Sambitbaba
Միանգամայն ճիշտ էս արել, որ այստեղ ես գրել: Լրիվ համաձայն եմ քեզ հետ և ինքս էլ եմ այն կարծիքին, որ ֆորումները հենց նման բաների, այսինքն ստեղծագործության հրապարակային քննարկման համար են: Շատ հաճելի է, որ ինձ ճիշտ ես հասկացել, ընդ որում ոչ միայն այստեղ, այլ նաև շատ ու շատ բաներում...Սկզբում մտածում էի կարծիքս անհատական նամակով հայտնել, մտածելով, որ իրար չենք ճանաչում, որ միգուցե դու կգերադասեիր այդպես և այլ նման բաներ: Չնայած ինքս, օրինակ, այնքան էլ չեմ սիրում այդ անհատական նամակները, համարում եմ, որ ֆորումը հենց նրանով է գերադասելի, որ մտքերդ կարող ես կիսել բոլորի հետ, նույնիսկ այն դեպքում էլ, եթե ներքուստ մենակյաց ես կամ ամաչկոտ: Հետո տեսա քո արձագանքը՝ իմ "Մատեանին…" և առանց երկմտանքի գրում եմ հենց այստեղ: Եթե սխալ է համոզմունքս, ներող եղիր և զգուշացրու. հաջորդ անգամ նամակով կխոսենք:
Ճիշտ ես զգացել պատմվածքի մեխը: Ավելին ասեմ, Հավերժության դատապարտվածի կյանքի որոշ դրվագների ու նրա վերջնական ճակատագրի մասին տեղեկությունների ոչ այնքան հստակ լինել էր, որ արդեն ավելի քան մեկ տարի խանգարում էր ինձ հրապարակել այս փաստաթղթերը: Մեծ հաշվով մութ է մնում մեր հերոսի կյանքի գրեթե երեքհազարամյա ժամանակաշրջան և, եթե մ.թ.ա. 2500-1100 թվականների նկատմամբ նոթերում բավականին սպառիչ տեղեկատվություն կա, ապա մնացած ժամանակների մասին տեղեկատվությունը կրում է հատվածային ու թռուցիկ բնույթ: Միաժամանակ, սակայն, ես հույսս չեմ կորցնում, որ, ինչպես իր կյանքի արդեն իսկ ինձ հայտնի մասի դեպքում արվեց, մնացած մասի դեպքում էլ Հավերժության դատապարտվածը այս կամ այն ձևով ինձ տեղեկատվություն կփոխանցի: Սպասենք և հուսանքՇատ դուրս գալիս է "…դատապարտվածդ", Լիոն ջան: Շարադրում ես գեղեցիկ, և կառուցում էլ ես գեղեցիկ: Արտաքին կառուցվածքի մասին խոսելն ավելորդ եմ համարում: Մի շատ լավ բան էլ կա. սկսել ես Ամենասկզբից: Բայց այս հանգամանքը, գեղեցիկ և հետաքրքիր լինելուց բացի, պարտավորություններ էլ է դնում քեզ վրա: Դրանց մասին եմ ցանկանում խոսել:
Պատկերացրու որ համաձայն եմ, ընդ որում… ոչ միայն ես: Հայկազունի Հայկի կյանքի ընթացքի վերլուծություն ևս այդ հետևությանն է բերում: Իհարկե, դեռևս շատ բաներ մութ են մնում, բայց որ դա այդպես է, փաստ է:Հին ազգերը հիմնականում վերանում են: Շատերին կարող ենք թվել, որոնք այսօր գոյություն չունեն: Իսկ որքան շատերի մասին նույնիսկ տեղեկություններ էլ չեն մնացել:
Քչերը մնացել են: Եվ այդ թվում՝ մենք: Կարծում եմ, մնացել են նրանք, ովքեր ինչ-որ կարևոր բան ունեին պահած, ինչը որ պարտավոր էին հասցնել մինչև մեր օրերը: Ու կա բավականին հեշտ նկատվող մի օրինաչափություն, որը յուրահատուկ է համարյա բոլոր այսօր գոյատևող հին ազգերին. նրանք բոլորը անկում են ապրել, դեգրադացիա: Կարծում եմ, դա որոշակիորեն քողարկվելու հնարավորություն է տալիս ազգին: Որպեսզի ուրիշների ուշադրությանը քիչ արժանանա ազգը և նման բաներ. կարծում եմ, հասկանում ես: Համաձա՞յն ես, որ մենք հեշտորեն մտնում ենք այդ կատեգորիայի մեջ…
Այդ թվում նաև ասածդ առումով առւջևում դեռևս մեծ անակնկալներ կանՀետո գալիս է ժամանակ, երբ գաղտնիքները պետք է ի հայտ գան: Պատկերացրու, որ այդ ժամանակը եկել է: Չզարմանաս, երբ լսես, որ Փոքր Մհերն էլ է լույս աշխարհ դուրս եկել:
Խոսքերս քիչ ալեգորիկ են հնչում երևի, քանի որ քիչ են նման մինչև այսօր մեր հասկացած ճշմարտությանը: Բայց, եթե, ասենք, դու լողալ չգիտես, մի՞թե դա պատճառ է, որ դու հերքես օվկիանոսի գոյությունը:
Ապրես, գիտեմ, թեև մեծ շնորհակալություն քեզ, որ ասացիր: Հայտնություններից որոշների մասին ինչ-որ առումով արդեն իսկ խոսվել է, մյուսները կերևան ընթացքում: Ինչ արած, կարծես թե Հայկը մի մարդ է, որին վիճակված չէ սովորական մարդու կյանքով ապրել, ինչքան էլ որ նա դրան ձգտում է, և այս մարդը անընդհատ ստիպված է ինչ-որ հոգևոր առաքելություն իրագործել…Կներես համարձակությանս, Լիոն ջան, բայց ես որոշեցի զգուշացնել քեզ: Որովհետև համոզված եմ, որ շուտով ինքդ այդ ամենը քո մաշկի վրա կզգաս: Դու կանգնել ես մի ճանապարհի վրա, որը մենակ քոնը չի. այն բոլորի համար է: "Անմահության դատապարտվածը" շատ հայտնություններ կարող է բերել ընթերցողին, բայց նրանք սկզբում պետք է քեզ գան:
Եվ կրկին շատ դիպուկ էր ասված և ես իհարկե համաձայն եմ: Մնում է հուսալ, որ նման դիպուկ և արժեքավոր խոսքերով դու հաճախ կարտահայտվես այս թեմայումԱռայժմ "…դատապարտվածդ" լիովին համապատասխանում է քո ստորագրությանը՝ Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Ցանկանում եմ քեզ հիշեցնել. հնդկական փիլիսոփայության մեջ կարևորագույն գրքերից մեկը համարվում է "Արտխաշաստրան", որի երկրորդ անունն է. "Քաղաքականության գիտություն", որտեղ մեծ տեղ է դասվում պատերազմի գիտությանը: Ստացվում է մի հետաքրքիր շղթա. ռազմագիտությունը՝ փիլիսոփայություն է, փիլիսոփայությունը՝ իմաստություն է, իմաստությունը՝ աստվածային հոգու մարմնավորված վիճակն է:![]()
Էջանիշներ