Իսկ ինձ ամենաշատը դուր եկավ արկածային ոճը և ինչպես way-ն է նշել՝ ժամանակի անցումները։ Լավ գաղափար է նման կերպով պատմական իրադարձությունները ներկայացնելը։ Այն ավելի հանրամատչելի է դառնում և ավելի հետաքրքիր պատանիների ու երիտասարդների համար։
Անկեղծ ասած կարդացել եմ մինչև 11-րդ գրառումը, քանի որ կարծում եմ, որ ընդհանուր սյուժեն ու թեման ծեծված են ու չեն հետաքրքրի, բայց ոճը հավանեցի, չհաշված մի քանի նրբություններ։
Հետաքրքիր ֆիլմի սյուժե կարող է դառնալ։ Այսօր այսքան անհամ սերիալներով են լցնում եթերը, կարելի է նմանատիպ գաղափարների հիման վրա ուսանելի ֆիլմեր հանել, որ համ հետաքրքիր կլինի, համ էլ դեգրադացնելու փոխարեն ուսանելի կլինի։
Ի դեպ, նմնատիպ սյուժեյով մեծ ճանաչում և հաջողություն վայելող ֆիլմերից մեկն էլ Highlander-ն է (ռուսերեն՝ Горец)։
Էջանիշներ