User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գտա, որ ժամանակն է միջամտելու ու առաջ եկա: Սակայն հենց այդ պահին էլ ուղիղ հետևումս թիակներիս արանքում զգացի մետաղի սառնությունը և աչքի պոչով նկատեցի, որ այն, ինչ ես ընդունել եմ իբրև խոշոր մի քար, իրականում լավ թաքնված և խոտերի, հողի ու մանր քարերի մի պարկ վրան գցած ռազմիկ է, որն իր թուրն ուղղել է մեջքիս:

    - Տեղներդ,- միանգամից լսեցի հարյուրապետ Սևակի ձայնը, որից հետո նրա ռազմիկները միանգամից զգաստացան, իսկ Սևակը ծնկի եկավ:
    - Այս ի՞նչ է կատարում իմ տիրույթներում, տեր հարյուրապետ,- հարցրի ես:
    - Տեր իշխան, այս օտարականը,- ցույց տալով Մենեսին` պատասխանեց Սևակը,- Կորճայք է մտել մի քանի ժամ առաջ և, խուսափելով բոլոր հիմնական ճանապարհներից ու ճարպկորեն խույս տալով իմ ռազմիկներից, որը խոսում է այն մասին, որ նա չար մտադրություններ ունի, ի վերջո ընկավ մեր դարանը և այժմ մեր տիրապետության տակ է…
    - Վատ չի՜, իմ հավատարիմ Սևակ,- ժպտացի ես ու թփթփացրի հսկայիս ուսին,- ուրեմն սա քո հարյուրյա՞կն է: Ապրես, այնպես էին թաքնվել, որ ես էլ ոչ-ոքի չնկատեցի, դե իսկ այս քարը…,- շուռ եկա ու մոտ կանչեցի թուրն այդպես ճարպկորեն մեջքիս ուղղած ռազմիկին,- ապրես, ռազմիկ: Շարունակիր այդպես ծառայել: Սևակ, իմ կողմից կպարգևատրես այս ռազմիկին:
    - Կկատարվի, տեր իշխան, իսկ նետաձիգները…,- ասաց Սևակն ու ձեռքով նշան արեց:

    Հենց այդ պահին ծառերի մինչ այդ սովորական սաղարթներն ասես կենդանացան և դրանց վրայից լսվեց մի հզոր գոչյուն.
    - Փա՜ռք իշխա՜ն Հայկի՜ն:
    - Ապրես, իմ քաջարի Սևակ, շարունակիր այսպես ծառայել իշխանիդ և ես վստահ եմ, որ դու արժանի կերպով կփոխարինես հորդ` մեր հավատարիմ Հազարապետին,- ծիծաղեցի ես,- իսկ հիմա դառնանք օտարականին: Ի՞նչ կարծիքի ես, Սևակ, ի՞նչ անենք նրա հետ,- գլխով ցույց տալով իր թրին ինքնավստահ կերպով հենված Մենեսին` քմծիծաղեցի ես,- կարծես թե դեռևս մտադրություն չունի հնազանդվելու, հ՞ը:
    - Տեր իշխան, թույլ տուր ես դրան տապալեմ,- առաջ եկավ Սևակը:
    - Գիտե՞ս, Սևակ ջան, ես գոհ եմ քո նվիրվածությունից ու ուժիդ վրա էլ չեմ կասկածում, սակայն դա թույլ տալ… ոչ մի կերպ չեմ կարող: Ախր սա իմ լավագույն բարեկամն է: Արի այստեղ, Մենե՜ս,- ես ձեռքերս տարածեցի և գրկեցի բարեկամիս,- ինչքա՜ն էի կարոտել քեզ, եղբայր, ո՞ւր էիր կորել:

    Մենք ջերմորեն գրկախառնվեցինք` ռազմիկներիս հիացական բացականչությունների ներքո: Ի վերջո մի կերպ ազատվելով գրկիցս` Մենեսը դարձավ հարյուրապետիս.
    - Կեցցես, ռազմիկ, լավ ես մարտնչում, հաշվի առ նաև վերջին հարվածը ու թող այն համալրի մարտիկի քո զինանոցը: Իսկ արիների հասցեին ասածներս ես իհարկե հետ եմ վերցնում, խիզախ ռազմիկ,- ծիծաղեց Մենեսը,- ե՞ս չիմանամ արիների ուժն ու քաջությունը, երբ ամենալավ արիներից մեկն իմ լավագույն բարեկամն է: Ես այդ ամենն ասացի այնպես, կատակի համար,- քմծիծաղեց Մենեսը և շփեց ցավացած դաստակը:
    - Հաշվի կառնեմ քո հարվածը, օտարական,- պատասխանեց Սևակը, որից հետո դարձավ իր ռազմիկներին ու հրամայեց,- շարվ՜ե՜լ…
    - Մյուս անգամ Սևակիս հետ նման կատակներում զգույշ եղիր,- ծիծաղելով Մենեսին դարձա ես,- հիմա քեզ ցույց կտամ իմ Հատուկ գունդը, այն ժամանակ կտեսնես…

    … Մենք շարժվեցինք և Սևակի հարյուրյակի ուղեկցությամբ երեկոյան արդեն Հատուկ գնդում էիք:

    Մեր երևալուն պես սկսեց զարկել մեծ թմբուկը, իսկ երբ ես արձանացած ռազմիկների մոտով մտա դարպասներից ներս, առաջ վազեց Հազարապետ Վարագը.
    - Իշխան Հայկ, Հատուկ գունդը շարված է: Գնդի հրամանատար, Հազարապետ Վարագ:

    Ես ու Մենեսը առաջ անցանք և Հազարապետի ուղեկցությամբ սկսեցինք դիտել շարք կանգնած ռազմիկներին: Ես գոհունակությամբ տեսա, որ հավաքված ռազմիկները իրենց տեսքով ու զենքերով միանգամայն պատրաստ են մարտի: Իսկ Հազարապետ Վարագը սկսեց պատմել.
    - Տեր իշխան, մենք գնդում արդեն անցել ենք նորացված և ավելի մեծ վահանների կիրառմանը, դու դրանք տեսնում ես ռազմիկների ձեռքներին, ինչպես նաև մշտական վարժություններով մշակում ենք նիզակակիրների և նետաձիգների գործողությունների քո առաջարկած ձևերը:
    - Ապրես, տեր Հազարապետ,- դարձա ես նրան,- գունդդ ձիգ պահիր, առջևում մենք հավանաբար ստիպված կլինենք մարտի մեջ մտնել…

    Արդեն իջնում էր երեկոն: Ես ու Մենեսը հյուրընկալվեցինք Հազարապետի խրճիթում, որոշ մանրամասներ քննարկեցինք, իսկ հետո գնացինք քնելու…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.08.2011), armen9494 (29.08.2011), Arpine (30.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (02.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •