Լիոն ջան ուզում եմ Լեռնցու թեմայում տվածդ հարցն ստեղ քեզնից հարցնեմխի՞ հերոսը Մահմեդին գնդացիրով չի ավիրում,հետո գնա գլուխը կտրի
![]()
Լիոն ջան ուզում եմ Լեռնցու թեմայում տվածդ հարցն ստեղ քեզնից հարցնեմխի՞ հերոսը Մահմեդին գնդացիրով չի ավիրում,հետո գնա գլուխը կտրի
![]()
The cake is a lie.
Varzor (28.08.2011)
Freeman ջան, այդ հարցի վրա ես վաղուց եմ մտածել: Գիտես, պատճառները տարբեր են, որ Հայկի ու Մահմեդի տիպի մարդիկ նման կերպ իրար հետ չեն վարվում: Ավելին, եղել են դեպքեր, երբ ոմանք այդ կերպ փորձել են վարվել և կարծես թե որևէ խանգարող հանգամանք չեն ունեցել: Այսպես, ըստ Հավերժության դատապարտվածի` իր լավ ծանոթ և մոտիկ ընկեր, ևս անմահ շոտլանդացի Դունկան Մակ-Լաուդը մի անգամ իրեն պատմել է, որ նման կերպ մի ժամանակ փորձել է վարվել արաբ, ծնունդով մարրոկկացի ոմն անմահ Քսավե Սեն-Կլոդ: Սրան հաջողվել է այդ կերպ ոչնչացնել մի քանի անմահների, իսկ Դունկանն էլ ուղղակի հրաշքով է փրկվել, չնայած դրանից հետո սա ի վերջո կարողացել է հաղթել ու սպանել Քսավեին:
Մահմեդի պարագայում թերևս կարելի է միայն ենթադրություն անել, բայց կարծում եմ, որ ենթադրությունը բավականին հստակ է - Մահմեդը շատ ինքնավստահ էր և ավելին, այն, որ Հայկը չկարողացավ ոչ մի կերպ խոցել Մահմեդին Երևանյան լճի կամրջի վրա տեղի ունեցած մենամարտի ժամանակ, մի կողմից ցույց տվեց, որ սրա ինքնավստահությունը անհիմն չէ, մյուս կողմից էլ լրացուցիչ ավելացրեց դա: Կարծում եմ, որ Հավերժության դատապարտվածի նոթերի հետագա գլուխներում Մահմեդի պահով այս հարցի պատասխանը պետք է որ ստանանք...
Մերսի, Malxas ջան, մերսի, ախպերս - չես պատկերացնի, թե ինչքան թանկ են քո խոսքերը ինձ համար, քանի որ շատ անգամ եմ ինքս ինձ հարց տվել, արդյոք իզուր չեն ջանքերս Հայկազունի Հայկի կյանքի լուսաբանման գործում: Հիմա զգացի, որ իզուր չեն, մերսիներՄերսի, Malxas ջան, մերսի, ախպերս - չես պատկերացնի, թե ինչքան թանկ են քո խոսքերը ինձ համար, քանի որ շատ անգամ եմ ինքս ինձ հարց տվել, արդյոք իզուր չեն այսքան թափածս ջանքերը: Հիմա զգացի, որ իզուր չեն, մերսիներ![]()
![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Freeman ջան, ինձ թվաց, թե Մահմեդի համար էիր հարցնում, բայց պարզվեց` Հայկին նկատի ունեիր: Հայկը արժեքային որոշակի համակարգ ուներ, անմահների մեջ տարիքով ամենամեծերից մեկն էր, սովոր էր իրենց տրադիցիային, որի մեջ կարևորը` սառը զենքերով մարտն էր: Մյուս կողմից էլ կարծում եմ, որ Հայկը տունը գնդացիր չուներ, իսկ Մահմեդի հայտնվելն էլ անսպասելի էր և ժամանակ չկար հրազեն ճարելու համար: Եվ վերջապես, Հայկը կարծես թե մի քիչ գերագնահատել էր իրեն և վստահ էր, որ Մահմեդին կհաղթի, հատկապես լեռնանցքի հայտնի մենամարտից հետո:
Ի դեպ ասեմ` անմահների մոտ տարածված է հենց Հայկի վարվելակերպը` հրազեն չօգտագործելը: Նույն Դունկանը ևս, թեև վատ չի տիրապետում հրազենին, բայց շատ հազվադեպ է դրան դիմում: Կոնորի պարագայում էլ նույն վիճակն է: Սենց բաներ...![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 19.08.2011, 20:59:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Freeman (19.08.2011)
Դեհ պատերազմում գրեթե բոլոր միջոցները ճիշտ են,եթե մինչև թրերի հայտնագործումը անմահներ հայտնվեին,էդ դեպքում թրով կռվելը նույնպե՞ս անպատվություն կլիներ,ինչևէ, չնայած մի քիչ անտրամաբանական ա վեհությունն էս դեպքում,ինձ դուր ա գալիս,որ մեր հայրեկանից անմահն իր սկզբունքները չի խախտում
Ի դեպ ոնց-որ դիտորդների մոտ կեղծ տվյալներ կան,իրանք ասում են Մահմեդը 450/450 սպանություն ա կատարել,բայց Հայկի հետ մենամարտել ա ու չի սպանել,չէ՞, ուրեմն ստացվում ա 449/450![]()
The cake is a lie.
Ինչ-որ տեղ ճիշտ ես ասում, բայց դե դիտորդներն ամեն դեպքում երևի չէին սխալվել: Բանն այն է, որ այդ 450-ի հետ Մահմեդը ընդհարվել էր վերջին տարիներին, իսկ լեռնանցքի մենամարտը 1994 թ-ին էր: Ինչ վերաբերվում է կամրջի վրայի մենամարտին, ապա երևի ուղղակի դիտորդները, հաշվի առնելով դեպքի թարմությունը, դա դեռ չէին հասցրել ընդգրկել իրենց բազայում - վերջը դեռ 24 ժամ էր չէր անցել ու ամեն ինչ իմանալու համար էր, էլի, որ Համոյի մոտ "հանկարծ" պրիստուպ էր սկսվել ու նրան Հայկի մոտ էին տեղավորել: Վստահ եմ, եթե հիմա նայենք դիտորդների բազան, ապա արդեն կլինի... 451/450
Ի դեպ ասեմ` վստահ եմ, ինչպես ինքս իմ պարագայում, որ Հայկին շատ դուր կգար իր նոթերի քննադական այն վերլուծությունը, որ դու իրականացնում ես: Հավատացնում եմ, իրոք, շատ դուր կգար: Դրա համար էլ արդեն իմ կողմից, բայց, թույլ տալով ինձ ասել նաև` Հայկի անունից, կխնդրեմ քեզ հետագայում ևս չդադարեցնել քննադական մոտեցումը այս ամենին - դա, վստահ եմ, Հայկին շատ է պետք
Դե հիմի - անմահներին "ստեղծել" էին թրերի դարաշարջանում, թեև խնդիրն իհարկե մնում է: Նույն Քսավեի պարագայում` Դունկանը հրաշքով փրկվեց և նույնիսկ հաղթեց Քսավեին, բայց դա խնդիրը չի լուծում: Կարելի է այլ տարբերակներ ևս հնարել - օրինակ, օգտագործել իշխանական լծակները և դրա հաշվին հաղթանակ տանել, խմբով հարձակվել և այլն, և այլն, և այլն...Դեհ պատերազմում գրեթե բոլոր միջոցները ճիշտ են,եթե մինչև թրերի հայտնագործումը անմահներ հայտնվեին,էդ դեպքում թրով կռվելը նույնպե՞ս անպատվություն կլիներ,ինչևէ, չնայած մի քիչ անտրամաբանական ա վեհությունն էս դեպքում,ինձ դուր ա գալիս,որ մեր հայրեկանից անմահն իր սկզբունքները չի խախտումԱմեն դեպքում, անմահների ճնշող մասը այնուհանդերձ կարծես թե պահում է վարքագծի յուրօրինակ. "պատվի կոդեսք"-ը` կռվել միայն "մեկը մեկի դեմ", չհարձակվել միմյանց վրա "սրբազան" տարածքում և այլն...
Վերջին խմբագրող՝ Lion: 19.08.2011, 22:22:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Freeman (19.08.2011)
Lion (19.08.2011)
Չգիտեմ - իր հուշերում նկարագրված իրադարձությունները ավարտվում են 2008 թվականով, իսկ այս փաստաթղթերը ես ստացել եմ 2010-ին: Կարծում եմ, որ դրանք հենց Հայկն է ինձ փոխանցել, թեև բացառված չէ նաև այլ պարագա: Ի դեպ, ասեմ մի քիչ էլ առաջ վազելով - Հավերժության դատապարտվածի հուշերում կա էպիզոդ, երբ անմահը փորձ է կատարել օգտագործել իշխանական լծակները և դրա պատճաով մյուսների համար մեծ խնդիրներ են առաջանում - առջևում դա էլ կտեսնենք...![]()
Ասում են նաև, որ նույնիսկ ամենաբացասական անմահները որպես կանոն պահում են ասածս. "պատվի կոդեքս"-ը: Օրինակ, Հայկի հուշերից է երևում, որ ոչ անհայտ Կուրգանին, որի անհագ դաժանությունն ու անկրկնելի վարագությունը բոլորին էր հայտնի և նա երևի թե ամենաչար անմահներից մեկն էր, որին երբևէ ֆիքսել են դիտորդները, մ.թ.ա. 615 թ-ին բավականին հայտնի եռյակը, ի դեմս ողջ Մերձավոր Արևելքը սարսափի մեջ պահող Կռոնոսի, Սիլասի ու Կասպիանի, առաջարկեց միանալ իրենց և խմբովին գործել, բայց սա մերժեց: Եռյակը դրա համար Կուրգանին դաժան, շան ծեծ տվեց, բայց նույնիսկ այս պարագայում էլ սա հետ չկանգնեց. "մեկը մեկի դեմ" սկզբունքից և չմիացավ դրանց: Զարմանալի է..., բայց այդպես է
Իսկ քո ուշադրությունը Հայկին, պետք է, շատ պետք է - հաստատ:
Վերջին խմբագրող՝ Lion: 19.08.2011, 22:54:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Freeman (20.08.2011), Malxas (20.08.2011), Sambitbaba (22.08.2011)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion (21.08.2011)
Անպայման, դե... դիտորդներն իրենք էլ մարդիկ ենԻսկ քո կարծիքը կարևոր է, լինի այն ասված այսօր, թե վաղը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Freeman (21.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ