User Tag List

Էջ 53 53-ից ԱռաջինԱռաջին ... 3434950515253
Ցույց են տրվում 781 համարից մինչև 789 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

  1. #781
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ նույն հաջողությամբ պետք է Սարգոն անունը թողնեիր Սարգոն:

  2. #782
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ, որոշակիորեն անհետևողական է, բայց դե արվել է ընթերցողի համար
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #783
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    *

    …Արևմուտի թագավոր զորք ժողվեց, բանակ կազմեց, ամեն պատրաստություն տեսավ զորքի համար, հելավ, էկավ կռիվ։ Յոթն օր կռիվ արեց։ Էկավ քաղքի բոլոր փաթթեց, փաթթեց, նստավ։ Քաղքի ապրանք, տավար մնաց էդ քաղքից դուրս: Քաղքի մեջ սով ու թանկություն ընկավ, իսկ մարդիկ լցված են սենեկներն, իրար կասեն. “Աստված, կլնի՞, որ մեկ էլ մենք կուշտ փորով հաց ուտենք”։ Էնոնց մեջ մեկ քաջ մարդ կար, ասաց. “Վաղն էս ժամանակ հարուր լիտր հացն մեկ արծաթի առնող չիլնի”։ Էնոնց մեջ մեկ ուրիշ էլ անհավատ մարդ կար, Կրո անունով, էլավ, ասաց. “Առ էս մեկ ճանկ ոսկին, հաց տուր, տանեմ, տամ, իմ էրեխեքն ուտեն։ Ախր, այ մարդ, ո՞ւստ կտաս։ Մինչ ես իմ աչքով հաց տեսնեմ, ես իմ բերնով հաց ուտեմ, ես չեմ հավտենա, ես չեմ հավտենա”։ Էն քաջ մարդն էդոր խեթեց, թե հույս ունիմ իմ աստըծու, որ լուսուն հաց կլնի փալասանք: Բայց որ չես հավատա իմ ասելուն, աչքով քո տեսնես, բայց բերնով քո չուտես”։

    Հայա թագավոր ջահել տղեք ժողվեց, էբեր զորք իր համար, տվեց էդ քաջ մարդուն։ Իրիկուն մութ որ ընկավ, էդի իր զորք ժողվեց մեկտեղ, էնոնց սովորեցուց, ասաց. “Չուր իրավունք չտամ, չզարկեք”։ Գիշերվան մի պահ ձեն-ձուն որ հանդարտեց, մեկ անգամ ձեն էտու. “Զարկեք”։ Էդոնք որ զարկեցին, էն չար թագավորի զորքեր, առաջին դարձավ վեր ետինին, ետին դարձավ վեր առջինին, ջահել տղեք սրով, թրով իջան դեմի զորքի մեջ: Ու ջարդեցին ու սպանեցին, սրատեցին, կոտորեցին։ Էնպես մի կոտորում ընկավ էդ զորքի մեջ, որ զորք զորքին չըճանչեներ, զիրար կսպանեին, կջարդեին, էնպես կսպանեին, կջարդեին, որ արուն էլավ, գնաց։ Խաբար տվին էն չար թագավորին, թե. “Ի՞նչ կանես, զորքըդ պրծավ կտրելով”։ Էսի ինքն էլավ, տեսավ, որ զորք իր կջարդվի, շուտով, իր մոտ կհասնի: Ու մնաց ինք մենակ։ Մեր ազգ էդ անգամ զինք շատ նեղ լծեց։ Ինքը հեծավ մեծ մի ուղտ ու փախավ։

    Լուսուն էլան, տեսան չար թագավորի զորք բնաջինջ էղած։ Էն անհավատ բերին, դրին չափրար, որ էնտեղի մնացած հացն ու կերակուր մարդուն մարդագլուխ տա, որ տանեն, ուտեն...
    Լիոն ջան այս պատմությունը վերցված է աստվածաշնչից։ Ընդ որում այստեղ խառնված են երկու լրիվ տարբեր պատմություններ մի ընդհանուրի մեջ։
    Համեմատիր. Աստվածաշունչի Չորրորդ թագավորաց 6։24-7։20 և Դատավորաց 8-րդ գլուխ։
    Առաջին պատմությունը պաշարված Սամարիա քաղաքի մասին է, իսկ երկրորդը՝ մադիանացիների բանակի վրա Գեդեոնի գիշերային հարձակման։ Միայն թե չասես թե աստվածաշունչն է այս պատմությունները հայերից վերցրել։

  4. #784
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եղբայր, այս պատմությունը ես վերցրել եմ... Սասնա ծռեր էպոսից

    Ի դեպ, քանի որ հասել ես այստեղ, ասեմ - էն Մովսեսի ու հրեաների փախչելու պահերը... ոնց էր ?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #785
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, այս պատմությունը ես վերցրել եմ... Սասնա ծռեր էպոսից

    Ի դեպ, քանի որ հասել ես այստեղ, ասեմ - էն Մովսեսի ու հրեաների փախչելու պահերը... ոնց էր ?
    24 Եւ սորանից յետոյ ժողովեց Ասորիների կ Բենադադ թագաւորն իր բոլոր բանակը եւ վեր գնաց ու պաշարեց Սամարիան։ 25 Եւ մեծ սով եղաւ Սամարիայումը. Որովհետեւ պաշարել էին նորան, մինչեւ որ մէկ էշի գլուխը ութսուն սիկղ արծաթ եւ մէկ կապճի չորրորդ մաս աղաւնիի աղբը հինգ սիկղ արծաթ եղաւ։ 26 Եւ երբոր Իսրայէլի թագաւորը պարսպի վերայից անցնում էր, մի կին դէպի նորան գոռաց ասելով. Օգնիր ինձ, ով իմ տէր թագաւոր։ 27 Եւ նա ասեց. Եթէ Տէրը քեզ չ’օգնէ, ես ո՞րտեղից օգնեմ քեզ. հ կալի՞ցը թէ հնձանիցը։ 28 Եւ թագաւորը նորան ասեց. Ի՞նչ ունես. Նա էլ ասեց. Այս կինը ինձ ասեց՝ Տուր տղադ այսօր ուտենք, իմ տղան էլ էգուց կ’ուտենք։ 29 ձ Մենք էլ եփեցինք տղաս եւ կերանք նորան, եւ ես ասում եմ իրան միւս օրը. Տուր տղադ որ ուտենք, բայց դա թաքցրել է իր տղային։ 30 Եւ երբոր թագաւորը լսեց այն կնկայ խօսքերը, ղ պատառեց հանդերձը պարսպի վերայով գնալիս, եւ ժողովուրդը տեսաւ որ ահա ներսեւանց քուրձը նորա մարմնի վերայ էր։ 31 Եւ նա ասեց. ճ Աստուած ինձ այսպէս անէ եւ սորանից աւելի անէ, եթէ Սափատեան Եղիսէի գլուխը այսօր նորա վերայ մնալու լինի։ 32 Եւ Եղիսէն նստել էր իր տանը եւ մ ծերերն էլ նստել էին նորա հետ. Եւ թագաւորը մարդ ուղարկեց իր առաջից. Բայց պատգամաւորը դեռ չէր եկել նորա մօտ, որ նա ասեց ծերերին. Տեսնո՞ւմ էք որ այս յ մարդասպանի որդին մարդ է ուղարկել իմ գլուխը կտրելու. Տեսէք, հէնց որ պատգամաւորը եկաւ՝ դուռը կողպեցէք եւ նորան սեղմեցէք դռանը. ն չէ՞ որ նորա տիրոջ ոտքերի ձայնը նորա ետեւիցը գալիս է։ 33 Նա տակաւին նորանց հետ խօսելիս ահա պատգամաւորն իջաւ նորա մօտ եւ ասեց. Ահա այս չարիք է Տիրոջ կողմիցը, շ այլ եւս ի՞նչ սպասեմ Տէրիցը։

    1 Եւ Եղիսէն ասեց. Լսեցէք Տիրոջ խօսքը, այսպէս է ասում Տէրը. Էգուց այս ժամանակ մէկ գրիւ շարմաղ ալիւրը մէկ սիկղ, եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ կ’լինի Սամարիայի դռանը։ 2 Եւ պատասխանեց այն նախարարը, որի ձեռքի վերայ կռնում էր թագաւորը, Աստուծոյ մարդին եւ ասեց. Ահա ա եթէ Տէրը երկնքումը պատուհաններ էլ շինէր, կ’լինի՞ այդ բանը. Բայց նա ասեց. Ահա կ’տեսնես քո աչքերովը, սակայն ինքդ նորանից չես ուտիլ։

    3 Եւ քաղաքի դռանը չորս բորոտ մարդ կար, եւ նորանք իրար ասեցին. Մենք ի՞նչ ենք այստեղ նստում մինչեւ որ մեռնենք։ 4 Եթէ ասենք՝ գնանք քաղաքը, սով կայ քաղաքումը եւ այնտեղ կ’մեռնենք. Եւ եթէ այստեղ մնանք, կ’մեռնենք. Ուրեմն հիմա եկէք ընկնենք Ասորիների բանակը. Եթէ մեզ ողջ թողեցին, կ’ապրենք. Բայց եթէ մեզ մեռցրին, կ’մեռնենք։ 5 Եւ մութ ժամանակին վեր կացան որ գնան Ասորիների բանակը, եւ եկան մինչեւ Ասորիների բանակի ծայրը. Եւ ահա այնտեղ մարդ չ’կար. 6 Որովհետեւ Տէրը Ասորիների բանակի մէջ բ կառքերի ձայն եւ ձիերի ձայն եւ մեծ զօրքի ձայն էր լսել տուել, որ իրար ասեցին. Ահա Իսրայէլի թագաւորը գ Քետացիների թագաւորներին ու Եգիպտոսի թագաւորներին վարձել է մեզ դէմ, որ գան մեզ վերայ։ 7 Եւ վեր կացան ու փախան մութ ժամանակին, եւ թողեցին իրանց վրանները, իրանց ձիերը եւ իրանց էշերն ու բանակը, ինչպէս որ էր, եւ փախան իրանց անձինքը պրծեցնելով։ 8 Եւ այն բորոտները եկան մինչեւ բանակի ծայրը եւ մտան մի վրանի մէջ եւ կերան ու խմեցին եւ արծաթ ու ոսկի ու հանդերձներ առան գնացին եւ թաքցրին. Եւ ետ դառան ու մտան մի ուրիշ վրանի մէջ, եւ այնտեղից էլ վեր առան ու գնացին թաքցրին։ 9 Եւ իրար ասեցին. Մենք այսպէս չէինք անելու. Այս օրը աւետիքի օր է, եւ մենք լռել ենք եւ մնում ենք մինչեւ առաւօտեան լոյսը, այն ժամանակ մենք յանցաւոր կ’գտնուինք. Եւ արդ եկէք գնանք եւ յայտնենք թագաւորի տանը։ 10 Եւ նորանք եկան եւ կանչեցին քաղաքի դռնապանին եւ պատմեցին նորանց ասելով. Մենք գնացինք Ասորիների բանակը, եւ ահա այնտեղ ոչ մարդ կայ եւ ոչ մարդի ձայն, այլ կապած ձիեր եւ կապած էշեր եւ վրաններ ինչպէս որ կան։ 11 Եւ դռնապանները կանչեցին ու յայտնեցին թագաւորի տանը՝ ներսումը։

    12 Եւ թագաւորը վեր կացաւ գիշերը եւ ասեց իր ծառաներին. Թողէք ձեզ պատմեմ Ասորիների մեզ արածը. Նորանք գիտեն որ մենք սոված ենք, եւ դուրս են գնացել բանակիցը դաշտումը թաքնուելու ասելով թէ Երբոր քաղաքիցը դուրս գան, մենք նորանց ողջ ողջ կ’բռնենք, եւ քաղաքը կ’մտնենք։ 13 Բայց նորա ծառաներից մէկը պատասխան տուաւ եւ ասեց. Նորանում այսինքն քաղաքումը դ մնացած ձիերից հինգը թող առնեն (ահա ինչպէս որ է բոլոր Իսրայէլի բազմութիւնը որ նորանում մնացել է, ահա նոյնպէս է եւ բոլոր Իսրայէլի բազմութիւնը որ փչացել է) թողէք ուղարկենք եւ տեսնենք։ 14 Եւ երկու կառքեր առան ձիերովը. Եւ թագաւորը մարդ ուղարկեց Ասորիների բանակի ետեւից ասելով. Գնացէք եւ տեսէք։ 15 Եւ նորանք գնացին նորանց ետեւից մինչեւ Յորդանան, եւ ահա բոլոր ճանապարհը լիքն էր հանդերձներով եւ անօթներով որ Ասորիները շտապելով դէն էին գցել, եւ պատգամաւորները ետ դառան ու պատմեցին թագաւորին։

    16 Եւ ժողովուրդը դուրս գնաց, եւ կողոպտեցին Ասորիների բանակը. Եւ մէկ գրիւ շարմաղ ալիւրը դառաւ մէկ սիկղ եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ՝ Տիրոջ խօսքին համեմատ։ 17 Եւ թագաւորը դռան վերակացու դրաւ այն նախարարին, որի ձեռքի վերայ կռնում էր, եւ ժողովուրդը նորան կոխ տուաւ դռան մէջ եւ նա մեռաւ, ինչպէս Աստուծոյ մարդը խօսել էր որ ասեց ե թագաւորը նորա մօտ իջնելիս։ 18 Եւ երբոր Աստուծոյ մարդը թագաւորի հետ խօսեց ասելով. Երկու գրիւ գարին մէկ սիկղ եւ մէկ գրիւ շարմաղ ալիւրը մէկ սիկղ կ’դառնայ էգուց այս ժամանակ Սամարիայի դռանը, 19 Եւ այն նախարարը պատասխանել էր Աստուծոյ մարդին եւ ասել. Ահա եթէ Տէրը երկնքումը պատուհաններ էլ շինէր, կ’լինի՞ այդ բանը. Նա էլ ասել էր ահա կ’տեսնես քո աչքերովը, սակայն ինքդ նորանից չես ուտիլ։ 20 Եւ նորան այնպէս էլ եղաւ. Եւ ժողովուրդը նորան կոխ տուաւ դռան մէջ, եւ նա մեռաւ։

    Ոնցա քեզ էս նմանությունը? Իսկ սա՞


    1 Եւ ա Յերոբաաղը, այսինքն Գեդէօնը՝ եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը կանուխ վեր կացան եւ բ բանակեցան Հարօդի աղբիւրի մօտ. Եւ Մադիամի բանակը նորա հիւսիսային կողմերն էր դէպի գ Մօրէի բլուրը՝ հովիտի մէջ։ 2 Եւ Տէրն ասեց Գեդէօնին. Քեզ հետ եղող ժողովուրդը շատ է, որ ես Մադիամը նորանց ձեռքը տամ, մի գուցէ Իսրայէլն դ ինձ դէմ պարծենայ ասելով. Թէ Իմ ձեռքն ինձ ազատեց։ 3 Եւ հիմա քարոզ կարդալ տուր ժողովրդի ականջին եւ ասիր. ե Ով որ վախկոտ եւ վատասիրտ է՝ թող ետ դառնայ եւ Գաղաադ սարիցը գնայ. Եւ ժողովրդիցը քսանեւերկու հազար հոգի ետ դառան եւ մնացին տասը հազար։ 4 Եւ Տէրն ասեց Գեդէօնին. Ժողովուրդը տակաւին շատ է. Ջրի մօտ իջեցրու նորանց եւ զ այնտեղ քեզ համար նորանց փորձեմ. Եւ որի համար քեզ ասեմ թէ՝ Սա քեզ հետ գնայ՝ նա քեզ հետ թող գնայ. Եւ որի համար քեզ ասեմ թէ՝ Դա քեզ հետ չ’գնայ՝ նա թող չ’գնայ։ 5 Եւ նա ժողովրդին ջրի մօտ իջեցրեց. Եւ Տէրը Գեդէօնին ասեց. Ով որ շան լակելու պէս ջուրը լեզուովը լակէ, նորան առանձին կանգնեցնես. Եւ ով որ էլ խմելու համար իր ծնկների վերայ կորանայ։ 6 Եւ ձեռքը բերանը տանելով լակողների թիւը երեք հարիւր հոգի էր, եւ բոլոր մնացած ժողովուրդն իրանց ծունկերի վերայ կորացան ջուր խմելու համար։ 7 Եւ Տէրն ասեց Գեդէօնին. է Այն երեք հարիւր մարդիկներով որոնք ջուրը լակեցին, ձեզ պիտի ազատեմ, եւ Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ. Բայց բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ իր տեղը գնայ։ 8 Վասնորոյ ժողովուրդը պաշար առան իրանց ձեռքը եւ իրանց փողերն էլ։ Եւ Գեդէօնն Իսրայէլի բոլոր մարդկանց՝ ամեն մէկին իր վրանը ուղարկեց, բայց այն երեք հարիւր մարդկանցով պինդ կանգնեց, եւ Մադիամի բանակը նորա տակին՝ հովիտումն էր։

    9 Եւ ը այն գիշերը եղաւ որ Տէրը նորան ասեց. Վեր կաց իջիր բանակը, որովհետեւ նորանց թ քո ձեռքը մատնեցի։ 10 Եւ եթէ դու վախենում ես իջնելու, քո ծառայ Փուրայի հետ իջիր բանակը. 11 ժ Այն ժամանակ կ’լսես թէ նորանք ինչ են խօսում. Եւ յետոյ ձեռքերդ կ’ուժովանան, եւ բանակը կ’իջնես։ Եւ նա իջաւ ինքը եւ իր ծառայ Փուրան բանակի մէջի ի գունդերի ծայրը։ 12 Եւ Մադիամն եւ Ամաղէկը եւ լ բոլոր արեւելցիները պառկել էին հովիտումը մարախների պէս բազմութեամբ, եւ նորանց ուղտերին թիւ չ’կար, խ ծովի եզերքին եղող աւազի չափ շատ էին։ 13 Եւ Գեդէօնը գնաց, եւ ահա մէկ մարդ իր ընկերին երազ էր պատմում եւ ասում. Ես երազ տեսայ, եւ ահա մէկ գարեղէն հաց գլորվում էր դէպի Մադիամի բանակը, եւ եկաւ վրանին հասաւ եւ նորան այնպէս զարկեց որ վայր ընկաւ, եւ գլխիվայր դարձրեց. Եւ վրանը վայր ընկաւ։ 14 Եւ նորա ընկերը պատասխան տուաւ եւ ասեց. Դա ուրիշ բան չէ, բայց միայն Իսրայէլացի Յովասի որդի Գեդէօնի սուրը. Աստուած Մադիամը եւ բոլոր բանակը նորա ձեռքն է մատնել։

    15 Եւ երբոր Գեդէօնը լսեց երազի պատմութիւնը եւ նորա մեկնութիւնը, Տիրոջը երկրպագութիւն արաւ, եւ ետ դառաւ բանակը Իսրայէլի մօտ եւ ասեց. Վեր կացէք, որովհետեւ Տէրը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տուել։ 16 Եւ այն երեք հարիւր մարդը երեք գունդի բաժանեց, եւ ամենի ձեռքը փողեր եւ դարտակ սափորներ տուաւ եւ սափորների մէջ էլ ջահեր. 17 Եւ նորանց ասեց. Ինձանից տեսէք եւ այնպէս արէք. Եւ երբոր բանակի եզերքը հասնեմ, ես ինչպէս որ անեմ, դուք էլ այնպէս արէք։ 18 Եւ երբոր ես եւ բոլոր ինձ հետ եղողները փողը հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ բոլոր բանակի չորս կողմում փողերը հնչեցրէք, եւ ասեցէք. Տիրոջ եւ Գեդէօնի սուրը։ 19 Եւ Գեդէօնը եւ նորա հետ եղող հարիւր մարդը կէս գիշերուայ պահի սկզբին, բանակի եզերքը հասան, եւ հէնց որ պահապաններին զարթնեցրին, իսկոյն փողերը հնչեցնելով իրանց ձեռքում եղած սափորները կոտրատեցին։ 20 Եւ այն երեք գունդերն էլ փողերը հնչեցրին եւ սափորները կոտրատեցին, եւ ձախ ձեռքով ջահերը, եւ աջ ձեռքով փողերը բռնած հնչեցնելու համար աղաղակում էին, Տիրոջ եւ Գեդէօնի սուրը։ 21 Եւ ծ ամեն մարդ իր տեղը կանգնել էր բանակի շուրջը, եւ կ բոլոր բանակը վազում եւ աղաղակում ու փախչում էին։ 22 Եւ երբոր այն երեք հարիւր մարդը հ փողերը հնչեցրին, ձ Տէրը բոլոր բանակի մէջ ղ ամեն մարդի սուրը իր ճ ընկերի վերայ դարձրեց. Եւ զօրքը մինչեւ Բեթասետա դէպի Սարերա, մինչեւ Աբելմաուլայի սահմանը՝ Տաբէթ փախաւ։

    23 Եւ Իսրայէլացիք Նեփթաղիմից, Ասերից եւ բոլոր Մանասէից ժողովուեցան, եւ Մադիանացիներին հալածեցին։ 24 Եւ Գեդէօնն մ Եփրեմի բոլոր լեռնակողմը պատգամաւորներ ուղարկեց, ասելով. Մադիանացիներին դիմաւորելու իջէք, եւ նորանց առաջին յ ջրերը բռնեցէք, մինչեւ ն Բեթբարա, նաեւ Յորդանանը։ Եւ Եփրեմի բոլոր մարդիկը ժողովուեցան եւ ջրերը բռնեցին մինչեւ Բեթբարա, նաեւ Յորդանանը։ 25 Եւ շ Մադիամի երկու իշխաններին Օրէբին եւ Զէբին բռնեցին. Օրէբին սպանեցին ո Օրէբի վէմի մօտ, եւ Զէբին սպանեցին Զէբի հնձանի մօտ. Եւ Մադիանացիներին հալածեցին, եւ Օրէբի եւ Զէբի գլուխները Գեդէօնին բերին չ Յորդանանի այն կողմիցը։
    Վերջին խմբագրող՝ Micke: 04.07.2016, 13:44:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (04.07.2016)

  7. #786
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, քանի որ հասել ես այստեղ, ասեմ - էն Մովսեսի ու հրեաների փախչելու պահերը... ոնց էր ?
    Հետաքրքիր էիր ներկայացրել փախուստի պատճառը։ Բավական սրընթաց անցում էր։ Ի դեպ լրիվ համաձայն եմ, որ անտիսեմիտիզմը շատ հին ու խորը գնացող արմատներ ունի։ Պատմության ընթացքում հրեաները բազմաթիվ անգամներ, տարբեր ենթադրյալ պատճառներով, աշխարհի տարբեր վայրերում սպանդի են ենթարկվել։
    Բայց համաձայն չեմ որ եբրայեցիներն ընդամենը մեկ բյուր= 10 000 էին։ Նրանք ունեին 400 տարի տեղը-տեղին բազմանալու համար։ Այնպես որ, եթե եգիպտոս մուտքի ժամանակ նրանք փոքրիկ մի ցեղախումբ էին, ապա դուրս գալուց նրան արդեն այն ժամանակների համար մեծաքանակ ժողովուրդ էին դարձել։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (04.07.2016)

  9. #787
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ արժեքավոր դիտարկումների համար: Իրոք զարմացած եմ, չգիտեի, որ Սասնա ծռեր էպոսն ու Հին կտակարանը նման ընդհանուր եզրեր ունեին...

    Հրեաների պահով այդպես ստացվեց - Հայկը ՞մեղավոր էր՞ նրանց գերվելու մեջ, բայց նաև հենց նա էր, որ օգնեց նրանց փրկվելուն: Եթե ընդունենք, որ փախուստն իրոք եղել է այն տեսքով, ինչպես հայտնի է, ապա դժվար թե խոսքը ինչ որ առանձնահատուկ մեծաքանակ մարդկանց մասին լինի... հը?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #788
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ արժեքավոր դիտարկումների համար: Իրոք զարմացած եմ, չգիտեի, որ Սասնա ծռեր էպոսն ու Հին կտակարանը նման ընդհանուր եզրեր ունեին...

    Հրեաների պահով այդպես ստացվեց - Հայկը ՞մեղավոր էր՞ նրանց գերվելու մեջ, բայց նաև հենց նա էր, որ օգնեց նրանց փրկվելուն: Եթե ընդունենք, որ փախուստն իրոք եղել է այն տեսքով, ինչպես հայտնի է, ապա դժվար թե խոսքը ինչ որ առանձնահատուկ մեծաքանակ մարդկանց մասին լինի... հը?
    Տվյալ հատվածը ոչ թե "ընդհանուր եզր է, այլ մեկին-մեկ փոխառում, համեմված մեր ֆոլկլորով։

    Ինչ վերաբերվում է Եբրայեցիների եգիպտոսում հայտնվելուն, ապա այդտեղ ոչ ոք մեղք չունի։ Ըստ քո գրքի, ավելի լավ եղավ իրենց համար, որ Եգիպտոսում հայտնվեցին, իսկ ըստ աստվածաշնչի՝ նրանք այնտեղ որպես գերի չէին գնացել, այլ որպես պատվավոր "էմիգրանտ"։
    Հիշեցնեմ, որ Հովսեփը՝ Աբրահամի ծոռը, հանգամանքների բերումով հայտնվել էր եգիպտոսում, որտեղ էլ հանգամանքների բերումով և իր իմաստության շնորհիվ դարձել փարվոնի աջ ձեռքը, կամ ավելի պարզ՝ երկրի վարչապետը։ Նրա վարած տնտեսական ռեֆորմների շնորհիվ երկիրը ոչ միայն փրկվեց երաշտի հետևանքով առաջացած սովից, այլև դարձավ տարածաշրջանի տնտեսապես ամենաուժեղ երկիրը։ Նրա ծառայութունից շնորհակալ Փարավոնն իրավունք տվեց իսրայելացիներին ապրել Եգիպտոսի ամենաբերրի տարածքում, որտեղ իրենք իրենով էին և հենց դրա շնորհիվ աճեցին որպես կոմպակտ "ժողովուրդ"։ Չակերտի մեջ եմ առել, որովհետև ներկայիս ազգային գիտակցություն այն ժամանակ ոչ մի ժողովուրդ դեռ չուներ։ Իսրայելացիներն ել բացառություն չէին կազմում, Մովսեսի տված օրենքներն օգնեցին նրանց, ցեղային ազատ միությունից վերածվել ազգի՝ դառնալ ժողովուրդ։
    Այնպես որ, ոչ ոք էլ մեղավոր չէր իրենց Եգիպտոսում հայտնվելում։ Եգիպտոսն օգնեց նրանց, իրենց ինքնությունը գտնել, այլապես նրանք չափազանց կարճ ժամանակահատվածում կձուլվեին ավել մեծաքանակ ցեղերին։
    Ինչ վերաբերվում նրանց ընդամենը մեկ բյուր=10 000 լինելուն, դա ճիշտ չի կարող լինել։ Բացատրեմ. 10000-անոց խառնաճիղանջ ամբոխ բռնելու համար, փարավոնը չեր ուղարկի բազմաթիվ հեծյալներ ու մարտակառքեր։ Որպեսզի 10000 թիվը քեզ ավելի պարզ լինի, պատկերացրու մեր օպերայի հարապարակի միջին չափսի միտինգները։ Արդքան մարդուն բռնելու համար մարտակառքերի ու հեծելազորի կարիք չէր լինի։ Բայց այ միլիոն-միլիոնուկեսանոց անզեն ժողովուրդ դարձի բերելու համար նա իրոք մեծաքանակ հեծելազորի և մարտակառքերի կարիք ուներ։
    Որպեսզի դեմոգրաֆիան քեզ ավելի պարզ լինի, բերեմ մի համեմատություն. 1918-21թթ Հայաստանն ուներ մոտ մեկ միլիոն բնակչություն։ Քսան տարի անց երկրորդ համաշխարհայինին Հայաստանը տվեց մոտ 600 000 որդի և դուստր, որոնցից 300 000-ը չվերադարձան։ Չհաշված 36-51 թթ. ստալինյան տեռորը։ Բայց չհաշված այդ ամենը, 1989 թվականին հայաստանն ուներ 3 200 000 բնակչություն։
    Դե հիմա պատկերացրու ինչպես կարող էր փոքրիկ ցեղախումբը 430 տարիների ընթացքում բազմանալ։ Աստվածաշունչը խոսում է 72 տղամարդու մասին, ովքեր մուտք գործեցին Եգիպտոս, իսկ նրանց հետ էին նաև իրենց ծառաներն ու կանայք, որոնց մասին ոչ մի տվյալ չկա։ Այդ ծառաները նույնպես հաշվվում էին որպես իսրայելացի։
    Վերջին խմբագրող՝ Micke: 06.07.2016, 12:37:

  11. #789
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրնեկ մի օր ժամանակ ունենամ... Հայկից ստացած նոր փաստաթղթերը հրապարակեմ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.07.2018), Sambitbaba (25.07.2018), Արէա (24.07.2018)

Էջ 53 53-ից ԱռաջինԱռաջին ... 3434950515253

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •