User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    - Լսիր, ասեցիր ու չասեցիր,- վերսկսեց խոսակցությունը Վահեն,- վերջը ո՞նց եղավ Մահմեդի հետ:
    - Հանդիպեցինք, զրուցեցինք, հետո քաղաքականության շուրջը վիճեցինք… ու վերջ տեսնում ես,- կատակեցի ես:
    - Ես լուրջ եմ ասում…
    - Լուրջ… ասածիս միայն վերջին մասն էր լուրջ. վերջը տեսնում ես,- լրջացա նաև ես:
    - Տեսնելը տեսնում եմ, բայց չեմ կարողանում հավատալ ու պատկերացնել… Դու, հազարավոր մարտերի մասնակիցդ, դու փորձված թրամարտիկդ, որ անցած տարի մեծ գումարով գրազ եկար ու հաղթեցիր աշխարհի թրասուսերակիրների չեմպիոնին… ու հանկարծ այս վիճակո՞ւմ:
    - Գիտես Վահե, հարցը փորձը չեր… հավատա եղբայր, ես ինքս քանի անգամ զգացի, թե ինչպես իմ թուրը հասավ նրան…: Բայց իմ հարվածները կարծես չէին ազդում: Գիտե՞ս, մենք բավականին երկար կռվեցինք, ու ի վերջո… հասկանում ես, պատահական մի ճիչ, սովորական մի մարդու ճիչ, որը տեսել էր կամրջի վրա թրերով կռվող երկու հոգու, շեղեց ուշադրությունս ու ես բաց թողեցի հարվածը: Լավ էր, որ վերջին պահին կարողացա թափով ետ ընկնել, ու Մահմեդի յաթաղանը ընդամենը անցավ կոկորդիս վրայով…: Ես հետ ընկա կամրջի բազրիքի վրա, հավասարակշռությունս կորցրի ու ընկա ջուրը…: Դե սա անցած լինի…,- պատմեցի ես, ու պոկեցի վիրակապը,- սրանից նույնիսկ սպի չի մնա:
    - Լսիր, ինչպե՞ս կարող է նման բան լինել… Դու ինքդ էլ քանի անգամ պատմել ես, ու հավատացրել, որ թեև հարվածները մեր մարմնի վրա չեն ազդում, բայց մենք դրանցից աստիճանաբար թուլանում ենք…
    - Չգիտեմ, Վահե, ես ինքս էլ չգիտեմ: Ի դեպ…,- կտրուկ թեման փոխեցի ես,- թուրս փորձե՞լ ես գտնել:
    - Է՞լ ինչ կասես, իհարկե… Գիտես, քո կորելուց հետո ես միացա ոստիկանության ռադիոհաճախականությանը ու երբ տեղեկացա կամրջի վրայի կռվի մասին, անմիջապես գնացի այնտեղ: Քեզ արդեն տարել էին… պատկերացրու թուրդ ընկած էր ջրերի մոտ, հենց ափին, իսկ պայուսակդ ու թրի պատյանը՝ կամրջի վրա էին: Վերցրու,- Վահեն ինձ մեկնեց թուրս:
    - Լավ է, թե չե առանց սրա չի լինի, իսկ գտնելը ժամանակ էր:
    - Ի՞նչ նամակ էր,- թեման փոխեց Վահեն:
    - “Խաղաղ աշխարհ” կազմակերպությունից էր: Նրա ներկայացուցիչը ուզում է հանդիպել ինձ հետ:
    - Ա՞յդ ինչ սատանա է…,- տարակուսեց Վահեն,- երևի աղանդավորնե՞ր են:
    - Չէ, չէ, Վահե ջան, ես դրանց մասին մոտավորապես գիտեմ, աղանդավորներ չեն հաստատ:
    - Բա ի՞նչ են:
    - Լսիր, արի մի կտոր բան ուտենք, երեկվանից բերանս բան չեմ դրել, ընթացքում կխոսենք:
    - Լավ: Լսիր, երեկ Մարինեին հրավիրել էի մեր տուն, նստեցինք, խոսեցինք, հետո նա սկսեց եփ ու թափ անել…: Ի՜ նչ աղջիկ է, չես պատկերացնի ինչ համով բաներ է թողել երեկվանից…,- քաղցր հիշողություններից շողալով պատմեց Վահեն:
    - Լավ է, լավ է… բայց Վահե ջան, դու նրան շատ տոն մի տուր, գիտես էլի… մեր նմաններին չի կարելի ընտանիք ունենալ:
    - Գիտեմ, գիտեմ,- մթնեց Վահեն ու լռեց:
    - Լավ եղբայր, դու մի տխրիր… մի բան կանենք:
    Վահեն լռեց ու մտովի երևի նորից տեղափոխվեց Մարտակերտ, հիշեց մեր առաջին հանդիպումը…
    Վերջին խմբագրող՝ Chuk: 19.08.2011, 10:50:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (19.08.2011), Claudia Mori (05.09.2011), E-la Via (19.08.2011), Freeman (19.08.2011), Lem (19.08.2011), Malxas (19.08.2011), Mark Pauler (19.08.2011), Moonwalker (19.08.2011), Nadine (19.08.2011), S.L.V. (29.06.2016), Sambitbaba (19.08.2011), Արէա (19.08.2011), Արմինե (27.08.2011), Գաղթական (05.07.2016), Նաիրուհի (09.09.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    - Լավ, եթե քեզ հավատանք, ուրեմն մեզ սպանել հնարավոր չէ՞,- շարունակեց զրույցը արդեն ուշքի եկած Վահեն:
    - Հնարավոր է, սակայն շատ դժվար գործ է: Մեզ սպանելու համար պետք է անպայման մեր նմանի գլուխը կտրել:
    - Լավ, հիմի ես որ իմ “ԱԿաԷմ”-ի մագազինը վրես թողնեմ, ինձ բան չի լինի՞:
    - Չէ, բայց խորհուրդ չեմ տալիս փորձել,- ժպտացի ես:
    - Ինչու՞:
    - Ես ասացի, որ այդ դեպքում դու չես մահանա… բայց ցավ կզգաս:
    - Լսիր, ամեն դեպքում գլխիս մեջ չի տեղավորվում… չէ, ուղղակի չեմ հասկանում, չի կարող պատահել նման բան:
    - Հը՜ը՜, բժշկի հոգին խոսեց մեջդ…, լավ սպասիր, արդեն տղերքի ձեներն են լսվում: Արի պայմանավորվենք, դու այս ամենի մասին ոչ մեկին ոչ մի խոսք… Գիտե՞ս իմ ու քո շահերից չի բխում, որ հասարակությունը իմանա մեր մասին… կսկսվեն հարցումները, գիտական փորձերը, հասարակությունը կսկսվի վարակվել անմահության հոգեկան ախտով: Մի խոսքով՝ խելագարություն կսկսվի: Դրա համար արի այս գիշեր, եթե հարմար լինի, կհանդիպենք ու հանգիստ կզրուցենք, իսկ հիմա, ժպտա, ընկերներիդ շնորհավորանքներին պատասխանիր… տես մարդիկ անկեղծ ուրախացել են, որ քեզ ողջ են տեսնում… Մեկ-մեկ էլ խոսքի մեջ կարող ես ինձ գովել,- կատակով ավելացրի ես ու սեղմեցի նրա ուսը:
    … Երեկոյան Վահեն առաջինն եկավ իմ վրանը: Բարեխիղճ զինվոր. նախապես պարզել էր, որ այդ գիշեր ոչ մի լուրջ գործողություն չի նախապատրաստվում, դրա համար էլ եկել էր:
    - Լավ էր որ եկար: Գիտես, ուրախ եմ քեզ այսպես հանգիստ տեսնելու: Ոչ բոլորի մոտ է ստացվում այսպես միանգամից համակերպվել այս գաղափարի հետ…,- ժպտալով ողջունեցի ես:
    - Դե դա մենք դեռ կտեսնենք համակերպվել ենք թե չէ…: Լսիր, մի կողմից հավատս չի գալիս, բայց մյուս կողմից էլ՝ ախր աչքովս տեսա: Ողջ բժշկական փորձս կարող եմ դնել… քո սիրտն ու զարկերակը չէին խփում…
    - Լավ, լավ մի հուզվիր… նստիր, այս պահածոն սկսիր անուշ անել… ողջ գիշեր խոսալու բան կունենանք…
    - Ես արդեն ասացի իմ անունը,- սկսեցի ես,- այո, Վահե, ես Հայկն եմ, Հայկազունիների ցեղից: Ես Հայկ Նահապետի որդին եմ ու ծնվել եմ Քրիստոսից առաջ 2520 թվականին… սակայն այդ հետագայում ես սկսեցի հաշվել ու տարիների հաշիվը պահել: Իսկ այն ժամանակ ես ուրիշ էի, մարդիկ ուրիշ էին, աշխարհն էր ուրիշ… Գիտե՞ս, Վահե, հարյուրամյակներն անցնում են և նույնիսկ իմ հիշողությունից է շատ բաներ ջնջվել… սակայն շատ բաներ էլ հիշում եմ…

    Հիշում եմ հորս՝ արիների [1] ցեղի հզոր Նահապետին: Արդեն մի քանի տարեկան երեխա էի, երբ սկսեցի գիտակցել ու զգալ, թե ով է հայրս: Հիշում եմ, թե ինչպես էր հայրս իր գահվորակին նստած ընդունում մյուս ցեղապետերին ու նրանք միասին լուծում էին պետության համար կարևորություն ներկայացնող հարցերը: Այն ժամանակ ես դեռ փոքր էի, սակայն հայրս ինձ միշտ իր հետ տանում էր այդ հավաքներին: Ավագների խոսքերից ես շատ բան չէի հասկանում, սակայն հիշում եմ, տպավորվել է մեջս, այն խորին հարգանքն ու ակնածանքը, որ բոլորին ներշնչում էր հայրս…: Արդեն այն ժամանակ շատերը նրան կենդանի աստված էին համարում, սակայն ինձ համար նա միայն հայր էր, սիրելի հայր, որի հետ կարելի էր ազատ օրերին զբոսնել, գետում լողալ, ձուկ որսալ: Ես դեռ մանուկ էի, երբ հայրս առաջին անգամ տվեց իմ ձեռքն իր թուրը և ասաց.
    - Բռնիր սա, որդիս, պինդ բռնիր ու զգա նրան: Սա զենք է որդիս, սակայն ավելին է, քան զենքը: Սրա մեջ կա խորը իմաստնություն: Սա ապրելու կամք է, հաճախ նաև՝ իրավունք: Սա թույլերին ոգի է տալիս, ուժեղներին՝ ավելի հզորացնում: Սա մեր՝ արիներիս, անբաժան ընկերն է…:
    Այո՜…: Ես ոգևորված ըմբոշխնում էի հորս խոսքերը, որոնց իմաստը հետագայում էի խորը հասկանալու:
    Գիտե՞ս Վահե, հիշում եմ նաև մորս՝ համեստ ու առաքինի մի կնոջ, որը հորս կյանքի հավատարիմ ուղեկիցն էր, ու ապահովում էր նրա թիկունքը: Այո, թիկունքը ընտանեկան կյանքում, որը իսկական տղամարդու համար շատ կարևոր է: Հիշում եմ եղբայրներիս, որոնց հետ ժամերում թափառում էինք ու մարզվում…

    Իսկ հետո հայրս, իր երևելի ցեղապետների ու երկրի ընտիր ռազմիկների հետ մի գունդ կազմեց ու մեկնեց: Ես շատ էի ուզում, որ նա ինձ իր հետ վերցնի, սակայն նա մերժեց: Ու թողեց ինձ դայակիս՝ իր հավատարիմ Արամի խնամքի տակ: Արամը ժամեր էր անցկացնում ինձ հետ, մարզում ձեռնամարտի, թրամարտի, նիզակամարտի ու նետաձգության գործում, պատմում պատմություններ անցած-գնացած օրերի ու հերոսների մասին: Բացի դրանից ես, արդեն բավականին հասուն պատանի, դայակիս հետ թափառում էին մեր աննման անտառներում ու լեռներում՝ ուր մենք ականջալուր էինք հեռվից եկող լուրերին: Իսկ դրանք խառն էին և հակասական: Ասում էին, որ հարավում՝ սրբազան Եփրատ և Տիգրիս գետերի միախառնման վայրից ոչ հեռու գտնվող քաղաքում, հորս հեռավոր ազգականներից մեկը՝ Մեսիլիմ բելը [2] , որոշել էր աշխարհ տիրել…

    Սակայն մի օր կատարվեց այն, ինչ հետագայում խորը հետք էր թողնելու իմ կյանքում: Այժմյան իրադարձությունների բարձրունքից նայելով կարող եմ ասել՝ դա Քրիստոսից առաջ 2493 թվականի աշնանն էր…: Հերթական առավոտյան դայակիս հետ մեկնեցի որսի: Եղնիկներից մեկին ոգևորված հետապնդելիս ես ինքս դարձա որս ու ընկա մի խորը փոսի մեջ: Ուշքի եկա այն բանից, որ գտնվում եմ մի փակ սենյակում…: Ինձ հետ էին նաև իմ հասակակից տղաներ, սակայն նրանք ուրիշ ազգերից էին և մենք իրար լեզու չէինք հասկանում…: Պարզվեց Վահե, որ մեզ գերել են ուրիշ մոլորակների բնակիչներ ու մենք նրանց դղյակներից մեկում ենք: Մեզ բոլորիս նրանք ինչ որ հատուկ դեղ սրսկեցին, որից հետո մենք բոլորս քուն մտանք: Արթնացա նույն փոսի մեջ: Արդեն երեկո էր: Ես սկզբում ոչ-ոքի չպատմեցի տեղի ունեցածի մասին, համարելով դա հարվածի հետևանքով տեսած մի երազ, դե իսկ հետագայում արդեն պատմելու ժամանակը չէր…

    Իրադարձությունները սկսեցին հեղեղի նման սրընթաց զարգանալ: Պարզվեց, որ Մեսիլիմ բելը որոշել է իր քաղաքում մի հսկայական պալատ-աշտարակ կառուցել՝ նպատակ ունենալով հասնել երկինք ու միանալ աստվածների ընկերակցությանը: Աստվածները, սակայն, չհանդուրժեցին այդ և հզոր երկրաշարժով փլուզեցին այն՝ հազարավոր զոհեր պատճառելով վախից խենթացած մարդկանց: Դրանից հետո, այլևս չցանկանալով գտնվել Հայրենիքից հեռու, հայրս վերադարձավ: Հիշում եմ հորս մթամած դեմքը…: Նա եկավ ու իր ցեղապետների հետ անմիջապես էլ սկսեց պատերազմի պատրաստվել:

    Բայց նույնիսկ այդ զբաղվածության թոհ ու բոհի մեջ նա չէր մոռանում ինձ: Հաճախ ազատ ժամանակ գտնելով՝ նա ինձ էր փոխանցում բազում մարտերում թրծված իր զորավարական գիտելիքները, ռազմիկի հատկությունները և կյանքի կենսափորձը: Մենք իրար հետ մեկնում էին զբոսանքի և հայրս հաճախ էր կրկնում.
    - Հիշիր, որդիս, մարդկության դժբախտությունները գալիս են նրանից, որ մարդիկ որոշում են տիրել միմյանց վրա: Ազատությունն ամենամեծ արժեքներից մեկն է, որ մարդ ունի այս կյանքում: Սակայն քո Հայրենիքի ու ցեղի ազատությունն ավելին է, քան նույնիսկ քո անձնական ազատությունը: Ու եթե կարիք լինի, Հայկ, առանց երկմտելու զոհիր քո ազատությունը հանուն Հայրենիքի ու ցեղի ազատության: Մենք՝ արիներս, այս լեռների բնիկ տերերն ենք: Աստվածներն այս անկյունը տվեցին մեզ ապրելու և մենք ապրեցինք ու բազմացանք այստեղ: Մենք ստեղծեցինք տաճարներ աստղերը դիտարկելու համար և մեր քրմերի գիտելիքներին այժմ կնախանձեն նույնիսկ հեռավոր Եգիպտոսում: Մենք սկսեցինք զբաղվել մարդկանց հիվանդությունները ամոքելով և մեր բուժակների փառքը այժմ զրնգում է բոլոր երկրներում: Աստվածներն ասացին, որ արիները ընտրյալ ցեղ են և պարտավոր են մարդկությանը տանել լույս, փոխանցել այլ ցեղերին իրենց գիտելիքները՝ հանուն համընդհանուր ու համաշխարհային բարօրության: Սակայն հիշիր, որդիս, մենք ոչ ավելին ենք այլ ցեղերից և ոչ էլ հատկապես՝ պակաս: Բոլոր ցեղերն էլ իրավունք ունեն ապրելու այս հողի վրա: Ոչ ոք առաջնություն չունի մյուսի նկատմամբ և իրավունք չունի իրեն մյուսից բարձր դասելու: Մենք՝ արիներս, առաջ ենք անցել այլ ազգերից բնության գաղտնիքների ճանաչման գործում, սակայն դա պետք է ծառայի միայն համընդհանուր ու համաշխարհային բարօրությանը…
    Եվ գիտե՞ս Վահե, այդ ամենը գումարելով մինչ մեկնելը արվող վարժություններին, տալիս էին իրենց հիանալի արդյունքները: Չեմ գլուխ գովում, սակայն արդեն այն ժամանակ քչերը կարող էին ինձ հավասարվել ռազմական արվեստում և մենամարտում՝ հատկապես թրերով մենամարտում…

    _________________

    [1] Արիական արմատներ ունեցող հայերը մարդկության պատմության արշալույսին իրենց ավելի հաճախ կոչել են արիներ: Միայն հետագա հազարամյակներում նրանց մեջ սկսեց արմատավորվել “Հայ” ինքնաանվանումը, իսկ օտարների մեջ` “Արի”-ին համարժեք "Արմեն"-ը:
    [2] Մովսես Խորենացու հայտնած “Բել”-ի անվան տակ հանդես է գալիս իրական պատմական անձնավորություն` Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմը (մ.թ.ա. մոտ 2500 - ուղ. 2492), որը, օգտվելով երկարատև պայքարի հետևանքով միջագետքյան քաղաքների թուլացումի, իրականացրեց պատմության մեջ հայտնի Միջագետքյան քաղաքների քիչ թե շատ կայուն առաջին միավորումը` Էլամի հովանու ներքո:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (19.08.2011), Claudia Mori (05.09.2011), E-la Via (19.08.2011), Freeman (19.08.2011), Jarre (20.08.2011), Lem (19.08.2011), Malxas (19.08.2011), Mark Pauler (19.08.2011), Moonwalker (19.08.2011), Nadine (19.08.2011), S.L.V. (29.06.2016), Sambitbaba (19.08.2011), Varzor (28.08.2011), Արէա (19.08.2011), Արմինե (27.08.2011), Գաղթական (05.07.2016)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ստացվեց, որ միևնույն ակնթարթին կարդում և մեկնաբանում ենք մեկմեկու գործերը: Քանի որ ես այն հաստատ համոզմունքին եմ, որ պատահականություններ չեն լինում… Լավ, այդ մասին չի խոսքը:
    Սկզբում մտածում էի կարծիքս անհատական նամակով հայտնել, մտածելով, որ իրար չենք ճանաչում, որ միգուցե դու կգերադասեիր այդպես և այլ նման բաներ: Չնայած ինքս, օրինակ, այնքան էլ չեմ սիրում այդ անհատական նամակները, համարում եմ, որ ֆորումը հենց նրանով է գերադասելի, որ մտքերդ կարող ես կիսել բոլորի հետ, նույնիսկ այն դեպքում էլ, եթե ներքուստ մենակյաց ես կամ ամաչկոտ: Հետո տեսա քո արձագանքը՝ իմ "Մատեանին…" և առանց երկմտանքի գրում եմ հենց այստեղ: Եթե սխալ է համոզմունքս, ներող եղիր և զգուշացրու. հաջորդ անգամ նամակով կխոսենք:

    Շատ դուրս գալիս է "…դատապարտվածդ", Լիոն ջան: Շարադրում ես գեղեցիկ, և կառուցում էլ ես գեղեցիկ: Արտաքին կառուցվածքի մասին խոսելն ավելորդ եմ համարում: Մի շատ լավ բան էլ կա. սկսել ես Ամենասկզբից: Բայց այս հանգամանքը, գեղեցիկ և հետաքրքիր լինելուց բացի, պարտավորություններ էլ է դնում քեզ վրա: Դրանց մասին եմ ցանկանում խոսել:

    Հին ազգերը հիմնականում վերանում են: Շատերին կարող ենք թվել, որոնք այսօր գոյություն չունեն: Իսկ որքան շատերի մասին նույնիսկ տեղեկություններ էլ չեն մնացել:

    Քչերը մնացել են: Եվ այդ թվում՝ մենք: Կարծում եմ, մնացել են նրանք, ովքեր ինչ-որ կարևոր բան ունեին պահած, ինչը որ պարտավոր էին հասցնել մինչև մեր օրերը: Ու կա բավականին հեշտ նկատվող մի օրինաչափություն, որը յուրահատուկ է համարյա բոլոր այսօր գոյատևող հին ազգերին. նրանք բոլորը անկում են ապրել, դեգրադացիա: Կարծում եմ, դա որոշակիորեն քողարկվելու հնարավորություն է տալիս ազգին: Որպեսզի ուրիշների ուշադրությանը քիչ արժանանա ազգը և նման բաներ. կարծում եմ, հասկանում ես: Համաձա՞յն ես, որ մենք հեշտորեն մտնում ենք այդ կատեգորիայի մեջ…

    Հետո գալիս է ժամանակ, երբ գաղտնիքները պետք է ի հայտ գան: Պատկերացրու, որ այդ ժամանակը եկել է: Չզարմանաս, երբ լսես, որ Փոքր Մհերն էլ է լույս աշխարհ դուրս եկել:
    Խոսքերս քիչ ալեգորիկ են հնչում երևի, քանի որ քիչ են նման մինչև այսօր մեր հասկացած ճշմարտությանը: Բայց, եթե, ասենք, դու լողալ չգիտես, մի՞թե դա պատճառ է, որ դու հերքես օվկիանոսի գոյությունը:

    Կներես համարձակությանս, Լիոն ջան, բայց ես որոշեցի զգուշացնել քեզ: Որովհետև համոզված եմ, որ շուտով ինքդ այդ ամենը քո մաշկի վրա կզգաս: Դու կանգնել ես մի ճանապարհի վրա, որը մենակ քոնը չի. այն բոլորի համար է: "Անմահության դատապարտվածը" շատ հայտնություններ կարող է բերել ընթերցողին, բայց նրանք սկզբում պետք է քեզ գան:

    Առայժմ "…դատապարտվածդ" լիովին համապատասխանում է քո ստորագրությանը՝ Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Ցանկանում եմ քեզ հիշեցնել. հնդկական փիլիսոփայության մեջ կարևորագույն գրքերից մեկը համարվում է "Արտխաշաստրան", որի երկրորդ անունն է. "Քաղաքականության գիտություն", որտեղ մեծ տեղ է դասվում պատերազմի գիտությանը: Ստացվում է մի հետաքրքիր շղթա. ռազմագիտությունը՝ փիլիսոփայություն է, փիլիսոփայությունը՝ իմաստություն է, իմաստությունը՝ աստվածային հոգու մարմնավորված վիճակն է:

    Չերկարացնեմ, այս մասին կարելի է անվերջ խոսել: Շուտով ինքդ ամեն ինչ կզգաս: Որովհետև "…դատապարտվածդ" շատ ավելի կարևոր բան է, քան կարծում ես:
    Միայն թե, խնդրում եմ, ուշադիր եղիր: Առաջինը, քո սրտի նկատմամբ: Լսիր սրտիդ խոսքերը, բացիր սրտիդ աչքերը: Երկրորդ. ուշադիր եղիր արտաքին աշխարհի նկատմամբ: Հիմա արդեն մի մեծ հուշարար ես ձեռք բերել քեզ համար, մեծ օգնական. Տիեզերքը: Նա քեզ հուշելու է ամենուր, ամեն ինչում: Միայն թե կարողանաս լսել ու տեսնել…

    …Ու գաղտնիքները կբացվեն:

    ՀՀԳԳ. Ժողովուրդը հիշեց Մարկ Տվենի գրքի մասին, "Լեռնեցու" մասին: Ինչու՞ ոչ, դրանում ոչ մի վատ բան չկա: Բայց ես շատ ուրախ կլինեի, եթե ավելի ուշ, կարդալով քո գրքի էջէրը, հիշեինք, ասենք, Անխել Կուատյեի գրքերը: http://rutracker.org/forum/viewtopic.php?t=868892

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (27.08.2011), Claudia Mori (05.09.2011), Lem (19.08.2011), Lion (19.08.2011), Malxas (19.08.2011), Արմինե (27.08.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sambitbaba

    Սկզբում մտածում էի կարծիքս անհատական նամակով հայտնել, մտածելով, որ իրար չենք ճանաչում, որ միգուցե դու կգերադասեիր այդպես և այլ նման բաներ: Չնայած ինքս, օրինակ, այնքան էլ չեմ սիրում այդ անհատական նամակները, համարում եմ, որ ֆորումը հենց նրանով է գերադասելի, որ մտքերդ կարող ես կիսել բոլորի հետ, նույնիսկ այն դեպքում էլ, եթե ներքուստ մենակյաց ես կամ ամաչկոտ: Հետո տեսա քո արձագանքը՝ իմ "Մատեանին…" և առանց երկմտանքի գրում եմ հենց այստեղ: Եթե սխալ է համոզմունքս, ներող եղիր և զգուշացրու. հաջորդ անգամ նամակով կխոսենք:
    Միանգամայն ճիշտ էս արել, որ այստեղ ես գրել: Լրիվ համաձայն եմ քեզ հետ և ինքս էլ եմ այն կարծիքին, որ ֆորումները հենց նման բաների, այսինքն ստեղծագործության հրապարակային քննարկման համար են: Շատ հաճելի է, որ ինձ ճիշտ ես հասկացել, ընդ որում ոչ միայն այստեղ, այլ նաև շատ ու շատ բաներում...

    Շատ դուրս գալիս է "…դատապարտվածդ", Լիոն ջան: Շարադրում ես գեղեցիկ, և կառուցում էլ ես գեղեցիկ: Արտաքին կառուցվածքի մասին խոսելն ավելորդ եմ համարում: Մի շատ լավ բան էլ կա. սկսել ես Ամենասկզբից: Բայց այս հանգամանքը, գեղեցիկ և հետաքրքիր լինելուց բացի, պարտավորություններ էլ է դնում քեզ վրա: Դրանց մասին եմ ցանկանում խոսել:
    Ճիշտ ես զգացել պատմվածքի մեխը: Ավելին ասեմ, Հավերժության դատապարտվածի կյանքի որոշ դրվագների ու նրա վերջնական ճակատագրի մասին տեղեկությունների ոչ այնքան հստակ լինել էր, որ արդեն ավելի քան մեկ տարի խանգարում էր ինձ հրապարակել այս փաստաթղթերը: Մեծ հաշվով մութ է մնում մեր հերոսի կյանքի գրեթե երեքհազարամյա ժամանակաշրջան և, եթե մ.թ.ա. 2500-1100 թվականների նկատմամբ նոթերում բավականին սպառիչ տեղեկատվություն կա, ապա մնացած ժամանակների մասին տեղեկատվությունը կրում է հատվածային ու թռուցիկ բնույթ: Միաժամանակ, սակայն, ես հույսս չեմ կորցնում, որ, ինչպես իր կյանքի արդեն իսկ ինձ հայտնի մասի դեպքում արվեց, մնացած մասի դեպքում էլ Հավերժության դատապարտվածը այս կամ այն ձևով ինձ տեղեկատվություն կփոխանցի: Սպասենք և հուսանք

    Հին ազգերը հիմնականում վերանում են: Շատերին կարող ենք թվել, որոնք այսօր գոյություն չունեն: Իսկ որքան շատերի մասին նույնիսկ տեղեկություններ էլ չեն մնացել:

    Քչերը մնացել են: Եվ այդ թվում՝ մենք: Կարծում եմ, մնացել են նրանք, ովքեր ինչ-որ կարևոր բան ունեին պահած, ինչը որ պարտավոր էին հասցնել մինչև մեր օրերը: Ու կա բավականին հեշտ նկատվող մի օրինաչափություն, որը յուրահատուկ է համարյա բոլոր այսօր գոյատևող հին ազգերին. նրանք բոլորը անկում են ապրել, դեգրադացիա: Կարծում եմ, դա որոշակիորեն քողարկվելու հնարավորություն է տալիս ազգին: Որպեսզի ուրիշների ուշադրությանը քիչ արժանանա ազգը և նման բաներ. կարծում եմ, հասկանում ես: Համաձա՞յն ես, որ մենք հեշտորեն մտնում ենք այդ կատեգորիայի մեջ…
    Պատկերացրու որ համաձայն եմ, ընդ որում… ոչ միայն ես: Հայկազունի Հայկի կյանքի ընթացքի վերլուծություն ևս այդ հետևությանն է բերում: Իհարկե, դեռևս շատ բաներ մութ են մնում, բայց որ դա այդպես է, փաստ է:

    Հետո գալիս է ժամանակ, երբ գաղտնիքները պետք է ի հայտ գան: Պատկերացրու, որ այդ ժամանակը եկել է: Չզարմանաս, երբ լսես, որ Փոքր Մհերն էլ է լույս աշխարհ դուրս եկել:
    Խոսքերս քիչ ալեգորիկ են հնչում երևի, քանի որ քիչ են նման մինչև այսօր մեր հասկացած ճշմարտությանը: Բայց, եթե, ասենք, դու լողալ չգիտես, մի՞թե դա պատճառ է, որ դու հերքես օվկիանոսի գոյությունը:
    Այդ թվում նաև ասածդ առումով առւջևում դեռևս մեծ անակնկալներ կան

    Կներես համարձակությանս, Լիոն ջան, բայց ես որոշեցի զգուշացնել քեզ: Որովհետև համոզված եմ, որ շուտով ինքդ այդ ամենը քո մաշկի վրա կզգաս: Դու կանգնել ես մի ճանապարհի վրա, որը մենակ քոնը չի. այն բոլորի համար է: "Անմահության դատապարտվածը" շատ հայտնություններ կարող է բերել ընթերցողին, բայց նրանք սկզբում պետք է քեզ գան:
    Ապրես, գիտեմ, թեև մեծ շնորհակալություն քեզ, որ ասացիր: Հայտնություններից որոշների մասին ինչ-որ առումով արդեն իսկ խոսվել է, մյուսները կերևան ընթացքում: Ինչ արած, կարծես թե Հայկը մի մարդ է, որին վիճակված չէ սովորական մարդու կյանքով ապրել, ինչքան էլ որ նա դրան ձգտում է, և այս մարդը անընդհատ ստիպված է ինչ-որ հոգևոր առաքելություն իրագործել…

    Առայժմ "…դատապարտվածդ" լիովին համապատասխանում է քո ստորագրությանը՝ Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Ցանկանում եմ քեզ հիշեցնել. հնդկական փիլիսոփայության մեջ կարևորագույն գրքերից մեկը համարվում է "Արտխաշաստրան", որի երկրորդ անունն է. "Քաղաքականության գիտություն", որտեղ մեծ տեղ է դասվում պատերազմի գիտությանը: Ստացվում է մի հետաքրքիր շղթա. ռազմագիտությունը՝ փիլիսոփայություն է, փիլիսոփայությունը՝ իմաստություն է, իմաստությունը՝ աստվածային հոգու մարմնավորված վիճակն է:
    Եվ կրկին շատ դիպուկ էր ասված և ես իհարկե համաձայն եմ: Մնում է հուսալ, որ նման դիպուկ և արժեքավոր խոսքերով դու հաճախ կարտահայտվես այս թեմայում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (19.08.2011)

  9. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ամաչեմ սրանից, թե՝ չէ, բայց Լեռնցուն ծանոթ չեմ: Ու գուցե ավելի լավ, որովհետեւ մտահղացումն ինձ չափազանց հետաքրքիր ու ինքնատիպ է թվում: Էլ ի՞նչ է պետք ընթերցողին: Հա, երեւի միայն Lion-ին ասել՝ կեցցես, չես դադարում զարմացնել: Պաչիկ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.08.2011), Malxas (19.08.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    - Ասում ես ինչ է այդ “Խաղաղ աշխարհ”-ը՞,- խոսակցությունը վերսկսեց Վահեն:
    - Ես դեռևս ամենևին էլ վստահ չեմ, սակայն եթե դրանք իմ իմացածներն են, հաստատ աղանդավորներ չեն:
    - Լավ, Հայկ, հետքրքիր մարդ ես, մի կարգին բան ասա հասկանամ,- բողոքեց Վահեն:
    - Լավ, ժամանակն է, որ դու այդ էլ իմանաս,- ես ուղիղ նայեցի նրա աչքերի մեջ,- դրանք, Վահե, դիտորդների պես մի բան են, հասկանո՞ւմ ես, Նրանց կողմից կազմակերպված դիտորդներ: Չէ, մի մտածի, սրանք մեզ պես սովորական մարդիկ են, ուղղակի ֆինանսավորվում ու կազմակերպվում են Նրանց կողմից: Սրանց ողջ առաքելությունը կայանում է նրանում, որ հետևեն մեր վարքին, հետևեն ու արձանագրեն՝ բայց չխառնվեն մեր գործերին:
    - Էս պահին մենակ էդ դիտորդներն էին պակաս,- զարմացավ Վահեն:
    - Իսկ դրանց գալը ինձ ընդհակառակը, պետք է: Հասկանո՞ւմ ես, Մահմեդի հետ պատահածից հետո ես շատ եմ ուզում նրանցից որոշ բաներ պարզել:
    - Լսիր Հայկ, համ ասում ես, թե այդ դիտորդները չեն խառնվում մեր գործերին, համ էլ մեզ հյուր են գալիս:
    - Գիտե՞ս, սրանց հայաստանյան ներկայացուցչին ես չեմ ճանաչում, սակայն էլեկտրոփոստով շատ եմ շփվել հետը: Վատ մարդ չի…: Ես նրա հետ շփվում եմ ավելի շատ ներքին կարգով: Կամ էլ ո՞վ գիտի, գուցե Նրանց մտադրությունը փոխվել է և Նրանք որոշել են արդեն շփվել մեզ հետ:
    - Լավ, թող գան տեսնենք ինչ պտուղներ են…: Լսիր, դու մի քիչ պառկիր, հանգստացիր, ես դուրս գամ քաղաք, տեսնվեմ տղերքի հետ: Տեսնեմ քո հարցով ինչ նորություն կա…,- ուղվեց դեպի դուռը Վահեն, սակայն ետ դարձավ,- լսրի Հայկ, վստա՞հ ես, որ Մահմեդը այստեղ քեզ չի գտնի:
    - Գրեթե,- պատասխանեցի ես,- սակայն ամեն դեպքում պատրաստ կլինեմ:
    - Զգույշ եղիր, Հայկ ջան, քանի դեռ չես պարզել այդ տականքի գաղտնիքը, զգույշ եղիր: Երեկոյան տանը կլինեմ՝ դիտորդներին դիմավորելու:
    - Դու էլ ուշադիր եղիր, կտեսնվենք,- ասացի ես:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (19.08.2011), Claudia Mori (05.09.2011), E-la Via (19.08.2011), Freeman (19.08.2011), Malxas (19.08.2011), Mark Pauler (20.08.2011), Nadine (19.08.2011), Sambitbaba (22.08.2011), Արէա (20.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (20.08.2011), Նաիրուհի (09.09.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Երեկոյան ես ու Վահեն շախմատի տախտակի առաջ ժամանակ էինք անցացնում, երբ դուռը թակեցին: Վահեն գնաց դուռը բացելու, իսկ ես հյութի բաժակը ձեռքիս ուղղվեցի բազմոցի վրա: Սակայն իմ հյուրն անսպասելի էր:
    - Համո՞,- աչքերիս չհավատացի ես:
    - Հա, հենց ինքը, դու էլ մեր Հայկն ես, ողջ ու առողջ,- ժպտաց նա ու ձեռքը մեկնեց,- լսիր բայց լավ հեռացար…, խեղճ տղան կես ժամ քեզ էր ման գալիս:
    - Ի՞նչ անեի, հո կյանքս չէ՞ի պատմի…, բայց դու նստիր, նստիր, մի քաշվիր:
    Համոն տեղավորվեց իմ դիմացը ու ես նոր նկատեցի, որ նրա ձեռքին նոթբուկ կար:
    - Գիտե՞ս, Հայկ ջան, ես չէի երևա ու դու ինձ չէիր էլ տեսնի, բայց բացառիկ հանգամանքները ստիպեցին ինձ այսպես գործել…
    Այդ պահին վերջապես ներս մտավ Վահեն: Համոն մի հայացք գցեց նրա կողմը:
    - Ծանոթացեք,- ձեռք մեկնելով ներկայացրի ես,- Վահե՝ իմ ընկերը, սա էլ Համոն է:
    - Մի քիչ ծանոթ եմ,- խորամանկ ժպիտը դեմքին ասած Համոն, սեղմեց Վահեի ձեռքը ու գործնական տեսքով ավելացրեց,- լավ, անցնենք գործի, ժամանակը առանց այդ էլ քիչ է:

    Համոն սեղանին դրեց նոթբուկը և միացրեց:
    - Նայիր Հայկ, սա մեր կազմակերպության ստեղծած տեղեկատվական բազան է ձեր բոլորիդ վերաբերյալ: Այստեղ կաք բոլորդ՝ առաջին իսկ օրից մինչ այսօր: Տես, քարտեզի վրա ցույց է տրվում յուրաքանչյուրիդ մոտավոր գտնվելու վայրը: Իսկ այստեղ ամեն մեկիդ մասին անհատական ինֆորմացիա է հավաքված՝ կյանքի առաջին իսկ օրից: Սա Մենեսն է…,- շարունակեց Համոն, բացելով նորանոր էջեր,- ըհը, սա էլ դու, Հայկազունի Հայկդ՝ հասակը՝ 183, քաշը՝ 110, ատլետիկ կազմվածք, սև-շագանակագույն մազեր, համաչափ դիմագծեր, տիրապետում է թրասուսերամարտին, չնայած սրան համարյա բոլորդ էլ տիրապետում եք, ջիու-ջիցու մարտարվեստի առաջնակարգ վարպետ է, ընդհարվել է 150 անմահների հետ, սպանել 148-ին… ծնվել է Վանա լճի արևելքում…: Մի խոսքով…: Իսկ սա էլ քո հին ու լավ ծանոթն է, չնայած մենք ամենքս էլ նրա հետ հաշիվ ունենք:

    Ես նայեցի մոնիտորին ու տեսա Մահմեդին: Իսկ Համոն շարունակեց.
    - Մահմեդ Չափան-օղլի, հասակը՝ 185, քաշը՝ 110, ատլետիկ կազմվածք, սև, երկար մազեր, խորը նստած աչքեր, կամային ծնոտ…, ծնվել է Ամու-Դարյա գետից հյուսիս ընկած տարածքներում, տիրապետում է թրասուսերամարտին, քունկ-ֆուի սև գոտի…, ահա և ինչն է հատկապես հետաքրքիր…
    Համոն նայեց ինձ ու շարունակեց.
    - Ընդհարվել է 450 անմահների հետ ու սպանել 450-ին՝ ընդ որում՝ մեծ մասին վերջին մի քանի տարում…
    Համոն փակեց նոթբուկը ու դարձավ ինձ.
    - Գիտե՞ս, Հայկ, սրան հայտնի են դարձել ինչ-որ գաղտնի հնարքներ, կամ էլ սա ձեռք է բերել ինչ-որ մի գաղտնի ուժ… դու միայն թե տեսնես, թե ովքեր կան նրա հաղթանակների շարքում,- Համոն գլուխն օրորեց ու ավելի հարմար տեղավորվեց աթոռին,- մեր կազմակերպությունն անհանգստացած է նրա վարքագծով և մենք ողջ աշխարհով մեկ զգուշացնում ենք անմահներին՝ զգույշ մնալ նրանից: Չնայած դա դեմ է մեր կանոններին, բայց դե ի՞նչ արած՝ սա բռնել է բոլորին ոչնչացնելու ուղին: Ես էլ հատկապես քեզ եմ խնդրում, Հայկ ջան, վիզդ օղակը չմտցնես, մինչև պարզենք` ինչ է լինելու…
    - Լավ, Համո ջան, մի բան կանենք, առաջինը չի, փառք աստծո, վերջինն էլ չի լինի, իսկ քեզ ամեն դեպքում շնորհակալություն: Ի դեպ, եթե պետք լինես, որտե՞ղ գտնեմ քեզ,- հարցրի ես:
    - Մի անհանգստացի, ես տուն ունեմ այստեղ մոտիկ՝ Աբովյան փողոցի վրա, ահա այս հասցեում,- Համոն ինձ մեկնեց այցեքարտը, ոտքի կանգնեց ու շարժվեց դեպի դուռը:
    - Հա, ի դեպ, երիտասարդ,- դարձավ նա Վահեին,- ձեզ ևս խորհուրդ կտայի զգույշ լինել՝ Մահմեդը ոչ ոքի չի խնայում:
    Վահեն Համոյին ուղեկցեց մինչև դուռը, խնամքով փակեց այն ու ետ դարձավ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (19.08.2011), Claudia Mori (05.09.2011), E-la Via (19.08.2011), Freeman (19.08.2011), Malxas (19.08.2011), Mark Pauler (20.08.2011), Nadine (19.08.2011), Sambitbaba (22.08.2011), Արէա (20.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (20.08.2011), Նաիրուհի (09.09.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,738
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ լավ մտահղացում ա:

    Անհամբեր սպասում եմ շարունակությանը: Համոզված եմ, բավականին հետաքրքիր էքսկուրսիա ա սպասվում հայոց պատմության էջերով, իսկ որ Lion-ը դա կիրականացնի անթերի` կասկածներ չունեմ:

    Արիներին հիշատակելու համար հատուկ շնորհակալություն

    Հուսով եմ Հայկը բոլոր քիչ թե շատ նշանակալից իրադարձություններին մասնակցել է, չէ՞

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.08.2011), Malxas (19.08.2011)

  17. #9
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան ուզում եմ Լեռնցու թեմայում տվածդ հարցն ստեղ քեզնից հարցնեմ խի՞ հերոսը Մահմեդին գնդացիրով չի ավիրում,հետո գնա գլուխը կտրի
    The cake is a lie.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.08.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան ուզում եմ Լեռնցու թեմայում տվածդ հարցն ստեղ քեզնից հարցնեմ խի՞ հերոսը Մահմեդին գնդացիրով չի ավիրում,հետո գնա գլուխը կտրի
    Freeman ջան, այդ հարցի վրա ես վաղուց եմ մտածել: Գիտես, պատճառները տարբեր են, որ Հայկի ու Մահմեդի տիպի մարդիկ նման կերպ իրար հետ չեն վարվում: Ավելին, եղել են դեպքեր, երբ ոմանք այդ կերպ փորձել են վարվել և կարծես թե որևէ խանգարող հանգամանք չեն ունեցել: Այսպես, ըստ Հավերժության դատապարտվածի` իր լավ ծանոթ և մոտիկ ընկեր, ևս անմահ շոտլանդացի Դունկան Մակ-Լաուդը մի անգամ իրեն պատմել է, որ նման կերպ մի ժամանակ փորձել է վարվել արաբ, ծնունդով մարրոկկացի ոմն անմահ Քսավե Սեն-Կլոդ: Սրան հաջողվել է այդ կերպ ոչնչացնել մի քանի անմահների, իսկ Դունկանն էլ ուղղակի հրաշքով է փրկվել, չնայած դրանից հետո սա ի վերջո կարողացել է հաղթել ու սպանել Քսավեին:

    Մահմեդի պարագայում թերևս կարելի է միայն ենթադրություն անել, բայց կարծում եմ, որ ենթադրությունը բավականին հստակ է - Մահմեդը շատ ինքնավստահ էր և ավելին, այն, որ Հայկը չկարողացավ ոչ մի կերպ խոցել Մահմեդին Երևանյան լճի կամրջի վրա տեղի ունեցած մենամարտի ժամանակ, մի կողմից ցույց տվեց, որ սրա ինքնավստահությունը անհիմն չէ, մյուս կողմից էլ լրացուցիչ ավելացրեց դա: Կարծում եմ, որ Հավերժության դատապարտվածի նոթերի հետագա գլուխներում Մահմեդի պահով այս հարցի պատասխանը պետք է որ ստանանք...

    Մերսի, Malxas ջան, մերսի, ախպերս - չես պատկերացնի, թե ինչքան թանկ են քո խոսքերը ինձ համար, քանի որ շատ անգամ եմ ինքս ինձ հարց տվել, արդյոք իզուր չեն այսքան թափածս ջանքերը: Հիմա զգացի, որ իզուր չեն, մերսիներ
    Մերսի, Malxas ջան, մերսի, ախպերս - չես պատկերացնի, թե ինչքան թանկ են քո խոսքերը ինձ համար, քանի որ շատ անգամ եմ ինքս ինձ հարց տվել, արդյոք իզուր չեն ջանքերս Հայկազունի Հայկի կյանքի լուսաբանման գործում: Հիմա զգացի, որ իզուր չեն, մերսիներ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.08.2011), Jarre (20.08.2011), Malxas (19.08.2011)

  21. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան ուզում եմ Լեռնցու թեմայում տվածդ հարցն ստեղ քեզնից հարցնեմ խի՞ հերոսը Մահմեդին գնդացիրով չի ավիրում,հետո գնա գլուխը կտրի
    Freeman ջան, ինձ թվաց, թե Մահմեդի համար էիր հարցնում, բայց պարզվեց` Հայկին նկատի ունեիր: Հայկը արժեքային որոշակի համակարգ ուներ, անմահների մեջ տարիքով ամենամեծերից մեկն էր, սովոր էր իրենց տրադիցիային, որի մեջ կարևորը` սառը զենքերով մարտն էր: Մյուս կողմից էլ կարծում եմ, որ Հայկը տունը գնդացիր չուներ, իսկ Մահմեդի հայտնվելն էլ անսպասելի էր և ժամանակ չկար հրազեն ճարելու համար: Եվ վերջապես, Հայկը կարծես թե մի քիչ գերագնահատել էր իրեն և վստահ էր, որ Մահմեդին կհաղթի, հատկապես լեռնանցքի հայտնի մենամարտից հետո:

    Ի դեպ ասեմ` անմահների մոտ տարածված է հենց Հայկի վարվելակերպը` հրազեն չօգտագործելը: Նույն Դունկանը ևս, թեև վատ չի տիրապետում հրազենին, բայց շատ հազվադեպ է դրան դիմում: Կոնորի պարագայում էլ նույն վիճակն է: Սենց բաներ...
    Վերջին խմբագրող՝ Lion: 19.08.2011, 20:59:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (19.08.2011)

  23. #12
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Freeman ջան, ինձ թվաց, թե Մահմեդի համար էիր հարցնում, բայց պարզվեց` Հայկին նկատի ունեիր: Հայկը արժեքային որոշակի համակարգ ուներ, անմահների մեջ տարիքով ամենամեծերից մեկն էր, սովոր էր իրենց տրադիցիային, որի մեջ կարևորը` սառը զենքերով մարտն էր: Մյուս կողմից էլ կարծում եմ, որ Հայկը տունը գնդացիր չուներ, իսկ Մահմեդի հայտնվելն էլ անսպասելի էր և ժամանակ չկար հրազեն ճարելու համար: Եվ վերջապես, Հայկը կարծես թե մի քիչ գերագնահատել էր իրեն և վստահ էր, որ Մահմեդին կհաղթի, հատկապես լեռնանցքի հայտնի մենամարտից հետո:

    Ի դեպ ասեմ` անմահների մոտ տարածված է հենց Հայկի վարվելակերպը` հրազեն չօգտագործելը: Նույն Դունկանը ևս, թեև վատ չի տիրապետում հրազենին, բայց շատ հազվադեպ է դրան դիմում: Կոնորի պարագայում էլ նույն վիճակն է: Սենց բաներ...
    Դեհ պատերազմում գրեթե բոլոր միջոցները ճիշտ են,եթե մինչև թրերի հայտնագործումը անմահներ հայտնվեին,էդ դեպքում թրով կռվելը նույնպե՞ս անպատվություն կլիներ,ինչևէ, չնայած մի քիչ անտրամաբանական ա վեհությունն էս դեպքում,ինձ դուր ա գալիս,որ մեր հայրեկանից անմահն իր սկզբունքները չի խախտում

    Ի դեպ ոնց-որ դիտորդների մոտ կեղծ տվյալներ կան,իրանք ասում են Մահմեդը 450/450 սպանություն ա կատարել,բայց Հայկի հետ մենամարտել ա ու չի սպանել,չէ՞, ուրեմն ստացվում ա 449/450
    The cake is a lie.

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.08.2011), Varzor (28.08.2011), Արէա (20.08.2011)

  25. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ տեղ ճիշտ ես ասում, բայց դե դիտորդներն ամեն դեպքում երևի չէին սխալվել: Բանն այն է, որ այդ 450-ի հետ Մահմեդը ընդհարվել էր վերջին տարիներին, իսկ լեռնանցքի մենամարտը 1994 թ-ին էր: Ինչ վերաբերվում է կամրջի վրայի մենամարտին, ապա երևի ուղղակի դիտորդները, հաշվի առնելով դեպքի թարմությունը, դա դեռ չէին հասցրել ընդգրկել իրենց բազայում - վերջը դեռ 24 ժամ էր չէր անցել ու ամեն ինչ իմանալու համար էր, էլի, որ Համոյի մոտ "հանկարծ" պրիստուպ էր սկսվել ու նրան Հայկի մոտ էին տեղավորել: Վստահ եմ, եթե հիմա նայենք դիտորդների բազան, ապա արդեն կլինի... 451/450

    Ի դեպ ասեմ` վստահ եմ, ինչպես ինքս իմ պարագայում, որ Հայկին շատ դուր կգար իր նոթերի քննադական այն վերլուծությունը, որ դու իրականացնում ես: Հավատացնում եմ, իրոք, շատ դուր կգար: Դրա համար էլ արդեն իմ կողմից, բայց, թույլ տալով ինձ ասել նաև` Հայկի անունից, կխնդրեմ քեզ հետագայում ևս չդադարեցնել քննադական մոտեցումը այս ամենին - դա, վստահ եմ, Հայկին շատ է պետք

    Դեհ պատերազմում գրեթե բոլոր միջոցները ճիշտ են,եթե մինչև թրերի հայտնագործումը անմահներ հայտնվեին,էդ դեպքում թրով կռվելը նույնպե՞ս անպատվություն կլիներ,ինչևէ, չնայած մի քիչ անտրամաբանական ա վեհությունն էս դեպքում,ինձ դուր ա գալիս,որ մեր հայրեկանից անմահն իր սկզբունքները չի խախտում
    Դե հիմի - անմահներին "ստեղծել" էին թրերի դարաշարջանում, թեև խնդիրն իհարկե մնում է: Նույն Քսավեի պարագայում` Դունկանը հրաշքով փրկվեց և նույնիսկ հաղթեց Քսավեին, բայց դա խնդիրը չի լուծում: Կարելի է այլ տարբերակներ ևս հնարել - օրինակ, օգտագործել իշխանական լծակները և դրա հաշվին հաղթանակ տանել, խմբով հարձակվել և այլն, և այլն, և այլն... Ամեն դեպքում, անմահների ճնշող մասը այնուհանդերձ կարծես թե պահում է վարքագծի յուրօրինակ. "պատվի կոդեսք"-ը` կռվել միայն "մեկը մեկի դեմ", չհարձակվել միմյանց վրա "սրբազան" տարածքում և այլն...
    Վերջին խմբագրող՝ Lion: 19.08.2011, 22:22:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (19.08.2011)

  27. #14
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան, ունիկալ ստեղծագործություն է: Գրված է մեծ ոգևորվածությամբ: Համոզված եմ, որ հետագայում ավելի հետաքրքիր կգրես ու ավելի լավ կգրես: Պետք է անպայման ժամանակ գտնես, որպեսզի ավարտին հասցնես մտահաղացումդ: Տեսնում ես, թե ինչքան մարդկանց է ոգևորել: Թող դա լրացուցիչ խթանիչ ուժ լինի:
    Ուրախ կլինեմ ինչ որ բանով օգտակար լինել, բայց ճշմարտությունն այն է, որ դու ոչ մեկի օգնության կարիքը չունես:
    Քեզ ստեղծագործական հաջողություններ եմ ցանկանում, եղբայր:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.08.2011), E-la Via (19.08.2011), Jarre (20.08.2011), Lion (19.08.2011), Sambitbaba (22.08.2011), Արէա (19.08.2011)

  29. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ լավ մտահղացում ա:

    Անհամբեր սպասում եմ շարունակությանը: Համոզված եմ, բավականին հետաքրքիր էքսկուրսիա ա սպասվում հայոց պատմության էջերով, իսկ որ Lion-ը դա կիրականացնի անթերի` կասկածներ չունեմ:

    Արիներին հիշատակելու համար հատուկ շնորհակալություն

    Հուսով եմ Հայկը բոլոր քիչ թե շատ նշանակալից իրադարձություններին մասնակցել է, չէ՞
    Արէա ջան, կարծում եմ, չես հիասթափվի: Հավատա, Հայկը իր ժողովրդի զավակն է (վերջը հո պատահական չէ, որ Հայկ Նահապետի որդին է) և ապրել ու կիսել է իր ժողովրդի հետ վերջինիս ճակատագրի բոլոր վայրիվերումները, ուրախությունները ու տխրությունները: Դու միայն հետևիր այս փաստաթղթերին և դեռ այնքան հետաքրքիր բաներ կիմանաս: Ի դեպ, մի թեթև առաջ վազելով ասեմ, որ արիական արշավանքների հետ կապված իրադարձությունները Հայկի կյանքում խորը հետք են թողել և լուրջ ազդեցություն են ունեցել նրա ճակատագրի վրա, բայց... առաջ չվազենք
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.08.2011), Malxas (19.08.2011), Արէա (19.08.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •