User Tag List

Էջ 4 53-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

  1. #46
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ ամենաշատը դուր եկավ արկածային ոճը և ինչպես way-ն է նշել՝ ժամանակի անցումները։ Լավ գաղափար է նման կերպով պատմական իրադարձությունները ներկայացնելը։ Այն ավելի հանրամատչելի է դառնում և ավելի հետաքրքիր պատանիների ու երիտասարդների համար։

    Անկեղծ ասած կարդացել եմ մինչև 11-րդ գրառումը, քանի որ կարծում եմ, որ ընդհանուր սյուժեն ու թեման ծեծված են ու չեն հետաքրքրի, բայց ոճը հավանեցի, չհաշված մի քանի նրբություններ։

    Հետաքրքիր ֆիլմի սյուժե կարող է դառնալ։ Այսօր այսքան անհամ սերիալներով են լցնում եթերը, կարելի է նմանատիպ գաղափարների հիման վրա ուսանելի ֆիլմեր հանել, որ համ հետաքրքիր կլինի, համ էլ դեգրադացնելու փոխարեն ուսանելի կլինի։

    Ի դեպ, նմնատիպ սյուժեյով մեծ ճանաչում և հաջողություն վայելող ֆիլմերից մեկն էլ Highlander-ն է (ռուսերեն՝ Горец

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.08.2011), E-la Via (20.08.2011), Freeman (20.08.2011), Lion (20.08.2011), Malxas (20.08.2011), Գեա (20.08.2011)

  3. #47
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ գաղափար է նման կերպով պատմական իրադարձությունները ներկայացնելը։ Այն ավելի հանրամատչելի է դառնում և ավելի հետաքրքիր պատանիների ու երիտասարդների համար։
    Համաձայն եմ,բայց հուսով (ու համարյա համոզված) եմ հեղինակը շատ չի տարվի այդ գաղափարով ու ընդհանուր սյուժեից շատ չի շեղվի
    The cake is a lie.

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.08.2011), Lion (20.08.2011)

  5. #48
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Jarre, շնորհակալություն լավ խոսքերի համար Հուսով եմ, որ 11-րդ գրառումից հետո էլ կշարունակես կարդալ, քանի որ, ըստ իմ համեստ կարծիքի իհարկե, Հավերժության դատապարտվածի նոթերում շատ ու շատ հետաքրքիր էջեր կան, իսկ ինքն ու իր ապրած կյանքն էլ, ինքնին լինելով օրգինալ երևույթներ, դժվար թե ծեծված լինեն: Այս մարդը ապրել ու շնչել է իր ժողովրդի հետ, ուրախացել ու տխրել է, հաղթել ու պարտվել է նրա հետ: Չգիտեմ, համենայն դեպս ինձ որ այս նոթերը շատ հետաքրքիր թվացին:

    Ի դեպ, արդեն ասվեց, որ Հայկազունի Հայկը ու նաև Մետեսը շատ լավ գիտեն Դունկան Մակ-Լաուդին: Մետեսը նույնիսկ պատմում է, որ ինքը մի ժամանակ բավականին սերտորեն շփվել է Դունկանի հետ, թեև հետագայում նրանց հարաբերությունները որոշակիորեն սառել են: Ասում են, թե իբր Դունկանը չի ներել Մետեսին վերջինիս ինչ-որ հին-հին մեղքեր, բայց դե չգիտեմ, հուսանք Հայկի հուշերը այս հարցը կպարզաբանեն: Դունկանին լավ գիտի նաև Հայկը, թեև ասեմ, որ, ի համեմատ Հայկի ու Մետեսի, Մակը ուղղակի երիտասարդ է և շատ ու շատ հարցերի ավելի տաքարյուն և մակերեսային է մոտենում: Դե, բոլորի մոտ էլ մոտավորապես այդպես է, Հայկ ու Մետեսն էլ էին այդպես, երբ ընդամենը 400 տարեկան էին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.08.2011), Freeman (20.08.2011), Jarre (20.08.2011), Malxas (21.08.2011), Արէա (22.08.2011)

  7. #49
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ,բայց հուսով (ու համարյա համոզված) եմ հեղինակը շատ չի տարվի այդ գաղափարով ու ընդհանուր սյուժեից շատ չի շեղվի
    Ճիշտ ես։ Ես իրականում չեմ ուզեցել համեմատել հիմիկվա սերիալների հետ որոնք ոչ մի տրամաբանական կապ ու սյուժե չունեն։ Բայց կարծում եմ, որ շատ լավ գաղափար է նման սյուժեի հիման վրա ստեղծել ֆիլմ կամ սերիալատիպ մի բան, որը կլինի արկածային և դինամիկ սյուժեով ու իր մեջ կպարունաիկ մեծ իմաստ և տեղեկություններ։ Նման ֆիլմ նայելով գոնե սեփական պատմությունից գաղափար կկազմեն մարդիկ, և ոչ թե ինչ որ մեկի անկողնային կյանքի մանրամասները կուսումնասիրեն։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.08.2011), Malxas (21.08.2011)

  9. #50
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ,բայց հուսով (ու համարյա համոզված) եմ հեղինակը շատ չի տարվի այդ գաղափարով ու ընդհանուր սյուժեից շատ չի շեղվի
    Հարգելի Freeman, ինչքան հասկացա, Հայկը մի քիչ այլ կյանքով է ձգտում ապրել, քան Դունկան Մակ-Լաուդը կամ նրա նման ուրիշներ: Վերջիններիս համար կյանքը ընդամենը հետաքրքիր մի արկած է, որտեղ խաղադրույքը գլուխդ է: Հայկն ու Մետեսն արդեն այդ փուլից անցել են, սրանք ավելի լուրջ նպատակներ ունեն: Մետեսն, օրինակ, բացեմ մի փոքրիկ գաղտնիք, ներկայումս Եգիպտոսում բնակվող ու արաբների համեմատ բավականին փոքրաթիվ, բայց կուռ և միասնական ամբողջություն կազմող ղպտիների առաջնորդն է, որն, ինչպես և մեր Հայկը, ուզում է իր ժողովրդին վերադարձնել իր երկիրը: Այս ամենը ազդում է նաև այս մարդկանց ապրելակերպի վրա ու եթե Դունկանը ձգտում են ընդամենը ապրել ու հաճույք ստանալ կյանքից, ապա Հայկ ու Մետեսն, ինչպես արդեն ասացի, ավելի լուրջ նպատակներ ունեն:

    Երևի նաև հենց դրանից էր նաև, որ Մետեսը երկար չշփվեց, չապրեց Դունկանի հետ, թեև նրանք հիմա էլ երբեմն իրար տեսնում են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (21.08.2011)

  11. #51
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես։ Ես իրականում չեմ ուզեցել համեմատել հիմիկվա սերիալների հետ որոնք ոչ մի տրամաբանական կապ ու սյուժե չունեն։ Բայց կարծում եմ, որ շատ լավ գաղափար է նման սյուժեի հիման վրա ստեղծել ֆիլմ կամ սերիալատիպ մի բան, որը կլինի արկածային և դինամիկ սյուժեով ու իր մեջ կպարունաիկ մեծ իմաստ և տեղեկություններ։ Նման ֆիլմ նայելով գոնե սեփական պատմությունից գաղափար կկազմեն մարդիկ, և ոչ թե ինչ որ մեկի անկողնային կյանքի մանրամասները կուսումնասիրեն։
    Սկզբում ես էլ մեծ պրոյեկտի հոտ առա,բայց այ նկարահանումը մտքովս չէր անցել, Lio՞n, տես ինչ ես անում))
    The cake is a lie.

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.08.2011), Jarre (20.08.2011), Lion (20.08.2011), Malxas (21.08.2011)

  13. #52
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Jarre, շնորհակալություն լավ խոսքերի համար Հուսով եմ, որ 11-րդ գրառումից հետո էլ կշարունակես կարդալ, քանի որ, ըստ իմ համեստ կարծիքի իհարկե, Հավերժության դատապարտվածի նոթերում շատ ու շատ հետաքրքիր էջեր կան, իսկ ինքն ու իր ապրած կյանքն էլ, ինքնին լինելով օրգինալ երևույթներ, դժվար թե ծեծված լինեն: Այս մարդը ապրել ու շնչել է իր ժողովրդի հետ, ուրախացել ու տխրել է, հաղթել ու պարտվել է նրա հետ: Չգիտեմ, համենայն դեպս ինձ որ այս նոթերը շատ հետաքրքիր թվացին:
    Ճիշտ ես, Lion։
    Անկեղծ ասած գրեցի, բայց հիմա հասկացա, որ ինձ ուղղակի թվացել է, թե ծեծված թեմա է Դե գրառմանս մեջ էլ եմ գրել, որ «կարծում» եմ, թե սյուժեն պետք է լինի ծեծված։

    Հիմա արդեն կարդալուցս մի քիչ ժամանակ անցել է և զգում եմ, որ իսկապես ուզում եմ շարունակությունը իմանալ։ Այնպես որ գնում եմ կարդամ

    ՀԳ՝ իսկ շնորհակալություն ես պետք է հայտնեմ հետաքրքիր և ուսանելի ստեղծագործության համար։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.08.2011), Lion (20.08.2011), Malxas (21.08.2011)

  15. #53
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես։ Ես իրականում չեմ ուզեցել համեմատել հիմիկվա սերիալների հետ որոնք ոչ մի տրամաբանական կապ ու սյուժե չունեն։ Բայց կարծում եմ, որ շատ լավ գաղափար է նման սյուժեի հիման վրա ստեղծել ֆիլմ կամ սերիալատիպ մի բան, որը կլինի արկածային և դինամիկ սյուժեով ու իր մեջ կպարունաիկ մեծ իմաստ և տեղեկություններ։ Նման ֆիլմ նայելով գոնե սեփական պատմությունից գաղափար կկազմեն մարդիկ, և ոչ թե ինչ որ մեկի անկողնային կյանքի մանրամասները կուսումնասիրեն։
    Կարծում եմ, որ Հայկը դեմ չէր լինի նման գաղափարին: Ավելին, այն, որ նա ինձ փոխանցեց իր հուշերը, ասում է այն մասին, որ Հայկն ուզում է այս ամենի լայն տարածումն ու հայտնի դառնալը: Իհարկե, իրեն` Հայկազունի Հայկին մենք երևի թե երբեք էլ չենք տեսնի, քանի որ այս մարդը չի ուզենա հասկանալի պատճառներով հայտնի դառնալ, բայց իր կյանքը մեզ փոխանցելուց նա կարծես թե չի հրաժարվում:

    Չգիտեմ... կարելի էր ֆիլմ նկարահանել այս ամենի մասին, բայց դրա համար լուրջ ռեժիսորական աշխատանք, միջոցներ և ջանքեր են պետք, որոնք մեր երկիրը կարծես թե չունի և նպատակ էլ չունի այս գործի համար տրամադրել...
    Վերջին խմբագրող՝ Lion: 20.08.2011, 22:07:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #54
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի նաև հենց դրանից էր նաև, որ Մետեսը երկար չշփվեց, չապրեց Դունկանի հետ, թեև նրանք հիմա էլ երբեմն իրար տեսնում են...
    Մի բան էլ էի ուզում հարցնել. Ինչքան հասկացա օրիգինալում էլ Մետես անունով հերոս կար,իրա կերպարը նույնն ա՞
    The cake is a lie.

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (20.08.2011)

  18. #55
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ էի ուզում հարցնել. Ինչքան հասկացա օրիգինալում էլ Մետես անունով հերոս կար,իրա կերպարը նույնն ա՞
    Հարգելի Freeman, կարծում եմ, որ Հայկն ինքն էլ դեմ չէր լինի նման գաղափարին, ուղղակի երևի շատ կուզենար, որ իրեն, իր ապրած կյանքը պատկերեին մեր այն շատ ու շատ տաղանդավոր արվեստագետներից հենց նրանք, որոնցով մեր ազգը շատ հարուստ է: Իրոք, երևի Հայկի կյանքը չարժե վստահել էժանագին կամ կասկածելի կինոլուսաբանումների:

    Ինչ վերաբերվում է Հայկի լավ ընկեր ու բարեկամ Մենեսին, ապա սա նույն այն մարդն է, որին շատ լավ ճանաչում է Դունկան Մակ-Լաուդը, նույն մարդն է, ուղղակի անվան մեկ տառի տարբերությամբ: Հայկի հուշերից երևում է, որ այս մարդուն ի սկզբանե կոչել են հենց "Մենես", այլ ոչ թե "Մետես": Անվան տառի փոփոխությունը կարծես թե բացատրվում է նրանով, որ Մենեսը վերջին հարյուրամյակներում խորն ընդհատակ էր անցել և չէր ուզում, որ իրեն գտնեին: Իհարկե, բոլորը գիտեին Ադամ Պիրսոնին, բայց ոչ-ոք չգիտեր, որ դա Մենեսն է, Եգիպտոսի երբեմնի հզոր փարավոն Մենես Գոռախան: Ընդ որում, չբավարարվելով այս ամենով, Մենեսը փոխեց նույնիսկ իր իսկական անվան մեկ տառը և արդյունքում լրիվ հետքերը կորցրեց ու անմահներն և դիտորդները, բոլոր-բոլորը, բացի իհարկե Հայկից, սկսեցին փնտրել իրականում գոյություն չունեցած Մետեսին, եբրայերեն այդ "լեգենդ"-ին:

    Կարծում եմ նաև, որ սրանով Մենեսը նաև յուրօրինակ և միայն իրեն հատուկ նուրբ կատակ է արել, քանի որ Աստվածաշնչում Մետեսուելը հանդես է գալիս որպես երկրագնդի ամենածեր բնակիչ, մի պատիվ, որը Մենեսը կարծես թե իրավմամբ կարող էր իրեն վերագրել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (20.08.2011)

  20. #56
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    … Փողոցից եկող երեխաների ուժեղ ձայներն արթնացրեցին ինձ: Ես փորձեցի աչքերս բացել, սակայն դրանք ասես ձյութով կպցրած լինեին: Միաժամանակ զգացի, որ գլուխս ուժեղ ցավում է: Աստիճանաբար ուղեղումս սկսեցին վերականգնվել գիշերվա իրադարձությունները և ես սկսեցի դժվարությամբ բացել աչքերս…
    - Հը՞, քեֆջի ջան, խելքդ տեղն եկա՞վ,- ծիծաղելով ներս մտնելով հարցրեց Մենեսը:
    - Ըհը,- չորացած բերանս հազիվ բացելով պատասխանեցի ես,- ես երեկ երեկոյան…,- մի պահ խորը շունչ քաշեցի և կենտրոնանալով շարունակեցի,- Մենես, ես ինձ լավ չե՞մ պահել:
    - Չէ, չէ, լավ ես պահել, ի՞նչ ես ասում,- կեղծ չքմեղացավ Մենեսը,- ուղղակի հասկանո՞ւմ ես…: Ոնց քեզ ասեմ…,- լուրջ տոնով ասաց Մենեսը, հետո չկարողանալով պահել իր լրջությունը` ծիծաղելով շարունակեց,- մի խոսքով էլի, ասեմ այսպես: Քեզ երեկ մեկ գեղեցկուհին չհերիքեց: Լա՜վ, տենց մի նայիր վրաս, երկու գեղեցկուհի…: Պա՜, պա՜, պա՜…, դա էլ քո համար հաստատ քիչ կլիներ:
    - Է հետո՞,- ակամա ծիծաղելով հարցրեցի ես:
    - Է ի՞նչ հետո, խեղճ գեղեցկուհիները երևի մի շաբաթ տղամարդ չեն ուզենա: Մեր մեջ ասած ես չէի իմանա էլ, թե դու պալատի որ սենյակում ես, բայց խնջույքի դահլիճ վերադառնալիս դրանց բարձր ու ուրախ ծիծաղը ուշադրությունս գրավեց և ես քեզ գտա: Մի խոսքով, երբ ներս մտա, արդեն բոլոր գեղեցկուհիներդ էլ պատրաստ էին ու անուժ թափվել էին գահավորակների վրա, իսկ դու փնթփնթալով դեռևս կին էիր փնտրում…: Դե ես էլ իմ անառակին վերցրի ու տուն եկա:
    - Ու… վե՞րջ,- հույսով հարցրի ես:
    - Վերջ…: Սրա՜ն տեսեք, ուրիշի համար դա ամենահարմար տեղը կլիներ վերջի համար, բայց մենակ ոչ քո: Ուրեմն դու լինես Հայկազունի Հայկն ու` վե՞րջ,- ծիծաղեց Մենեսը,- չես կարծո՞ւմ, որ երեկոյի նման ավարտը քեզ համար չի:
    - Է՞լ ինչ եմ արել,- անհանգստացած հարցրեցի ես:
    - Պատկերացրու անձամբ քո տեսանկյունից շատ քիչ բան…: Ուղղակի պալատի պահապան զինվորներից մեկի ծնոտն ես դուրս գցել, մյուսի քիթն ես ջարդել, մեկը բռի մեջ հավաքած ատամներն էր հաշվում, դե իսկ մի հինգ հոգի էլ երևի մի քանի օր մարմնի տարբեր մասերում տարբեր ուժգնության ցավեր կունենան,- ծիծաղելով պատմելը վերջացրեց Մենեսը:

    Ես փորձեցի ոտքի կանգնել: Սկզբունքորեն վատ չստացվեց այդ հասարակ շարժումը: Սկսեցի դանդաղ հագնվել: Այդ ընթացքում Մենեսը պատուհանից ուշադիր դուրս էր նայում:
    - Ինձ խմել է պետք,- չորացած բերանս հազիվ բացելով ասացի ես,- Մենես ջան, Էնենիին կանչիր, թող խմելու մի բան բերի, էլի:
    - Պետք չի, ահա ես ամեն ինչ բերել եմ,- ասաց Մենեսը:

    Միայն այդ պահին ես անդրադարձա, որ սեղանին թարմ բանջարեղեն է դրված ու մի քանի կուժ է շարված: Ես մոտեցա սեղանին, մի վարունգ կերա, հետո զգուշորեն ակնարկելով կժերը, հարցրի.
    - Իսկ դրանց մեջ ի՞նչ է, հո գինի՞ չի:
    - Գինի…, էդ էր պակաս, դու մի քանի ամիս դեպի ապագա քո ողջ գինին խմել ես,- պատասխանեց Մենեսը:

    Ես արագորեն վերցրեցի կժերից մեկն ու առանց մեջը նայելու այն քաշեցի գլխիս: Սակայն այն գլխիս քաշելն ու փղձկալս մեկ եղավ: Նայելով իմ հազացող ու թքող կերպարանքին` Մենեսը բռնկվեց անզուսպ քրքիջով:
    - Այ կորես քո բուրգերի մեջ,- մի կերպ տեղը գալով ու ինքս էլ ակամա ծիծաղելով, գոռացի ես,- սա ի՞նչ էր…
    - Դա,- աչքերի արցունքները սրբելով ու դժվարությամբ իրեն հավաքելով, ասաց Մենեսը,- դա դեռևս անուն չունի…: Կամ էլ ես չգիտեմ նրան անունը: Գիտեմ միայն, որ իմ առևտրական գործակալները վերջերս դա հանդիպել ու գնել են Արարտայում: Սկզբում դա նրանց թվացել է գինու մի տեսակ, սակայն ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դա գինի չի: Գիտեմ միայն այն, որ այն պատրաստում են գարու կորեկից, պահում են գետնի մեջ, սառը մնալու համար, և, որ ամենագլխավորը, այն անփոխարինելի է քեզ նման քեֆջի տղերքի համար… քեֆի հաջորդ առավոտյան,- ծիծաղեց Մենեսը:
    - Ասում ես Արարտայո՞ւմ,- ուրախացա ես,- կեցցեք տղերք, ինչ էլ լավ բան եք սարքել: Գիտես, ինչ-որ յուրօրինակ համ ունի…: Ես նույնիսկ կասեի, որ շատ համեղ է:
    - Ուրեմն ես քեզ վատ ու անհամ բան կտա՞մ,- կեղծ նեղացավ Մենեսը:
    - Չէ, չէ, Մենես ջան... ուղղակի ծիծաղելու տրամադրություն ունեիր, չէ՞:
    - Ճիշտն ասած այնքան էլ չէ,- լրջանալով պատասխանեց ընկերս,- ծիծաղելու ժամանակը չէ: Իրավիճակը ավելի քան լուրջ է:
    - Ի՞նչ է եղել,- սկսեցի անհանգստանալ ես:
    - Հագնվիր, հագնվիր…: Ջուրն արդեն տաքացրել եմ: Էնենին կլողացնի քեզ, իսկ ես հյուրասենյակում կլինեմ: Դուրս կգաս` կխոսենք:
    Վերջին խմբագրող՝ Lion: 20.08.2011, 22:59:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (21.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (25.08.2011), Claudia Mori (06.09.2011), E-la Via (21.08.2011), Freeman (20.08.2011), Malxas (21.08.2011), Moonwalker (23.08.2011), Nadine (23.08.2011), Sambitbaba (24.08.2011), Varzor (28.08.2011), Արէա (22.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (22.08.2011)

  22. #57
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Լայն տաշտից դուրս գալուց ու նուրբ սրբիչի մեջ փաթաթվելուց հետո ես ինձ կարծես վերածնված զգացի: Դրանից հետո աննկատ մտա սենյակս, կիսատ թողած կուժը լրիվ քաշեցի գլուխս, ու այս անգամ արդեն լիովին վայելելով նրա համը, սկսեցի հագնվել: Դրանից հետո Էնենիին եկավ և սկսեց կարգի բերել սենյակս, իսկ ես դուրս եկա և մտա ճաշասենյակ: Մենեսը մեջքով դեպի ինձ, հարմար տեղավորվել էր գահավորակին և, ծնոտը ձեռքերին հենած, կենտրոնացած ինչ-որ բան էր մտածում: Ես փորձեցի հետևի կողմից զգուշորեն մոտենալ նրան և անակնկալի բերել, սակայն մի քայլ էլ չարած լսեցի ընկերոջս ուրախ ծիծաղը.

    - Ըհը, լավ է, մեր քեֆջին կարծես թե տեղն է եկել:
    - Լսիր, Մենես,- արագորեն տեղավորվելով նրա դիմաց` զարմացա ես,- երբեմն ինձ թվում է, թե դու կախարդ ես: Ախր ես կարող եմ այնքան անաղմուկ քայլել, որ ժամանակին եղնիկներին էի մոտենում, իսկ նրանք դա չէին նկատում: Ես չեմ հասկանո՞ւմ, դու ծոծրակիդ վրա աչքեր ունե՞ս:
    - Չէ, Հայկ ջան, ես ընդհամենը մի զույգ աչք ունեմ, այն էլ լավ գիտես թե որտեղ` ճակատիցս մի քիչ ներքև, ուղղակի հասկանում ես, երբ պառկած ես ու դիմացդ դրված է լավ փայլեցված պղնձե այս կուժը…
    Ես ծիծաղեցի, հարմար տեղավորվեցի գահավորակին ու շարունակեցի զրույցը.
    - Լավ է…, ես միշտ էլ ասել եմ, որ կժերի հարցով դեռ քեզնից շատ սովորելու բան ունեմ: Բայց դա հետո…: Իսկ հիմա պատմիր, թե ի՞նչ խոսեց քեզ հետ մեր լուգալը:
    - Ինչ-որ սպասում էի: Խնդրեց իրեն պարտքով մի մեծ խմբաքանակ ցորեն ու երկաթ տամ:
    - Ուրի՞շ:
    - Ուրիշ առաջարկեց մի փոքրիկ ճամփորդություն կատարել դեպի Քիշ: Հասկանո՞ւմ ես, նա որոշել է Ուր-Զաբաբային թողնել Քիշում իշխելու, բայց որ լրիվ վստահ լինի, խնդրեց, որ մի քանի օրից ես մենկեմ Քիշ և, որոշ ժամանակ այնտեղ մնալով, շոշափեմ բնակիչների տրամադրություններն ու տեսադաշտից բաց չթողնեմ Ուր-Զաբաբային:
    - Իսկ դո՞ւ:
    - Է ես ի՞նչ, ես իհարկե համաձայնվեցի: Դրանից էլ լավ առի՞թ իրադարձություններին տեղյակ լինելու: Քիշը հիմա նման է եռացող հրաբխի…
    - Ու հիմա ի՞նչ ենք անելու:
    - Դու չգիտեմ, բայց ես վաղը մենկում եմ Քիշ: Սակայն չէ, սպասիր,- Մենեսը խորամանկ ծիծաղեց, նայեց ինձ ու կարծես ոչինչ չի եղել, ասաց,- գիտե՞ս Ուր-Զաբաբայի հետ ով է Քիշ մենկելու:

    Ես ձեռքերս պարզեցի ու ուսերս թոթվեցի` ե՞ս որտեղից իմանամ:
    - Ուր-Զաբաբայի հետ Քիշ է մեկնելու ինձ շատ լավ ծանոթ մի լեռնականին անչափ դուր եկող մի անձնավորություն: Ը՜ը՜ը՜… անունն եմ մոռացել,- տակից ինձ նայելով քմծիծաղեց Մենեսը,- Ո՞նց էր…: Մի խոսքով այդ անձնավորությունը նշանակվել է Ուր-Զաբաբայի պաշտոնական կին…: Չէ, բայց անունը ո՞նց էր, կարծես "Բ"-ով էր սկսվում: Չէ՜է՜է, էս ծերությունն էլ մի բան չէ:
    - Մենես,- անհանգստացած նրան նայեցի ես,- ինձ չգիտես ինչու թվում է, որ դու քո այս փոքրիկ ճամփորդության ժամանակ քեզ շատ լավ ծանոթ մի լեռնականի ուղեկցությունից չես հրաժարվի, չէ՞: Ախր չես պատկերացնի, թե ոնց եմ երազում Քիշում լինել: Ինչ քաղաք է…
    Մենեսը հասկացող ժպտաց: Չէ ինչ ուզում ես ասա, իմ բարեկամը լավ մարդ է:
    - Լավ, Հայկ ջան, ուրեմն եթե այդքան ուզում ես Քիշը տեսնել, քեզ կես օր ժամանակ: Այսօր ես ժամանակ քիչ ունեմ, ճանապարհին կխոսենք: Այսօր բոլոր գործերը կարգի կբերենք, իսկ վաղն առավոտյան շուտ դուրս կգանք…
    Մենեսը ոտքի կանգնեց և գնաց շուկա, իր գործերը կարգի բերելու, իսկ ես սկսեցի հավաքել ճամփորդության համար անհրաժեշտ իրերը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  23. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (25.08.2011), Claudia Mori (06.09.2011), E-la Via (22.08.2011), Freeman (22.08.2011), Moonwalker (23.08.2011), Nadine (23.08.2011), Sambitbaba (24.08.2011), Արէա (25.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (22.08.2011)

  24. #58
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Հաջորդ օրը վաղ առավոտյան ես ու Մենեսը հարմար տեղավորվեցինք մեր լավ կերակրված էշերի վրա և արագորեն դուրս եկանք քաղաքից` Եփրատի աջ ափով ուղղություն վերցնելով դեպի հյուսիս: Կես ժամ արագ վարգելուց հետո հեռվում երևաց Ուր-Զաբաբային տանող քարավանը` մի խոշոր հետևակ ջոկատի ուղեկցությամբ: Մենք դանդաղեցրեցինք ընթացքը և որոշ հեռավորության վրա սկսեցինք հետևել նրան: Ես անդրադարձա երեկվա թեմային.

    - Լսիր, Մենես, երեկ դու ինչ-որ շատ անհանգիստ էիր ու վիճակը շատ մռայլ էիր տեսնում: Ի՞նչ էր եղել:
    - Գիտե՞ս, Հայկ ջան, նույնիսկ այդ բթամիտ Լուգալզագիսին ուղեղին է կարծես որոշ բաներ հասնում: Նա շատ անհանգիստ է: Սկսել է վտանգ տեսնել Անապատի որդիներից: Ես կարծում եմ, որ նա ամեն դեպքում այնքան էլ խորը չի պատկերացնում վտանգը, սակայն այն քիչը, որ հասել է ուղեղին, ստիպել է ներել Ուր-Զաբաբային ու նրան վերանշանակել իր պաշտոնում: Հույս ունի դրանով Քիշում ուժեղացնել տեղացիների դիրքերը:
    - Հնարավոր է…: Գիտե՞ս, Մենես, վերջին օրերի իրադարձությունները ինձ շատ խորհելու առիթ տվեցին: Ես կարծում եմ, որ քո այս վազվզոցով դու ինչ-որ տեղ նաև մեր Հայաստանի համար էլ ես տանջվում: Հ՞ը:

    Մենեսն ուշադիր նայեց ինձ և հառաչելով պատասխանեց.
    - Ավա՜ղ, Հայկ, ես զգում եմ, որ գալիս են նոր ժամանակներ, և ոչ իմ, ոչ էլ քո ուժը չի պատի դրանց առաջն առնելու: Առջևում լուրջ, չափազանց լուրջ փոփոխություններ են: Աշխարհն այլևս երբեք չի լինի այնպես, ինչպես հիմա է: Հինը շատ շուտով կվերջանա, իսկ նորը…: Չգիտեմ, Հայկ, չգիտեմ թե ինչ կբերի այդ նորը: Գիտե՞ս, եղբայր, ես ու դու էլ այլևս չենք լինի այնպիսին, ինչպիսին հիմա ենք: Մենք նորովի կապրենք: Վատ կլինի դա թե լավ, չգիտեմ, բայց այլևս չի լինի այնպես, ինչպես այս հարյուրամյակներին: Գուցե և մենք ստիպված կլինենք բաժանվել, գուցե և կկորցնենք իրար կյանքի այս թոհուբոհում: Ես առջևում մեծ փոթորիկներ եմ տեսնում, Հայկ, ու պետք է փորձեմ դրանցից հնարավորինս զերծ պահել իմ Եգիպտոսը…: Դու դժվար թե ցանկանաս հետևել ինձ ու գալ Եգիպտոս…
    - … քանի որ ես էլ, Մենես ջան, պետք է փորձեմ փոթորիկներից հեռու պահել իմ Հայաստանը,- ընդհատեցի բարեկամիս ու նրա միտքը վերջացրեցի ես,- այո Մենես, այս օրերին ես շատ եմ մտածել, շատ եմ քննարկել արարքներս, շատ եմ հիշել…: Հիշել եմ ու մասամբ էլ ամաչել: Հա, հա, այդպես զարմացած մի նայիր, իրոք ամաչել եմ, քանի որ այս օրերին ես պարզորեն զգացի, թե ինչ աստիճանի դատարկ եմ ապրել այսքան ժամանակ: Դրա համար էլ ես արդեն մի փոքրիկ ծրագիր ունեմ կազմած և շատ շուտով, հենց տեսնեմ, թե այս թոհուբոհը ինչով է վերջանում, կսկսեմ այն կյանքի կոչել:

    - Հա՞յկ, այդ դու ե՞ս, թե քեզ փոխել են,- զարմացավ ընկերս:
    - Ես եմ, Մենես ջան, ես եմ,- նայեցի նրան ու ծիծաղեցի,- համ էլ ինձ փոխել են…
    Մենք խթանեցինք մեր էշերին ու շարունակեցինք հետևել Ուր-Զաբաբայի քարավանին, որն այդ ընթացքում բավականին առաջ էր անցել:
    Մայրամուտին քարավանը մտավ Իսինա: Մենք էլ հետևեցինք նրան ու քաղաք մտանք դարպասները փակվելուց անմիջապես առաջ: Մենք քաղաքի փողոցով հետևեցինք Ուր-Զաբաբայի քարավանին, որը հյուրընկալվեց տեղի լուգալի երկհարկանի պալատում, որից հետո ուղևորվեցինք դեպի մոտակա պանդոկը:

    ________________
    [1] Քաղաք Եփրատի աջ ափին` ներկայիս Բաղդատից մոտ 50 կմ հարավ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  25. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (25.08.2011), Claudia Mori (06.09.2011), E-la Via (22.08.2011), Moonwalker (23.08.2011), Nadine (23.08.2011), Sambitbaba (24.08.2011), Varzor (28.08.2011), Արէա (25.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (22.08.2011)

  26. #59
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Մենեսն արդեն պատրաստվում էր քնել, սակայն ես այդ գիշեր այլ ծրագրեր ունեի: Տեսնելով, որ ես չեմ հանվում` նա զարմացած նայեց ինձ.
    - Մենես ջան, դու քնի, ես գնամ մի քիչ քաղաքը նայեմ,- ասացի ես:
    - Ինչ կա այս քաղաքում նայելու, է՞,- զարմացավ Մենեսը,- քաղաք է էլի, սովորական քաղաք, հազար անգամ տեսել ենք:
    - Համաձայն եմ, եղբայր, բայց այս քաղաք վերջերս մի կնոջ արձան են բերել, ասում են շատ գեղեցիկ է, եթե այս գիշեր չտեսնեմ, վաղը չեմ տեսնի ու չեմ տեսնի, քանի որ շուտ ենք դուրս գալու:
    - Ի՞նչ արձան, ի՞նչ բան,- հորանջելով ասաց Մենեսը,- պառկիր հանգստացիր:
    - Դե ո՞նց ասեմ ինչ արձան…: Հակառակի պես էլ անունը մոռացել եմ: Ը՜ը՜ը… թու, չէ, չեմ հիշում, էս ջահելությունն էլ մի բան չի…: Անունը կարծես "Բ"-ով էր սկսվում,- տակից նայեցի Մենեսին:
    - Այ քո ինչն եմ ասել,- ծիծաղեց Մենեսը,- գնա, գնա, բայց զգույշ եղիր:

    Ես փաթաթվեցի երկար թիկնոցիս մեջ և ստուգելով, որ թուրս հեշտ է դուրս գալիս պատյանից, դուրս եկա պանդոկից: Արևմուտքից սառը քամի էր փչում: Քաղաք մտնելիս ես արդեն հասցրել էի բավականին դիտարկել տեղի լուգալի պալատը, որը առանձնապես մի բարձր պարիսպներ էլ չուներ, և որոշել էի, թե որտեղից եմ ներս մտնելու: Բարձրանալով մոտակա տան տափակ կտուրը, ես արագորեն անցա մյուսի վրա և մի երկար թռիչքով իջա մոտակա արմավենուն: Եվս մի թռիչքով ես արդեն պարսպի վրա էի, որից հետո զգուշորեն իջա բակ: Սակավաթիվ պահապանները կուչ էին եկել տաք պահակատանը և ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում պարիսպներին: Ես պատի վրայով բարձրացա դեպի մոտական պատուհանը և, զգուշորեն կանգնելով քիվի վրա, պինդ վրա բերած փեղկերի արանքից ներս նայեցի: Տեսածս չնայած այն չէր, ինչ սպասում էի, բայց և զուրկ չէր հետաքրքրությունից: Ուր-Զաբաբան ինչ-որ մեկի հետ նստած էր սեղանի մոտ և նրանք քեֆ էին անում: Ընդ որում ուտել-խմելն արդեն վերջացրել էին և այժմ, շոյելով կլորացած փորերը, նրանք զրուցում էին: Անծանոթը ոգևորված ինչ որ բան էր ասում, իսկ Ուր-Զաբաբան բավականին ցրված տեսքով լսում էր նրան: Ես ոչ մի կերպ չկարողացա լսել, թե նրանք ինչ են խոսում: Մտովի ձեռքս թափ տալով, ես սկսեցի քիվի վրայով զգուշորեն առաջանալ: Մի քանի պատուհան այն կողմ ինձ ավելի հետաքրքիր տեսարան էր սպասում: Պարզվեց, որ ես հասել եմ կանացի սենյակների պատուհաններին: Պինդ վրա բերած հենց առաջին փեղկերի արանքից ներս նայելով` ես տեսա Բառնամատռային, որն իր նաժիշտների օգնությամբ հանվում էր: Ես որոշ ժամանակ հիացա այդ տեսարանով, ըմբոշխեցի նրա մարմնի համաչափ ու խելքամաղ անող գծերը, սակայն դա կարճ տևեց, քանի որ շուտով նաժիշտները գնացին և Բառնամատռան անկողին մտավ: Ես զգուշորեն թակեցի պատուհանի փեղկը: Բառնամատռան նստեց անկողնու մեջ, սակայն երբ ես կրկնեցի թակոցը մեր պայմանավորված ձևով, նա վեր կացավ, ներսից փակեց իր սենյակի դուռը և, մոտենալով փեղկին, բացեց այն: Ես արագորեն ներս մտա և սիրածս կնոջը առա գրկիս մեջ:

    - Այ դու խելառ,- անհանգիստ շուրջը նայելով`շշնջաց նա,- ես գիտեի, որ դու ինձ հանգիստ չես թողնի:
    - Այդ էր պակաս, որ քեզ հանգիստ թողնեի…: Դու այդքան հեշտ չես պրծնի իմ ձեռքից,-ծիծաղելով նրա ուսը շոյեցի ես:
    - Հայկ, ինձ արդեն տվել են այդ հաստափոր ապուշին,- մի քիչ տխրած ասաց Բառնամատռան,- ու սրանից հետո ես նրանն եմ: Առաջ Լուգալզագիսինն էի, հիմա` նրանը…
    - Է՜է՜է, առաջ իմն էիր, հիմա էլ իմը կլինես,- ծիծաղեցի ես, նրա թեթև մարմինն առա ձեռքերիս և իջեցրի անկողնուն:
    Ես համբույրներով ծածկեցի Բառնամատռայի ուսը, հետո բարձրացա դեպի վեր և սկսեցի շոյել նրա չքնաղ վիզը: Բառնամատռան հաճույքից դողղաց և փակեց աչքերը…
    … Երկու ժամից մենք հանգիստ պառկած էինք անկողնուն: Բառնամատռան գլուխը դրել էր կրծքիս և մենք զրուցում էինք:
    - Գիտե՞ս, Հայկ, դու որպես տղամարդ աննման ես, սակայն հոգով դու շատ վատն ես…, վատն ես,- հանկարծ հայտարարեց նա:
    Ես զարմացած նայեցի Բառնամատռային, իսկ նա շարունակեց:
    - Հա, ճիշտ եմ ասում, ու դու ինձ սկի չես էլ սիրում, գիտես չգիտեմ հա՞, թե այն օրը պալատում, խնջույքից հետո ինչ օյիններ ես բերել,- Բառնամատռան նեղացած նայեց ինձ:
    - Սիրելիս,- հիշելով այդ հաճելի պահերը` այնուհանդերձ փորձեցի արդարանալ ես,- դրանք բոլորն ի՞նչ կապ ունեն քեզ հետ…: Դա հենց այնպես, զվարճալիքի պես մի բան էր: Դու հո գիտես, չէ՞, որ իմ միակ ու ցանկալի կինը դու ես:
    - Ցանկալի, հա…,- նեղացած շրթունքներն ուռեցրեց Բառնամատռան,- գիտե՞ս, թե երեկ ողջ օրն ինչեր էին պատմում դրանք, այդ պարուհի կոչվածները: Պատմում էին իրար, պատմում էին ողջ պալատին և չէին կարողանում հաճելի հուշերից ուշքի գալ…: Զվարճալիք, բա տենց զվարճանում ե՞ն, էն էլ դրանց հետ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  27. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (27.08.2011), Arpine (25.08.2011), Claudia Mori (06.09.2011), E-la Via (22.08.2011), Freeman (22.08.2011), Moonwalker (23.08.2011), Nadine (23.08.2011), Sambitbaba (24.08.2011), Varzor (28.08.2011), Արէա (25.08.2011), Արմինե (27.08.2011)

  28. #60
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Լավ, լավ,- ծիծաղեցի ես,- այդ բոլորը դատարկ բաներ են:
    - Հեչ դատարկ բաներ էլ չեն,- գրկիցս փախավ Բառնամատռան,- դու ինձ չես սիրում:
    - Անուշիկս, քեզ ի՞նչ պատահեց,- զարմացա ես,- ես քեզ եմ սիրում, քեզ ու միայն քեզ:
    - Չես սիրում,- նեղացած ինձ նայեց Բառնամատռան ու հետո հանկարծ ասաց,- ապացուցիր, որ սիրում ես:
    - Ես էլ ինչպե՞ս կարող եմ ապացուցել քեզ, որ սիրում եմ,- զարմացա ես,- այս ամենը ապացույց չէ՞:
    Բառնամատռան նորից նետվեց գիրկս և սկսեց լաց լինել:
    - Հայկ, ես հենց իմացա, որ ինձ ամուսնացնում են էս ապուշի հետ, դրանից հետո բոլոր գիշերները լաց եմ եղել: Ես չեմ ուզում նրանը լինել: Ես չեմ ուզում Քիշում լինել,- Բառնամատռան նայեց երեսիս,- ախ, եթե մեկն ինձ ազատեր այդ ապուշից…
    Միայն այստեղ զգացի, թե ուր է թեքում Բառնամատռան:
    - Դե լա՜վ, թանկագինս,- ինձ չհասկացողի տեղ դնելով` փորձեցի մխիթարել նրան,- պատկերացրու լուգալի առաջին կինը լինելն էլ վատ բան չէ…: Հետո Ուր-Զաբաբան այնքան կին ունի, որ քեզ հանգիստ կթողնի: Դե իսկ ես էլ շուտ-շուտ…
    - Հայկ,- ընդհատեց նա ինձ,- ես չեմ ուզում ոչինչ: Հայկ, դու ասում ես, որ սիրում ես ինձ, չէ՞, ապացուցիր դա, ապացուցիր, որ ես հավատամ: Էդ ապուշ Ուր-Զաբաբան…
    - Լսիր, թանկագինս,- ընդհատեցի ես նրան,- գուցե և Ուր-Զաբաբան ապուշ է, բայց ժամանակին նա բավականին սիրալիր է եղել ինձ հետ, մենք իրար հետ կերել-խմել, նույնիսկ ընկերություն ենք արել: Ես չեմ կարող այդ ամենը մոռանալ: Բացի այդ, ես հո մարդասպան չե՞մ,- վերջացրի ես:
    - Դու ուղղակի վախենում ես,- կրկին գրկիցս հեռանալով ու ոտքի կանգնելով` գրգռիչ նետեց Բառնամատռան,- լեռնեցի հսկա ու այսքան վախկոտ: Ես սխալվել եմ քո հարցում:

    Ես սկսեցի զայրանալ:
    - Լսիր, Բառնամատռա, դու լավ գիտես, որ ես վախկոտ չեմ…, շատ լավ գիտես: Բայց դու երևի չգիտես, որ ես այնքան ազնվություն ունեմ, որ չմոռանամ մարդու հետ կիսածս հացը…
    Բառնամատռան զայրացած նայեց իմ կողմը և ասաց.
    - Հեռացիր, Հայկ, հեռացիր ինձանից ու այլևս իմ անունը չտաս…: Ես չեմ ուզում քո պես տղամարդ տեսնել իմ կողքին: Քո պես վախկոտի մեկն ինձ պետք չի…
    Չնայած իրավիճակի լրոջւթյանը, ինչ-որ տեղ ծիծաղս եկավ: Այս կինը փորձում է իր սպառնալիքներով ինձ ստիպել, որ ես դառնամ իր կամակատարը: Ես արագորեն վեր կացա անկողնուց, վրաս քաշեցի շորերս և կապելով թուրս ու փաթաթվելով թիկնոցիս մեջ, սկսեցի հրաժեշտ տալ: Մոտեցա պատուհանին ու հետ նայեցի:
    - Հաջողություն, սիրելիս, ես հավետ կհիշեմ այն լավ պահերը, որ դու պարգևեցիր ինձ,- ասացի ես ու դուրս գալով պատուհանից, կանգեցի քիվի վրա,- փորձիր ավելի քաջ մեկին գտնել,- ժպտացի ես ու սկսեցի քիվի վրայով անցել` հետ գնալով եկած ճանապարհով:
    Վերջին պահին աչքս ընկավ Բառնամատռայի զայրույթից աղճատված դեմքին ու ես հանկարծ զգացի, որ իրոք էլի, ես կանանց դեռ լավ չեմ ճանաչում…
    - Վախկոտ,- հետևիցս նետեց Բառնամատռան,- ստոր վախկոտ…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  29. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (27.08.2011), Arpine (25.08.2011), Claudia Mori (06.09.2011), E-la Via (22.08.2011), Freeman (20.09.2011), Moonwalker (23.08.2011), Nadine (23.08.2011), Sambitbaba (24.08.2011), Varzor (28.08.2011), Արէա (25.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (22.08.2011)

Էջ 4 53-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •