User Tag List

Էջ 2 53-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

  1. #16
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան ուզում եմ Լեռնցու թեմայում տվածդ հարցն ստեղ քեզնից հարցնեմ խի՞ հերոսը Մահմեդին գնդացիրով չի ավիրում,հետո գնա գլուխը կտրի
    The cake is a lie.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.08.2011)

  3. #17
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան, ունիկալ ստեղծագործություն է: Գրված է մեծ ոգևորվածությամբ: Համոզված եմ, որ հետագայում ավելի հետաքրքիր կգրես ու ավելի լավ կգրես: Պետք է անպայման ժամանակ գտնես, որպեսզի ավարտին հասցնես մտահաղացումդ: Տեսնում ես, թե ինչքան մարդկանց է ոգևորել: Թող դա լրացուցիչ խթանիչ ուժ լինի:
    Ուրախ կլինեմ ինչ որ բանով օգտակար լինել, բայց ճշմարտությունն այն է, որ դու ոչ մեկի օգնության կարիքը չունես:
    Քեզ ստեղծագործական հաջողություններ եմ ցանկանում, եղբայր:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.08.2011), E-la Via (19.08.2011), Jarre (20.08.2011), Lion (19.08.2011), Sambitbaba (22.08.2011), Արէա (19.08.2011)

  5. #18
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ լավ մտահղացում ա:

    Անհամբեր սպասում եմ շարունակությանը: Համոզված եմ, բավականին հետաքրքիր էքսկուրսիա ա սպասվում հայոց պատմության էջերով, իսկ որ Lion-ը դա կիրականացնի անթերի` կասկածներ չունեմ:

    Արիներին հիշատակելու համար հատուկ շնորհակալություն

    Հուսով եմ Հայկը բոլոր քիչ թե շատ նշանակալից իրադարձություններին մասնակցել է, չէ՞
    Արէա ջան, կարծում եմ, չես հիասթափվի: Հավատա, Հայկը իր ժողովրդի զավակն է (վերջը հո պատահական չէ, որ Հայկ Նահապետի որդին է) և ապրել ու կիսել է իր ժողովրդի հետ վերջինիս ճակատագրի բոլոր վայրիվերումները, ուրախությունները ու տխրությունները: Դու միայն հետևիր այս փաստաթղթերին և դեռ այնքան հետաքրքիր բաներ կիմանաս: Ի դեպ, մի թեթև առաջ վազելով ասեմ, որ արիական արշավանքների հետ կապված իրադարձությունները Հայկի կյանքում խորը հետք են թողել և լուրջ ազդեցություն են ունեցել նրա ճակատագրի վրա, բայց... առաջ չվազենք
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.08.2011), Malxas (19.08.2011), Արէա (19.08.2011)

  7. #19
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան,միանգամից սաղ սքան ա արա մի տեղ վերբեռնի քաշենք կարդանք,չենք համբերում
    The cake is a lie.

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.08.2011), E-la Via (19.08.2011), Jarre (20.08.2011), Lion (19.08.2011)

  9. #20
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան ուզում եմ Լեռնցու թեմայում տվածդ հարցն ստեղ քեզնից հարցնեմ խի՞ հերոսը Մահմեդին գնդացիրով չի ավիրում,հետո գնա գլուխը կտրի
    Freeman ջան, այդ հարցի վրա ես վաղուց եմ մտածել: Գիտես, պատճառները տարբեր են, որ Հայկի ու Մահմեդի տիպի մարդիկ նման կերպ իրար հետ չեն վարվում: Ավելին, եղել են դեպքեր, երբ ոմանք այդ կերպ փորձել են վարվել և կարծես թե որևէ խանգարող հանգամանք չեն ունեցել: Այսպես, ըստ Հավերժության դատապարտվածի` իր լավ ծանոթ և մոտիկ ընկեր, ևս անմահ շոտլանդացի Դունկան Մակ-Լաուդը մի անգամ իրեն պատմել է, որ նման կերպ մի ժամանակ փորձել է վարվել արաբ, ծնունդով մարրոկկացի ոմն անմահ Քսավե Սեն-Կլոդ: Սրան հաջողվել է այդ կերպ ոչնչացնել մի քանի անմահների, իսկ Դունկանն էլ ուղղակի հրաշքով է փրկվել, չնայած դրանից հետո սա ի վերջո կարողացել է հաղթել ու սպանել Քսավեին:

    Մահմեդի պարագայում թերևս կարելի է միայն ենթադրություն անել, բայց կարծում եմ, որ ենթադրությունը բավականին հստակ է - Մահմեդը շատ ինքնավստահ էր և ավելին, այն, որ Հայկը չկարողացավ ոչ մի կերպ խոցել Մահմեդին Երևանյան լճի կամրջի վրա տեղի ունեցած մենամարտի ժամանակ, մի կողմից ցույց տվեց, որ սրա ինքնավստահությունը անհիմն չէ, մյուս կողմից էլ լրացուցիչ ավելացրեց դա: Կարծում եմ, որ Հավերժության դատապարտվածի նոթերի հետագա գլուխներում Մահմեդի պահով այս հարցի պատասխանը պետք է որ ստանանք...

    Մերսի, Malxas ջան, մերսի, ախպերս - չես պատկերացնի, թե ինչքան թանկ են քո խոսքերը ինձ համար, քանի որ շատ անգամ եմ ինքս ինձ հարց տվել, արդյոք իզուր չեն այսքան թափածս ջանքերը: Հիմա զգացի, որ իզուր չեն, մերսիներ
    Մերսի, Malxas ջան, մերսի, ախպերս - չես պատկերացնի, թե ինչքան թանկ են քո խոսքերը ինձ համար, քանի որ շատ անգամ եմ ինքս ինձ հարց տվել, արդյոք իզուր չեն ջանքերս Հայկազունի Հայկի կյանքի լուսաբանման գործում: Հիմա զգացի, որ իզուր չեն, մերսիներ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.08.2011), Jarre (20.08.2011), Malxas (19.08.2011)

  11. #21
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հետո եղավ մեծ ճակատամարտը, Վահե՝ Հայոց ձորի ճակատամարտը [1]: Այո, եղբայր, դա իմ կյանքի առաջին ճակատամարտն էր և բացի այդ, դա նաև իմ նոր ծննդյան օրն էր՝ Քրիստոսից առաջ 2492 թվականի օգոստոսի 11-ը: Ինչպե՜ս էինք մենք կռվում… հորս թիկունքը պահում էին ամենաընտիր ռազմիկները, Կադմոսը ղեկավարում էր ձախ, իսկ ես՝ աջ թևը: Նահապետի հայտնի ճեղքման ժամանակ էր, որ ես ու Կադմոսը, ցանկանալով օժանդակել նրան, մեր թևերը սրընթաց հարձակման տարանք: Մենք թափով, հենց ընթացքից ընկանք ուղիղ թշնամու վրա ու միանգամից սկսվեց ձեռնամարտ հսկաների` ընտիր ռազմիկների հետ: Ես մերոնց առաջին շարքում վազելով այնպես էի թափ հավաքել, որ թշնամու հետ ընդհարման առաջին պահին ուղղակի տապալեցի բավականին մարմնեղ մեկին մարմնիս հարվածով՝ իսկ մյուսի ուսերի վրայով էլ պտույտ տվեցի ու մեջքի կողմից խոցեցի: Դրանից հետո հակառակորդ դուրս եկավ մի բարձրահասակ ու ջլուտ ռազմիկ: Ես ճարպկորեն կռացա ու խույս տալով նրա սրից և կտրող հարվածով թրատելով նրան որովայնից, առաջ անցա, թրիս վրա ընդունեցի երկրորդի նիզակի հարվածը ու սրան էլ թրատեցի մեջքից: Զգացի երրորդի մոտենալը կողքից՝ պատասխան հարվածից նա կողից խոցված ընկավ: Մի հանգիստ պահ որսալով՝ հայացք գցեցի մարտադաշտին: Համառ ձեռնամարտը եռում էր իմ թևում, իսկ հեռվից աղաղակելով մոտենում էին թշնամու նոր ռազմիկներ:

    Այդ պահին ես ետ մղեցի մեկի գուրզի հարվածն ու թրի կոթով հարվածեցի գլխին: Հաջորդ պահին նա արդեն կենդանի չէր: Ուղիղ հարվածով կիսեցի ևս մեկի գլուխը: Սակայն տեղ հասան թշնամու նոր ռազմիկները և մարտը բավականին երկարեց: Թշնամին սկսեց սեղմել իր քանակով ու ուժով: Ընկնում էին արիներից արիները…: Այդ պահին, երբ թվում էր, թե բոլոր հույսերը մարում են, աչքս ընկավ այն բլրակին, որտեղ ամրացել էր Մեսիլիմ բելը… և օ՜ հրաշք… ես տեսա հորս հզոր ճեղքումը, հսկայամարմին Մեսիլիմ բելի օրորվելն ու տապալվելը, իսկ հետո… ծնկիս ստացված սուր հարվածից չկարողացա ոտքի վրա մնալ ու չոքեցի մյուս ծնկիս վրա: Պարզվեց, որ վիրավոր ու գետին ընկած թշնամիներից մեկն է դաշույնով հարվածել: Պատասխան հարվածով նրան մեխեցի գետնին, սակայն այդ պահին թշնամու երեք ռազմիկներ հարձակվեցին վրաս: Մեկի սաղավարտին ջարդեցի թուրս ու նրա պատասխան հարվածից կողից խոցվեցի: Ես ոլորեցի նրա ձեռքն ու սեփական թրով գլխատեցի: Սակայն այդ ժամանակ նիզակի հարվածը ստացա ուսիս ու թուրն ընկավ ձեռքիցս: Կրկին հարվածել փորձող թշնամու վրա նետեցի դաշույնս ու նա ընկավ՝ կոկորդից խոցված… այդ պահին ուժեղ ցավ զգացի թիակներիս միջև… և արդեն ոչինչ չեմ հիշում…

    Արթնացա մեր տոհմական դամբարանում՝ սալին պառկած, շուրջ բոլորս տոհմակիցներից դիակները: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում ու առանց հասկանալու ոտքի կանգնեցի և դուրս եկա: Բլրակի վրա գտնվող դամբարանից պարզորեն երևում էին տոհմակիցներիս հաղթական պարերը, գետինը դղրդում էր միահամուռ Կոչ-արիից` արիների հզոր այդ կոչից, որոնվ նրանք աշխարհին ավետում էին իրենց հաղթանակը: Ես տեսնում էի արիների խրախճանքը, լսում երգն ու ծիծաղը: Այո Վահե, արիներն այդ օրը մեծ, պատմականորեն մեծ հաղթանակ էին տարել, մի հաղթանակ, որ դեռ երկար պիտի խոսվեր դարերում…

    Ես օրորվելով ուղևորեցի նրանց կողմը, սակայն, այդ պահին կարծես մի մշուշ իջավ վրաս ու ինձ տարավ երկինք: Պարզվեց, որ ես կրկին այն հին դղյակում եմ, որտեղ մի անգամ եղել Էի: Այս անգամ, սակայն, ես արդեն մենակ էի: Ինձ մոտեցավ մի մարդանման էակ ու նայեց ուղիղ աչքերիս մեջ: Նա չխոսեց ինձ հետ լեզվով, սակայն ես հստակորեն հասկացա նրա ասածը.
    - Դու առաջնածիններից ես: Դու` Հայկազունի Հայկ, չես ծերանա և չես մահանա, մինչև քո ժամը չհասնի: Դու պարտավոր ես ապրել ու պայքարել: Սակայն դու միայնակ չես լինի, քեզ նման պայքարողներ էլի կան: Ձեզնից ամեն մեկը կընտրի պայքարի իր ձևը և հավատարիմ կմնա նրան: Դուք կհանդիպեք իրար, կընկերանաք կամ կթշնամանաք, կսիրեք կամ կատեք, սակայն դուք չեք կարողանա այլ կերպ սպանել իրար, բացի իրար գլխատելով…

    Ես լսում էի, ու չէի հասկանում…: Արթնացա անտառի բացատում, արդեն մի քանի օր անց: Շարժվեցի դեպի մոտակա աղբյուրը ջուր խմելու և իմ կամքից անկախ մահու չափ վախեցրի ջրի համար եկած մի խումբ աղջիկների, որոնք ինձ ճանաչում էին: Նրանք ճչալով փախան, իսկ ես հասկացա, որ վերջ. նրանց ու բոլոր ինձ ճանաչողների համար ես արդեն մեռած եմ…

    Մի քանի օր թափառեցի անտառում, հույսով, որ կհանդիպեմ հորս: Այդպես էլ եղավ և ես հարմար պահ որսալով, մոտեցա նրան: Հայրս, տեսնելով ինձ, մեղմորեն ժպտաց և ասաց.
    - Հայկ, ես գիտեի, որ դու այստեղ կլինես: Որդիս, դու նոր կյանք ես մտել` ընտրյալների կյանք: Դու արդեն չես վերադառնա հնին: Աշխատիր արժանի լինել նորին: Բարձր պահիր քո տոհմի և իմ անունը: Ծառայիր քո ցեղին ու հավատարիմ եղիր նրան՝ ուր էլ որ լինես: Ոչինչ՝ նույնիսկ կյանքդ, չխնայես նրա համար: Քո առաջ բացվել է աշխարհը, Հայկ, ճանաչիր այն և իմաստնացիր: Ես գիտեմ, որ դա արժանի կլինես հորդ անվանը, իսկ այս թուրը, որդիս, վերցրու և թող այն հավատարիմ ընկեր լինի քեզ: Երբեք չբաժանվես նրանից, քանզի այն պատրաստված է ընտիր երկաթից…: Գնաս բարով:

    Վերջին խոսքերի հետ նա ինձ մեկնեց մի թուր, ամուր գրկեց և արագորեն հեռացավ: Ես կարոտով նայեցի հորս հետևից, կարծես կանխազգալով, որ այլևս երբեք չեմ տեսնի նրան: Ուշքի գալով` սկսեցի զննել հորս նվերը: Գիտե՞ս, Վահե, մինչ այդ ես չէի տեսել նման գեղեցկության զենք: Բացի այդ, այն նաև հիանալի հատկություններ ուներ: Թեթև էր, սակայն հարվածը տապալում էր ցլին, չէր ժանգոտվում և չէր բթանում, իսկ պետք եղած դեպքում էլ մետաղագործական ոչ բարդ վարժություններից հետո այն փոխում էր իր տեսքը… այն հիմա էլ ինձ հետ է…

    Ես ընդհատեցի պատմությունս և պայուսակից հանելով, ցույց տվեցի Վահեին իմ թուրը կամ ավելի ճիշտն ասած՝ ներկայացրի իմ մարտական ընկերոջը:

    … Դրանից հետո պատմելու և շատ բան կա, և քիչ: Ճանապարհվեցի դեպի հարավ՝ որոշ ժամանակ ինձ մոռացության տալու համար: Բացի այդ ուզում էի տեսնել այն քաղաքը, որտեղ կառուցվել էր այդ անիծյալ պալատ-աշտարակը և որից սկսվեց այս ամենը: Քաղաքն այդպես էլ չգտա, իսկ վախեցած մարդիկ համառորեն խուսափում էին խոսել նրա մասին…: Հետո հանդիպեցի Մենեսին: Հանդիպումը պատահական եղավ, սակայն նա միանգամից ինձ ճանաչեց և ներկայացավ: Միայն հետո իմացա, որ մեր նմանները իրար մոտենալիս մի սուր զգացում են ունենում, որը հուշում, ինչու չէ, նաև հաճախ զգուշացնում է հանդիպման մասին: Պարզվեց, որ նա էլ է իմ պես, սակայն այդ վիճակում է արդեն մոտ հինգհարյուր տարի: Այո, Վահե, նա այն քչերից է, գուցե և միակը, որ տարիքով մեծ է ինձնից…: Մենեսի հետ ես անցա Եգիպտոս և նա ծանոթացրեց ինձ իր ուսումնասիրություններին: Պարզվեց, որ մեզ բոլորիս այնպիսի մի նյութ են ներարկել, որից մենք ոչ միայն չենք ծերանում կամ մահանում, այլև մեր բոլոր վնասվածքները շատ արագ լավանում են: Իմ աչքի առաջ նա մի հարվածով թռցրեց իր դաստակը, որը հաջորդ օրն արդեն տեղում էր: Բացի այդ մենք չենք հիվանդանում և ընկալունակ չենք մարդկային շատ ու շատ հիվանդությունների: Ըստ նրա ուսումնասիրությունների մենք այնքան էլ շատ չէինք աշխարհում, բայց քիչ էլ չէինք: Նրան նույնիսկ հաջողվել էր մի փոքրիկ ցուցակ կազմել: “Սակայն”,- ավելացրեց այդ ժամանակ Մենեսը,- “նախ սա ամբողջը չէ, և հետո, հնարավոր է, որ հետագայում նորերն էլ ի հայտ գան”:

    Այսքան մի բան: Հետագա իմ կյանքը կիմանաս հետագայում: Եղել եմ և արքա և քուրմ, և իշխան և ռազմիկ, և հասարակ գյուղացի և առևտրական, ամեն ինչ էլ փորձել եմ, սակայն ամեն ինչ և միշտ իմ ուժերի շրջանակներում ուղղված է եղել Հայկյան ցեղի բարօրության ապահովմանը…

    ___________________

    Նկատի է ունեցվում մ.թ.ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ի Հայոց ձորի ճակատամարտը, որտեղ Հայկ Նահապետի գլխավորությամբ հայկական բանակը վճռական հաղթանակ տարավ, իսկ Հայկը մահացու նետահարելով սպանեց թշնամիների առաջնորդ, Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմ բելին:
    Վերջին խմբագրող՝ Lion: 19.08.2011, 17:44:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (19.08.2011), Claudia Mori (05.09.2011), E-la Via (19.08.2011), Freeman (19.08.2011), Lem (19.08.2011), Malxas (20.08.2011), Mark Pauler (20.08.2011), Moonwalker (19.08.2011), Nadine (19.08.2011), Sambitbaba (22.08.2011), Varzor (28.08.2011), Արէա (20.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (19.08.2011), Նաիրուհի (09.09.2011)

  13. #22
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը


    Arpine ջան, ապրես: Ուրախ եմ, որ վեպս նաև գեղեցիկ սեռին է հետաքրքրում: Քո կարծիքը ինձ համար շատ թանկ արժե, մերսի
    Եթե ստեղծագործությունը իսկապես լավն է, պիտի որ կապ չունենա թե ով է կարդում: Ամեն դեպքում ինձ շատ է դուր գալիս, Շատ հաճելի է ժամանակի մեջ ճամփորդելը: Սպասում եմ շարունակությանը…
    "Non est ad astra mollis e terris via."

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.08.2011), Malxas (19.08.2011), Արէա (20.08.2011)

  15. #23
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի: Չէ, իրոք, մի քիչ չէի սպասում գեղեցիկ սեռից արձջագանք, բայց, չես պատկերացնի, ուղղակի չես պատկերացնի, թե դա ինչպես ուրախացրեց ինձ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (19.08.2011)

  17. #24
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ամաչեմ սրանից, թե՝ չէ, բայց Լեռնցուն ծանոթ չեմ: Ու գուցե ավելի լավ, որովհետեւ մտահղացումն ինձ չափազանց հետաքրքիր ու ինքնատիպ է թվում: Էլ ի՞նչ է պետք ընթերցողին: Հա, երեւի միայն Lion-ին ասել՝ կեցցես, չես դադարում զարմացնել: Պաչիկ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.08.2011), Malxas (19.08.2011)

  19. #25
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    - Ասում ես ինչ է այդ “Խաղաղ աշխարհ”-ը՞,- խոսակցությունը վերսկսեց Վահեն:
    - Ես դեռևս ամենևին էլ վստահ չեմ, սակայն եթե դրանք իմ իմացածներն են, հաստատ աղանդավորներ չեն:
    - Լավ, Հայկ, հետքրքիր մարդ ես, մի կարգին բան ասա հասկանամ,- բողոքեց Վահեն:
    - Լավ, ժամանակն է, որ դու այդ էլ իմանաս,- ես ուղիղ նայեցի նրա աչքերի մեջ,- դրանք, Վահե, դիտորդների պես մի բան են, հասկանո՞ւմ ես, Նրանց կողմից կազմակերպված դիտորդներ: Չէ, մի մտածի, սրանք մեզ պես սովորական մարդիկ են, ուղղակի ֆինանսավորվում ու կազմակերպվում են Նրանց կողմից: Սրանց ողջ առաքելությունը կայանում է նրանում, որ հետևեն մեր վարքին, հետևեն ու արձանագրեն՝ բայց չխառնվեն մեր գործերին:
    - Էս պահին մենակ էդ դիտորդներն էին պակաս,- զարմացավ Վահեն:
    - Իսկ դրանց գալը ինձ ընդհակառակը, պետք է: Հասկանո՞ւմ ես, Մահմեդի հետ պատահածից հետո ես շատ եմ ուզում նրանցից որոշ բաներ պարզել:
    - Լսիր Հայկ, համ ասում ես, թե այդ դիտորդները չեն խառնվում մեր գործերին, համ էլ մեզ հյուր են գալիս:
    - Գիտե՞ս, սրանց հայաստանյան ներկայացուցչին ես չեմ ճանաչում, սակայն էլեկտրոփոստով շատ եմ շփվել հետը: Վատ մարդ չի…: Ես նրա հետ շփվում եմ ավելի շատ ներքին կարգով: Կամ էլ ո՞վ գիտի, գուցե Նրանց մտադրությունը փոխվել է և Նրանք որոշել են արդեն շփվել մեզ հետ:
    - Լավ, թող գան տեսնենք ինչ պտուղներ են…: Լսիր, դու մի քիչ պառկիր, հանգստացիր, ես դուրս գամ քաղաք, տեսնվեմ տղերքի հետ: Տեսնեմ քո հարցով ինչ նորություն կա…,- ուղվեց դեպի դուռը Վահեն, սակայն ետ դարձավ,- լսրի Հայկ, վստա՞հ ես, որ Մահմեդը այստեղ քեզ չի գտնի:
    - Գրեթե,- պատասխանեցի ես,- սակայն ամեն դեպքում պատրաստ կլինեմ:
    - Զգույշ եղիր, Հայկ ջան, քանի դեռ չես պարզել այդ տականքի գաղտնիքը, զգույշ եղիր: Երեկոյան տանը կլինեմ՝ դիտորդներին դիմավորելու:
    - Դու էլ ուշադիր եղիր, կտեսնվենք,- ասացի ես:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (19.08.2011), Claudia Mori (05.09.2011), E-la Via (19.08.2011), Freeman (19.08.2011), Malxas (19.08.2011), Mark Pauler (20.08.2011), Nadine (19.08.2011), Sambitbaba (22.08.2011), Արէա (20.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (20.08.2011), Նաիրուհի (09.09.2011)

  21. #26
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Երեկոյան ես ու Վահեն շախմատի տախտակի առաջ ժամանակ էինք անցացնում, երբ դուռը թակեցին: Վահեն գնաց դուռը բացելու, իսկ ես հյութի բաժակը ձեռքիս ուղղվեցի բազմոցի վրա: Սակայն իմ հյուրն անսպասելի էր:
    - Համո՞,- աչքերիս չհավատացի ես:
    - Հա, հենց ինքը, դու էլ մեր Հայկն ես, ողջ ու առողջ,- ժպտաց նա ու ձեռքը մեկնեց,- լսիր բայց լավ հեռացար…, խեղճ տղան կես ժամ քեզ էր ման գալիս:
    - Ի՞նչ անեի, հո կյանքս չէ՞ի պատմի…, բայց դու նստիր, նստիր, մի քաշվիր:
    Համոն տեղավորվեց իմ դիմացը ու ես նոր նկատեցի, որ նրա ձեռքին նոթբուկ կար:
    - Գիտե՞ս, Հայկ ջան, ես չէի երևա ու դու ինձ չէիր էլ տեսնի, բայց բացառիկ հանգամանքները ստիպեցին ինձ այսպես գործել…
    Այդ պահին վերջապես ներս մտավ Վահեն: Համոն մի հայացք գցեց նրա կողմը:
    - Ծանոթացեք,- ձեռք մեկնելով ներկայացրի ես,- Վահե՝ իմ ընկերը, սա էլ Համոն է:
    - Մի քիչ ծանոթ եմ,- խորամանկ ժպիտը դեմքին ասած Համոն, սեղմեց Վահեի ձեռքը ու գործնական տեսքով ավելացրեց,- լավ, անցնենք գործի, ժամանակը առանց այդ էլ քիչ է:

    Համոն սեղանին դրեց նոթբուկը և միացրեց:
    - Նայիր Հայկ, սա մեր կազմակերպության ստեղծած տեղեկատվական բազան է ձեր բոլորիդ վերաբերյալ: Այստեղ կաք բոլորդ՝ առաջին իսկ օրից մինչ այսօր: Տես, քարտեզի վրա ցույց է տրվում յուրաքանչյուրիդ մոտավոր գտնվելու վայրը: Իսկ այստեղ ամեն մեկիդ մասին անհատական ինֆորմացիա է հավաքված՝ կյանքի առաջին իսկ օրից: Սա Մենեսն է…,- շարունակեց Համոն, բացելով նորանոր էջեր,- ըհը, սա էլ դու, Հայկազունի Հայկդ՝ հասակը՝ 183, քաշը՝ 110, ատլետիկ կազմվածք, սև-շագանակագույն մազեր, համաչափ դիմագծեր, տիրապետում է թրասուսերամարտին, չնայած սրան համարյա բոլորդ էլ տիրապետում եք, ջիու-ջիցու մարտարվեստի առաջնակարգ վարպետ է, ընդհարվել է 150 անմահների հետ, սպանել 148-ին… ծնվել է Վանա լճի արևելքում…: Մի խոսքով…: Իսկ սա էլ քո հին ու լավ ծանոթն է, չնայած մենք ամենքս էլ նրա հետ հաշիվ ունենք:

    Ես նայեցի մոնիտորին ու տեսա Մահմեդին: Իսկ Համոն շարունակեց.
    - Մահմեդ Չափան-օղլի, հասակը՝ 185, քաշը՝ 110, ատլետիկ կազմվածք, սև, երկար մազեր, խորը նստած աչքեր, կամային ծնոտ…, ծնվել է Ամու-Դարյա գետից հյուսիս ընկած տարածքներում, տիրապետում է թրասուսերամարտին, քունկ-ֆուի սև գոտի…, ահա և ինչն է հատկապես հետաքրքիր…
    Համոն նայեց ինձ ու շարունակեց.
    - Ընդհարվել է 450 անմահների հետ ու սպանել 450-ին՝ ընդ որում՝ մեծ մասին վերջին մի քանի տարում…
    Համոն փակեց նոթբուկը ու դարձավ ինձ.
    - Գիտե՞ս, Հայկ, սրան հայտնի են դարձել ինչ-որ գաղտնի հնարքներ, կամ էլ սա ձեռք է բերել ինչ-որ մի գաղտնի ուժ… դու միայն թե տեսնես, թե ովքեր կան նրա հաղթանակների շարքում,- Համոն գլուխն օրորեց ու ավելի հարմար տեղավորվեց աթոռին,- մեր կազմակերպությունն անհանգստացած է նրա վարքագծով և մենք ողջ աշխարհով մեկ զգուշացնում ենք անմահներին՝ զգույշ մնալ նրանից: Չնայած դա դեմ է մեր կանոններին, բայց դե ի՞նչ արած՝ սա բռնել է բոլորին ոչնչացնելու ուղին: Ես էլ հատկապես քեզ եմ խնդրում, Հայկ ջան, վիզդ օղակը չմտցնես, մինչև պարզենք` ինչ է լինելու…
    - Լավ, Համո ջան, մի բան կանենք, առաջինը չի, փառք աստծո, վերջինն էլ չի լինի, իսկ քեզ ամեն դեպքում շնորհակալություն: Ի դեպ, եթե պետք լինես, որտե՞ղ գտնեմ քեզ,- հարցրի ես:
    - Մի անհանգստացի, ես տուն ունեմ այստեղ մոտիկ՝ Աբովյան փողոցի վրա, ահա այս հասցեում,- Համոն ինձ մեկնեց այցեքարտը, ոտքի կանգնեց ու շարժվեց դեպի դուռը:
    - Հա, ի դեպ, երիտասարդ,- դարձավ նա Վահեին,- ձեզ ևս խորհուրդ կտայի զգույշ լինել՝ Մահմեդը ոչ ոքի չի խնայում:
    Վահեն Համոյին ուղեկցեց մինչև դուռը, խնամքով փակեց այն ու ետ դարձավ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (19.08.2011), Claudia Mori (05.09.2011), E-la Via (19.08.2011), Freeman (19.08.2011), Malxas (19.08.2011), Mark Pauler (20.08.2011), Nadine (19.08.2011), Sambitbaba (22.08.2011), Արէա (20.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (20.08.2011), Նաիրուհի (09.09.2011)

  23. #27
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Վերադառնալով հյուրասենյակ՝ Վահեն սպասողական նայեց ինձ:
    - Հայկ, դու երևում է որոշել ես լռության համաշխարհային ռեկորդ սահմանել:
    - Չէ, եղբայր, ուղղակի ուզում եմ հասկանալ ու, որ ավելի կարևոր է, պատկերացնել մեր անելիքները:
    - Լսիր, ի՞նչ կա դրա մեջ բարդ…: Դու քանի անգամ ես հաղթել սրանց, այս թուրքի՞ց վախեցար…: Ի՞նչ է, լեռնանցքի կռիվը այդ տականքի հետ մոռացե՞լ ես:
    Լեռնանցքի կռի՜վը: Այդ էր պակաս մոռանայի...

    1994 թվականի մայիսի 12-ի լուսնյակ գիշերն էր: Ադերբեջանական բանակը վաղուց սպառել էր իր բոլոր ռեսուրսները: Չէր ուզում, թերևս արդեն չէր էլ կարողանում կռվել: Ուղղակի սպառնալիք էր կախվել Կուրի աջափնյա ողջ տարածքների վրա: Թշնամին հաշտություն խնդրեց: Ու սկսեցին նշել հաղթանակը մերոնք՝ ուժեղների հաղթանակը, արդար ու վաստակած հաղթանակը…

    Ես արդեն դուրս էի գալիս բլինդաժից, երբ ռադիստը ինձ մեկնեց ընկալուչները:
    - Կամանդիր, քեզ են ուզում, թուրք է…
    - Ի՞նձ,- զարմացա ես:
    - Հա, հենց նոր միացան, ուզում են խոսել Առյուծի հետ՝ քո ռադիոկոչն է:
    - Լավ, տեսնենք…: Լսիր, եղբայր,- դիմեցի ռադիստին,- հոգնած կլինես երկար հերթապահելուց: Քանի ես այստեղ եմ, դուրս արի, մի կտոր բան կեր, տղերքին շնորհավորիր…
    - Շնորհակալ եմ,- ուրախացավ ռադիստը, ու թողնելով ընկալուչներն ինձ, դուրս եկավ բլինդաժից:
    - Առյուծ, Առյուծ, Առյուծը լսում է…,- սկսեցի ես ռուսերեն:
    - Ա՜ա՜ա՜, արմե՜ն, այդ ո՞ր օրվանից առյուծ դարձար… չգիտե՞ս, որ առյուծները լեռներում գործ չունեն,- երկար տարիների ընդմիջումից հետո ռուսերենով լսեցի Մահմեդի ծանոթ ձայնը,- մոռացե՞լ ես 20-ի Կարսը [1] … լա՜վ առյուծ էիր, խոսք չկա՜,- հեգնեց նա:
    - Հիշում եմ Մահմեդ, շատ լավ եմ հիշում… հանգիստ եղիր, մենք դեռ դրան էլ կանդրադառնանք…, իսկ առյուծն ամեն տեղ էլ առյուծ է…
    - Կասկածու՜մ եմ…, արմենների լեռների առյուծները տափաստանի գորշ գայլերին հակառակորդ չե՜ն,- ֆշշացրեց նա:
    - Լսիր, Մահմեդ, քո այդ գորշերին հավաքիր ու ռադ եղիր և աշխատիր այլևս հայ առյուծների թաթի հարվածի համը չտեսնել…
    - Հա՜ա՜ա..,- չարախնդաց նա,- Մարաղայի դեպքերը [2] մոռացե՞լ ես, առյուծ:
    - Լավ եմ հիշում, տականք, խաղաղ բնակչության հետ ինչեր էիք անում: Տո դուք գայլ էլ չեք, դուք պարզ շնագայլեր եք, բորենիներ… ձեզ հատ-հատ ճզմել է պետք,- չդիմացա ես:
    - Հը՜ը՜, արմե՜ն, արյունդ խաղա՞ց… լսիր, ես այստեղ մի հայ աղջիկ ունեմ, երևի մի 10-12 տարեկան է, բայց զգում եմ, լավն է, արդեն կին եմ նկատում մեջը… գիտե՞ս մեծ ցանկություն ունեմ գիշերը կարճելու…
    - Լսիր, Մահմեդ, աղջկան ձեռք չտաս, թե չէ որտեղ էլ լինես, կգտնեմ, գլուխդ կպոկեմ…
    - Ինձ այնքան էլ բարդ չի գտնելը. ասում են դու արիա ես քեզ հռչակել, հա՞,- թեման կտրուկ փոխելով՝ հարցրեց Մահմեդը:
    - Մահմեդ, արիա չեն հռչակվում: Արիա կոչվելու պատվին արժանանում են, դրան հասնում են…
    - Լավ, լավ այդ ամենը ինձ քիչ է հետաքրքրում… այ ասում են արիաները տված խոսքը պահել գիտեն: Եթե խոստանաս ինձ ձեռք չտալ, կես ժամից աղջկան ձեր դիրքեր կբերեմ: Բայց հիշիր, նրան կհանձնեմ քեզ, միայն ու միայն քեզ: Դու պետք է մենակ լինես…
    - Խոստանում եմ Մահմեդ… խոստանում եմ, որ դու ինչպես եկել ես, այնպես էլ կվերադառնաս:
    - Լավ, հավատում եմ… կհանդիպենք մեր խրամատների միջև գտնվող այն միակ բլրի վրա, որի վրա դեռ ձյուն կա…
    Ես դուրս եկա բլինդաժից ու գտա ուրախությունից խենթացած Վահեին: Մի քանի խոսքով բացատրեցի իրադրությունը:
    - Լսիր, դու դրան հավատում ե՞ս,- զարմացավ Վահեն:
    - Չէ, բայց ինքն է մոտենալու…
    - Հետաքրքի՜ր է…, չէ, բայց այստեղ մի բան կա: Լսիր Հայկ, ես կգամ քո հետ, գիշերային նշանանոցով “ԷսՎէԴէ”-ս էլ կվերցնեմ, մեկ էլ տեսար պետք եղավ…
    - Լավ, բայց տես, քեզ ցույց չտաս, ինձ էլ խայտառակ չանես:
    Քսան րոպեից ես, գիշերային նշանանոցով տեղանքը լավ զննելուց հետո, բլրի վրա էի: Ինչքան էլ զարմանալի է, շուտով տեսա ներքևից մոտեցող երկու հոգու՝ մի մուգ ու բարձրահասակ և մի փոքրիկ կերպարանք:

    __________________
    [1] Նկատի է ունեցվում 1920 թ-ի հունիսի 18-ից դեկտեմբերի 5-ը ընթացած Հայ-թուրքական II պատերազմի ընթացքում հայկական բանակի կողմից հոկտեմբերի 31-ին թույլ տրված` բոլոր դիմադրելու միջոցներն ունեցող Կարսի ամրոցի հանձնումը, որը տեղի ունեցավ տեղի կայազորի կազմալուծման և հոգեբանական անկման պատճառով:
    [2] 1992 թ-ի ապրիլի 10-ին մարտերով Մարաղա մտած ադրբեջանական բանակը դաժան բռնություններ իրականացրեց գյուղի հայ բնակչության նկատմամբ: Դաժան ձևով սպանվեց 57 հայ, իսկ 50-ը` գերվեց:
    Վերջին խմբագրող՝ Lion: 19.08.2011, 19:49:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  24. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (19.08.2011), Claudia Mori (05.09.2011), E-la Via (19.08.2011), Freeman (19.08.2011), Malxas (19.08.2011), Mark Pauler (20.08.2011), Nadine (19.08.2011), Sambitbaba (22.08.2011), Varzor (28.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (20.08.2011), Նաիրուհի (09.09.2011)

  25. #28
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    - Սալամ արմեն… չէի կարծում, որ կգաս,- մոտենալով ասաց մութ կերպարանքը:
    - Ես էլ չէի կարծում, որ երեխային կբերես,- պատասխանեցի ես:
    - Իզուր… առ, վերցրու:
    Նա երեխային հրեց իմ կողմը: Վերջինս սկսեց վախեցած քայլերով մոտենալ:
    - Բայց իմացիր, արմեն, ես քեզ հետ դեռ մի գործ ունեմ՝ գայլի ու առյուծի պատմությունը,- չարախնդաց նա, և, մի ոստյունով հասնելով հեռացող երեխային, ձախ ձեռքում վայրկենապես շողացող դաշույնով խոցեց նրան:
    Երեխան ճչաց ու ընկավ: Մահմեդի աջում վայրկենապես փայլեց յաթաղանը:
    - Արի տեսնեմ քո քաջությունը, առյուծ,- արհամարհանքով նետեց Մահմեդը և սկսեց մոտենալ:
    - Շնագայլերի հետ ընկերություն արած ու լեշեր լակած տափաստանային գայլ, ես քեզ կուղարկեմ դժոխքի ծոցը,- նետեցի ես և ոչ պակաս արագությամբ հանեցի թուրս:

    Մահմեդը մի կարճ քրքջոց արձակեց և կտրուկ հարվածներով սկսեց մենամարտը: Սակայն դրանք ինձ համար անակնկալ չէին: Նախկին ենիչերու մենամարտելու ոճը ինձ ծանոթ էր: Որսալով հարմար պահը՝ ես հետ հրեցի նրա ձեռքն ու ձախով մի ծանր հարված իջեցրի ուղիղ ծնոտին: Մահմեդը հետ ընկավ մեջքի վրա, սակայն արագորեն ոտքի ցատկեց:
    - Վատ չէ՜էր, արմեն,- նետեց նա ու կրկին անցավ հարձակման:
    Մահմեդը հարվածեց յաթաղանով, ես բավականին դժվարությամբ հետ մղեցի կտրուկ հարվածը, սակայն նույն պահին էլ զգացի դաշույնի սահումը կրծքիս վրայով: Կուրծքս տաքացավ և թուլության ալիք եկավ վրաս:
    - Ես էլ պարտքի տակ մնացող չեմ…,- պաշտպանողական դիրք ընդունելով ասաց Մահմեդը,- այս հարվածով ես Նիկոպոլի տակ [1] երկինք ուղարկեցի ֆրանկների հզոր ասպետներից մեկին,- չարախնդաց նա:

    Սակայն կրկին հարձակվել ես թույլ չտվեցի: Յաթաղանի հերթական սահող հարվածից հետ թռչելով՝ ես շուռ եկա ու կտրող հարված հասցրի: Մահմեդը այն հետ մղեց դաշույնով, սակայն հարվածի ուժով այն թռավ նրա ձեռքից մի քանի քայլ հեռու: Չթողնելով ուշքի գալ՝ ես կրկնեցի հարվածը ու խոցեցի նրա ազդրը: Մահմեդը հետ ընկրկեց, այնուհետև լրիվ պտույտ կատարեց իր առանցքի շուրջը և ոտքով ճարպկորեն փորձեց հարվածել: Նորություն չէր այդ հնարքը՝ ես կռացա ու տակից կրկին հարվածեցի: Այս անգամ կպա փորին: Մահմեդը ցնցվեց, ու սկսեց նահանջել: Ես սկսեցի ավելի ուժեղացնել ճնշումը՝ անընդհատ տարաբնույթ հարվածներ հասցնելով: Ի վերջո Մահմեդը նահանջելով հասավ տափարակի ծայրին. նահանջելու տեղ այլևս չկար: Ես մի քանի ուղիղ հարված հասցրի, որոնք նա դժվարությամբ, սակայն հետ մղեց: Բայց դրանք շեղող հարվածներ էին:
    - Իսկ այս հարվածով, Մահմեդ, ես Օմարի վրա դժոխք ուղարկեցի տափաստանային շնագայլին, - նետեցի ես, ու պատրաստվեցի իրականացնել հնարքի երկրորդ մասը՝ կտրուկ հարված մարմնի ներքին մասին, սակայն թրի ծայրը ուղղված դեպի թշնամու կոկորդը:

    Զգացի, թե ինչպես թրիս ծայրը խրվեց Մահմեդի կոկորդը: Ես այն դուրս քաշեցի ու արդեն պատրաստվում էին հորիզոնական հարվածով գլխատել նրան, երբ մի սուր ծակոց զգացի կրծքումս, հաջորդ պահին՝ ևս մեկը: “Ա՜խ շան ծնունդ, սնայպերներով ես խաղում…”: Թուլությունը սկսեց պատել մարմինս: Այնուհանդերձ ես փորձեցի հարվածը իրականացնել, սակայն Մահմեդը արդեն որսացել էր ակնթարթը: Նա հետ ընկավ ու լանջի բարձրունքով սկսեց գլորվել դեպի իրենց դիրքերը: Ես տեսա իմ կողմը վազող Վահեին:
    - Զգույշ, Վահե, սնայպերը,- գոռացի ես:
    - Շա՜ն ձագ…, ես դրան ընենց ծակեցի, որ ողջ կյանքը կհիշի… ասենք չէ, դժվար թե կյանք մնա, որ հիշի,- վազելով մոտենալով՝ խոսեց Վահեն,- հ՞ը, ո՞նց ես, ի՞նչ կա:
    - Երեխան, երեխային նայիր, թե կարելի է, մի բան անենք… թե չէ ես հեչ, նորմալ եմ…
    Մի քանի վայրկյանից Վահեն վազում էր դեպի մեր դիրքերը՝ գրկած մի փոքրիկ ու արյունաքամ լինող մարմին: Հետո իմացանք, որ այդ երեխայի անունը Մարինե է…

    … - Չէ, Վահե, չեմ մոռացել,- ժպտացի ես,- ուղղակի իմ բավականին երկար կյանքը ինձ սովորեցրել է զգուշություն: Գիտե՞ս, անզգուշությունը հաճախ ոչ թե քաջություն է, այլ հիմարություն, իսկ զգուշությունը՝ ոչ թե վախկոտություն, այլ կանխատեսում…: Ես նոր բան զգացի Մահմեդի մոտ: Համոն էլ հաստատեց: Մինչև չպարզենք հարցն ինչ է, մենք պետք է խուսափենք նրանից:
    Վահեն հետաքրքրված նայեց ինձ ու մոտեցավ տախտակին:
    - Լսիր եղբայր, չգիտեմ թե քո բավականին երկար կյանքը քեզ ոնց, սակայն այստեղ, որ դիրքդ անհուսալի է: Արի ընդունիր պարտությունդ՝ գնանք քնենք:
    - Այ այդ մի բանը չպիտի ասեիր…, ուրեմն ես 19 տարի Երնջակը [2] պաշտպանեմ Լենկ-Թեմուրի կեսմիլիոնանոց բանակից ու պարտությունս չընդունեմ, այստեղ պիտի՞ ընդունեմ,- ծիծաղեցի ես:
    - Էլի սկսեցի՞ր: Լավ, ի՞նչի վրա ես հույսդ դրել:
    - Ոչ թե ինչի, այլ ում…: Հույսս դրել եմ ինձ վրա: Ու քանի ես պայքարում եմ, ուրեմն չեմ պարտվել, ուրեմն հաղթելու հույս կա: Այ նայիր, քեզ թվում է, թե զինվորդ անցնում է թագուհի, չէ՞: Համաձայն եմ: Իմ ձին կտրուկ հարվածում է քո այս զինվորին, դու քո մյուս զինվորը վերածում ես թագուհու: Շնորհավորում եմ, դու հսկայական առավելություն ստացար: Սակայն մարտի դաշտում ոչ միշտ է հաղթում ռազմական տեսակետից ուժեղը: Կարևոր է ոգին: Իսկ ոգին իմ այ այս փոքրիկ զինվորի մեջ է, որը իմ ձիու՝ քո արքային սպառնացող այս մահապարտ ինքնազոհաբերությունից հետո մոտենում է քո արքային ու մահացու հարված հասցնում նրան: Վերջ, Վահե, քո զորավար արքան սպանվեց: Քո բանակը մնաց առանց հրամանատարի, իսկ առանց հրամանատարի, գիտե՞ս Վահե, նույնիսկ Լենկ-Թեմուրի կեսմիլիոնանոց բանակը շատ շուտ փոշիացավ,- ժպտացի ես:

    Վեր կացա տախտակի առջևից ու նայեցի հիացած Վահեին:
    - Գնանք քնենք, գնա՜նք…, լույսը կգա, բարին էլ հետը,- թփթփացրի նրա ուսին:

    __________________
    [1] 1396 թ-ի սեպտեմբերի 25-ի Նիկոպոլիսի ճակատամարտում սուլթան Բայազիդ I-ի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակը, շնորհիվ առավել լավ կազմակերպվածության ու հատկապես ենիչերիների հաջող գործողությունների, վճռական հաղթանակ տարավ խաչակրաց արշավանքը սկսած եվրոպական ասպետական բանակի նկատմամբ, որի կազմում գերակշռում էին ֆրանսիական ասպետները, և ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց նրան: Հաղթանակից հետո կատաղած սուլթանի հրամանով գերի ընկած եվրոպացիների մեծագույն մասը, մոտ 10.000 մարդ, մահապատժի ենթարկվեցին, ինչը հսկայական հոգեբանական ցնցում առաջացրեց “ասպետական” վարքագծին և գերիներին փրկագնի դիմաց բաց թողնելու սովոր եվրոպացիների շրջանակում:
    [2] Անառիկ ամրոց Սյունիքի Երնջակ գավառում: 1386-1405 թվականներին նրա կայազորը համառորեն դիմադրեց Լենկ-Թեմուրի բանակին և այդպես էլ չգրավվեց:
    Վերջին խմբագրող՝ Lion: 19.08.2011, 20:28:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (19.08.2011), Claudia Mori (05.09.2011), E-la Via (19.08.2011), Freeman (19.08.2011), Malxas (19.08.2011), Mark Pauler (20.08.2011), Nadine (19.08.2011), Sambitbaba (22.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (20.08.2011)

  27. #29
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան ուզում եմ Լեռնցու թեմայում տվածդ հարցն ստեղ քեզնից հարցնեմ խի՞ հերոսը Մահմեդին գնդացիրով չի ավիրում,հետո գնա գլուխը կտրի
    Freeman ջան, ինձ թվաց, թե Մահմեդի համար էիր հարցնում, բայց պարզվեց` Հայկին նկատի ունեիր: Հայկը արժեքային որոշակի համակարգ ուներ, անմահների մեջ տարիքով ամենամեծերից մեկն էր, սովոր էր իրենց տրադիցիային, որի մեջ կարևորը` սառը զենքերով մարտն էր: Մյուս կողմից էլ կարծում եմ, որ Հայկը տունը գնդացիր չուներ, իսկ Մահմեդի հայտնվելն էլ անսպասելի էր և ժամանակ չկար հրազեն ճարելու համար: Եվ վերջապես, Հայկը կարծես թե մի քիչ գերագնահատել էր իրեն և վստահ էր, որ Մահմեդին կհաղթի, հատկապես լեռնանցքի հայտնի մենամարտից հետո:

    Ի դեպ ասեմ` անմահների մոտ տարածված է հենց Հայկի վարվելակերպը` հրազեն չօգտագործելը: Նույն Դունկանը ևս, թեև վատ չի տիրապետում հրազենին, բայց շատ հազվադեպ է դրան դիմում: Կոնորի պարագայում էլ նույն վիճակն է: Սենց բաներ...
    Վերջին խմբագրող՝ Lion: 19.08.2011, 20:59:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (19.08.2011)

  29. #30
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Freeman ջան, ինձ թվաց, թե Մահմեդի համար էիր հարցնում, բայց պարզվեց` Հայկին նկատի ունեիր: Հայկը արժեքային որոշակի համակարգ ուներ, անմահների մեջ տարիքով ամենամեծերից մեկն էր, սովոր էր իրենց տրադիցիային, որի մեջ կարևորը` սառը զենքերով մարտն էր: Մյուս կողմից էլ կարծում եմ, որ Հայկը տունը գնդացիր չուներ, իսկ Մահմեդի հայտնվելն էլ անսպասելի էր և ժամանակ չկար հրազեն ճարելու համար: Եվ վերջապես, Հայկը կարծես թե մի քիչ գերագնահատել էր իրեն և վստահ էր, որ Մահմեդին կհաղթի, հատկապես լեռնանցքի հայտնի մենամարտից հետո:

    Ի դեպ ասեմ` անմահների մոտ տարածված է հենց Հայկի վարվելակերպը` հրազեն չօգտագործելը: Նույն Դունկանը ևս, թեև վատ չի տիրապետում հրազենին, բայց շատ հազվադեպ է դրան դիմում: Կոնորի պարագայում էլ նույն վիճակն է: Սենց բաներ...
    Դեհ պատերազմում գրեթե բոլոր միջոցները ճիշտ են,եթե մինչև թրերի հայտնագործումը անմահներ հայտնվեին,էդ դեպքում թրով կռվելը նույնպե՞ս անպատվություն կլիներ,ինչևէ, չնայած մի քիչ անտրամաբանական ա վեհությունն էս դեպքում,ինձ դուր ա գալիս,որ մեր հայրեկանից անմահն իր սկզբունքները չի խախտում

    Ի դեպ ոնց-որ դիտորդների մոտ կեղծ տվյալներ կան,իրանք ասում են Մահմեդը 450/450 սպանություն ա կատարել,բայց Հայկի հետ մենամարտել ա ու չի սպանել,չէ՞, ուրեմն ստացվում ա 449/450
    The cake is a lie.

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.08.2011), Varzor (28.08.2011), Արէա (20.08.2011)

Էջ 2 53-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •