Գեա ջան, դե ջահել տղայա, շատ իրեն պահանջկոտ մի վերաբերվիր: Համ էլ արի նաև չմոռանաք այն, որ միջագետքյան իր բուռն անցյալը դեռևս երբեմն-երբեմն Հայկի մեջ իրեն խոսացնել էր տալիս, վերջը այս տղեն ավելի շատ հենց միջագետքցիների, այլ ոչ թե հայ աղջիկների կամ կանանց հետ էր շփվելԿարծում եմ, որ Հայկը երբեք չի զղջացել իր այս արարքի համար, քանի որ դա օգնեց իրեն հենց սկզբից ավելի լավ ճանաչել Նունեին` որպես պարկեշտ, բայց նաև ինքն իրեն պաշտպանել կարողացող կնոջ: Ու հետո... Հայկը Կորճայքի բացարձակ տիրակալն էր և կարող էր հենց թեկուզ իր կամքի հասարակ արտահայտումով իրեն վերցնել այդ միայնակ կնոջը ու, որ նա իրեն նման բաներ է նեղություն տալիս կազմակերպելու, հենց ամենից լավ է բնութագրում մեր հերոսի բարոյական մաքրությունը և արիական ռազմիկի վարքագծի կանոններին հետևելը, թեև ինճ-որ տեղ նաև իհարկե` չարաճճիությունը
Այդ ժամանակաշրջանում հայ կինը զգալիորեն ավելի ազատ է եղել, քան հետագա դարերում, նու, մոտավորապես իհարկե, ինչքան ես եմ հասկանում` XX դարի մակարդակով: Վերջը եկեք չմոռանանք, թե մեր ազգային էպոսում կինը ինչ պատվավոր, իսկ հաճախ էլ "հարց լուծող" դեր ունի, իսկ դա չի կարող պատահական լինել![]()
Էջանիշներ