User Tag List

Էջ 17 53-ից ԱռաջինԱռաջին ... 713141516171819202127 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

  1. #241
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գեա ջան... ախր մոռանում ես, որ Նոթերը իրենց ամբողջական տեսքով են մոտս ու ես բաներ գիտեմ հիմա, որ դու չգիտես, բայց... չեմ ուզում առաջ վազել Ընդամենը ասեմ սենց - սիրաին պատմությունների պակասով Հայկի նոթերը չեն տառապի, էդ հաստատ: Ուղղակի ստեղ վիճակը ես սենց եմ հասկանում. տես, եթե Հայկազունի Հայկը սովորական վիպասան լիներ, ինքը ամեն մի էպիզոդում Հայկի կամ էլ, վերջին տարբերակ, նրա որդու վզից պաչկեքով կանայք կկախեր, բարդ բան չի: Հենց նույն Կոնանին նայեք, ասածիս դասական օրինակն է, դասական գրքային-վիպական հերոս, որին, բնականաբար, դասական ձևով նաև շրջապատում ու նրա վզով են կախվում կանայք: Բայց... ախր Հայկը վիպասան չէ, նա իր կյանքն է պատմում, իր գլխով անցածը: Իսկ իրական կյանքը վիպական կյանքից շատ է տարբերվում: Հայկը մարդ էր, վեպի հերոս չէր, նա ապրում էր մեզ նման, էլ չասած, որ խելագարի պես սիրում էր Նունեին - այն ամենը, ինչ կար նրա ու Նունեի մեջ, չէր կարող անհետևանք անցնել և Հայկն էլ չէր կարող Նունեի մահվանից հետո այդքան հեշտ ուրիշ կրքի տրվել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #242
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեա ջան... ախր մոռանում ես, որ Նոթերը իրենց ամբողջական տեսքով են մոտս ու ես բաներ գիտեմ հիմա, որ դու չգիտես, բայց... չեմ ուզում առաջ վազել Ընդամենը ասեմ սենց - սիրաին պատմությունների պակասով Հայկի նոթերը չեն տառապի, էդ հաստատ: Ուղղակի ստեղ վիճակը ես սենց եմ հասկանում. տես, եթե Հայկազունի Հայկը սովորական վիպասան լիներ, ինքը ամեն մի էպիզոդում Հայկի կամ էլ, վերջին տարբերակ, նրա որդու վզից պաչկեքով կանայք կկախեր, բարդ բան չի: Հենց նույն Կոնանին նայեք, ասածիս դասական օրինակն է, դասական գրքային-վիպական հերոս, որին, բնականաբար, դասական ձևով նաև շրջապատում ու նրա վզով են կախվում կանայք: Բայց... ախր Հայկը վիպասան չէ, նա իր կյանքն է պատմում, իր գլխով անցածը: Իսկ իրական կյանքը վիպական կյանքից շատ է տարբերվում: Հայկը մարդ էր, վեպի հերոս չէր, նա ապրում էր մեզ նման, էլ չասած, որ խելագարի պես սիրում էր Նունեին - այն ամենը, ինչ կար նրա ու Նունեի մեջ, չէր կարող անհետևանք անցնել և Հայկն էլ չէր կարող Նունեի մահվանից հետո այդքան հեշտ ուրիշ կրքի տրվել...

    Լիոն խոսքը Հայկի մասին չէ, այլ Վահագի:Ես Հայկի վշտին ու հավատարմությանը խորը հարգանքով եմ վերաբերում
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (01.09.2011)

  4. #243
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր այնտեղ Հայկն էր սիլիբիլի անում , ու իմհամեստ կարծիքով իրեն պահում էր ,տիպիկ քսանմեկերորրդ դարի լկստված երես առած տղայի նման:Իսկ հիմա ես ուզում եմ Վահագի սիրո պատմության դրվագ տեսնեմ , հա ի դեպ , ի հակառակ Վարձորի ասածի, պահանջում եմ( չափերս լրիվ անցա). որ նա օրինական կին լինի` միակն ու անկրկնելին:բայց առանց ցիցիկությունների:
    Վերջ էլ չեմ խոսա
    Գեա ջան, Վահագնի կյանքի վայրիվերումները դեռ կտեսնես, ուղղակի առայժմ սենց ասեմ - Հայկը այդ ժամանակ արդեն 255 տարեկան էր ու շատ բան էր տեսել իր կյանքում: Նա կարող էր թույլ տալ իրեն լկստվել, հոգում մնալով միանգամայն լուրջ, նա, հասկանում ես, քանի որ արդեն 2-3 մարդու կյանք էր ապրել, սովորական մարդուց ավելի կյանքի փորձ ու ինքնատիրապետում ուներ: Նա, որպես իր հաջորդ, նահանգի ղեկավար պատրաստել ու թողնում էր Վահագնին ու կարծում եմ, որ Հայկը առաջնային խնդիր է դրել լուրջ գործիչ պատրաստել ու այս հարցում, եթե Վահագնը լկստված լիներ, այդ կարևոր գործը պռավալ կգնար: Եվ հետո - այս Նոթերը գրել է Հայկը և կարծում եմ, որ մի կողմից նա իրեն թույլ չէր տա տարածվել Վահագնի սիրային արկածների մասին, մյուս կողմից էլ` դա անելը ինքնին ճիշտ չէր լինի, քանի որ Հայկը իրոք չէր կարող իմանալ ու զգալ Վահագնի իմացածն ու զգացածը, Վահագնի ապրածը, Վահագնի սիրելիներին... հասկանում ես?

    Արմեն ջան, այս քննարկումները շատ հետաքրքիր են, իրոք, ինձ դուր են գալիս մարդկանց կարծիքները, հատկապես Գեա-ի պես մտածող մարդկանց կարծիքները: Ինձ թվում է վատ չի ստացվում, չէ, ցերեկվա կարդացածը... երեկոյան քննարկում ենք
    Վերջին խմբագրող՝ Lion: 01.09.2011, 21:02:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (01.09.2011)

  6. #244
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Հաջորդ օրը` օրվա վերջին մենք Աքքադի պատերի տակ էինք: Իրենց սովորությանը հավատարիմ էլամցիք հենց անմիջապես էլ անզսպորեն գրոհի նետվեցին, փորձելով ձեռքի տակ եղած իրերն օգտագործելով մագլցել պարիսպները, սակայն քաղաքի կայազորը հետ շպրտեց նրանց: Ի վերջո էլամի արքաներին հաջողվեց կարգի բերել մի քիչ տրորված իրենց զորքը ու այն տեղավորել բանակատեղիներում:

    Մեր բանակները տեղավորվեցին հենց այնպես, ինչպես որ պայմանավորվել էինք: Ընդ որում ես Կուտիների գունդը հատուկ հրամանով տեղավորեցի վրանների տակ, այն դեպքում երբ անտանելի շոգի պայմաններում էլամցիք տեղավորվեցին ուղղակի գետնին: Այդ ընթացքում հերթական անգամ ինձ ներկայացավ Հրաչը և հայտնեց, որ Մարիի մոտի բանակն ու Մեծ Անապատով դեպի հյուսիս ուղղություն վերցրած տոհմերն արդեն շարժվում են քաղաքի ուղղությամբ և վաղը չէ մյուս օրը կլինեն քաղաքի պատերի տակ:

    Ողջ հաջորդ օրը մեր բանակները զբաղված էին ելարանները ու խոյեր պատրաստելով: Էլամցիք իհարկե առիթը չկորցին նաև շրջապատը մի լավ ասպատակելու ու բնակչությանը թալանելու` այդ գործում արդեն լրիվ ավազակախմբերի պետերի վերածված իրենց արքաների գլխավորությամբ: Ողջ օրը Աքքադի շրջակայքը կորած էր փոշու ու ծխի ամպերի մեջ, իսկ օրվա վերջում արդեն էլամի բանակում սկսվեց մի անզուսպ խնջույք` գերի վերցված կանանց վախեցած ճիչերի, էլամցիների անզուսպ ձայների ու խարույկների լույսի տակ: Սրան հակառակ այս ընթացքում իմ Կուտիների գունդը հանգիստ բանակած էր իր տեղում և իր ողջ գործունեությամբ ցույց էր տալիս, թե իբր լիովին զբաղված է պաշարողական գործինքեր պատրաստելով: Միաժամանակ ես անդադար սուրհանդակներ էի ստանում ու ուղարկում` դրանով տիրապետելով շրջակայքում ստեղծվող իրավիճակին: Ինձ պարզ դարձավ, որ Մեծ Անապատի կողմից շարժվող տոհմերը դանդաղեցնում են իրենց ընթացքը, կենտրոնանալու և միացյալ ու հզոր հարված հասցնելու համար, այն դեպքում, երբ դրան հակառակ Մարիի կողմից շարժվող բանակն ընթանում է մեր նախատեսածից արագ ու արդեն վաղը օրվա առաջին կեսին պետք է որ դեմ առնի Արբակի բյուրին…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (01.09.2011), armen9494 (01.09.2011), Arpine (02.09.2011), E-la Via (02.09.2011), Freeman (31.01.2012), Nadine (02.09.2011), Sambitbaba (18.09.2011), Varzor (05.09.2011), Արէա (02.09.2011), Արմինե (03.09.2011), Գեա (02.09.2011)

  8. #245
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    …Արդեն օրը կես էր ընկնում, սակայն մեր բանակները չէին կարողացել նույնիսկ մի կարգին մոտենալ էլ պարիսպներին: Ես իմոնց առանձնապես հարձակման չէի էլ տանում, այլ ուղղակի հարձակման պատրանք էի ստեղծում, միաժամանակ ռազմիկներին վարժեցնելով մարտի թոհուբոհին: Իսկ էլամցիք, ու հատկապես Խիշեպրատեպի ու նրա որդի Խելուի բանակը, անզսպորեն առաջ էին նետվում, գրկած իրենց ելերանները, իսկ մի մասն էլ փորձում էր հսկայական խոյերով տապալել դարպասները: Սակայն քաղաքի պարիսպների վրա հավասարաչափ տեղաբաշխված Շարուքենի Հատուկ գնդի հարյուրյակների վարժ ռազմիկները նետերի տարափով էին ծածկում հարձակվողներին: Իր հերթին աշխարհազորայիններն էլ եռացրած յուղ ու կուպր էին լցնում պարիսպներից ներքև, երբեմն էլ պաշարողների հոծ շարքերի վրա թափելով քարեր կամ գերաններ:

    Այս ընթացքում սուրհանդակներս հայտնեցին, որ Արբակի բյուրն արդեն մարտի մեջ է մտել հյուսիսից ճնշող թշնամու հետ և մանր մարտերով դանդաղ նահանջում է դեպի հարավ: Մեծ Անապատից էլ վերադարձած սուրհանդակներս իրենց հերթին հայտնեցին, որ արդեն կենտրոնացումը վերջացրած Անապատի որդիների մի բանակ էլ, մեկ բյուրի կազմով, մոտենում է արևմուտքից:

    Էլամցի արքաները ճաշի համար մի կարճատև հանգիստ տվեցին իրենց ռազմիկներին, որից հետո կրկին նրանց տարան իրենց անարդյունավետ հարձակումներին: Կուտիների գունդը ողջ օրը լավ վահանափակ կազմած մոտենալով քաղաքին հյուսիսից ու նահանջելով, գրեթե կորուստներ չէր կրել: Սակայն երբ արդեն արեգակը սկսեց թեքվել դեպի հորիզոն, ես զգացի, որ վճռական պահը մոտենում է: Արբակից անընդհատ սուրհանդակներ էի ստանում: Ի վերջո նրանցից մեկը հայտնեց.
    - Տեր իշխան, բյուրավոր Հայկազունի Արբակը հրամայեց հայտնել, որ ինքը մի վերջին հարձակումով հետ է շպրտել թշնամուն, որից հետո իր բյուրը արագորեն շարժել է դեպի արևելք` բացելով թշնամու ճանապարհը: Թշնամին մթնով արդեն այստեղ կլինի:
    Ես Հրաչին հրամայեցի ավելի խստացնել հսկողությունը հյուսիսային ուղղությամբ, որից հետո մոտս կանչեցի նաև Հազարապետ Հայկին:
    - Դեհ, տղերք, ժամանակն եկավ, գործեք ինչպես պայմանավորվել ենք…

    Կուտիների գունդը հզոր վահանափակ կազմելով ու իր կազմում ունենալով ելարաններ, միանգամից շարվեց: “Աստղիկ” հազարյակը պատրաստվեց մոտենալ պարիսպներին ու նետերի տարափ թափել: Նույն պահին էլ իմ բանակատեղիում մի երկար նիզակի վրա ծածանվեց դրոշս` կապույտ լազուր` վրան ատամներով նետը բռնած կարմիր մի առյուծ: Դրանից անմիջապես էլ հետո իմ ու Հազարապետիս գլխավորությամբ Կուտիների գունդը գնաց վճռական հարձակման:

    Սակայն այս անգամ նետերի սովորական տարափի փոխարեն տեղի ունեցավ մի տարօրինակ բան: Թշնամու ռազմիկները սկսեցին հասած խնձորների պես ներքև ընկնել պարիսպներից: Այդ Վահագնս ու իր “Դաշույն”-ն էր, որը մարտի թոհուբոհում աննկատ կենտրոնանալով մեր ուղղությամբ ու մեր նշանը ստանալով, անակնկալ կերպով հետևից հարվածել էին պարիսպների վրա մարտնչող թշնամու ռազմիկներին ու այժմ առանց լուրջ դիմադրության պարիսպների վրայից ցած էր նետում թշնամու խուճապահար ռազմիկներին:
    Կուտիներիս գունդն էլ, սակայն, հետ չմնաց: Երկար վահաններով պաշտպանվելով ու վազելով իմ հետևից` նրա ռազմիկները արագորեն ելարանները դեմ տվեցին պարիսպներին: Կարճ ժամանակ անց ես, Հազարապետ Հայկն ու իմ ռազմիկների մի մասն արդեն պարիսպների վրա էինք: Ռազմիկներիցս մի քանիսն արագորեն մյուս կողմից ներքև թռան ու բացեցին դարպասը, որի հետևանքով ողջ գունդս արագորեն քաղաք մտավ:

    Պետք է ասել, որ մերոնք իմ հրամանով գործում էին լրիվ լռության մեջ, որի պատճառով որոշ ժամանակ պարիսպների այլ հատվածներում մարտնչողները, արդեն կիսամթի, համատարած ծխի և փոշու մեջ նույնիսկ կարգին չնկատեցին էլ, թե ինչ է եղել:
    - Հայկ,- արագորեն մոտս կանչեցի Հազարապետիս,- Կուտիների գնդի կեսի կազմով անմիջապես շրջանաձև պաշտպանություն կազմակերպիր պարսպի այս հատվածում, թևերով հենվելով այն երկու աշտարակներին,- թրովս ցույց տվի աշտարակները,- իսկ թիկունքով` պարսպին, ու հսկողության տակ պահիր մոտակա փողոցները:

    Հազարապետս նետվեց հրամանս կատարելու: Այդ պահին ի վերջո մոտեցավ արդեն սովորականի պես զինված ու զրահավորված Վահագնս, որի հետևից գալիս էր գրեթե կորուստներ չկրած ու նույն կերպ հանդերձավորված “Դաշույն”-ը:
    - Որդիս, անմիջապես հավաքիր Կուտիների գնդի կեսը, քո “Դաշույն”-ը ու իմ հետևից: Դու ցույց կտաս, որտեղ է այդ իժը…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (01.09.2011), armen9494 (01.09.2011), Arpine (02.09.2011), E-la Via (02.09.2011), Nadine (02.09.2011), Sambitbaba (18.09.2011), Varzor (05.09.2011), Արէա (02.09.2011), Արմինե (03.09.2011), Գեա (02.09.2011)

  10. #246
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուտ չեմ խոսի և կասեմ, որ ես էլ դեմ չեմ այդ սիրային նկարագրություններին, նամանավանդ որ էդպես գեղեցիկ ու ռոմանտիկ է նկարագրված
    Իրոք, շատ հաճելի է տեսնել, թե ինչպես է հայ տղամարդը հիանում կնոջ գեղեցկությամբ, ինչ նուրբ բառերով է նկարագրում բնության հրաշքին
    Թող տեսնեն մեր հիմիկվա տղամարդիկ ու հասկանան, որ կնոջը սիրելու և նրանով հիանալու մեջ ոչ մի ամոթ բան չկա:
    Ես դեմ չեմ այդպիսի պահերի, ընդհակառակը, շատ դուր է գալիս, մի տեսակ կտրվում էս էդ պատերազմական թոհ ու բոհից ու մի պահ էլ հիանում ես ռոմանտիկայով: Ես մի անգամ ասեց, որ ինչ-որ չափով այս պատմությունը նմանեցնում եմ Մոնտե Քրիստոին (ոչ սյուժեով իհարկե): Այնտեղ էլ շատ գեղեցիկ կերպով նկարագրվում էր և թախիծ և ուրախություն և ռոմանտիկա:
    Ուղղակի չգիտեմ, իմ համար մի փոքր այլ է էս թեման քննարկելու կարևորությունը, երևի դա էլ նրանից է, որ ես արական սեռի ներկայացուցիչ եմ ու ինձ շատ է գրավում էդ պատերազմի թեժ պահերը, ճիշտն ասած, էն դավաճանության պահն էլ հետաքրքրեց, զուտ միայն այն պահով, որ կարելի է երկար, շատ երկար մտածել ու քննարկել: Չգիտեմ, ձեր մոտ էլ է՞ էսպես. ես, օրինակ, էն դավաճանության պահը գրելուց առաջ շատ էի մտածել, իրոք այդպես էր, թե՞ ոչ, ուրիշ հնարավորություն կա՞ր արդյոք: Կարծում եմ` ճիշտ արեցի, որ գրեցի այդ պահը, որովհետև ինքս էլ հասկացա, որ սխալ էի ասում Քրմի սպանության պահով: Երևի թե դուք ճիշտ եք, սպանելով երկրի վիճակը կարող էր վատանալ, միգուցե նաև կործանվել: Բայց դե, ես էլի իմ կարծիքին եմ մնում, որ հայերը (և իհարկե Հայկը) դավաճանեցին (Մեծ քրմի մասին չեմ էլ խոսում, որովհետև անիմաստ է): Էէէէ, էլի ռոմանտիկայի թեման սարքեցի պատերազմ
    Հա, ինչ էի ուզում ասել, քանի որ ես տղա եմ, ինձ ավելի շատ հետաքրքրում է թեժ պատերազմի պահերը: Երևի թե տրամաբանական է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին էլ հետաքրքիր է ռոմանտիկան:
    Lion ջան, ինչ վերաբերվում է երեկոյան քննարկելուն` համաձայն եմ, շատ լավ է, նամանավանդ երբ դասերը սկսվեցին: Ուղղակի, չգիտեմ, իմ կարծիքով մի քիչ ավելի շատ կարելի է տեղադրել, հաստատ մեզ վնաս չի տա:

    Հ.Գ. Ինչ վերաբերվում է սիլի-բիլիին, իմ կարծիքով տիպիկ խոպանչու բնութագիր է Գնում են ուրիշ երկիր` մթամ գործ անելու

  11. #247
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճ ժամանակ անց մերոնք արդեն իմ առաջնորդությամբ սլանում էին արդեն մթի մեջ գտնվող և հատ ու կենտ կրակներից լուսավորվող Աքքադի փողոցներում: Մենք ուղղություն էինք վերցրել դեպի Շարուքենի պալատ, սակայն այս անգամ կարծես թե բախտը հովանավորեց մեզ: Շարուքենին ի վերջո տեղեկացրել էին պարսպի հյուսիսային հատվածում տիրող իրավիճակի մասին, ու արդեն պալատին մոտենալիս փողոցներից մեկի անկյունում ես, որ վազում էի մերոնց առաջին շարքերում, անակնկալ կերպով դեմ առա Աքքադի աշխարհազորայինների մի ջոկատի: Թվական ու որակական առավելությունը մեր կողմում էր, դրա համար էլ մենք արագորեն սրատեցինք սրանց: Հենց այդ պահին աչքս ընկավ, որ Հատուկ գնդի մի հարյուրյակ փորձում է արագորեն հեռանալ: Ես շրջակա փողոցներով նրան ճանապարհը կտրելու ուղարկեցի վեց հարյուրյակներ, իսկ ինքս մնացածով հետապնդեցի հեռացողներին փողոցով: Ի վերջո մի հրապարակում Կուտիների գունդը շրջապատեց թշնամու նահանջող հարյուրյակը, որի կատաղի, ոտքից գլուխ ընտիր զրահավորված ու մինչև ատամները զինված ռազմիկները գետնին հենեցին իրենց երկար վահանները և, դուրս ցցելով նիզակները, շրջանաձև պաշտպանություն կազմեցին: Այդ շրջանի մեջ աչքի էր զարնում իր ռազմիկների նման ընտիր կերպով զինված մեկը, որի միայն հսկայական հասակն ու երկար մորուքն էր մատնում ով լինելը: Ես առաջ եկա.

    - Կրկին ես եմ քեզ հյուր եկել, Շարուքեն, ես, Հայկազունի Հայկս,- ես մերկացրեցի թուրս, նետեցի վահանս, առաջ անցա ու կանգնեցի լիովին վահանափակ կազմած գնդիս առջև,- ողջույն քեզ…: Բայց միայն այդքանը: Քեզ այստեղից արդեն կտանեն,- չկարողանալով ինձ զսպել` հին խոսքերը հիշեցրի Շարուքենին:
    - Ա՜ա՜ա, վախկոտ լեռնեցի՜ն,- իր վահանափակի միջից նետեց Շարուքենը, որը ինձ լավ էր հիշում,- լեռնեցին, որը պատուհանից թռավ երկչոտ աղավնու պե՜ս…,- ծոր տվեց նա:
    - Հենց ինքը, Շարուքեն, հենց ինքը…, բայց մի տարբերությամբ, որ այդ աղավնին քո այտերին երկու դրոշմ է թողել, իսկ այժմ էլ պատրաստվում է քո ականջները կտրել: Հենց հիմա ցած նետիր զենքդ ու հանձնվիր, հակառակ դեպքում…

    Սրան ի պատասխան Շարուքենը Անապատի զավակների լեզվով ինչ-որ բան ոռնաց, որից ոգևորված նրա հարյուրյակը հենց շրջանաձև էլ եկավ ուղիղ ինձ վրա: Սակայն արյունն արդեն իմ գլխին էլ էր խփել, ու լավ էր, որ Վահագնս հանգիստ էր ու աչքից բաց չէր թողնում ինձ: Ես ինքս վազեցի Շարուքենի հարյուրյակին ընդառաջ: Վահագնիս հրամանով Կուտիները բոլոր կողմերից հետևեցին ինձ` միայն մի պահ ետ մնալով: Այդ մի պահը սակայն հերիք եղավ, որ ես հենց ընթացքից մի բարձր ու երկար թռիչք կատարեի և իջնեի ուղիղ թշնամու վահանների վրա: Մի քանիսին տապալեցի ինձ հետ, թրով կիսեցի մեկի գլուխը, մյուսի վիզը կտրեցի դաշույնով և այս ամենով խախտեցի թշնամու վահանափակի շարքը: Սակայն արդեն ուշքի եկած թշնամին միանգամից էլ սկսեց հարվածել ու դեռ լավ էր, որ զրահներս սկզբում դիմացան: Արդեն հաջորդ պահին իմ բացած ճեղքվածքով առաջ եկան Կուտիները, որոնք մի քանի ակնթարթում վերջնականապես ջնջեցին Շարուքենի հարյուրյակը: Այդ պահին աչքս ընկավ, որ Վահագնս մորուքից բռնած քարշ տալով բերում է սաղավարտը և զենքերը կորցրած ու իր հսկայական հասակով մեկ գալարվող մեկին:
    - Իժի ծնունդի սաղավարտը ինչ էլ պինդ էր,- շփելով ուժեղ հարվածից ցավացած բռունցքը` Վահագնս ոտքերիս տակ նետեց Շարուքենին:
    - Արագ, Վահագն, դրան կապիր, հավաքիր բանակն ու դեպի դարպասները` Հայկի մոտ:

    Կուտիները արագորեն սկսեցին նահանջել: Ես հետևում էի նրանց վերջին շարքերում` աջում բռնած մերկացրած թուրս, իսկ ձախով մորուքից քարշ տալով հետս բերելով լիովին կապկպված ու կարծես արդեն խելագարված Շարուքենին: Շուտով մենք նորից քաղաքի հյուսիսային պարսպի մոտ էինք: Մենք մի պահ կանգ առանք հետ մնացած ռազմիկներին հավաքելու համար: Այդ ընթացքում մի քանի սուրհանդակ արագորեն մոտեցան ինձ:
    - Տեր իշխան, շատ շուտով Մարիի բանակն այստեղ կլինի,- հայտնեց մեկը:
    - Տեր իշխան, պարիսպների մյուս հատվածներում էլամցիք կորուստներով ետ են շպրտվել ու արդեն տեղավորվել են հանգստի…,- հայտնեց մյուսը:
    - Վահագն, վերցրու քո “Դաշույն”-ը ու արագորեն վերադարձիր մեր ճամբար: Ճամբարից դուրս տար “Աստղիկ”-ը ու մոտակա բլրի վրա դիրքավորիր: Թշնամու մոտենալուց անմիջապես առաջ այրիր վրանները և պատրանք ստեղծելով, թե իբր առաջին շարքերն արդեն կոտորել են մեզ, տար դրանց քո հետևից դեպի արևելք` Աբալգամեշի բանակատեղիի վրա:

    Այդ պահին մոտեցավ ևս մի սուրհանդակ.
    - Տեր իշխան, Մեծ Անապատից շարժվող բանակը շատ շուտով արևմուտքից կմոտենա:
    - Հրաչ,- դարձա ես հետախույզիս,- անմիջապես մի քանի արագ սուրհանդակներ ուղարկիր Խիշեպրատեպի կամ Խելունի մոտ ու զգուշացրու արևմուտքից սպառնացող վտանգի մասին:
    - Հայկ,- դարձա ես Հազարապետիս,- անմիջապես հավաքիր գունդդ: Մենք հեռանում ենք: Ուղղությունը դեպի հյուսիս-արևելք: Հայտնիր հարյուրապետերիդ այդ մասին ու խստորեն հրամայիր իրենց հարյուրյակներով հետևել մեզ: Եթե մոլորվեն կամ մեզ կորցնեն, թող առաջ շարժվեն իրենք իրենց, որպես ընդհանուր ուղղություն ունենալով սկզբում հյուսիս-արևելքը, իսկ հետո հյուսիսը:
    Վերջին խմբագրող՝ Lion: 01.09.2011, 21:56:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (01.09.2011), armen9494 (01.09.2011), Arpine (02.09.2011), E-la Via (02.09.2011), Nadine (02.09.2011), Sambitbaba (18.09.2011), Varzor (05.09.2011), Արէա (02.09.2011), Արմինե (03.09.2011), Գեա (02.09.2011)

  13. #248
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի պահ հանգիստ մնալով ու դիտելով, թե ինչպես են հրամաններս կատարվում, ես անդրադարձա Շարուքենին, որի մորուքը բաց չէի թողել ձեռքիցս:
    - Հը՞, անապատի իժ, ժամանակն եկա՞վ, որ պատասխան տաս ամեն ինչի համար:

    Շարուքենն արդեն հավաքել էր իրեն: Իր բարձրունքից նայելով ինձ` նա մռթմռթաց.
    - Գողի պես եկար, գողի պես էլ գնում ես: Սակայն դու դեռ սպասի՜ր, եթե ոչ ես, ապա որդիներս քո հաշիվը կտեսնեն: Ռիմուշս [1] արդեն մոտենում է Մարիի կողմից, իսկ Մանիշտուսուս [2] բերում է Մեծ Անապատի տոհմերին:
    - Կբերեն, իհարկե կբերեն,- ժպտացի ես,- սակայն դու դա արդեն չես տեսնի…

    Ես քարշ տալով սկսեցի քաղաքից դուրս տանել կրկին իրեն կորցրած “հիրավի արքային”: Դիտելով, թե Կուտիներիս գունդը ինչպես է հեռանում քաղաքից` ես Շարուքենին մոտեցրի քաղաքից կեղտաջրերն ու քաղաքային կկղանքը հեռացնելու համար նախատեսված մի գարշահոտ և ոչ այնքան խորը ջրանցքի ու ստիպեցի ծնկի գալ:
    - Մի սպանիր ինձ, Հա՜ա՜յկ,- ամենաողորմելի տեսքով սկսեց խնդրել Շարուքենը,- մի սպանի՜ր, երդվում եմ Անապատի Մեծ քրմուհու անունով, երդվում եմ Աքքադի բոլոր սրբություններով, որ ես ոչինչ չեմ ձեռնարկի ձեր դեմ: Մի սպանի՜ր, միայն թող ապրե՜մ…,- սկսեց ոռնալ երբեմնի “հիրավի արքա”:

    Ես Շարուքենին ծնկի իջեցրի ու ձախով մորուքը բռնած, աջով թուրս դեմ տվեցի արդեն իրոք աչքիս մի թուլակազմ, կարծես իր հասակի տակ կքած ու ծերունի դարձած Շարուքենի կրծքին: Նրա աչքերը անասնական սարսափից կլորացան ու նրանց մեջ կարծես թե մարեց գիտակցությունը, իսկ իմ մեջ մի պահ հառնեց պարզ մարդկային խիղճը: Հենց այդ պահին Հրաչը վազելով մոտեցավ ինձ.
    - Տեր իշխան, Մարիի կողմից թշնամին ուր որ է կերևա, Վահագնը արդեն այրել է վրանները,- արագորեն վրա տվեց հետախույզս:
    Ես մի պահ շեղվեցի ու հայացք նետեցի արդեն այրվող վրանների ուղղությամբ, որոնց հետևում բարձրանում էր անորոշ մի դոփյուն ու գվվոց:

    Օգտվելով պահի դադարից` Շարուքենը մի հզոր շարժումով հետ ընկավ ու չլմփաց գարշահոտ ջրանցքը: Օ՜ զարմանալի բան, Շարուքենը ձեռքիս մեջ էր թողել իր մորուքը և, ես նման բան չէի տեսել, երեսի մի մեծ հատվածը: Հենց միանգամից էլ ջրանցքից բարձրացավ անհուն ցավից ու սարսափից ծնված խելագար մի ոռնոց …
    - Գնանք, տեր իշխան, գնանք,- շտապեցրեց Հրաչը,- շուտով այստեղ կլինեն թշնամու հսկայական ուժեր:
    - Գնանք,- անսահմանորեն թեթևացած ծիծաղեցի ես,- թու,- թքեցի ես գարշահոտ ջրանցքի մեջ,- իրոք էլի, գտար քո տեղը…: Այդտեղ էլ մնա, անասուն…

    Ես ու Հրաչը վազելով հասանք արդեն թշնամու բանակի առջևից հեռացած ու բարձր բլրակի վրա հավաքված Կուտիների գնդին: Հազարապետ Սևակը անմիջապես մոտեցավ և զեկուցեց.
    - Տեր իշխան, Կուտիների գնդում սպանվել է տաս, վիրավորվել` քսանյոթ ռազմիկ…

    Այդ պահին շնչասպառ տեղ հասավ Վահագնը իր “Դաշույն”-ի ռազմիկների հետ ու փորձեց ինչ որ բան ասել, սակայն ես այնքան էի տարվել ներքևում բացվող գործողություններով, որ Վահանգնը, իսկ նրան հետևելով նաև Հայկն ու իմ Կուտիները նայեցին ներքև…

    Մարիից մոտեցող ու ռազմիկների` ձեռքներին վարվող մարխեր ունեցող բանակը, արագորեն անցնելով մեր այրվող վրանների միջով ու վայրենի կատաղության մեջ շարունակելով երթը, հենց ընթացքից ընկավ քաղաքի արևելքում արդեն հանգստի տեղավորված Աբալգամեշի և Կուտիկ-Ինշուշինակիի էլամցիների վրա: Արդեն տաքացած ու անզսպորեն կատաղած` սրանք սկսեցին մարտին անպատրաստ էլամցիների մի կատաղի ջարդ: Այդ ընթացքում հայացքս ընկավ դեպի արևմուտք ու ես նկատեցի, որ ջահերի մի լայնատարած ու երկար շարան էլ շարժվում է այդ կողմից:
    - Տեղներդ,- առաջինն ուշքի գալով հրամայեցի ես ու բոլորը զգաստացան,- Կորճայքի բանակի հրամանատար, իշխան Վահագն, Կուտիների գնդի հրամանատար, Հազարապետ Հայկ, հրամայում եմ ձեզ անմիջապես մարտարշավ սկսել դեպի հյուսիս-արևելք,- ասացի ես, ու, չկարողանալով զսպել հոգումս կուտակված հրճվանքը, թափ տվեցի Շարուքենի արյունաթաթախ մորուքը,- տղե՜րք, մենք տո՜ւն ենք գնում…

    _____________________
    [1] Ռիմուշ (մ.թ.ա. 2261-2252): Սարգոն Աքքադացու փոքր որդին և Աքքադի հաջորդ արքան:
    [2] Մանիշտուսու (մ.թ.ա. 2252-2237): Սարգոն Աքքադացու ավագ որդին, որը հաջորդեց իր եղբորը և բազմեց Աքքադի գահին:
    Վերջին խմբագրող՝ Lion: 01.09.2011, 22:00:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (01.09.2011), armen9494 (01.09.2011), Arpine (02.09.2011), E-la Via (02.09.2011), Nadine (02.09.2011), Sambitbaba (18.09.2011), Varzor (05.09.2011), Արէա (02.09.2011), Արմինե (03.09.2011), Գեա (02.09.2011)

  15. #249
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Lion ջան, Շարուքենը ու Մահմեդը հնարավոր է, որ նույն մարդն ե՞ն
    Չնայած որոշ հանգամանքներ ստիպում են մտածել, որ հնարավոր չէր, որ նա անմահ լիներ, բայց դե, ով իմանա...

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (01.09.2011), E-la Via (02.09.2011), Lion (01.09.2011)

  17. #250
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    - Չէ՜է՜, Հա՜յ՜կ, դու իրո՜ք որ անուղղե՜լ՜ի՜ ե՜ս,- մի լավ հռհռալուց հետո մի կերպ արտաբերեց դժվարությամբ խելքը գլուխը հավաքած Մենեսը,- ախր… իի՜ի՜… թո՜ւ, ես քու…, ասում եմ… ը՜ը՜ը… չի՜, չի՜, չի՜ի՜ի կարելի արքաների հետ այդպե՜ե՜ե՜ս՜,- նորից անզուսպ հռհռոցով պայթեց բարեկամս, երբ մեկ ամիս անց ես նրան հյուրընկալեցի իմ ամրոցում ու պատմելով ամեն ինչ, վերջում էլ ցույց տվեցի Շարուքենի մորուքը:
    - Ի՞նչ անեմ, Մենես ջան,- ժպտացի ես,- էդ իժը տիրել էր մեր հողերին ու դրանք հետ բերելուց հետո, ի՞նչ է, մի ավել բան էլ ես չբերե՞ի, հ՞ը:
    - Ավել բա՜ն, սրա՜ն տեսեք…: Գիտե՞ս, որ քո գնալուց հետո Շարուքենը լրիվ խելագարվել է ու չի հասկանում, թե շրջապատում ինչ է կատարվում: Նա մի լայն ծածկոցով փակել է դեմքն ու անընդհատ ոռնում է: Իսկ երկիրը կառավարում են նրա որդիները, բայց դե սրանք էլ արդեն սկսել են գզվռտվել այն բանի շուրջ, թե ուր է անհետացել Աքքադում գտնվող պետական գանձարանը: Մեկը մյուսի վրա են գցում…: Հա, ի դեպ, Հայկ, դու պատահաբար տեղյակ չե՞ս, հը՞, ո՞ւր կարող է այն կորած լինել,- խորամանկորեն վրաս նայեց Մենեսը:
    - Ո՞վ, ե՞ս, ի՞նչ ես ասում, Մենես ջան: Ես ու՜ր, Շարուքենի գանձարանն ու՜ր: Երդվում եմ դրանց Մեծ քրմուհու անունով, որ ես տեղյակ չեմ,- ծիծաղեցի ես,- այ “Դաշույն”-իս ռազմիկները գուցե պատահաբար…, խնդրում եմ ուշադրություն դարձրու այս հանգամանքի վրա, հա… ասում եմ գուցե իմ տղերքը, պատահաբար, էլի…, երբ իրենց համար խաղաղ զբոսնում էին Աքքադում, գտել են այն ու հիմա մի լավ քեֆ են կազմակերպել Կուտիներիս ողջ գնդի հետ, հը՞: Սա հնարավոր է, բայց դե որ ե՜ս, Շարուքենի գանձարա՜նը…, լա՜վ չի՜, Մենես, լավ չի՜…,- իբր տխուր կերպով գլուխս օրորեցի ես,- լավագույն բարեկամիդ նման բաներում ես կասկածում…
    - Այ դու լեռնեցի արջ,- ծիծաղեց Մենեսը,- իմ դպրոցն է, է՜…,- հպարտորեն ձգվեց նա ու մենք շարունակեցինք հռհռալ:
    - Նման բաներ, եղբայր,- ի վերջո լրջացա ես,- Աքքադի գանձարանն այժմ ապահով վայրում է, ռազմիկներս դրա միջոցներով լիուլի պարգևատրվել են, իսկ մնացած միջոցներն էլ ուղղվել են Արարտայի ռազմական ծախսերին ու Կորճայքի ամրապնդմանը: Ինձ թվում է` ամեն ինչ արդար է…
    - Իհարկե, ես դեմ չեմ,- ձեռքերը թափահարեց Մենեսը,- էլամցիներին էլ քիչ չի թվա, մեկ բյուր միայն սպանված, մեծաթիվ գերիներ…: Դեռ չհաշված էլ, որ այժմ Աքքադը, որ ինքն էլ կես բյուր սպանված է տվել, մշտապես սպառնում է Էլամին…
    - Դրանց տեղն է, իրենք դաշինք են առաջարկում, իրենք էլ դավում են: Դե հիմա թող պատասխան տան իրենց նենգության համար:

    Ես ոտքի կանգնեցի, մոտեցա իմ մեծ արկղին ու այնտեղից հանեցի վրան սեպագրեր դրոշմած մի սալիկ:
    - Ի դեպ, այդ միջագետքցիք, Մենես, զարմանալի սովորություն ունեն ամեն մի իրադարձություն անմիջապես դրոշմելու իրենց կավե սալիկների վրա: Ահա թե ինչ են ձեռք բերել իմ հետախույզները: Այս անգամ դրանք գրված է Շարուքենի որդիների թելադրանքով, դրա համար էլ խնդրում եմ շատ պահանջկոտ չլինել…, այնուհանդերձ…,- ծիծաղեցի ես ու կարդացի,- “այնուհետև նրա ծեր տարիքում բոլոր երկրներն ապստամբեցին նրա դեմ, և նրանք պաշարեցին նրան Աքքադում” [1], սա մեր մասին է…, բայց լսիր, դու շարունակությո՜ւնը լսիր… սրանց ստախոսությունն էլ մի բան արժե…. “Շարուքենը պատրաստեց ընտրյալ բանակ և ոչնչացրեց նրանց` հարվածելով նրանց ու ճզմելով նրանց մեծաթիվ բանակը": Բա՜ա՜, Մենես: Պարզվում է, որ ես ճզմված եմ, ու մինչ այժմ չգիտեմ այդ մասին,- ծիծաղեցի ես:

    Սակայն այս անգամ էլ աննման Մենեսը տակ չմնաց: Նա անմիջապես պայուսակից հանեց իր հետախույզների ձեռք բերած սալիկը և գիտակ տեսքով նայեց վրաս.
    - Իսկ իմ ձեռք բերած սալիկը հայտնում է ավելին: Վերջ, Հայկ, այսուհետ ու հավերժ դու մնացիր պատմության մեջ, քանի որ ըստ իմ սալիկի` քո հայտնի ու խիստ անքաղաքավարի արարքի ժամանակ Շարուքենը ստիպված է եղել թաքնվել մի հոտած ջրանցքում [2],- չդիմանալով իր լուրջ տեսքին` կրկին ծիծաղով պայթեց բարեկամս:
    - Վերջին հաշվով այս ամենը կարևոր էլ չէ, եղբայր,- ես սեղանին նետեցի իմ սալիկը,- այս ողջ պատմության մեջ կարևոր է մի բան: Հայոց Միջագետքն ու Կոմագենեն այժմ պատկանում են Արարտային, իսկ մնացածը…,- ես թափ տվեցի ձեռքս ու շուռ եկա:

    Հենց այդ պահին էլ, կարծես ի հաստատումն իմ խոսքերի, սեղանին նետած իմ սալիկը ընկավ գետնին և, փշուր-փշուր լինելով, բաժանվեց մանրագույն մասերի…

    ________________________
    [1] Այս և հաջորդ մեջբերում տրվում է, հաշվի առնելով ավելի ուշ ժամանակներում վաղեմի աղբյուրների կրկնակման հիման վրա կազմված “Սարգոնյան ժամանակագրություն” արձանագրություն` ըստ Լ. Ա. Օպպենհայմի վերլուծությամբ և Ա. Ե. Մովսիսյանի “Հայաստանը Քիրստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)” (Երևան 2005) գրքի փոխանցման:
    [2] Այս տվյալները տրվում են ըստ ավելի ուշ շրջանում կազմված ժամանակագրությունների և գուշակությունների բնագրերի, որոնք ի մի են հավաքված King L.W. ,Chronicles Concerning Early Babylonian Kingsե I-II, London, 1907, Дьяконов И. М., “Общественный и государственный строй древнего Двуречья”, Москва 1959 և այլ աշխատություններում:
    Վերջին խմբագրող՝ Lion: 01.09.2011, 22:19:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (01.09.2011), armen9494 (01.09.2011), Arpine (02.09.2011), E-la Via (02.09.2011), Nadine (02.09.2011), Sambitbaba (02.12.2011), Varzor (05.09.2011), Արէա (02.09.2011), Արմինե (03.09.2011), Գեա (02.09.2011)

  19. #251
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուտ չեմ խոսի և կասեմ, որ ես էլ դեմ չեմ այդ սիրային նկարագրություններին, նամանավանդ որ էդպես գեղեցիկ ու ռոմանտիկ է նկարագրված
    Իրոք, շատ հաճելի է տեսնել, թե ինչպես է հայ տղամարդը հիանում կնոջ գեղեցկությամբ, ինչ նուրբ բառերով է նկարագրում բնության հրաշքին
    Թող տեսնեն մեր հիմիկվա տղամարդիկ ու հասկանան, որ կնոջը սիրելու և նրանով հիանալու մեջ ոչ մի ամոթ բան չկա:
    Ես դեմ չեմ այդպիսի պահերի, ընդհակառակը, շատ դուր է գալիս, մի տեսակ կտրվում էս էդ պատերազմական թոհ ու բոհից ու մի պահ էլ հիանում ես ռոմանտիկայով: Ես մի անգամ ասեց, որ ինչ-որ չափով այս պատմությունը նմանեցնում եմ Մոնտե Քրիստոին (ոչ սյուժեով իհարկե): Այնտեղ էլ շատ գեղեցիկ կերպով նկարագրվում էր և թախիծ և ուրախություն և ռոմանտիկա:
    Արմեն ջան, մերսիներ: Ուրախ եմ, որ նմանություններ տեսար մեծ ֆրանսիացի վիպասանի ոճի հետ, դա, կարծում եմ, Հայկի համար մեծ պատիվ է և նրան դուր կգար: Հետաքրքիր է, ինչ կմտածնի նա, եթե մի օր հանկարծ աչքով ընկնեն ակումբային այս քննարկումները? Ի դեպ, իմ կարծիքով Հայկի այս ռոմանտիկ ոճը հազվադեպ է հանդիպում մեր պատմավեպային ժանրում, որտեղ ամեն ինչ չափազանց "ճիշտ" է, կյանքից կտրված ճիշտ - դրա համար էլ մեր երիտասարդությունը երբեմն բավականին հեգնական է մոտենում պատմավեպային ժանրին ու համարում այն սպառված, այն դեպքում, երբ... ժանրը սպառված չէ, ուղղակի պետք է թողնել հին կաղապարները:

    Ուղղակի չգիտեմ, իմ համար մի փոքր այլ է էս թեման քննարկելու կարևորությունը, երևի դա էլ նրանից է, որ ես արական սեռի ներկայացուցիչ եմ ու ինձ շատ է գրավում էդ պատերազմի թեժ պահերը, ճիշտն ասած, էն դավաճանության պահն էլ հետաքրքրեց, զուտ միայն այն պահով, որ կարելի է երկար, շատ երկար մտածել ու քննարկել: Չգիտեմ, ձեր մոտ էլ է՞ էսպես. ես, օրինակ, էն դավաճանության պահը գրելուց առաջ շատ էի մտածել, իրոք այդպես էր, թե՞ ոչ, ուրիշ հնարավորություն կա՞ր արդյոք: Կարծում եմ` ճիշտ արեցի, որ գրեցի այդ պահը, որովհետև ինքս էլ հասկացա, որ սխալ էի ասում Քրմի սպանության պահով: Երևի թե դուք ճիշտ եք, սպանելով երկրի վիճակը կարող էր վատանալ, միգուցե նաև կործանվել: Բայց դե, ես էլի իմ կարծիքին եմ մնում, որ հայերը (և իհարկե Հայկը) դավաճանեցին (Մեծ քրմի մասին չեմ էլ խոսում, որովհետև անիմաստ է): Էէէէ, էլի ռոմանտիկայի թեման սարքեցի պատերազմ
    Հա, ինչ էի ուզում ասել, քանի որ ես տղա եմ, ինձ ավելի շատ հետաքրքրում է թեժ պատերազմի պահերը: Երևի թե տրամաբանական է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին էլ հետաքրքիր է ռոմանտիկան:
    Չգիտես ինչու ինձ թվում է, որ Հայկի նոթերում իրենց համար հետաքրքիր պահեր կգտնեն և արական ու և իգական սեռի ներկայացուցիչները: Ընդ որում երևի դա զարմանալի էլ չէ առանձնապես, քանի որ այստեղ նկարագրված է կենդանի մարդու կյանք և ապրումներ: Իսկ այդ չստացված դաշինքի պահով - ինչպես տեսնում ես, էլամցիք այս անգամ էլ տուժվեցին - խեղճերի բախտը հեչ չէր բերում...

    Հա, ի դեպ, այս պահով

    Lion ջան, Շարուքենը ու Մահմեդը հնարավոր է, որ նույն մարդն ե՞ն
    Չնայած որոշ հանգամանքներ ստիպում են մտածել, որ հնարավոր չէր, որ նա անմահ լիներ, բայց դե, ով իմանա...
    Կարծում եմ, հարցին ինքդ պատասխան կգտնես, քանի որ քո դիտողունակությունը ինչ ասես արժե Հասկանում ես, Արմեն ջան, մեր պատմությունը շատ է թալանվել և, զարմանալին ու հիանալին որն է, որ նույնիսկ այդ վիճակում էլ այն հիացնում է: Ես փորձում եմ թալանածը վերականգնել, որ ամեն ինչ ավելի գերազանց տեսք ունենա - այդպիսին է իմ վերաբերմունքը մեր պատմության նկատմամբ...
    Վերջին խմբագրող՝ Lion: 01.09.2011, 22:34:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (01.09.2011)

  21. #252
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլամցիների պահով վաղը կարծիքս կգրեմ, կարծում եմ էս անգամ նրանց արարքը էդքան էլ մեղադրելու չէր: Բայց դա առաջին հայացքից և դեռ հիմնովին կարծիք չի. ինչպես ասեցի, սիրում եմ մի քիչ մտածել, հետո նոր գրել:

  22. #253
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կսպասեմ Բարդա, էդ էլամցիքի հետ հարաբերությունները մի ուրիշ տեսակ չէր ստացվում, ինչ ուզում ես արա: Ի դեպ, ասեմ, էլամցիք իրենց բնույթով դրավիդյաններին պատկանող ժողովուրդ էին, այսինքն օրինակ հայերի պես արիական կամ Անապատի զավակների պես սեմիտական խմբին չէին պատկանում: Դրանք, մոտավորապես ասած, Հնդկաստանի մինչարիական բնակչության ծայր արևմուտք շարժված ճյուղն էին ու, թեև ապրում էին հետագա Պարսքի տարածքում, բայց պարսիկների հետ էլ լավագույն դեպքում միայն շատ հեռավոր ու այն էլ գենետիկ կապ ունեին:

    Ինչ-որ տեղ խորհրդավոր ժողովուրդ է... էր - ի դեպ, զատո մենք "է" ենք
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (05.09.2011)

  24. #254
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Ձգվեցի էշիս վրա` փորձելով տեսնել ուր որ է երևացող Ուրուկի պարիսպները: Սակայն հակառակ ջանքերիս` դրանք տեսա միայն մի որոշ ժամանակ անցնելուց հետո: Ընդ որում վերջիններս ամենևին էլ չէին հիշեցնում քաղաքի նախկին շքեղությունները: Այժմ դրանք մասսամբ քանդված էին, տեղ-տեղ էլ կրակից սևացած: Բացի այդ աչքի էր զարնում նաև աշտարակների անխնամությունը, ինչպես նաև պարիսպների միջև բացված փլվացքներն ու ճեղքերը: Ամեն ինչից երևում էր, որ Ուրուկի լավ օրերը մնացել են անցյալում: Դե իհարկե, երբ ես վերջին անգամ եղել էի Ուրուկում, սրանից ուղիղ ութանասունմեկ տարի առաջ, շատ ջրեր էին հոսել: Այն ժամանակ Ուրուկը Միջագետքի առաջնային քաղաքներից էր: Սակայն դրան հաջորդող ժամանկներում քաղաքի գլխով շատ փորձանքներ էին անցել: Մի քանի անգամ միայն այն վերագրավել էր Շարուքենը` արյան մեջ խեղդելով քաղաքի բնակիչների ապստամբությունները: Բացի այդ, դրանից հետո նա քաղաքից վտարել էր նախկին բնակիչների մեծ մասին, դե իսկ նրանց փոխարեն բնակեցված Անապատի զավակների հոգսն էլ հաստատ քաղաքի կառուցապատումը չէր: Մի քանի անգամ էլ իրադարձությունների բուռն հորձանուտում քաղաքը հայտնվել էր Շարուքենին հաջորդած նրա որդի Ռիմուշի, ինչպես նաև վերջինիս հաջորդած, նրա ավագ եղբայր Մանիշտուսուի օրոք: Քաղաքի վերջին գրավումը տեղի էր ունեցել անցյալ տարի ու հենց դրա հետքերն էին, որ իրենց վրա պահպանել էին քաղաքի պարիսպները…: Այո՜, խեղճ միջագետքցիներ, երևի ես ճիշտ գուշակեցի սրանից տասնամյակներ առաջ, երբ մտքովս անցավ, որ Շարուքենը ձեզ օր ու արև չի տա…

    Այս մտքերով էի տարված, երբ էշիս վրա հանգիստ օրորվելով ներս մտա քաղաքի դարպասներից: Պահապանները նույնիսկ ուշադրություն էլ չդարձրին ինձ վրա` ակնհայտորեն միայն հանդերձներիցս ելնելով ինձ դնելով մանր առևտրականի տեղ: Քաղաքի ներքին հատակագիծը քիչ էր փոխվել, միայն, ինչպես և պարիսպների պարագայում, այս անգամ էլ տներն էին մեծ մասսամբ կիսափուլ կամ էլ խարխլված պատերով: Չկային նաև քաղաքի նախկին բնակիչները, որոնք իրենց կենսախինդ ու արագաշարժ բնավորությանը տուրք տալով խռնվում էին փողոցներում: Այժմ փողոցներում ընդհարնապես քիչ մարդ կար, իսկ հատուկենտ անցորդներն էլ մեծամասսամբ Անապատի որդիներն էին:

    Ես առանց դժվարության գտա Ուրուկի շուկան ու թակեցի ինձ լավ ծանոթ ու պինդ փակված վաճառատան դուռը: Մենեսը պետք է որ այստեղ լիներ…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  25. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.09.2011), armen9494 (02.09.2011), Arpine (02.09.2011), E-la Via (03.09.2011), Freeman (31.01.2012), Nadine (02.09.2011), Sambitbaba (02.12.2011), Varzor (05.09.2011), Արմինե (03.09.2011)

  26. #255
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    - Բարի գալու՜ստ, ողջո՜ւյն քեզ, այ կորած-մոլորած,- ինչպես միշտ ջերմությունը սրտում ու ժպիտը դեմքին ինձ գրկեց բարեկամս,- ինչքա՜ն կլինի չենք տեսնվել: Ես արդեն կարծում էի, թե դու կորել ես:
    Մենեսը անմիջապես տեղավորեց ինձ իր հյուրասենյակի հարմարավետ գահավորակի վրա, իսկ ինքը դուրս եկավ: Կարճ ժամանակ անց ներս մտան ծառաները և ցածրաոտք սեղանը միանգամից լցրեցին ընտիր ուտելիքներով, մրգերով ու խմիչքով: Ի վերջո ներս եկավ նաև Մենեսը, իսկ ծառաները դուրս եկան: Բարեկամս տեղավորվեց իմ դիմացի գահվորակի վրա և անխոս լցրեց գավաթները.
    - Դեհ, Հայկ եղբայր, բարով տեսանք իրար:
    Ես ու Մենեսը, չրխկացնելով մեր կավե գավերը, դատարկեցինք Արարտայի ընտիր գինին, որից հետո անցանք խորտիկներին: Որոշ ժամանակ անց մենք արդեն մեկնվել էինք մեր գահվորակներին.
    - Իսկ հիմա, պատմիր Հայկ ջան, ինչի՞ց սկսեցիր, ո՞ւր եղար, ի՞նչ հետաքրքիր բաներ անցան գլխովդ…
    - Դե սկսեցի նրանից, որ ինձ ծնեցին, ծնեցին սրանից ուղիղ երկուհարյուր ութանասունհինգ տարի առաջ: Հայրս…,- հիշելով բարեկամիս` ժամանակին Քիշում ասած խոսքերը` կատակեցի ես:
    - Լավ, այ տղա, չասեցի տենց,- Մենեսը ինքն էլ ծիծաղեց,- ավելի լուրջ կարո՞ղ ես:
    - Լավ, հաշվի առնելով, որ դու իմ լավագույն բարեկամն ես…
    - Ըհը,- խրախուսաբար գլխով արեց Մենեսը:
    - Հա, ուրեմն ինչ էի ասում… հաշվի առնելով, որ դու իմ լավագույն բարեկամն ես, քեզ կպատմեմ ոչ այդքան մանրամասն:
    - Լսում եմ:
    - Հիշում ես, չէ՞, թե ինչ վիճակում դու ինձ գտար սրանից երեսուն տարի առաջ Ալկիքարում: Այն ժամանակ ես չթաքցրեցի էլ, որ այդ վիճակը ինձ բավականին ձանձրացնում է…
    - Իհա՜րկե, է՜լ ինչ…, լրիվ ծերուկի կերպարի մեջ էիր մտել, չնայած որ խեղճ “հիրավի ծերունուն” կյանքի վերջին օրերին առանց մորուքի ու դեմքի թողեցիր…,- ծիծաղելով հիշեցրեց բարեկամս,- դեմքը կորցրած մարդ…, վատ չի հնչում “հիրավի արքայի” համար…
    - Ըհը, ես էլ հենց այդ եմ ասում: Ես այնքան էի ոգևորվել մեր այդ վերջին արկածի ժամանակ, որ մոռացել էի իմ մյուս նպատակը` անհետ կորչել մարտի բովում: Սակայն հետո ես սկսեցի ափսոսալ, որ այդպիսի հարմար առիթը ձեռքիցս բաց եմ թողել:
    - Ու դու ստիպված շարունակեցիր քարշ տալ քո ծերունական օրերը, խե՜ղճ տղա,- հազիվ զսպելով ծիծաղը` իբր կարեկցաբար գլխով արեց բարեկամս:
    - Ոչ երկար, բարեկամս, բարեբախտաբար ոչ երկար…: Դա երկար չտևեց ու շուտով ձեռքումս մի հարմար առիթ հայտնվեց:
    - Դու նկատի ունես Շարուքենի ու նրա որդիների վերջին արշավանքը դեպի Կորճա՞յք:
    - Հենց դա,- գլխով արեցի ես,- կեղտաջրերի հոտած ջրանցքում լինելն այնքան էր կատաղեցրել այդ անասունին, որ նա որոշել էր, ինչ գնով էլ լինի, հասնել ինձ: Դրա համար էլ այդ դեպքերից երեք տարի անց, երբ նրա պետության գործերը մի քիչ կարգի ընկան, մեր “հիրավի արքան” զորահավաք հայտարարեց ու շարժվեց ուղիղ դեպի Կորճայք` իր Հատուկ գնդով և երեք բյուր Անապատի որդիների կազմով: Ես իհարկե նախապես հեռացրել էի բնակչությանը այդ տարածքներից, ինչպես նաև տեղեկացրել էի Հայկաշեն: Դրա համար էլ Զագրոսյան լեռների հարավային փեշերը ներխուժած Շարուքենի ոհմակը ոչ միայն կրծելու ոչինչ չգտավ ու սկսեց սովից զկռտալ, այլև նրա մոտ վախից մեկ այլ ինքնաբուխ գործողություն էլ սկսվեց, քանի որ հյուսիսից իմ Կուտիների գունդը, միացած Սպարապետ Արամի բյուրերի հետ, գալիս էին ուղիղ նրա վրա:
    - Այո՜ո՜, այ ես միշտ էլ զարմանում եմ ձեզ վրա…: Ահագին հզոր պետություն ունեք, առիթի դեպքում էլ Շարուքենի նմանների մռութին կարողանում եք մի լավ հագցնել, սակայն ոչ մի անգամ նվաճումների ուղին չեք բռնում: Իրոք, էլի, հետաքրքիր ժողովուրդ եք, ես նույնիսկ կասեի անհասկանալի…
    - Անհասկանալի ոչինչ չկա, Մենես ջան, ուղղակի դու մոռանում ես մեր արիական պատգամները,- ես աչքերս փակեցի, հետ ընկա գահվորակին ու շրթունքներս կարծես իրենք իրենց սկսեցին արտաբերել շատ վաղուց լսած, սակայն մի իմաստուն հորդորի պես հավերժ հոգումս տպված խոսքերը,- “Աստվածներն ասացին, որ արիները ընտրյալ ցեղ են և պարտավոր են մարդկությանը տանել լույս, փոխանցել այլ ցեղերին իրենց գիտելիքները՝ հանուն համընդհանուր ու համաշխարհային բարօրության: Սակայն հիշիր, որդիս, մենք ոչ ավելին ենք այլ ցեղերից և ոչ էլ հատկապես՝ պակաս: Բոլոր ցեղերն էլ իրավունք ունեն ապրելու այս հողի վրա: Ոչ ոք առաջնություն չունի մյուսի նկատմամբ և իրավունք չունի իրեն մյուսից բարձր դասելու…”…
    - “… Մենք՝ արիներս, առաջ ենք անցել այլ ազգերից բնության գաղտնիքների ճանաչման գործում, սակայն դա պետք է ծառայի միայն համընդհանուր ու համաշխարհային բարօրությանը…”,- ժպտալով ինձ լրացրեց Մենեսը,- այո, Հայկ, ես շատ եմ քեզնից լսել այդ խոսքերը, որ ժամանակին քեզ պատգամ է թողել հայրդ` արիների հզոր Նահապետը: Սակայն միայն ժամանակի հետ եմ ես հասկանում, որ դրանք միայն դատարկ խոսքեր չեն, որ դրանք հզոր գաղափարախոսության պես մի բան են…
    -… որին դավանում են բոլոր արիները,- ժպտալով բարեկամիցս կրկին խոսք վերցրեցի ես,- ահա հենց այդ պատճառով է, որ արիական հայերը չեն սիրում ոտք դնել Հայկ Նահապետի նախանշած սահմաններից դուրս, իսկ այլ ազգերի վրա տիրելն էլ համարում են կործանարար բոլորի, սակայն առաջին հերթին հենց իրենց համար:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  27. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.09.2011), armen9494 (02.09.2011), Arpine (02.09.2011), E-la Via (03.09.2011), Freeman (31.01.2012), Nadine (02.09.2011), Sambitbaba (02.12.2011), Varzor (05.09.2011), Արէա (02.09.2011), Արմինե (03.09.2011), Գեա (02.09.2011)

Էջ 17 53-ից ԱռաջինԱռաջին ... 713141516171819202127 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •