Չէ, չէ, ստոպ, ժողովուրդ - ամենաքիչը, որ ես կուզենայի, որ դուք նման հետևությունների գայիք: Չէ որ նույնիսկ Հայկն է հաճախ կրկնում իր հոր խոսքերը, որ հայերը ոչ ավել են այլ ազգերից, ոչ էլ պակաս: Այսինքն մեր ոչ դավաճանն է շատ այլ ազգերից, ոչ էլ քիչ է: Քննարկվող դեպքում ընդամենը իրական կյանքից և ռեալ-պոլիտիկից կտրված Մեծ քուրմը միայն դավաճանեց, ընդ որում, հաշվի առեք այս հանգամանքը, դավաճանեց ոչ միայն Էլամին, այլև հենց իր ազգին, իր ընկած ռազմիկներ արյանը: Ինքներդ տեսեք, թե Հայկն ու Վահեն ինչ ծանր տարան այդ ամենը, էլ չասած արդեն հասարակ ժողովրդի մասին: Այսինքն եթե հայերին մի բանի մեջ կարելի էր մեղադրել, ապա դա ընդամենը միայն այն էր, որ նրանք կառավարման լավ համակարգ չունեին: Ինքը Հայկն է իր հուշերում բազմիցս նշում այդ հանգամանքը, որ երկրի ղեկավարը, փաստացի հսկայական լիազորություններով օժտված Մեծ քուրմը, չի պատերացրել իրավիճակը և կտրված է եղել իրական կյանքից: Նոթերը ցույց են տալիս, թե ինչ ծանր հետևանքների դա կարող է բերել: Ի դեպ, էլամցիք էլ միջից չէին, երբ դեռ Մեսլիմի ժամանակ հարձակվեցին Հայաստանի վրա, ուղղակի այս դեպքում, իրոք, նրանց տուժվելու գործում մեղավոր եղան նաև հայերը կամ, ավելի ճիշտն ասած, նրանց ղեկավարը` Մեծ քուրմը...
Այդ ժամանակ Արատտան (Արարտան) իր բնույթով աստվածապետական պետություն էր: Երկրի գլխին էր կանգնած և անսահմանափակ լիազորություններով էր օժտված Մեծ քուրմը, որը, ըստ ավանդության, նշանակվում էր “Տիեզերքի տիրուհու”` Մայր աստվածուհու կողմից: Արատտայի տիրակալը նստում էր ոսկե գահի վրա, ոտքերի տակ ունենալով ոսկե աթոռակ: Նրան կից գոյություն ուներ խորհրդակցական մարմին` Ավագների ժողովը, որի հետ Մեծ քուրմը խորհրդակցում էր կարևոր հարցերով: Բանակը ղեկավարում էր “Գլխավոր շտաբ”-ը, որը շումերական աղբյուրներում կոչվում էր “Արշավանքի տուն”: Այն զարդարված էր թանկարժեք քարերով պատված զենքերով: Գոյություն ուներ մշտական և պրոֆեսիոնալ բանակ, որը պատերազմի ժամանակ համալրվում էր աշխարհազորային ուժերով:
Հիմա դուք տեսեք, “Տիեզերքի տիրուհու”` Մայր աստվածուհու կողմից նշանակվող Մեծ քրմերը հետագա հարյուրամյակում այն աստիճան հեղինակազրկվեցին, որ նրանց փոխարինեցին Հայկազունիները: Իսկ դա չէր կարող այդքան հարթ անցնել, իսկ Հայկազունիներն էլ չէին կարող այնքան շատ սիրվել, ինչքան սիրվեցին, եթե ժողովուրդը լուրջ պատճառ չունենար ատելու Մեծ քրմերին: Ներկայիս պատմագիտությանը առայժմ անհայտ է մնում Մե քրմերի հեղինակազրկման իրական պատճառը, բայց այ Հայկի հուշերը կարծես թե լույս են սփռում այդ կարևոր հանգամանքի վրա...![]()
Ի դեպ, ինքը Հայկն էլ կարծես. "ամոթից գետին է մտնում" դաշինքին հավատարիմ չմնալու կապակցությամբ, քանի որ ուղղակի ասում է, որ դա. "...խայտառակություն էր Արարտայի համար և արատավորում էր Հայկ Նահապետի երկրի պատիվը…":
Էջանիշներ