User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Սուրհանդակներիս ուղարկելուց հետո ես շտապ գնացի Նունեի մոտ և նրա հետ խոսելուց հետո հրամայեցի պատրաստեցի իմ լավագույն էշերի զույգը և ուղղություն վերցրի դեպի Հայկաշեն: Մենեսը շարժվեց դեպի Միջագետք…

    Երկու օր հետո առավոտյան ես մտա սպարապետի զորակայան և նրան տեղեկացրի Էլամ կատարած իմ ուղևորության մասին:
    - Ափսո՜ո՜ս,- բռունցքը ձեռքի ափին խփեց սպարապետ Վահեն,- մինչև սուրհանդակները հասնեն Էլամ…: Իշխան Հայկ, մենք ուշացանք…
    - Տեր սպարապետ, ես ինձ վրա համարձակություն եմ վերցրել և երկու օր առաջ արդեն ուղարկել եմ սուրհանդակներ` տեղեկացնելու համար, որ Էլամի բանակը արշավի դուրս գա:
    Սպարապետ Վահեն զարմացած նայեց վրաս հետո մի պտույտ կատարեց սենյակում և նորից կանգ առավ իմ առջև.
    - Իշխան Հայկ, դու քեզ վրա մեծ իշխանություն ես վերցրել, իշխանություն, որը չի պատկանում այս երկրում ոչ-ոքի, բացառությամբ Մեծ քրմի: Այլ պարագայում դու խստորեն կպատժվեիր, սակայն այժմ դու միայն պարգևի ես արժանի…,- սպարապետ Վահեն մտախոհ շոյեց մորուքը և շարունակեց,- սակայն այժմ մեզ պետք է տեղեկացնել Մեծ քրմին և հետին թվով նրա համաձայնությունը ստանալ: Մեր մեջ ասած ես չեմ էլ կասկածում, որ նա կհամաձայնվի, որից հետո միայն մենք իբր թե կուղարկենք սուրհանդակներ: Սա կլինի մեր փոքրիկ գաղտնքը, հ՞ը, իշխան,- ծիծաղեց սպարապետ Վահեն,- վերջին հաշվով Մեծ քրմին ի՞նչ հետաքրքիր է, թե քանի օրվա ճանապարհ է մեր երկրից Էլամ…

    Սպարապետ Վահեն մեկնեց Հայկաշեն` Մեծ քրմի պալատ, իսկ ես սկսեցի զբոսնել զորակայանում: Նախորդ անգամները ես այնքան շտապողականությամբ էի այստեղ եկել ու գնացել, որ զորակայանը չէի էլ հասցրել մի կարգին դիտարկել: Այժմ ես որոշեցի լրացնել այդ բացը: Դրանից հետո ես կրկին բարձրացա սպարապետի սենյակը և սկսեցի ուսումնասիրել Արարտայի հողապատկերը` հատկապես Հայոց Միջագետքն ու Աղձնիքը` փորձելով այն տեղավորել հիշողությանս մեջ:

    Մի քանի ժամից սպարապետ Վահեն վերադարձավ և նրա բավարարված դեմքից ես հասկացա, որ ամեն ինչ ընթացել է մեր ուզածով:
    - Դեհ, իշխան Հայկ,- դարձավ ինձ սպարապետը,- կարծես թե ամեն ինչ նորմալ է: Միայն թե Էլամցիք չուշանան:
    - Տեր սպարապետ, իսկ այժմ ե՞ս ինչ պիտի անեմ: Նահանգում ձեռքիս տակ ունեմ մեկ բյուր ռազմիկ, սակայն առայժմ նրանց չեմ տեղաշարժում դեպի Ծոփք, քանի որ ամեն դեպքում Շարուքենի հարվածի ճշգրիտ ուղղությունը դեռևս հայտնի չէ:
    - Քո հարցով որոշված է հետևյալը: Իրոք, առայժմ թշնամին հարվածի ծայրն ուղղել է Հայոց Միջագետքին, սակայն ամեն դեպքում բացառված չէ, որ նա կարող է անակնկալ կերպով դեպի արևելք շարժվել: Դրա համար դու քո բյուրը կենտրոնացրու Բզաբդե, Սապփա ամրոցների և Փյունիկ քաղաքի մոտակայքում: Այստեղ դու ուժեղ պաշտպանական դիրք կգրավես, թշնամու որևէ անակնկալ շարժի դեպքում, իսկ առիթի դեպքում էլ կկարողանաս Տիգրիսի հունով շարժվելով մի քանի օրում միանալ մեզ: Մշտական սուրհանդակային կապ պահպանիր մեզ հետ: Հա, իշխան Հայկ,- ավելացրեց սպարապետը,- Կորճայքի ամրոցային համակարգերի կայազորներին ձեռք չտաս: Ես այնտեղ թողել եմ այնքան ռազմիկ, ինչքան պետք է: Դրանից քիչ թողնել չի կարելի:
    - Կկատարվի, տեր սպարապետ,- ձգվեցի տեղումս ես:
    - Ես ու իմ զորականները հենց վաղը մեկնում ենք Ծոփք, որտեղ արդեն վերջացել է բանակի կենտրոնացումը,- հողապատկերի վրա ցույց տալով Ծոփքը` շարունակեց սպարապետը,- Անձիտում ես գլխավոր ստուգայց կիրականացնեմ, որից հետո կշարժվեմ դեպի հարավ և ըստ թշնամու շարժման ուղղության` կբանակեմ Բեմադա լեռան արևելյան կամ արևմտյան փեշերին: Այստեղ կամ այստեղ: Պա՞րզ է: Մեծ քուրմը ինքն էլ է ցանկություն հայտնել լինել բանակի հետ, չնայած թե նա այնտեղ ինչ պիտի անի` չեմ պատկերացնում…,- գլուխն օրորեց սպարապետը, որից հետո շարունակեց,- անհրաժեշտությամ դեպքում այնտեղից ես Տիգրիսի հունով բանակը կշարժեմ Կորճայքի ուղղությամբ, չնայած գտնում եմ որ դա ամեն դեպքում քիչ հավանական տարբերակն է: Ավելի հավանական է, իշխան Հայկ, որ դու ստիպված կլինես քո բյուրն արագորեն շարժել դեպի մեզ: Կշարժվես Տիգրիսի հունով, տեսնո՞ւմ ես այն,- սպարապետը հողապատկերի վրա ցույց տվեց երկու լեռնաղթաների միջև գալարվող Տիգրիսը,- այդ դեպքում քո ձախ թևը պաշտպանված կլինի այս լեռնաշղթայով, սակայն ամեն դեպքում շարժվիր ծայրահեղ զգուշ: Զգույշ, բայց արագ:
    - Տեր սպարապետ,- հարցրեցի ես,- իսկ եթե Շարուքենը հանկարծ շարժվի դեպի արևմո՞ւտք` փորձելով Եփրատը անցնել Հայոց Միջագետքի գետանցումով:
    - Նա դա չի անի, քանի որ այդ դեպքում հենց գետանցման ժամանակ Բեմադա լեռան մոտ ճամբարած իմ բանակը թիկունքից կհարվածի նրան: Ես հենց նման մի բանի եմ, էլի, սպասում…: Առայժմ մենք ունենք տաս բյուրանոց բանակ, սակայն ըստ Պարետի տվյալների արդեն հիմա Մարի [1] քաղաքի մոտ կենտրոնացող Շարուքենի բանակում հաշվվում է մոտավորապես տասնհինգ բյուր ռազմիկ և դա դեռ այն դեպքում, երբ ամեն օր անվերջանալի շարանով նրան են միանում Մեծ Անապատի նոր տոհմապետեր` իրենց ռազմիկներով: Թշնամին անպայման կցանկա օգտագործել իր թվական գերակշռությունը և դրա համար էլ ուղիղ մեզ վրա կգա: Մեզ ծանր մարտ է սպասվում, իշխան, և ես պատրաստվում եմ տալ այն ` թիկունքս հենած ահա այս լեռանը, քանի որ լեռներում մերոքն ավելի լավ են կռվում, իսկ Անապատի զավակները, ընդհակառակը` ավելի վատ:
    - Տեր սպարապետ, ամեն ինչ կանեմ ըստ արժանավույնի,- պատասխանեցի ես:
    - Արա, իշխան Հայկ, արա հնարավորը,- սպարապետը ամուր ձեռքը բռնեց թևս,- արա անհնարը,- հին ռազմիկը նայեց աչքերիս և այդ հայացքում ես մահացու մարտ տալու վճռականություն տեսա,- մենք ընդունում ենք մարտը,- արիների ռազմական առաջնորդը իր ծանր բռունցքն իջեցրեց սեղանին, որի վրա թշնամու մարտակարգով շարված զինվորիկները ցրվեցին և ընկան,- և եթե դա շատ արիների համար լինի նույնիսկ վերջին մարտը, մենք կկարողանանք թշնամուն ատամներին այնպես հասցնել, որ նա երկար ժամանակով կզրկվի մեր կողմերը կրկին երևալու ցանկությունից…

    __________________
    [1] Խոշոր քաղաք միջին Միջագետքում` Եփրատ գետի աջ ափին:
    Վերջին խմբագրող՝ Lion: 30.08.2011, 07:39:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.08.2011), armen9494 (30.08.2011), Arpine (30.08.2011), E-la Via (31.08.2011), Freeman (31.01.2012), KiLa (31.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (02.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (30.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (01.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •