Ճիշտ ես, ուղղակի այնպես ստացվեց, որ Հայկի հուշերի այս մասը տղամարդկային երանգներ ստացավ: Չեմ կարծում, որ արժեր այդ "իրականության պահը" կորցնել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
դու գիտես, բայց տեսական մի հարց տամ, ենթադրենք գրածդ որոշես տպագրես էս ֆոլկլորով էլ տպելու ես?բա էդ կետիկները ինչի համար ես դրել , հո Հայկը, կամ մյուսները կետերով չէին հայհոյում , լավ էլ կարծում եմ բարձրաձայն ու յուղոտ ասել են իրենց ասելիքը:Արի կլինի էդ կետերը հանի , հանուն ռեալիզմի...![]()
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Varzor (16.10.2011)
Դե էդ արդեն կլիներ իրոք ավելի ռեալ, ուղղակի իրոք որ ստեղ ցենզուրայի խնդիր է առաջանում... Կարծում եմ, որ այս միջին տարբերակն ավելի լավ է: Մարդիկ, որոնք չգիտեն այդ կետիկների բովանդակությունը, ընդամենը կենթադրեն, մարդիկ, որոնք գիտեն` կհասկանան ինչի մասին է խոսքը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (16.10.2011)
չգիտեմ կարող է դու ես ճիշտը, էլ բան չեմ ասի, բայց մենակ ենթադրություննեից էլ ականջներս տժժաց
Շարունակությունը երբ կտեղադրես??
Վերջին խմբագրող՝ Գեա: 15.10.2011, 21:55:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Գեա ջան, ասածդ ճիշտն ասած մի քիչ սրտիս նստեց, բայց երևի պետք չի ամեն ինչ սրտիս էդքան մոտիկ ընդունեմ: Ուղղակի դա էլ տենց ստացվեց, ինչ անեմ??!!
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion (15.10.2011)
*
- Վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հաղորդագրություն, իբր թե հայկական ԶՈՒ ստորաբաժանումները անհաջող գրոհ են ձեռնարկել Մռավի լեռնանցքի ուղղությամբ, որի հետևանքով 5 հայ զինծառայող զոհվել է ու ևս 3-ը՝ վիրավորվել: Դեպքի առնչությամբ պաշտոնական հերքումով հանդես է եկել ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Հերքումում մասնավորապես ասվում է. "Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվական այս էժանագին խաղը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը փորձում է հերթական անգամ բարձրացնել իր բանակի և հասարակության չակերտավոր մարտական ոգին՝ միաժամանակ ապակայունացնելով իրավիճակը": Այս ամենի ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցները արդեն երեկ հաղորդել էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` բախման հետևանքով ադրբեջանական զինված ուժերի զինվորներ են զոհվել: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի` երեկ տարածած հաղորդագրության համաձայն, հայկական զինված ուժերը ընդամենը հակադարձել են ադրբեջանական կողմի կրակահերթերին, պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին և ներկայումս էլ շարունակում են հաջողությամբ իրականացնել իրենց մարտական խնդիրները: Ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի` հայկական կողմը կորցրել է մեկ սպանված և երկու վիրավոր, իսկ հակառակորդը` ութ սպանված և մեկ վիրավոր…,- ցածրացրի հեռուստացույցի ձայնն ու դարձա Մենեսին, երբ հաջորդ օրը երեկոյան արդեն երևանյան իմ բնակարանում էինք:
- Կարծես թե մեր մասին խոսք չկա, չէ՞, դա լավ է,- ժպտացի ես:
- Պայթյունի մասին էլ չի ասվում,- գլխով արեց բարեկամս,- ու կարծում եմ, որ այս գործից դուք ահագին շահած դուրս եկաք, քանի որ ռումբը ոչ միայն չպայթեց, այլև գրեթե սարքին վիճակում բաժին հասավ ձեզ ու…
- … ու կպայթի արդեն մեր ուզած ժամանակ և մեր ուզած վայրում,- ծիծաղելով բարեկամիս լրացրեցի ես:
- Չէ, Հայկ, բայց ամեն դեպքում հավատս չի գալիս, ո՞նց դու կարողացար այս ամենը սենց կազմակերպել, հը՞,- հարցրեց Մենեսը ու վրաս նայեց,- համ Մահմեդին չեզոքացրիր, համ ռումբը վնասազերծեցիր,- սկսեց հաշվել բարեկամս,- համ Մարինեին փրկեցիր, համ սահմանը պահեցիր, տո… տո համ էլ եսիմ էլ ինչ չոռ ու ցավ արեցիր: Ո՞նց կարողացար, հը՞:
- Չգիտեմ, ստացվեց,- ժպտացի բարեկամիս,- ես գիտեի, որ մեր մեքենայի վրա Վարդանյանը ժուչոկ է տեղադրել: Ամենապարզ մոտեցումը թվում էր թե այն կլիներ, որ անվտանգության մեր տղերքին ուղղակի խաբար անեինք և նրանք փորձեին բռնել Մահմեդին: Բայց ես լրջորեն կասկածում էի, որ այդ դեպքում մենք Մարինեին ողջ չէինք տեսնի, ինչը, ինքդ էլ ես հասկանում, ուղղակի անընդունելի տարբերակ էր…
- Իհարկե,- համաձայնեց Մենեսը,- ինչ երջանիկ տեսքով նոր քաղաք իջան այդ ջահելները: Գիտե՞ս, Հայկ, իրենց որ նայում եմ, հոգիս փառավորվում է,- ուրախ ժպտաց բարեկամս:
- Իմն էլ, Մենես ջան, երևի թե ապագան իրոք որ արդեն իրենցն է, այլ ոչ թե մերը…
- Էլ մի՜…,- կեղծ նեղացած տոնով վրաս նայեց Մենեսը,- ստեղ հենց նոր դու այնպիսի մի շախմատային պարտիա խաղարկեցիր, որ Շերլոկ Հոլմսի բերանը բաց կմնար, Գասպարովինն էլ հետը, իսկ դու ասո՜ւմ ես…,- Մենեսը նեղացած տեսք ընդունեց ու վրաս նայեց:
- Դե լա՜վ, այ քուրմ,- ծիծաղեցի ես,- քո դպրոցն է, ի՞նչ կարող եմ անել:
- Այ դա ուրի՜շ բան, Հա՜յկ,- հռհռաց Մենեսը,- այ նո՜ր ճանաչեցի՜ քեզ: Հա, հասկանալի է, դու գիտեիր, որ ժուչոկը մեր մեքենայի վրա է դրված ու նպատակ ունեիր ընդամենը հետաձգել, բայց ոչ բացառել մեր հայտնվելը Մահմեդի մոտ…
- Ըհը,- գլխով արեցի ես,- դրա համար էլ դու ստիպված եղար "Նիվա" վարել սովորել, իսկ ես ու Վահեն էլ աննկատ լքեցինք մեքենան ու անվտանգության մեր տղերքից շուտ հասանք Մարինեի մոտ: Ես գիտեի, որ դու կգտնես, մեր այն սուր զգացումով կզգաս ու կգտնես մեզ և Վարդանյանին էլ իր տղերքի հետ ուղիղ այդ լեռնահովիտը կբերես: Կարծում եմ ես չսխալվեցի ու դա այդ լավ աղջկան կյանք արժեցավ,- ժպտացի ես,- Վահեին դիրքավորեցի հարմար մի վայրում, ինքս էլ առաջ անցա: Հաշվի չէի առել միայն այդ դիվերսանտներին, բայց դե սրանց էլ, մալադեց էլի Վարդանյանը, ինքը վնասազերծեց…
- Պարիսի պես մի բան, պարզ է,- գլխով արեց Մենեսը,- բայց կեցցե Վահեն, ինչ դիպուկությո՜ւն, է՜, ուղիղ կրնկին կպավ…
- …ու շարքից հանեց Մահմեդին,- ժպտացի ես:
- Անխոցելի Մահմեդին, Հայկ, անխոցելի Մահմեդին,- ցուցամատը ժխտողական օդում օրորեց Մենեսը,- դու ինձնից լավ գիտես, որ դրան հաջողվեց փրկվել` իր ջիպով անցնելով ձեր դիրքերը և ապաստանելով թուրքական կողմում: Կարծում եմ, որ այս հարցում ձերոնք ամեն դեպքում մի քիչ թերացան…
- Դե հա՜,- գլխով արեցի ես,- ամեն օր չէ, որ թիկունքիցդ մի "ՋԻ-55" է սլանում քո խրամատների վրա և հատում շփման գիծը, համաձայն եմ, մերոնք մի քիչ թերացան, բայց դե ընդունիր, բարեկամս,- ժպտացի ես,- ռումբը ունենք,- սկսեցի ծալել մատներս ու հաշվել ես,- աղջկան փրկեցինք, Մահմեդի անխոցելիությունը վերացրինք, Սևակի համար հասանք արիության մեդալի ու արտահերթ մայորության, մեզ համար էլ անվտագության տղերքի մեջ տենց մի կարգին ընկեր ճարեցինք… քիչ չի, չէ՞:
- Չէ, չէ, քիչ չի, այ փաստաբան,- ծիծաղեց Մենեսը,- մի խոսքիս հազարով ես պատասխանում, ծերացել ես, է՜, ծերո՜ւկս:
- Դե գնա ստեղից, դավադիտ արիր արդեն,- հռհռացի ես ու սկսեցի բարձերը շպրտել Մենեսի ուղղությամբ,- կյանքս կերար, է՜լի, գնա ստեղից…
Ես սկսեցի բարձերով հարվածել Մենեսին, որը կեղծ հուսահատ տեսքով կուչ եկավ ու պաշտպանողական դիրք ընդունեց: "Սահմանը պահված է, Վահեն ու Մարինեն երջանիկ են, կարևոր դա է, մնացածը` հե՜չ",- վերջին անգամ անցավ մտքովս այն ժամանակ, երբ ես ձեռքիս տակ ընկած ամենամեծ բարձով սկսեցի քոթակել իրեն վարակած սրտաբուխ ծիծաղից ուժասպառ լինող Մենեսին…
Վ Ե Ր Ջ...
Երևան
20.10.2006-28.08.2011
Վերջին խմբագրող՝ Lion: 15.10.2011, 23:35:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն շատ շնորհակալ եմ , վերջին երկու ամիսների հետաքրքիր ժամանցի համար:
Շնորհակալ եմ պատմական դեպքերի նման մեկնաբանության համար :
Պատմությունդ բերնեբերան լցված էր հայ ժողովրդի անցած ուղու հանդեպ ունեցած մեծ հպարտությամբ ու հայրենասիրությամբ :Շնորհակալ եմ նաև դրա համար:
Մի խոսքով շատ ապրես:
Վերջին խմբագրող՝ Գեա: 15.10.2011, 23:44:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Մերսի, Գեա ջան, ապրեսԱպրես, որ հետս եղար ու անցար այս ուղին, ապրես, որ համբերատար եղար ու օգտակար և տեղին դիտողություններ արեցիր - դրանք բոլոր ու քո ընդհանուր վերաբերմունքը իոք որ մեծ գնահատականի են արժանի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գեա (16.10.2011)
Իյա՜, բա Տիգրան Մեծը, բա քրիստոնեության ընդունումը, բա տառերի գյուտը, բա Ավարայրը, բա Արշակ թագավորը, բա Պապը, բա Կիլիկիան, բա Առաքելոց վանքի կռիվը, բա արևմտյան հայաստանի ինքնապաշտպանությունները, բա էլ որն ասեմ, սկզբից կարդում էի, անհամբեր սպասելով թե վերջապես երբ ենք նշածս դեպքերին հասնելու, փաստորեն չկային հա՞, ափսոս:
Lion ջան, արդեն խորհուրդ չեմ տալիս, այլ խնդրում եմ, անպայման նշածս մասերը ավելացրու, դրանք անհամեմատ ավելի հետաքրքիր ու գրավիչ կլինեն քան մ.թ.ա 2000 տարի առաջ կատարված հեռու հեռավոր դեպքերը:
Արէա ջան, կարծում եմ, որ այդ ամենն էլ կլինի, ուղղակի այնպես ստացվեց, որ Հայկի նոթերի այս մասում իրադարձությունները զարգացան Մահմեդի առաջացրած խնդրի ֆոնին...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ահա և վերջ կամ էլ... գրեթե վերջ: 60 օր...Ուղիղ 60 օրում ես ու դուք էլ ինձ հետ ծանոթացանք զարմանալի մի մարդու` Հայկազունի Հայկի կյանքի մի լայն հատվածին, ապրեցինք այդ հիանալի մարդու կյանքով, ուրախացանք ու տխրեցինք մեր հերոսի հետ, սիրեցինք և ատեցինք նրա հետ, մի խոսքով, եղանք զարմանալի հայ մի մարդու հետ ու ծանոթացանք նրա անցած ուղու մի մասին:
Շնորհակալություն բոլոր-բոլորին, ովքեր պատիվ արեցին ինձ հետս անցնելու այս ուղին: 60 օր, բարեկամներս, ուղիղ 60 օր և այդ ընթացքում այս թեման ունեցավ 13.200 այցելությունից ավել: Դա նշանակում է օրական այս թեմա միջինը 220 այցելություն, ինչը, որպես ֆորումի հնաբնակի, թող ինձ թույլ տրվի ասել, որ ամենևին էլ վատ արդյունք չէ...
Մերսի, շնորհակալություն բոլոր-բոլորին, բոլոր նրանց, ովքեր արտահայտվեցին, իսկ գուցե և հարկ չհամարեցին արտահայտվել, բայց եղան այս թեմայում: Շնորհակալություն, մերսիներ, ձեր վերաբերմունքը, որը իրոք որ առանց բացաոությամբ դրական էր, շատ կարևոր էր Նոթերի հեղինակի համար, քանի որ դա ցույց տվեց, որ ինքը իզուր չի ապրել և իզուր չի տանջվել, իզուր չի մտածել ու իզուր չի տքնել: Սա շատ կարևոր պահ էր ու ի սրտե շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր թույլ տվեցին հեղինակին զգալ այդ ամենը, այդ ամենը` իր համար անչափ կարևոր այդ հանգամանքը:
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել aragats-ին որպես անչափ համեստ, բայց հավատարիմ ու աննահանջ ուղեկցի, armen9494-ին, որի բուռն և հիացական արձագանքը խիստ կարևոր ու հաճելի էր, Arpine-ին, մեղմ ու ճաշակով այդ աղջկան, որը կարևոր ներդրում ունեցավ ողջ այս գործում, հիացական Freeman-ին, իր անկրկնելի ու դիպուկ նկատողություններով, Lem-ին, իր հիացած ու շատ կարևոր պաչիկով, Malxas-ին, պատմավեպերի հեղինակ իմ լավ ընկերոջը, որի մասնագիտական կարծիքն ուղղակի անփոխարինելի էր, Mark Pauler ու Moonwalker-ին կարդալու ու կարդալու պատրաստակամության համար, զգայուն և գեղեցիկ Nadine-ին, իր հիացմունքի համար, Jarre-ին ֆիլմի սյուժե առաջարկելու ու... այլ բաների համար ևս, Sambitbaba-ին, իրոք զգայուն ու լուսավոր գաղափարախոսությամբ օժտված մեր ակումբային ընկերոջը, որը կարողացավ խորն ու թաքցրած շերտեր տեսնել այս ամենում, աննահանջ և աննկուն Varzor-ին, իր խիստ արժեքավոր, տեղին ու ժամանակին դիտողություններով և նկատառումներով` թեմայի ակտիվության պահպանման համար մեծ ներդրում ունեցած այս մարդուն, համեստ way-ին, որի համեստ, բայց հիացական վերաբերմունքն այնուհանդերձ շատ կարևոր նշանակություն ունեցավ, արիական Արէա-ին, հզոր գաղափարախոսության և իր օգտակար խորհուրդներով մեծ ներդրում ունեցած այս մարդուն, մի խոսքով, շնորհակալություն կրկին ու կրկին բոլոր բոլորիդ, բոլոր-բոլորիդ, բոլոր-բոլորիդ, ովքեր օգնեցին ինձ և ովքեր անցան այս կարևոր ուղին Հայկազունի Հայկի հետ, ապրեք, մերսիներ, շատ շնորհակալություն, դուք կարևոր գործ արեցիք Նոթերի հեղինակի համար: Ու ոնց կասվեր հայտնի երգի մի քիչ փոխված տարբերակում.
Թող ինձ ներեն, բոլոր այն ուստեքը,
Ում անունները, ես չեմ նշում,
Թող որ լինեն, նրանք հայեցի,
Ու իմանան` իրենց էլ հիշեցի...
Մերսիներ, ապրեք, այս երգն էլ իմ կողմից, նվիրվում է բոլոր-բոլորին, բոլոր-բոլորին... "ովքեր ինձ հետ անցան, ճանապարհն այս մեծ"
Վերջին խմբագրող՝ Lion: 16.10.2011, 12:58:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ամենամեծ շնորհակալությունը քեզ Lion, ու հազարավոր վարկանիշներ, ափսոս համակարգը թույլ չեր տալիս, թե չէ ամեն տեղադրածդ մասը անկասկած վարկանիշի էր արժանի: Շնորհակալություն էսքան հաճելի ու ճանաչողական պահեր պարգևելու համար: Անհամբեր սպասում ենք շարունակությանը![]()
ԱպրեսԻսկ շարունակությունը... չգիտեմ երբ, բայց կլինի, վստահ եմ, որ կլինի, սա հաստատ
![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ