Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ինչի ես մտածում, որ թշնամին կկարողանար հարված հասցնել: Հենց Հայկը, և ոչ միայն ինքը, այլև բոլորն էին ասում, որ նրանք հաղթել են, և ոչ միայն ասում, այլև ապացուցում են: Միայն այն, որ նրանք հետապնդում էին փաղչող թշնամուն հերիք էր, որ հասկանաս, որ հաղթանակը նրանց կողմն էր: Այ ուրիշ բան, եթե դաշինքը լիներ հայերի ուզածով և հայերի թելադրած պայմաններով: Չգիտեմ, ես ինքս էս քայլը սխալ եմ համարում և կարծում եմ, որ քրմին սպանելու դեպքում Հայկին ոչ միայն չէին մեղադրի, այլև կպարգևատրեին, քանի որ ժողովուրդը հաստատ գոհ կլիներ: Պատերազմը կհաղթեին նաև զուտ այն պատճառով, որ Էլամը նրանց օգնում էր: Չգիտեմ, շատ կուզեմ, որ շարունակությունը կարդալով հասկանամ Հայկի արածի իմաստը: Դրա համար էլ ասում եմ, սպասում ենք շարունակությանը
Արմեն ջան, չէր կարա Մեծ Քրմին սպաներ: Էդքան հեշտ բան հո չի թագավոր սպանելը: Տեսե՞լ ես "Հերոսը", մարդիկ ամբողջ կյանքն էին նվիրել մի նպատակի, սպանել միապետին ու չէին կարողանում: Հայկը ո՞նց էր վռազ վռազ գնալու սպաներ ու հետ գար: Չի լինում էդպիսի բան, ուզում ես անմահ եղի, ով ուզում ես եղի, չես կարա: