Ինչ-որ տեղ ճիշտ ես ասում, բայց դե դիտորդներն ամեն դեպքում երևի չէին սխալվել: Բանն այն է, որ այդ 450-ի հետ Մահմեդը ընդհարվել էր վերջին տարիներին, իսկ լեռնանցքի մենամարտը 1994 թ-ին էր: Ինչ վերաբերվում է կամրջի վրայի մենամարտին, ապա երևի ուղղակի դիտորդները, հաշվի առնելով դեպքի թարմությունը, դա դեռ չէին հասցրել ընդգրկել իրենց բազայում - վերջը դեռ 24 ժամ էր չէր անցել ու ամեն ինչ իմանալու համար էր, էլի, որ Համոյի մոտ "հանկարծ" պրիստուպ էր սկսվել ու նրան Հայկի մոտ էին տեղավորել: Վստահ եմ, եթե հիմա նայենք դիտորդների բազան, ապա արդեն կլինի... 451/450
Ի դեպ ասեմ` վստահ եմ, ինչպես ինքս իմ պարագայում, որ Հայկին շատ դուր կգար իր նոթերի քննադական այն վերլուծությունը, որ դու իրականացնում ես: Հավատացնում եմ, իրոք, շատ դուր կգար: Դրա համար էլ արդեն իմ կողմից, բայց, թույլ տալով ինձ ասել նաև` Հայկի անունից, կխնդրեմ քեզ հետագայում ևս չդադարեցնել քննադական մոտեցումը այս ամենին - դա, վստահ եմ, Հայկին շատ է պետք
Դե հիմի - անմահներին "ստեղծել" էին թրերի դարաշարջանում, թեև խնդիրն իհարկե մնում է: Նույն Քսավեի պարագայում` Դունկանը հրաշքով փրկվեց և նույնիսկ հաղթեց Քսավեին, բայց դա խնդիրը չի լուծում: Կարելի է այլ տարբերակներ ևս հնարել - օրինակ, օգտագործել իշխանական լծակները և դրա հաշվին հաղթանակ տանել, խմբով հարձակվել և այլն, և այլն, և այլն... Ամեն դեպքում, անմահների ճնշող մասը այնուհանդերձ կարծես թե պահում է վարքագծի յուրօրինակ. "պատվի կոդեսք"-ը` կռվել միայն "մեկը մեկի դեմ", չհարձակվել միմյանց վրա "սրբազան" տարածքում և այլն...Դեհ պատերազմում գրեթե բոլոր միջոցները ճիշտ են,եթե մինչև թրերի հայտնագործումը անմահներ հայտնվեին,էդ դեպքում թրով կռվելը նույնպե՞ս անպատվություն կլիներ,ինչևէ, չնայած մի քիչ անտրամաբանական ա վեհությունն էս դեպքում,ինձ դուր ա գալիս,որ մեր հայրեկանից անմահն իր սկզբունքները չի խախտում
Էջանիշներ