթանասունհինգ տարեկան էր, երբ հեռացաւ Խառանից։ Աբրամն առաւ իր կին Սարային, իր եղբօրորդի Ղովտին, Խառանում ձեռք բերած ողջ ունեցուածքն ու ստրուկներին։ Նրանք ճանապարհ ընկան, որ գնան Քանանացւոց երկիրը։ Նրանք եկան Քանանի երկիրը։ Աբրամը կտրեց անցաւ երկիրն իր երկարութեամբ մինչեւ Սիւքէմ վայրը՝ Բարձր կաղնին։ Այդ ժամանակ, սակայն, քանանացիներն էին բնակւում այդ երկրում։ Տէրը երեւաց Աբրամին եւ ասաց նրան. «Քո յետնորդներին եմ տալու այս երկիրը»։ Աբրամն իրեն երեւացած Տիրոջ համար զոհասեղան շինեց այդտեղ։ Այդտեղից նա գնաց Բեթէլի արեւելեան կողմում գտնուող լեռը։ Այնտեղ՝ Բեթէլում, խփեց իր վրանը, ծովի դիմաց, իսկ արեւելքում Անգէն էր։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Աստծու անունը։ Աբրամը հեռացաւ, գնաց ու բնակուեց անապատում։ Երբ սով եղաւ երկրում, Աբրամն իջաւ Եգիպտոս, որ այնտեղ ապրի պանդխտութեան մէջ, քանի որ սովը սաստկացել էր երկրում։ Երբ Աբրամը մօտեցաւ Եգիպտոսին, իր կին Սարային ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես։ Արդ, եթէ պատահի, որ եգիպտացիները տեսնեն քեզ եւ ասեն՝ սա նրա կինն է, ու սպանեն ինձ, իսկ քեզ ողջ թողնեն, կ՚ասես, թէ՝ նրա քոյրն եմ, որպէսզի քո շնորհիւ ես չտուժեմ եւ քո շնորհիւ կենդանի մնամ»։

    Երբ Աբրամը մտաւ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ նրա կինը շատ գեղեցիկ է։ Տեսան նրան նաեւ փարաւոնի իշխանները, գովեցին նրան փարաւոնի առաջ ու նրան տարան փարաւոնի պալատը։ Սարայի համար նրանք լաւ վերաբերմունք ցոյց տուեցին Աբրամին։ Եւ նա ոչխարների, կովերի, էշերի, ծառաների եւ աղախինների, ջորիների եւ ուղտերի տէր դարձաւ։ Աբրամի կին Սարայի պատճառով Աստուած փարաւոնին ու նրա ընտանիքի անդամներին պատժեց մեծամեծ ու դաժան պատուհասներով։ Փարաւոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ փորձանք բերեցիր իմ գլխին, ինչո՞ւ չյայտնեցիր, թէ նա քո կինն է։ Ինչո՞ւ ասացիր, թէ «Իմ քոյրն է», ես էլ նրան կնութեան առայ։ Արդ, ահա քո կինը քո առաջ է, ա՛ռ նրան ու հեռացի՛ր»։ Փարաւոնն իր մարդկանց պատուիրեց, որ Աբրամին, իր ունեցուածքով, նրա կնոջը, ինչպէս նաեւ Ղովտին ճանապարհ դնեն։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.09.2011), Malxas (20.09.2011), Varzor (20.09.2011), Արէա (24.09.2011), Գեա (20.09.2011)

  14. #488
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    davidus ջան` մերսի Այս ֆորումում ես քեզ վաղուց գիտեի և, ճիշտն ասած, անընդհատ սպասում էի կարծիքիդ և ուրախ եմ, որ այն ի վերջո եկավ: Հուսով եմ, որ քեզնից օրինակ վերցնելով էլ կարտահայտվեն նաև նրանք, ովքեր առայժմ այս կամ այն պատճառով լռում են, հատկապես քաղաքականապես ակտիվ մասսայից Մերսի լավ խոսքերի համար, դրանք ինձ համար շատ թանկ արժեն, քանի որ ցույց են տալիս, որ պետքական գործ է արված, որ սա հերթական քաղցր-մեղցր լյա-լյան չի, կամ էլ ստանդարտ պատմավեպը:
    Երբ տպագրես, էլ-գիրք սարքելը իմ վրա։

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում, մերսի դիտարկումների համար, հուսով եմ հետագայում ևս այս թեման չես մոռանա: Ինձ հատկապես հետաքրքիր է այս պահին, թե ինչ կարծիք կա Հայկի կյանքի "բիբլիական" շրջանի վերաբերյալ...
    Ո՜նց չէի ցանկանա խառնել Հայկին էդ կրոնական խառըխշտիկ պատմություններին։

  15. #489
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե չէ, երբ Հայկի նոթերը նայում ես, տեսնում ես, որ ամեն ինչ էդքան էլ խառը չի: Ինքը երբեմն այնպիսի պարզ բացատրություններ ու լուծումներ է տալիս, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ամեն դեպքում, եբրայների Եգիպտոսում հայտնվելու հետ կապված իրադարձությունների հետ Հայկը կապ ունեցել է, հետագան էլ` կտեսնենք
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #490
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծննդոց : 12
    Երբ Աբրամը մտաւ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ նրա կինը շատ գեղեցիկ է։ Տեսան նրան նաեւ փարաւոնի իշխանները, գովեցին նրան փարաւոնի առաջ ու նրան տարան փարաւոնի պալատը։ Սարայի համար նրանք լաւ վերաբերմունք ցոյց տուեցին Աբրամին։ Եւ նա ոչխարների, կովերի, էշերի, ծառաների եւ աղախինների, ջորիների եւ ուղտերի տէր դարձաւ։ Աբրամի կին Սարայի պատճառով Աստուած փարաւոնին ու նրա ընտանիքի անդամներին պատժեց մեծամեծ ու դաժան պատուհասներով։ Փարաւոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ փորձանք բերեցիր իմ գլխին, ինչո՞ւ չյայտնեցիր, թէ նա քո կինն է։ Ինչո՞ւ ասացիր, թէ «Իմ քոյրն է», ես էլ նրան կնութեան առայ։ Արդ, ահա քո կինը քո առաջ է, ա՛ռ նրան ու հեռացի՛ր»։ Փարաւոնն իր մարդկանց պատուիրեց, որ Աբրամին, իր ունեցուածքով, նրա կնոջը, ինչպէս նաեւ Ղովտին ճանապարհ դնեն։
    Այ հենց ես պահն էլ ասում էի: Ի դեպ Աբրահամի մոտ կարծես թե խասյաթ եր դառնում սեփական հարցերը կանանց առաքինոթւյան հաշվին լուծելը: Նույնկերպ իր աղջիկներին Ղովտն էր զիջում սոդոմցիներին,
    Ծննդոց ԺԹ
    5 Եւ կոչէին արտաքս զՂովտ, եւ ասեն ցնա. Ու՞ր են արքն որ մտին առ քեզ գիշերի. Ած զնոսա առ մեզ զի գիտասցուք զնոսա: 6 Եւ ել առ նոսա Ղովտ՝ արտաքոյ դրանն, եւ զդուռն ձգեաց զկնի իւր: 7 Եւ ասէ ցնոսա. Քաւ լիցի ձեզ եղբարք, մի գործէք զայդ չարիս: 8 Են իմ երկու դստերք որ զայր ոչ գիտեն, հանից զնոսա առ ձեզ, եւ արարէք ընդ նոսա որպէս հաճոյ իցէ ձեզ, բայց միայն արանցդ այդոցիկ մի ինչ մեզ առնիցէք. որովհետեւ մտին ընդ յարկաւ գերանաց իմոց:
    կնոջը Աբրահամի որդի Իսահակն էր զիջում փղշտացիների արքային:
    Ծննդոց ԻԶ
    7 Եւ հարցին արք տեղւոյն զՌեբեկայ կնոջէ նորա. եւ ասէ՝ Քոյր իմ է, քանզի երկեաւ ասել թէ կին իմ է. թէ գուցէ սպանանիցեն զնա արք տեղւոյն վասն Ռեբեկայ. զի գեղեցիկ էր երեսաւք: 8 Եւ եղեւ անդ բազում ժամանակս: Եւ կարկառաւ Աբիմելէք արքայ Փղշտացւոց ընդ պատուհան, եւ ետես զԻսահակ զի խաղայր ընդ Ռեբեկայ կնոջ իւրում: 9 Կոչեաց Աբիմելէք զԻսահակ՝ եւ ասէ ցնա. Ուրեմն կին քո էր, եւ ընդ է՞ր ասացեր թէ քոյր իմ է: Ասէ ցնա Իսահակ. Քանզի ասացի՝ թէ գուցէ մեռանիցիմ վասն նորա: 10 Ասէ ցնա Աբիմելէք. Ընդ է՞ր արարեր զայդ ընդ մեզ. սակաւիկ միւս եւս մտեալ էր ուրումն յազգէ իմմէ առ կին քո. եւ ածէիր ի վերայ մեր անգիտութիւն:
    Ակնհայտորեն ակնարկ է եբրայացիների մոտ նախկինում եղած զզվելի սովորության` կնոջը կամ աղջկան ուրիշի հաճույքների հանձնելը: Այդպիսի սովորույթներ ունեցել են բազմաթիվ ազգեր, նույնիսկ ոչ շատ վաղ անցյալու (ասում են հիմա էլ) հյուսիսային ազգերի մոտ ընդունված էր պատվավոր հյորին կնոջը կամ աղջկան զիջելը: Դե եթե սրանց պարագայում դա կենսաբանորեն հիմնավորված է (փոքրաթիվ լինելու հետևանքով մեծապես մեծ է մոտ գենետիկ խաչասերումների` գենետիկ դեֆեկտներով սերնդի վտանգը, ուստի արհեստականորեն թարմացնում, իչու չէ նաև զարգացնում են իրենց գենոֆոնդը), ապա եբրայացիների պարագայում մի տեսակ անհասկանալի է, ու ավելի շատ ցույց է տալիս կնոջ նվաստացուցիչ դիրքի մասին` կնոջը նույն կերպ էին վերաբերվում, ինչ ասենք գրաստներին կամ անասուններին` ապրանքի պես: հատկանշական է, որ հայկական իրականության մեջ այդպիսի արատավոր երևույթներ տեղ չեն գտել, նույնիսկ ավելի` սիրուհիներին ու հարճերին, նույնիսկ վարձակներին իրար չեն զիջել: Դրա վառ վկայությունն է Խորենացու կողմից նկարագրված թագավորի փեսա Բագրատունի իշխանի և Սյունաց իշխանի միջև տեղի ունեցած միջադեպը:
    Նաև հատկանշական է, որ հենց նույն Եգիպտոսի փարավոնը և Փղշտացիների Աբամելիք թագավորը ակնհայտորեն գիտէին, որ ուրիշի կնոջ հետ ամուսնանալ կամ պառկել չի կարելի
    Գրաբար
    10 Ասէ ցնա Աբիմելէք. Ընդ է՞ր արարեր զայդ ընդ մեզ. սակաւիկ միւս եւս մտեալ էր ուրումն յազգէ իմմէ առ կին քո. եւ ածէիր ի վերայ մեր անգիտութիւն:
    Ինչ է քո արածը? Քիչ մնաց, որ ժողովրդից մեկը քո կնոջ հետ պառկեր ու մեր վրա հանցանք բերեր
    Ակնհայտորեն Եգիպտացիների ու փղշտացիների մոտ դա արդեն իսկ չընդունված երևույթ էր, բայց եբրայացիները պետք եղած ժամանակ կիրառում էին: Նույնիսկ միջին դարերում էլ հրեաների մոտ պաշպահվել էին կանաց միջոցով հարցեր լուծելու սովորույթները:

    Այնպես որ Հայկւ նոթերում նկարագրված Ագրամի կողմից կատարվող քայլերը` իր կնջ-քրոջ միջոցով սեփական անձի շահերը լուծելը լրիվ համապատասխանում է իրականությանը:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.09.2011), Գեա (20.09.2011)

  18. #491
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե հա, չեմ կարծում, որ Հայկը այս հարցում կստի: Ախր Հին կտակարանի համապատասխան հատվածն էլ այնքան միամիտ բացատրություններ է տալիս, որ այլ բան էլ չի մնում, քան Հայկի խոսքերին հավատալը: Փարավոնը երազ էր տեսել... լյավ, էլի Հետո այն, որ Աբրամը համառորեն չի բացահայտում, թե այդ ինչ. "մեծամեծ ու դաժան պատուհասներ" եկան Եգիպտոսի գլխին, էլի Հայկի տարբերակի օգտին է վկայում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.09.2011)

  20. #492
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    հա Լիոն ջան , աղանդեր բառին հենց Ն է ավելանում , դառնում է Եհովայի վկա ու դրա նման բոլոր վտանգավոր ու ոչ վտանգավոր կրոնական խմբեր հասկացությունը: Դե, որ տառակերության մասին խոսք գնաց , մի փոքր էլ ես կռիսություն անեմ , տեղ-տեղ ամիսներ նշելիս մեր աշխարհին բնորոշ ամիսներն ես գրել, մի տեղ նշել էիր սեպտեմբեր , բայց կարծում եմ երևի պետք է հին հայկական անվանումները լինեին, անկեղծ ասած մի տեղ է աչքովս ընկել, բայց կարծում եմ, եթե ուշադիր լինես այդ կիկսերից էլի կգտնես:
    Դե իսկ կարծիքս ընդհանուր առմամբ նորից չեմ ուզում ասել, արդեն գիտես , որ մեծ հետաքրքրությամբ հետևում եմ , ու ասեմ , որ քննարկումներն էլ են մի այլ կարգի ուսանելի ստացվում :
    Գեա ջան, անունների ամիսները կարծում եմ, որ չեն կարող կիքս համարվել, քանի որ Հայկը այդ հուշերը գրել է արդեն XXI դարում կամ էլ, վատթարագույն դեպքում, դրանք հենց այդ ժամանակ է խմբագրել ու վերջնական տեսքի բերել: Նա "այն ժամանակներ"-ի մարդ չէ, նա "այն ժամանակներ"-ի ու "մեր ժամանակներ"-ի մարդ է, այնպես որ լիովին կարող է կիրառել այդ ոճի տերմիններ: Իսկ աղանդերի պահով... կարծում եմ, Հայկի զարմացիր...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #493
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հա, չեմ կարծում, որ Հայկը այս հարցում կստի: Ախր Հին կտակարանի համապատասխան հատվածն էլ այնքան միամիտ բացատրություններ է տալիս, որ այլ բան էլ չի մնում, քան Հայկի խոսքերին հավատալը: Փարավոնը երազ էր տեսել... լյավ, էլի Հետո այն, որ Աբրամը համառորեն չի բացահայտում, թե այդ ինչ. "մեծամեծ ու դաժան պատուհասներ" եկան Եգիպտոսի գլխին, էլի Հայկի տարբերակի օգտին է վկայում...
    Ակնհայտորեն եբրայացիներին շրջապատող բոլոր ազգերի վրա պատուհասներ էին գալիս, ինչը չի վերացել նաև մեր օրերում

  22. #494
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Վաղ առավոտյան շեփորների խելագար ձայնը կրկին հանեց քնից ինչպես ինձ, այնպես էլ եգիպտական բանակի ռազմիկներին: Ես արագորեն հագնվեցի ու անցա Մենեսի սենյակը: Բարեկամս արդեն ոտքի վրա էր:
    - Նորություննե՞ր,- հարցական նայեցի Մենեսին:
    - Այսօր ամեն ինչ կորոշվի Հայկ,- հանդիսավոր տոնով պատասխանեց բարեկամս,- հետախույզների մեր ջոկատներից մեկը անակնկալ հարձակման է ենթարկվել ձեր բանակի առաջապահի կողմից և գրեթե լիովին ոչնչացվել է: Սակայն մի քանի փրկված ռազմիկներ այնուհանդերձ կարողացել են լուր հասցնել ճամբար:
    - Ո՞րն է քո տեղն այս ճակատամարտում, եղբայր,- հարցրեցի Մենեսին:
    - Սկզբում փարավոնի հետ, բլրի վրա, իսկ հետո` ըստ իրավիճակի,- նետեց Մենեսն ու մենք դուրս եկանք վրանից:

    Եգիպտական ճամբարում իսկական խառնաշփոթ էր տիրում: Այս ու այն կողմ էին վազում սևամորթ վարձկանները Քուշից ու կատաղի լիբիացիները Արևմտյան Մեծ անապատից: Ես քայլում էի այդ ամենին մազաչափ իսկ ուշադրություն չդարձնող Մենեսի հետևից և փորձում էի գնահատել ու հասկանալ իրավիճակը: Մարտակառքեր ես կարծես թե ընդհանրապես չտեսա և ուրեմն ճիշտ էր մեր այն տեղեկությունը, որ Եգիպտոսը մարտակառքեր չունի: Քիչ էին կամ համենայն դեպս գոնե աչքի չէին ընկնում նաև բուն եգիպտացիներից կազմված ջոկատները, փոխարենը լրջորեն աղմկում էին վարձկանները, որոնց բազմազգ խառմաբոխի մեջ ես հասցրեցի նույնիսկ առանձնացնել որպես հիանալի նետաձիգներ հայտնի կրետացիներին և իրենց անփոխարինելի մահակներով զինված Մեծ Անապատի որդիներին: Եբրայներ կարծես թե չկային:
    - Մենք հիմա շարժվում ենք, Հայկ,- ուսի վրայից նետեց Մենեսը,- առջևում բարձրունքներ են, որից հետո սկսվում է հարթավայրը: Այդ բարձրունքներում էլ հենց մենք կտեղավորենք մեր հետևակի հիմնական ուժերը, իսկ թևերը կպահեն վարձկան ջոկատները:

    Որպես լուռ համաձայնության նշան ես տարածեցի ձեռքերս ու փորձեցի հետ չմնալ բարեկամիցս:
    - Կրետացի այս նետաձիգներն են հատկապես լավը, ես եմ դրանց վերջերս բերել Եգիպտոս,- շարունակեց Մենեսը,- այլ պայմաններում ես դա քեզ իհարկե ոչ մի դեպքում չէի ասի, բայց հիմա այդ ամենը կարծես թե արդեն որևէ նշանակություն չունի…

    Ի վերջո կարգը գտած եգիպտական բանակը սկսեց դուրս գալ ճամբարից և, գալարվելով երկար մի օձի նման, ավելի արևելք գտնվող բլուրների վրա աստիճանաբար մարտակարգ ընդունեց: Այդ ընթացքում ես ու Մենեսը տեղավորվեցինք բլրակներից ամենաբարձրի լանջին, որի կատարին, մեկնվելով իր շքեղ ամպհովանու տակ, պառկել էր փարավոն Մերնեֆերին:
    - Առաջին շարքում նետաձիգները, հետո վահանավոր հետևակը,- ծիծաղեցի ես,- ձեր մարտավարությունը առանձնապես էլ բացառիկ չէ:
    - Ունենք այն, ինչ ունենք, Հայկ,- կարճ կապեց Մենեսը և մոտեցող սուրհանդակների հետ ինչ-որ տեղ գնաց:

    Ես շարունակեցի դիտարկել եգիպտական բանակի բացազատվելը: Հետևակը շատ էր, չափազանց շատ և, դատելով արդեն մինչև հորիզոնը ձգվող երկարավուն շարքերի գորշ զանգվածից, մերոնք պետք է գործ ունենային ոչ պակաս, քան տասներկու բյուր ռազմիկների հետ: Այդ ընթացքում արևելքից, այնտեղից, որտեղից ծագում էին արեգակի առաջին շողերը ու վերջանում էր մարդկային տեսողության սահմանը, աննկատ հայտնվեց գորշ ու երկար մի շերտ և աստիճանաբար սկսեց մոտենալ: “Գրո՜ղը տանի”,- արյունը եռաց մեջս ու ես անհանգիստ կերպով ձեռքս թրիս տարա,- “տղերքը դեպի մարտ են գնում, իսկ ե՜ս… գրո՜ղը տանի...”,- թքեցի ես ու կրկին հիշեցի Անուշավանին: Ախր այս ամենը կանցնի, տոհմակից իմ տիրակալ, բայց չէ՞ որ վաղանցիկ այս փառքի համար Հայաստանը կհատուցի հետագա հարատև տկարությամբ...

    Ուղղեցի զրահներս, ստուգեցի, թե արդյոք հեշտ է դուրս գալիս թուրս պատյանից ու որոշեցի սպասել Մենեսին: Իհարկե, բարեկամս հիմա ինչքան ասես, որ հոգսեր ուներ, բայց դե այստեղ էլ պետք է որ նա երևար:
    Վերջին խմբագրող՝ Lion: 20.09.2011, 15:36:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.09.2011), armen9494 (17.01.2012), E-la Via (23.09.2011), Varzor (20.09.2011), Արէա (24.09.2011), Գեա (20.09.2011)

  24. #495
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցավ որոշ ժամանակ և արևելքից մոտեցող գորշ գիծը ավելի իրական տեսք ստացավ: Դա մարտակարգ ընդունած հայոց իմ հարազատ բանակն էր, որը անշտապ մոտենում էր եգիպտական մարտաշարքին: Առջևում, ողջ ճակատի երկայնությամբ բաժանված լինելով երկու երկար շարքերի, միմյանցից տաս ձիաչափ հեռավորության վրա ընթանում էին մարտակառքերը: Տեսարանը ծանոթ էր ու հիշողությունները պատեցին ինձ: Քանի-քանի անգամ էի ես հիացել մեր փառապանծ եռաձիերի հզոր վարգով ու մաշկիս վրա զգացել հակառակորդի ռազմիկների հարաճուն վախը: Այժմ էլ ամեն ինչ նույնն էր, բայց ես չէի իմ տեղում և իմ հարազատ մարտակառքերին էի նայում թշնամու շարքերի միջից…
    - Վու՜ու՜ու՜ու՜ու՜…,- անսովոր երկար ու մահաշունչ հառաչեցին եգիպտական շեփորները և բլուրների վրա մարտակարգ ընդունած հետևակայինների շարքերն ավելի խտացան: Այդ ընթացքում հայկական բանակը ողջ ճակատով մոտեցավ և հակառակորդի շարքերից երկու նետընկեց հեռավորության վրա կանգ առավ: Ուժասպառ եղած եգիպտական շեփորները դադարեցրին իրենց ոռնոցը, սակայն անմիջապես էլ հետևեց արիների հզոր արձագանքը.
    - Հա՜ա՜ա՜ա՜յ՜յ՜յ՜կ՜կ՜կ՜,- ցածրից բարձր տոնայնությամբ տարածվեց հայոց շարքերի վրայով ու որոշ ժամանակ անց կրկին սկսեց ցածրանալ,- Հա՜ա՜ա՜ա՜յ՜յ՜յ՜կ՜կ՜կ՜,- անցավ երկրորդ ալիքը, երբ առաջինը դեռ չէր լռել,- Հա՜ա՜ա՜ա՜յ՜յ՜յ՜կ՜կ՜կ՜,- երկրորդին հետևեց երորրդը ու ողջ դաշտավայրը դղրդաց տասը բյուր մարտիկների հզոր աղաղակից,- Հա՜ա՜ա՜ա՜յ՜յ՜յ՜կ՜կ՜կ՜,- շարունակում էին դղրդալ մեր երկաթյա բյուրերը,- Հա՜ա՜ա՜ա՜յ՜յ՜յ՜կ՜կ՜կ՜…,- գոռում էին հայերը ուղիղ թշնամու երեսին:

    “Քեզ են կոչում, հայր”,- սարսռացի ես ու ողջ մարմինս փշաքաղվեց,- “քեզ են կոչում, Աղեղնավո՜ր իմ աստված, քեզ են կոչում, Հա՜յկ”,- ամպերից կարծես թե դիմացս էր հառնել արիների հզոր նահապետի փառապանծ կերպարն ու ես չէի կարողանում խելքս գլուխս հավաքել,- “Պահիր ու պահպանիր սրանց, հայր, պահիր ու պահպանիր, նույնիսկ իրենց սխալների մեջ”,- այլ բան արդեն մտածել չկարողանալով մրմնջացի ես…

    - Սկսվեց, Հա՜յկ,- ուշքի եկա մոտ վազած Մենեսի աղաղակից,- ամեն ինչ արդեն ասված է: Մենք կսպասենք ձերոնց առաջին հարվածին ու… տեսնե՜նք,- գայլի պես ատամները ցցեց բարեկամս:

    Մենեսին այդ վիճակում ես երբեք չէի տեսել:
    - Առաջին հարվածը մարտակառքերով է,- կարծես ինքն իրեն սկսեց խոսել բարեկամս,- դա հայերի սիրած ձևն է ու Բաբելոնում դա գործեց: Բայց հիմա՜…, Համուրապպին առանց ի՜նձ էր… տեսնե՜նք…

    Մարտադաշտը դղրդաց միանգամից ընթացքի անցած մարտակառքերի աղմուկից և տաս հարյուրյակ եռաձիերը շարժվեցին եգիպտական շարքերի վրա: Ակնհայտ էր, որ մերոնք փորձում էին ճակատային ուղղակի հարվածով ճեղքել հակառակորդի դասավորություն ու փախուստի մատնել եգիպտացիներին միանգամից ողջ ճակատով: Անհավանական աղմուկ էր ու փոշու ամպեր էին բարձրանում:

    Մարտակառքերի առաջին շարքը մոտեցավ բլուրների ստորոտին և այդ պահին աչքովս ընկավ Մենեսի հաղթական ժպիտը: Զգում էի, որ բարեկամս այստեղ ինչ-որ բան է նախապատրաստել: Իրոք, գրեթե միանգամից էլ ես նկատեցի, որ առավել առաջ գտնվող մի քանի մարտակառքերի նժույգներ կարծես աներևույթ ուժի հարվածից խորտակվող նավերի պես մի կողքի վրա շուռ եկան ու իրենց հետ շուռ տվեցին նաև սայլակները, որի արդյունքում դրանցում տեղավորված ռազմիկները գետին գլորվեցին: Մյուս մարտակառքերից կառավարները, սակայն, կարողացան պահել իրենց ձիերին և շուռ տալ դրանք դեպի հետ: Խորտակված մարտակառքերի ռազմիկներից մի քանիսը խոցվեցին կրետյան նետերով, բայց մի մասն էլ հաջողացրեց ցատկել հեռացող իրենց ընկերների մարտակառքի սայլակներն ու դուրս գալ հարվածի տակից.
    -Սեխմե՜տ,- առաջ եկավ ու գոչեց Մենեսը,- ահա այդպես ես դու պատժում մեր երկրի վրա հարձակվողներին:

    Ես գիտեի, որ Սեխմետը եգիպտացիների պատերազմի աստվածն էր, բայց այստեղ նա առանձնապես երևի թե գործ էլ չուներ. մարտակառքերի նժույգները խորտակվել էին Մենեսի կամ նրա օգնականների հմուտ ձեռքերով գետնին շատ մոտ ձգված բարակ պարանների մեջ խճճվելու արդյունքում: Մարտը թուլացավ, իսկ մարտադաշտի վրա տարածվող փոշին էլ սկսեց նոսրանալ: Ես նկատեցի, որ մարտակառքերը լքում են հայոց բանակի կենտրոնը ու հնգական հարյուրյակներով շարժվում են դեպի թևերը: Մերոնք կարծես թե այս անգամ էլ ուզում էին եգիպտական մարտակարգը խոցել շեղընթացներով:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.09.2011), armen9494 (17.01.2012), E-la Via (23.09.2011), Varzor (20.09.2011), Արէա (24.09.2011), Գեա (20.09.2011)

Էջ 33 53-ից ԱռաջինԱռաջին ... 2329303132333435363743 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •