User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Ես ու Մենեսը, որը կարծես ինքն էլ էր վարակվել իմ անհանգստությունից, առանց կենդանիներին խնայելու արագորեն շարժվում էինք դեպի Արարտա: Կես ամսվա ճանապարհը մենք անցանք տասն օրում` ճանապարհին սատկեցնելով երկուական էշ և գնելով նորերը: Արդեն Կորճայքում պարզվեց, որ իմ անհանգստությունն անհիմն չէ: Ես ու Մենեսը գիշերով մտանք Ալկիքար, սակայն պարզվեց, որ այնտեղ ոչ-ոք քնած չէ: Հրաչն անմիջապես եկավ մոտս:

    - Տեր իշխան, սկսվեց,- հուզված հաղորդեց հավատարիմ օգնականս,- Շարուքենն արդեն իր հսկայական բանակը շարժում է դեպի հյուսիս: Բանակն իրոք հսկայական է: Ծայրը չի երևում: Կարծես ողջ Անապատն է ելել արշավանքի,- անհանգստացած ավելացրեց Հրաչը,- հակառակի պես էլ Հազարապետ Վարագը…
    - Վարագին ի՞նչ է եղել,- անհանգստացած հարցրեցի ես:
    - Տեր իշխան, Վարագն արդեն չկա: Քո մեկնելուց անմիջապես հետո իրեն վատ էր զգացել, իսկ մի քանի օր անց մահացավ,- տխուր գլուխն օրորեց Վարագը,- առայժմ Հատուկ գունդը կառավարում է Սևակը, մինչև քո հրամանը ստանալը:
    - Ափս՜ո՜ս, ինչպիսի՜ ռազմիկ կորցրինք, այն էլ նման իրադարձություններից առաջ: Դո՞ւ ինչ ես ձեռնարկել:
    - Տեր իշխան, ես ինձ վրա համարձակություն վերցրի, թող ների ինձ տերս դրա համար, և անհապաղ քո անունից սուրհանդակ ուղարկեցի սպարապետին: Նրանց էլ էր արդեն որոշ բաներ հասել: Միայն տեսնես այժմ Արարտայում ինչ է կատարվում: Աջ ու ձախ են սլանում սուրհանդակները, հավաքվում է աշխարհազորը, իսկ իշխաններն արդեն իրենց ուժերը սկսում են տեղափոխել դեպի Ծոփք:
    - Ուրի՞շ

    Հրաչը անհանգստությամբ մի ոտքից մյուսը տեղափոխվեց և շարունակեց.
    - Իշխանուհի Նունեի հրահանգով Կորճայքի տանուտերերին և տոհմապետերին հրամայել եմ հավաքվել Ալկիքարում, զենք կրելու ընդունակ իրենց բոլոր տղամարդկանց էլ կենտրոնացնել Հատուկ գնդի մոտ: Վաղը հենց նրանց հավաքի օրն է: Դե իսկ Հատուկ գունդն արդեն լիովին մարտական պատրաստության վիճակում է և սպասում է հրամանների: Բացի այդ բարձր մարտական պատրաստության վիճակի են բերված բերդերն ու ամրոցները: Հենց երեկ գնացին սպարապետի կողմից եկած մարդիկ, որոնք ստուգում էին դրանք:

    Ես փորձեցի հավաքել մտքերս և պատկերացնել իրավիճակը: Էլամի հետ դաշինքը իհարկե կա, սակայն առանց Մեծ քրմի համաձայնությամբ ես իրավունք չունեի սուրհանդակ ուղարկել և նրանց ոտքի հանել: Բայց մյուս կողմից էլ ժամանակը չափազանց քիչ էր: Մինչև ես կհասնեի Հայկաշեն, մինչև կտեսնեի սպարապետին ու հետ կգայի, մինչև իմ սուրհանդակները կսլանաին Էլամ, միչև սրանք արշավի կելնեին… ոչ պակաս արագ շարժվող թշնամին արդեն կլիներ Արարտայի սրտում: Մյուս կողմից էլ ախր ես զգում էի, որ Մեծ քուրմն ու սպարապետը համաձայն կլինեն ինձ հետ:

    Որոշեցի պատասխանատվությունը վերցնել ինձ վրա ու դարձա Հրաչին.
    - Հրաչ, անմիջապես ինձ մոտ կանչիր քո լավագույն սուրհանդակներին:

    Մի քանի րոպեից Հրաչի տաս սուրհանդակներ կանգնած էին դիմացս: Ես հրամայեցի իջեցնել պատերից կախված ձևավորված երախակալով դաշույններս և դրանք հանձնեցի սուրհանդակներին:
    - Տղերք,- դարձա ես նրանց,- ձեզ վրա դրվում է մի կարևորագույն հանձնարարություն, որի հաջող կատարումից կախված է Արարտայի բախտը, իմ, ձեր և ձեր ընտանիքների կյանքն ու ազատությունը: Դուք հենց այսօր, հենց հիմա արագավազ էշերը արագորեն փոխելով պետք է սլանաք դեպի Էլամ և այս դաշույնները հանձնելով Էլամի արքային կամ նրա զորավար Խիշուրին ու գույները չխնայելով պատմելով Շարուքենի արշավանքի մասին, առաջարկեք նրանք հավատարիմ մնալ մեր կնքած դաշինքի պայմաններին և դուրս գալ արշավանքի: Տղերք, նորից եմ կրկնում մի ճանապարհով թե տարբեր, կենդանի թե մեռած, ոտքով թե էշով, վազելով թե սողալով, բայց Էլամի արքան պետք է տեղեկացված լինի, իսկ նրա բանակը պետք է արշավի դուրս գա: Կյանքի ու մահու հարց է: Ես տաս հոգու եմ ուղարկում… միայն նրա համար, որ դուրս մնամ պատահականությունների երկար շարանից, որը կարող է խանգարել ձեզ: Տղերք, եթե ձեր ջանքերի արդյունքում Էլամի բանակը ժամանակին կռվի մեջ մտնի, երդվում եմ Մեծ Աղեղնավորի անունով,- ես մեծ արկղից հանեցի մի քանի լիքը քսակ ոսկի,- ես ձեզ բոլորիդ, կամ էլ աստված չանի, ձեր զոհվելու դեպքում ձեր ընտանիքներին, այնպես կպարգևատրեմ, որ մինչև ձեր կյանքի վերջը ապահովության մեջ կապրեք: Իսկ հենց հիմա դուք իմ ախոռից մարդա չորսական էշ ու անհրաժեշտ պաշար եք վերցնում, հանդերձավորվում եք ճանապարհի համար և Միջագետքի արևելքը եզերող լեռնաշղթայի եզրերով սլանում եք դեպի Էլամ: Արագավազ էշերը չխնայելու դեպքում տաս օրվա ճանապարհ է…: Դեհ ձեզ տեսնեմ, տղերք, ապացուցեք ինձ, որ իզուր չի, որ դուք վայելում եք իմ սերն ու վստահությունը:

    - Տեր իշխան,- ծնկի գալով և բոլորի անունից ինձ դիմելով, պատասխանեց սուրհանդակների ավագը,- դու վստահել ես մեզ և մենք կարդարացնենք քո վստահությունը,- դրանից հետո ավագը արագորեն ոտքի կանգնեց և հրամայեց,- իմ հետևից, տղերք…
    Վերջին խմբագրող՝ Lion: 30.08.2011, 07:38:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.08.2011), armen9494 (30.08.2011), Arpine (30.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (02.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (30.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (01.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •