User Tag List

Էջ 11 53-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

  1. #151
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ ես, Արմեն ջան: Ինչ հիանալի բան է, որ ձեր նման ընթերցողներ կան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #152
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Ալկիքար հասնելուն պես ինձ ներկայացավ Հրաչը և հայտնեց.
    - Տեր իշխան, Աքքադից կաևորագույն լուրեր կան:
    Ես Նունեին երեխաների հետ ուղարկեցի վերև, որից հետո Հրաչի հետ մտանք ամրոցի մեծ սենյակը:
    - Լսում եմ,- դարձա նրան:
    - Տեր իշխան, Շարուքենը Աքքադում է հավաքել միջագետքյան քաղաքների բոլոր կառավարիչներին, Մեծ Անապատի բոլոր տոհմապետերին, իր բոլոր զորապետերին և հրամայել է պատրաստվել արշավանքի դեպի հյուսիս:

    Լուրը երկար սպասված էր, սակայն ամեն դեպքում այդ պահին անակնկալ: Ես նստեցի գահվորակին, մոտ քաշեցի գինու կուժը, մի գավ լցրեցի, քաշեցի այն գլխիս, որից հետո դարձա Հրաչին.
    - Ահա թե ինչ, Հրաչ, կարելի է ասել, որ սկսվեց: Սա շատ լուրջ է: Անմիջապես ինձ մոտ կանչիր Հազարապետ Վարագին, Սևակին և Մթերապետ Վրույրին: Երեկոյան բոլորիդ սպասում եմ Ալկիքարում, իսկ վաղը ես մեկնում եմ…

    … Ես դարձա Ալկիքարի մեծ սենյակում հավաքված Հատուկ գնդի ղեկավարությանը.
    - Եղբայրներ, այսօր Հրաչը ինձ հայտնեց արտակարգ կարևորություն ունեցող մի լուր: Աքքադի տիրակալ Շարուքենը մեծ արշավանք է հռչակել դեպի հյուսիս: Ձեզնից պահանջվում է ծայրահեղ զգաստություն: Վարագ, ի՞նչ վիճակում է գունդը:
    - Տեր իշխան,- ոտքի կանգնեց ծերունի Հազարապետը,- գունդը գտնվում է լիակատար մարտական պատրաստվածության վիճակում, պատրաստ է ցանկացած պահի գալ մարտական պատրաստության և մտնել մարտի մեջ:
    - Լավ է, Սևակ, իսկ քո հարյուրյակը՞:
    - Տեր իշխան, անընդհատ իրականացվում ենք մարզումներ և տղերքը պատրաստ են ամեն ինչի,- ոտքի կանգնելով ու թեթևակի խոնհարվելով զուսպ պատասխանեց Սևակը:
    - Հրա՞չ:
    - Տեր իշխան, նախկինում որսորդ եղած ռազմիկներից ես ընտրել եմ ում որ պետք է և նրանք մշտապես մարզվում են: Բացի այդ մենք մշտապես մտածում ենք և կատարելագործում կիրառվող միջոցները:
    - Լավ, նստեք: Ես վաղը մենկում եմ, սակայն հավանաբար շուտ կվերադառնամ: Ինչ մանր-մունր թերություն ունեք վերացրեք: Գալուցս անմիջապես հետո իրականացնելու եմ Հատուկ գնդի ստուգայց…: Պա՞րզ է:
    - Կկատարվի, տեր իշխան,- պատասխանեցին նրանք:
    - Վրույր,- դարձա ես Մթերապետին,- գիտեմ, որ պահեստներդ նորմալ վիճակում են, սակայն քեզ էլ եմ ասում: Եղիր զգոն և վերացրու բոլոր մանր-մունր թերությոններդ: Շուտով մեզ ուտելիք է պետք գալու: Անմիջապես տեղեկացրու տոհմապետերին և տանուտերերին, որ պատրաստ լինեն հրամանս ստանալուն պես զենք կրելու ընդունակ իրենց բոլոր տղամարդկանց հետ լինել Ալկիքարում:
    - Կարվի, տեր իշխան,- գլուխ տվեց Վրույրը:

    Ես ևս մի քանի հանձնարարականներ տվեցի և բաց թողեցի օգնականներիս: Հաջորդ օրն առավոտյան ես արդեն ճանապարհին էի և երկու օրից` առավոտյան ինչպես միշտ արձանի պես զգաստ կանգնած հաղթանդամ ռազմիկների մոտով մտա սպարապետի զորակայան...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.08.2011), armen9494 (29.08.2011), Arpine (30.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (01.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  4. #153
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես, Արմեն ջան: Ինչ հիանալի բան է, որ ձեր նման ընթերցողներ կան
    Ավելի հիանաի է, երբ քո նման ստեղծագործողներ կան: Ուզում եի ՊՄ-ով գրել ամբողջ պատմությունը ուղարկեիր, շուտ կարդայի... բայց մտածում եմ սենց ավելի հետաքրքիրա, մի տեսակ խմբակային ընթերցանություն ա Շատ հետաքրքիր ա կարդալ մարդկանց քննարկումները, գովեստի խոսքերն ու քննադատությունները...

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (29.08.2011), Sambitbaba (01.09.2011)

  6. #154
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միանգամայն ճիշտ ես, Արմեն ջան, ասել եմ ու չեմ հոգնի ասելուց, թե դուք նույնիսկ չեք է պատկերացնում, թե ինչ կարևոր է ձեր կարծիքներն ու այս Նոթերի համար: Ձեր կարծիքները, կենդանի շփման ոճը, ուրախ խոսքն ու զրույցը և հումորը, մի խոսքով, այս ամենը, բոլորը, ինձ անչափ մեծ ուրախություն և եռանդ են պարգևում` Նոթերի հետագա հրապարակման հարցով...

    Ավելին ասեմ, կարծես թե այս օրերին էլեկտրոնային փոստիս հետ տարօրինակ բաներ են կատարվում - ինչ-որ նամակներ եմ ստանում, որոնք ոչ այն է սպամ է, ոչ այն է... Չգիտես ինչու մտքովս անցնում է, որ Հայկը տեղյակ է դարձել այս ամենի մասին ու հիմա մաիլս է փորձարկում, պատրաստվելով ինձ ուղարկել իր հուշերի մնացած մասերը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #155
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    *

    Ալկիքար հասնելուն պես ինձ ներկայացավ Հրաչը և հայտնեց.
    - Տեր իշխան, Աքքադից կաևորագույն լուրեր կան:
    Ես Նունեին երեխաների հետ ուղարկեցի վերև, որից հետո Հրաչի հետ մտանք ամրոցի մեծ սենյակը:
    - Լսում եմ,- դարձա նրան:
    - Տեր իշխան, Շարուքենը Աքքադում է հավաքել միջագետքյան քաղաքների բոլոր կառավարիչներին, Մեծ Անապատի բոլոր տոհմապետերին, իր բոլոր զորապետերին և հրամայել է պատրաստվել արշավանքի դեպի հյուսիս:

    Լուրը երկար սպասված էր, սակայն ամեն դեպքում այդ պահին անակնկալ: Ես նստեցի գահվորակին, մոտ քաշեցի գինու կուժը, մի գավ լցրեցի, քաշեցի այն գլխիս, որից հետո դարձա Հրաչին.
    - Ահա թե ինչ, Հրաչ, կարելի է ասել, որ սկսվեց: Սա շատ լուրջ է: Անմիջապես ինձ մոտ կանչիր Հազարապետ Վարագին, Սևակին և Մթերապետ Վրույրին: Երեկոյան բոլորիդ սպասում եմ Ալկիքարում, իսկ վաղը ես մեկնում եմ…

    … Ես դարձա Ալկիքարի մեծ սենյակում հավաքված Հատուկ գնդի ղեկավարությանը.
    - Եղբայրներ, այսօր Հրաչը ինձ հայտնեց արտակարգ կարևորություն ունեցող մի լուր: Աքքադի տիրակալ Շարուքենը մեծ արշավանք է հռչակել դեպի հյուսիս: Ձեզնից պահանջվում է ծայրահեղ զգաստություն: Վարագ, ի՞նչ վիճակում է գունդը:
    - Տեր իշխան,- ոտքի կանգնեց ծերունի Հազարապետը,- գունդը գտնվում է լիակատար մարտական պատրաստվածության վիճակում, պատրաստ է ցանկացած պահի գալ մարտական պատրաստության և մտնել մարտի մեջ:
    - Լավ է, Սևակ, իսկ քո հարյուրյակը՞:
    - Տեր իշխան, անընդհատ իրականացվում ենք մարզումներ և տղերքը պատրաստ են ամեն ինչի,- ոտքի կանգնելով ու թեթևակի խոնհարվելով զուսպ պատասխանեց Սևակը:
    - Հրա՞չ:
    - Տեր իշխան, նախկինում որսորդ եղած ռազմիկներից ես ընտրել եմ ում որ պետք է և նրանք մշտապես մարզվում են: Բացի այդ մենք մշտապես մտածում ենք և կատարելագործում կիրառվող միջոցները:
    - Լավ, նստեք: Ես վաղը մենկում եմ, սակայն հավանաբար շուտ կվերադառնամ: Ինչ մանր-մունր թերություն ունեք վերացրեք: Գալուցս անմիջապես հետո իրականացնելու եմ Հատուկ գնդի ստուգայց…: Պա՞րզ է:
    - Կկատարվի, տեր իշխան,- պատասխանեցին նրանք:
    - Վրույր,- դարձա ես Մթերապետին,- գիտեմ, որ պահեստներդ նորմալ վիճակում են, սակայն քեզ էլ եմ ասում: Եղիր զգոն և վերացրու բոլոր մանր-մունր թերությոններդ: Շուտով մեզ ուտելիք է պետք գալու: Անմիջապես տեղեկացրու տոհմապետերին և տանուտերերին, որ պատրաստ լինեն հրամանս ստանալուն պես զենք կրելու ընդունակ իրենց բոլոր տղամարդկանց հետ լինել Ալկիքարում:
    - Կարվի, տեր իշխան,- գլուխ տվեց Վրույրը:

    Ես ևս մի քանի հանձնարարականներ տվեցի և բաց թողեցի օգնականներիս: Հաջորդ օրն առավոտյան ես արդեն ճանապարհին էի և երկու օրից` առավոտյան ինչպես միշտ արձանի պես զգաստ կանգնած հաղթանդամ ռազմիկների մոտով մտա սպարապետի զորակայան...
    Ըհը... բանը սրան էլ հասավ...
    Տեսնենք հիմա սրա տակից ոնց ա դուրս գալու Հայկը, թե չէ գլուխ էր գովում` «եեես, եեես...»

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (29.08.2011)

  9. #156
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսքանը կարդալուց հետո միայն մի բան կասեմ` ցավալի է, բայց ես էլ եմ ձեզ հետ համաձայն: Գիտեք հետաքրքիրն ինչ է, ամբողջ աշխարհում հայերին ճանաչում են որպես «խելք», իսկ Հայաստանում շատ քիչ են խելքը գլխին մարդիկ: Ինչի՞ մենք չենք կարող նորմալ սերիալ ունենալ, ինչի՞ պետք է սերիալ ասելիս միանգամից մտքներովս անցնի գարշելիություն: Համեմատենք ռուսների հետ, տեսեք թե ինչքան սերիալներ ունեն: Ու գիտեք հետաքրքիրը ո՞րն է` որ նայում էս այդ սերիալի վրա «աշխատող անձնակազմին» ու տեսնում էս, որ ամենագլխավոր մարդը հայ է (կարող եմ բազում օրինակներ բերել` Не родись красивой, Бригада և այն):
    Ախր մենք սկի նորմալ ֆիլմ չունենք էս վերջին տարիներին նկարահանված: Միակ ֆիլմը, որը նայելով հիացա` «Պահանջվում է միլիոնատերն» էր: Բայց չգիտեմ ինչի, ինձ թվում է, որ ինչ որ մի տեղից copy paste են արել
    Ինչ որա է, մեր հեռուստատեսության վիճակը ուղղակի ահավոր է

    Ակամաից մտքիս են գալիս այս խոսքերը` երգիրը երգիր չի...

    Հ.Գ. Լիոն ջան, ինչ վերաբերվում է գրվածքիդ, ապա նորից ասեմ, որ հոյակապ է ստացվում, շարունակիր նույն ոգով` ՀԱՅԻ ՈԳՈՎ
    Արմեն ջան ինձ թվում է սրա առաջին պատճառը, մեր հայրենիքում գործող ,,քավոր սանիկական՛՛ հարաբերություններն են: Ոչ մի տեղ չես տեսնի իսկական իր գործը հասկացող մասնագետի: Միջակություններ, որոնք ինչ-ինչ ճանապարհներով գրավում են իսկական մասնագետի աշխատատեղը, և չունենալով ոչ կարգին հսկողություն, ոչ առողջ քննադատող, ,,ոչ խելք ոչ մեղք՛՛, գլորում են իրենց անփառունակ գոյությունը: Եթե այսօր փնտրենք, ինձ թվում է շատ քիչ թվով կլինեն մարդիք որոնք աշխատում են իրենց մասնագիտությամբ: Եվ սա համատարած բնույթ է կրում: Դե արի ու այստեղ այլ բանի սպասում ունեցիր: Եթե մտածեյի, որ մենք կարող ենք այսօր՝, օրնակ ,,Վարպետը և Մարգարիտան՛՛ սերիալի նման սերիալ նկարել, ապա իհարկե վերը նշված կարծիքը չէի հայտնի Լիոնին:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (29.08.2011)

  11. #157
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ ես KiLa ջան, հաճախ նյութը էկրանին է հանձնվում ոչ թե նրա համար, որ լավն է, այլ այն պատճառով, որ սցենարիստը ուժեղ կապեր ունի, մեծ փող ունի և այլն: Սա մեր մշակույթին վնասակար լիանների պես պատած մոլախոտ-ախտերից մեկն է...

    Ի դեպ, Արմեն ջան, ոչ մի կերպ չէի ուզենա, որ այստեղ "լուռ ընթերրցանություն" տեղի ունենար - Նոթերի համար շատ, անչափ շատ կարևոր են բոլոր կարծիքները ու ես կուզենայի, որ մարդիկ, ովքեր արտահայտվելու ցանկություն ունեն, առանց քաշվելու արտահայտվեն, այլ ոչ թե. "ներս գցեն" ու տրվեն լուռ ընրթերցանությանը: Հավատացեք, որ այս քննարկումները անչափ պետքական են Հայկին...
    Վերջին խմբագրող՝ Lion: 29.08.2011, 14:32:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #158
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպարապետն անմիջապես հավաքեց իր զորականներին և ինքը խոսք վերցրեց.

    - Ահա և եղավ այն, ինչին մենք սպասում էինք,- դարձավ սպարապետը հավաքվածներին,- այժմ անցել է մտահանգումների ժամանակը և պետք են կոնկրետ գործողություններ: Ես պատրաստվում եմ այս խորհրդակցության ավարտից անմիջապես հետո ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնել Մեծ քրմին, որից հետո նրա համաձայնությամբ սուրհանդակներ կուղարկեմ նահանգներ և կհավաքեմ իշխանների մշտական բանակն ու աշխարհազորը: Բանակը կկենտրոնանա Ծոփաց նահանգի [1] Անձիտ գավառի [2] լայնատարած դաշտում` Ծովք լճակից [3] հյուսիս: Այստեղից մենք առիթի դեպքում արագորեն կշարժվենք պետք եղած ուղղությամբ: Բացի այդ ես պատրաստվում եմ Հայոց Միջագետքի և Աղձնիքի իշխաններին տեղեկացնել, որ պատրաստ լինեն առիթի դեպքում բնակչությանը տեղափոխել դեպի հյուսիս` ավելի ապահով վայրեր: Դե իսկ Կորճայքի համար ես հիմնականում հանգիստ եմ,- սպարապետ Վահեն նայեց ինձ:

    Ես ոտքի կանգնեցի.
    - Քո թույլտվությամբ, տեր սպարապետ: Իմ նահանգի բնակչությունը առիթի դեպքում կտեղափոխվի հյուսիս, իսկ զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդիկ զենք կվերցնեն:
    - Լավ,- ասաց սպարապետը և ես նստեցի,- դեհ տղերք, Հայկ Նահապետի հաղթանակի օրվանից անցել է ուղիղ հարյուրութանասուներկու նավասարդ: Այժմ մենք պետք է արժանի լինենք մեր նախնիին:

    Բոլորը որպես համաձայնության նշան խոնհարվեցին, իսկ սպարապետը հարցրեց.
    - Ի՞նչ ունեք ասելու:
    Ես ու Հայկազունի Պարետը մինչ այդ խորհրդակցել էինք և այժմ նա ոտքի կանգնեց.
    - Քո թույլտվությամբ, տեր սպարապետ, ես ու իշխան Հայկը ի մի բերեցինք մեր ձեռքի տակ եղած տեղեկությունները և ահա թե ինչ առաջարկ ունենք: Մենք իհարկե կկռվենք և պատրաստ կլինենք կյանք դնել երկրի համար, սակայն ավելի լավ կլինի, որ այդ կռվում մեր երկիրը մենակ չլինի: Ես առաջարկում եմ դաշինք կազմել մեր թշնամու թշնամու հետ:
    - Ո՞վ է մեր թշնամու թշնամին,- զարմացավ սպարապետը,- չէ՞ որ նա կարծես թե տիրում է ողջ Միջագետքին: Այս պայմաններում մնում է միայն Եգիպտոսը, նա էլ այնպես է ներփակված ինքն իր մեջ, որ մազաչափ իսկ ցանկություն չի ունենա խառնվելու այս գլխացավանքին:
    - Խոսքը իրոք Եգիպտոսի մասին չէ, տեր սպարապետ: Այդ հարցում դու ճիշտ ես, սակայն կա ևս մի ուժ, որը մենք կարող ենք ուղղել Շարուքենի վրա: Հենց նրա երկրի հարևանությամբ` դեպի ավելի արևելք` Հարավային ծովի ափին կան մեր լեռների նման լեռներ և այնտեղ ապրում է մի ժողովուրդ, որը վատ չի կռվում և առիթի դեպքում չի զլանա հարստանալ Շարուքենի տիրույթների հաշվին:

    - Էլամը,- մռայլվեց սպարապետը,- այն անպիտան Մեսիլիմի ժամանակներից մեզ այնտեղ կարծես թե այնքան էլ չեն սիրում…
    - Կսիրեն, տեր սպարապետ,- ժպտաց Հայկազունի Պարետը,- նման գործերում մշտական թշնամիներ և բարեկամներ չկան: Կան միայն շահեր, իսկ կոնկրետ այս դեպքում մեր երկրների շահերը համընկնում են, քանի որ ըստ մեր տեղեկությունների,- Հայկազունի Պարետը նայեց ինձ,- Շարուքենը ատամներ է սրում նաև նրանց ուղղությամբ և նրանք անհանգստացած են:
    - Ինչու չէ,- համաձայնվեց սպարապետ Վահեն,- ես համաձայն եմ: Եթե մեզ հաջողվի դաշինք կապել Էլամի հետ, ապա մենք միշտ կունենանք Շարուքենի թիկունքին դրված մի սուր դաշույն: Ի՞նչ վիճակ է այդ երկրում:
    - Այդ երկրի արքան ներկայումս Լիխիշշանն [4] է, որը նստում է Ավան քաղաքում: Կան նաև փոքր թվով այլ քաղաքներ: Ժողովուրդը ռազմունակ է, ապրում է տոհմերով և տեղավորված է հիմնականում մանր գյուղերում: Սրանք թեև շրջակա երկրների համեմատ այնքան էլ մեծաթիվ չեն, սակայն առիթի դեպքում կկարողանան բավականին տհաճություններ պատճառել Շարուքենին և արագորեն հեռանալ իրենց լեռները, որտեղ նրանց հետ կռվելը հեշտ չի լինի: Մենք առաջարկում ենք դաշինք կնքելու համար Լիխիշշանի մոտ պատվիրակություն ուղարկել:

    - Վատ միտք չի, սակայն այս հարցն արդեն մեր լուծելու բանը չէ: Ես կխոսեմ Մեծ քրմի հետ, կստանամ նրա համաձայնությունը և նոր կգործենք: Ո՞ւմ կարելի է ուղարկել Էլամ:
    - Քո թույլտվությամբ, տեր սպարապետ, թող մեկնի իշխան Հայկը: Նա Միջագետքից և Էլամից բավականին տեղյակ է, գիտի այդ երկրների լեզուները և բացի այդ,- Հայկազունի Պարետը ձայնը ցածրացրեց և շարունակեց,- նա կկարողանա լրացուցիչ տեղեկություններ բերել այդ երկրի մասին:
    - Լավ, կտեսնենք…: Կարծես թե ամեն ինչ խոսեցինք: Այժմ ես գնում եմ Մեծ քրմի մոտ` այս ամենի մասին նրան տեղեկացնելու համար: Իշխան Հայկ, վաղը դու կրկին կգաս զորակայան և ես քեզ կտեղեկացնեմ արդյունքների մասին…

    Հաջորդ օրը ես կրկին սպարապետ Վահեի մոտ էի.
    - Մեծ քուրմը տվեց իր համաձայնությունը,- դարձավ ինձ սպարապետը,- նա նույնիսկ առանձնապես չխորացավ էլ, թե ո՞վ, ո՞ւր և ինչի համար է գնում…: Մի խոսքով: Այժմ դու պետք է մեկնես: Ես բավականին արդեն գիտեմ քեզ, իշխան, սակայն պարտքս եմ համարում հստակեցնել: Էլամի հետ դաշինքը պետք է լինի փոխօգնության և ուղղված լինի միայն Շարուքենի դեմ: Մնացած հարցերով մենք իրար նկատմամբ որևէ պարտավորություն չենք ունենա: Որպես վկայություն քո լիազորությունների` Էլամի արքային կտաս սա,- սպարապետն ինձ մեկնեց թանկարժեք քարերով պատված մի մատանի,- սա Մեծ քրմի լիազորանշանն է: Հաջողության դեպքում պայմանավորվիր սուրհանդակների միջոցով կապի մեջ լինելու մասին:
    - Եղավ, տեր սպարապետ, ամեն ինչ կանեմ ըստ արժանավույն,- պատասխանեցի ես:

    Նույն օրը ես արդեն ճանապարհին էի, իսկ երկու օրից արդեն Ալկիքարում: Այստեղ ամեն ինչ առաջվա նման էր: Երբ բարձրանում էի աստիճաններով` ականջիս հասավ Վահագնիս ձայնը: Ես գնացի ձայնի ուղղությամբ և մտա երեխաների համար նախատեսված սենյակը: Այստեղ Նունեն և դայակը, կանգնած երեխաների օրորոցների մոտ, փորձում էին որդուս հետ լեզու գտնել: Սա էլ իր թաթիկներն օդում թափահարելով` ձայնը գլուխն էր գցել .

    - Հապա մի տեսնեմ, ո՞վ է որդուս նեղացրել,- իբր խիստ դեմք ընդունելով մոտեցա ու գիրկս առա փոքրիկ Վահագնին:

    Սա միանգամից ձայնը կտրեց և ձեռքը մեկնեց մեջքիս կապված թրի փայլուն կոթին: Ես ծիծաղեցի.
    - Տեսա՞ք որդուս, արդեն ձեռքը զենքի է մեկնում…: Հապա մի այստեղ տվեք կաթը…

    _______________________
    [1] Ծոփք: Նահանգ Հայաստանի արևմուտքում:
    [2] Անձիտ: Գավառ Ծոփքում:
    [3] Ծովք: Լճակ Անձիտ գավառում:
    [4] Լիխիշշան (մ.թ.ա. մոտ 2310-2295): Էլամի արքա:
    Վերջին խմբագրող՝ Lion: 29.08.2011, 14:48:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.08.2011), armen9494 (29.08.2011), Arpine (30.08.2011), E-la Via (31.08.2011), Freeman (31.01.2012), KiLa (29.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (01.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  14. #159
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց տեսնում եք, որ էն ժամանակ էլ են եղել ձևականություններ: Ինչպես և հիմա, այն ժամանակ էլ պետության գլխին կանգնած մարդը մի ֆիգուր է եղել, իսկ իրականում, այն կառավարել են լրիվ ուրիշ մարդիկ: Հիմա նույնպես Հայաստանում այդ վիճակն է:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (29.08.2011)

  16. #160
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Նունե ջան, ես անմահ եմ և ոչ մահանում եմ, ոչ էլ ծերանում: Ես ծնվել եմ սրանից երկուհարյուրտաս տարի առաջ ...
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ...- Լավ,- ասաց սպարապետը և ես նստեցի,- դեհ տղերք, Հայկ Նահապետի հաղթանակի օրվանից անցել է ուղիղ հարյուրութանասուներկու նավասարդ: Այժմ ...
    Լիոն ջան, չե՞ս կարծում, որ սխալ կա: Իմ կարծիքով այն ժամանակ «տարի» հասկացողություն չկար: Չնայած, պատմության իմ գիտելիքներով չեմ փայլում, հնարավոր է սխալվում եմ...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (29.08.2011)

  18. #161
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց տեսնում եք, որ էն ժամանակ էլ են եղել ձևականություններ: Ինչպես և հիմա, այն ժամանակ էլ պետության գլխին կանգնած մարդը մի ֆիգուր է եղել, իսկ իրականում, այն կառավարել են լրիվ ուրիշ մարդիկ: Հիմա նույնպես Հայաստանում այդ վիճակն է:
    Արմեն ջան, չուզելով ասեմ, հիշելով քո խոսքերը առաջ չվազելու մասին, որ էդ առանձին մի թեմա է, որը դեռ իր հետքը թողնելու է Հայկի կյանքում ու նրա գործունեության վրա: Բայց ամեն ինչ` իր ժամանակին Այստեղ միայն ասեմ, որ ոչ բոլոր արքաներն էին այդպես անտարբեր: Օրինակ, հենց նույն Շարուքենը, հեչ անտարբեր արքա էլ չէր:

    Իսկ տարիներ միշտ ու, համենայն դեպս մեր նկարագրած ժամանակներում, եղել են: Օրինակ, հնագիտական պեղումները նույն Մեծամորի տարածքում հայտնաբերել են մի տաճար-աստղադիտարան, որի ուսումնասիրությունը միանշանակ վկայում է այն մասին, որ Հայկի այդ ժամանակվա ժամանակակից հայերը իրոք դիտարկել են երկինքը, հաշվել տարիները և այլն...
    Վերջին խմբագրող՝ Lion: 29.08.2011, 15:29:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (29.08.2011), Moonwalker (30.08.2011), Գեա (29.08.2011)

  20. #162
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Հենց նույն օրը ես Նունեին տեղեկացրի, որ երկար ժամանակով մեկնում եմ ճամփորդության: Նունեն տխրեց, սակայն հետո մոտեցավ ինձ և փարվեց կրծքիս.

    - Հանգիստ գնա, Հայկ ջան, այստեղ ամեն ինչ նորմալ կլինի, մի անհանգստացիր:
    - Գիտեմ, Նունե ջան,- շոյելով կնոջս երկար վարսերը, ասացի ես,- ուղղակի իմացիր, որ մենք պատերազմի շեմին ենք կանգնած և առիթի դեպքում դու պետք է կարողանաս ոչ միայն ղեկավարել նահանգը, այլև պաշտպանել մեր ընտանիքը:
    - Պատերազմի դեպքում դու լավ օգնականներ ես թողնում, դե ինձ համար էլ թուրն ու աղեղը նորություն չեն: Իսկ երեխաների հարցով կարող ես հանգիստ լինել: Ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ…
    Համբուրեցի Նունեի փայլող աչքերը…

    … Երեկոյան կողմ` մայրամուտից առաջ, երբ դեռ լույս էր, ես արդեն ուղղություն էի վերցրել դեպի Հատուկ գունդ: Որոշել էի հաջորդ օրը հասնել գունդ, ստուգել այն, գիշերը հանգստանալ, իսկ մյուս օրն առավոտյան շարունակել ուղիս: Հանկարծ նկատեցի, որ առջևիցս էշի վրա նստած ինչ որ կերպարանք է ընթանում և միանգամից էլ ծանոթ սուր զգացումն ունեցա: Ես վստահ էի, որ դիմացիս ընթացողը Մենեսն է և խթանեցի էշիս: Շուտով Մենեսը, որ ինքն էլ նույն զգացումն էր ունեցել, հետ նայեց ու տեսավ ինձ: Արդեն բերանս բացել էի, սակայն…

    Անակնկալ կերպով Մենեսի շուրջը հողն ու խոտերը կարծես վեր բարձրացան, իսկ ինչ-որ մեկն էլ չգիտես որտեղից ցատկեց բարեկամիս վրա ու նրան տապալեց էշից: Սակայն Մենեսն էլ իրեն չկորցրեց: Գլորվելուց հետո նա արագորեն ոտքի թռավ և կայծակնային արագությամբ մերկացրեց թուրը: Նույն պահին նրա վրա ուղղվեցին բազմաթիվ նիզակներ և թրեր, իսկ գլխավերևում էլ սուրացին մի քանի նետեր: Ես ավելի ուժեղ խթանեցի էշիս և արդեն մոտենալիս լսեցի Մենեսի ծանոթ ու հանգիստ ձայնը.

    - Ահա՜ թե ի՜նչ…, իշխան Հայկի տարածքում ավազակությա՜մբ են զբաղվում, հետաքրքի՜ր է, ո՞ւր է նայում նա…
    - Լռիր,- ի պատասխան լսեցի մի լավ ծանոթ ձայն,- նետիր զենքդ և հանձնվիր, հակառակ դեպքում շատ կզղջաս:
    - Հեշտ է քաջություն խաղալ նիզակներիդ հետևում,- պատասխանեց նման բաներում փորձված Մենեսը,- սակայն եթե իսկական տղամարդ ես, առաջ արի, տեսնեմ իրո՞ք այդքան քաջ ես, թե այլ արիների նման միայն անունդ է,- խայթող տոնով նետեց ընկերս:

    Ես արդեն գլխի էի ընկել, թե ինչ է լինելու, դրա համար էլ մոտիկ մի վայրում` խոշոր մի քարի հետևում, թաքնվեցի ու սկսեցի դիտել` պատրաստ արագորեն միջամտելու: Պատասխանը չուշացավ և իր ռազմիկների հետևից, երկար ու ծանր թուրը մերկացրած, առաջ եկավ հսկայամարմին Սևակը` գայլի մորթին վրան:

    - Օտարական, դու գտնվում ես իշխան Հայկի տարածքում, իսկ սա նրա ջոկատն է: Անմիջապես ներում խնդրիր արիներին վիրավորելու համար, հակառակ դեպքում քեզ շղթայակապ կտանենք նրա մոտ…
    - Չեմ էլ մտածում ներում խնդրել,- հպարտորեն գլուխը բարձրացրեց ու ծիծաղեց բարեկամս, որից հետո արագորեն մի կողմ նետեց թիկնոցը:

    Սևակն առաջ եկավ ու միանգամից սկսեց մենամարտը: Ես իհարկե ծանոթ էի բարեկամիս ու զգացի, որ նա, իմանալով, որ իրեն ցանկացած դեպքում որևէ վտանգ չի սպառնում, ուղղակի ցանկանում է ստուգել իմ ռազմիկներից մեկին և միաժամանակ էլ մի թեթև ծիծաղել: Սակայն երևի թե ծիծաղելու համար Մենեսը իրոք որ հարմար մարդ չէր ընտրել, համենայն դեպս Սևակը, որ հաստատ այդ մարդը չէր: Մենեսը սկզբում բավականին ճարպկորեն խուսափեց հարյուրապետիս հարվածներից և մի քանի անգամ էլ ինքը հարվածեց: Սևակը ոչ պակաս ճարպկությամբ հետ մղեց դրանք, որից հետո իր ծանր թրով մի հզոր հարված իջեցրեց վերևից: Մենեսը պաշտպանվեց ընտիր երկաթից պատրաստված իր թրով, որի հետևանքով Սևակի թուրը ուժեղ զրնգաց ու դուրս թռավ ձեռքից: Բայց Սևակը այստեղ էլ իրեն չկորցրեց. նա բռնեց թրով զինված Մենեսի ձեռքը և, ամուր կերպով սեղմելով այն, մյուսով ծանր հարված իջեցրեց բարեկամիս ուղիղ կրծքին: Այս անգամ էլ Մենեսի թուրը մի կողմ թռավ: Նրա շունչը կտրվեց, սակայն, ի պատիվ բարեկամիս, հետ ընկնելիս նա հասցրեց ոտքի մի ճարպիկ ու պտտվող հարվածով նախշել Սևակին: Չնայած ես հո լավ գիտեի բարեկամիս նման հարվածների ուժը, սակայն այն կարծես չազդեց ժայռեղեն հարյուրապետիս վրա, որը, դրան պատասխանելով մի հզոր մռնչյունով, աջով բռնեց ոչ փոքրամարմին Մենեսի կոկորդից, ձախով` պարեգոտից, և, գետնից պոկելով, հզոր մի շարժումով Մենեսին գետնին նետեց: Դրանից հետո Սևակը պատրաստվեց մի թռիչքով նետվել բարեկամիս վրա…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.08.2011), armen9494 (29.08.2011), Arpine (30.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (02.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  22. #163
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գտա, որ ժամանակն է միջամտելու ու առաջ եկա: Սակայն հենց այդ պահին էլ ուղիղ հետևումս թիակներիս արանքում զգացի մետաղի սառնությունը և աչքի պոչով նկատեցի, որ այն, ինչ ես ընդունել եմ իբրև խոշոր մի քար, իրականում լավ թաքնված և խոտերի, հողի ու մանր քարերի մի պարկ վրան գցած ռազմիկ է, որն իր թուրն ուղղել է մեջքիս:

    - Տեղներդ,- միանգամից լսեցի հարյուրապետ Սևակի ձայնը, որից հետո նրա ռազմիկները միանգամից զգաստացան, իսկ Սևակը ծնկի եկավ:
    - Այս ի՞նչ է կատարում իմ տիրույթներում, տեր հարյուրապետ,- հարցրի ես:
    - Տեր իշխան, այս օտարականը,- ցույց տալով Մենեսին` պատասխանեց Սևակը,- Կորճայք է մտել մի քանի ժամ առաջ և, խուսափելով բոլոր հիմնական ճանապարհներից ու ճարպկորեն խույս տալով իմ ռազմիկներից, որը խոսում է այն մասին, որ նա չար մտադրություններ ունի, ի վերջո ընկավ մեր դարանը և այժմ մեր տիրապետության տակ է…
    - Վատ չի՜, իմ հավատարիմ Սևակ,- ժպտացի ես ու թփթփացրի հսկայիս ուսին,- ուրեմն սա քո հարյուրյա՞կն է: Ապրես, այնպես էին թաքնվել, որ ես էլ ոչ-ոքի չնկատեցի, դե իսկ այս քարը…,- շուռ եկա ու մոտ կանչեցի թուրն այդպես ճարպկորեն մեջքիս ուղղած ռազմիկին,- ապրես, ռազմիկ: Շարունակիր այդպես ծառայել: Սևակ, իմ կողմից կպարգևատրես այս ռազմիկին:
    - Կկատարվի, տեր իշխան, իսկ նետաձիգները…,- ասաց Սևակն ու ձեռքով նշան արեց:

    Հենց այդ պահին ծառերի մինչ այդ սովորական սաղարթներն ասես կենդանացան և դրանց վրայից լսվեց մի հզոր գոչյուն.
    - Փա՜ռք իշխա՜ն Հայկի՜ն:
    - Ապրես, իմ քաջարի Սևակ, շարունակիր այսպես ծառայել իշխանիդ և ես վստահ եմ, որ դու արժանի կերպով կփոխարինես հորդ` մեր հավատարիմ Հազարապետին,- ծիծաղեցի ես,- իսկ հիմա դառնանք օտարականին: Ի՞նչ կարծիքի ես, Սևակ, ի՞նչ անենք նրա հետ,- գլխով ցույց տալով իր թրին ինքնավստահ կերպով հենված Մենեսին` քմծիծաղեցի ես,- կարծես թե դեռևս մտադրություն չունի հնազանդվելու, հ՞ը:
    - Տեր իշխան, թույլ տուր ես դրան տապալեմ,- առաջ եկավ Սևակը:
    - Գիտե՞ս, Սևակ ջան, ես գոհ եմ քո նվիրվածությունից ու ուժիդ վրա էլ չեմ կասկածում, սակայն դա թույլ տալ… ոչ մի կերպ չեմ կարող: Ախր սա իմ լավագույն բարեկամն է: Արի այստեղ, Մենե՜ս,- ես ձեռքերս տարածեցի և գրկեցի բարեկամիս,- ինչքա՜ն էի կարոտել քեզ, եղբայր, ո՞ւր էիր կորել:

    Մենք ջերմորեն գրկախառնվեցինք` ռազմիկներիս հիացական բացականչությունների ներքո: Ի վերջո մի կերպ ազատվելով գրկիցս` Մենեսը դարձավ հարյուրապետիս.
    - Կեցցես, ռազմիկ, լավ ես մարտնչում, հաշվի առ նաև վերջին հարվածը ու թող այն համալրի մարտիկի քո զինանոցը: Իսկ արիների հասցեին ասածներս ես իհարկե հետ եմ վերցնում, խիզախ ռազմիկ,- ծիծաղեց Մենեսը,- ե՞ս չիմանամ արիների ուժն ու քաջությունը, երբ ամենալավ արիներից մեկն իմ լավագույն բարեկամն է: Ես այդ ամենն ասացի այնպես, կատակի համար,- քմծիծաղեց Մենեսը և շփեց ցավացած դաստակը:
    - Հաշվի կառնեմ քո հարվածը, օտարական,- պատասխանեց Սևակը, որից հետո դարձավ իր ռազմիկներին ու հրամայեց,- շարվ՜ե՜լ…
    - Մյուս անգամ Սևակիս հետ նման կատակներում զգույշ եղիր,- ծիծաղելով Մենեսին դարձա ես,- հիմա քեզ ցույց կտամ իմ Հատուկ գունդը, այն ժամանակ կտեսնես…

    … Մենք շարժվեցինք և Սևակի հարյուրյակի ուղեկցությամբ երեկոյան արդեն Հատուկ գնդում էիք:

    Մեր երևալուն պես սկսեց զարկել մեծ թմբուկը, իսկ երբ ես արձանացած ռազմիկների մոտով մտա դարպասներից ներս, առաջ վազեց Հազարապետ Վարագը.
    - Իշխան Հայկ, Հատուկ գունդը շարված է: Գնդի հրամանատար, Հազարապետ Վարագ:

    Ես ու Մենեսը առաջ անցանք և Հազարապետի ուղեկցությամբ սկսեցինք դիտել շարք կանգնած ռազմիկներին: Ես գոհունակությամբ տեսա, որ հավաքված ռազմիկները իրենց տեսքով ու զենքերով միանգամայն պատրաստ են մարտի: Իսկ Հազարապետ Վարագը սկսեց պատմել.
    - Տեր իշխան, մենք գնդում արդեն անցել ենք նորացված և ավելի մեծ վահանների կիրառմանը, դու դրանք տեսնում ես ռազմիկների ձեռքներին, ինչպես նաև մշտական վարժություններով մշակում ենք նիզակակիրների և նետաձիգների գործողությունների քո առաջարկած ձևերը:
    - Ապրես, տեր Հազարապետ,- դարձա ես նրան,- գունդդ ձիգ պահիր, առջևում մենք հավանաբար ստիպված կլինենք մարտի մեջ մտնել…

    Արդեն իջնում էր երեկոն: Ես ու Մենեսը հյուրընկալվեցինք Հազարապետի խրճիթում, որոշ մանրամասներ քննարկեցինք, իսկ հետո գնացինք քնելու…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  23. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.08.2011), armen9494 (29.08.2011), Arpine (30.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (02.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  24. #164
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    …Վաղ առավոտյան մենք արդեն ուղղություն էինք վերցրել դեպի հարավ: Մինչ այդ ես Մենեսին ներկայացրի Էլամ մեկնելուս նպատակը և ավելացրի, որ դա նաև իր Եգիպտոսի շահերից էլ է բխում: Դրանից հետո առաջարկեցի միասին գնալ: Ես ուզում էի ճանապարհվել Միջագետքի քաղաքներով, սակայն Մենեսը չհամաձայնեց, իրավացի կերպով նշելով, որ դա արդեն այն Միջագետքը չէ, որին մենք ենք սովորել և, որ ամենուր վխտացող Շարուքենի լրտեսները արագորեն կզեկուցեն երկու օտարականի մասին և մեզ կբռնեն: Մենք ուղղություն վերցրինք դեպի հարավ-արևելք և պահելով Տիգրիսից դեպի արևելք` լեռների փեշերով ու ծպտվելով որպես երկու վաճառականներ, սկսեցինք ընթանալ Էլամի ուղղությամբ: Մի քանի անգամ Մենեսը կանգ առավ և մատնացույց արեց շա՜տ հեռվում, դաշտերի կանաչների մեջ երևացող ինչ-որ սև քառակուսիներ.
    - Դրանք ցցահանված մարդկանցից կազմված դաշտեր են,- գլուխն օրորեց Մենեսը,- Հայկ մինչ այս նման բան ուղղակի չի եղել: Շարուքենն իր դաժանությամբ գերազանցեց բոլորին: Սա կարծես հաճույք է ստանում դրանից, իսկ նրա հրամանները կատարողները մեծ փորձառություն են ձեռք բերել…

    Տաս օր անց մենք մտանք Էլամի տարածք: Այստեղի լեռները նման էին Կորճայքի մեր լեռներին, սակայն այստեղ քարերը մի տեսակ դեղին էին, իսկ բուսականությունն` ավելի շատ և ավելի խիտ: Մենք սկսեցինք շարժվել արդեն դեպի արևելք, անցնելով ցցապարիպսպներով պատած այդպես էլ չհասկացա գյուղերի, թե ամրոցների մոտով: Համենայն դեպս քարե ամրոց ես այստեղ այդպես էլ չտեսա: Ի վերջո մի քանի օրից հասանք արդեն քարե և իրոք բարձր պարիսպներով պատած և հզոր աշտարակներ ունեցող մի քաղաքի: Պարզվեց, որ Ավան կոչված քաղաքը հենց սա է և այստեղ է նստում Էլամի արքա Լիխիշշան: Ողջ ճանապարհին ես զարմացած շուրջս էի նայում, ի վերջո արդեն քաղաքին մոտենալիս չդիմացա և դարձա Մենեսին.
    - Ես չեմ հասկանում, այս երկրի գլխին կախված է ներխուժման վտանգը, սակայն սրանք ոչ մի պատրաստություն չեն տեսնում: Ճանապարհին մենք չհանդիպեցինք ոչ մի զինված մարդ կամ պահակ…
    - Այստեղ այդպես է,- ձեռքը թափ տվեց բարեկամս,- սրանք միշտ հույսը դնում են միայն լեռների ու իրենց կատաղության վրա: Հենց դրա համար էլ ես կարծում եմ, որ ահագին դժվար գործ պիտի լինի սրանց արքային համոզելը: Չնայած ասում են ընդհանրապես վատ մարդ չի…

    Իրոք, պարզվեց, որ Ավանում պալատական արարողակարգն էլ է բավականին պարզ: Մեզ տարան միհարկանի պալատի մի մեծ սենյակ և պատվիրեցին սպասել: Շուտով իր խորհրդականների ուղեկցությամբ երևաց ինքը` Էլամի արքա Լիխիշշան: Սա հագել էր պարզ շորեր և ընդհանրապես, եթե մենք նրան հանդիպեինք ասենք շուկայում, դժվար թե գլխի ընկնեինք, որ մեր առջև կանգնած է բավականին լայնարձակ և հզոր պետության մի արքա: Լիխիշշան նստեց գետնից մի քանի աստիճան բարձր տեղավորված իր գահվորակի վրա, որից հետո ես ծունկս ծալեցի և ասացի.
    - Էլամի լայնարձակ ու հզոր տերության, բարձր լեռների ու հզոր ամրոցների, քաջարի ռազմիկների և արագընթաց մարտակառքերի տեր, մեծահոգի ու բարի արքա Լիխիշշանին ողջուն Արարտայի հզոր և լայնարձակ երկրի Մեծ քուրմ, արիների հզոր առաջնորդ մեծն Արեգից:
    Ես Մեծ քրմի մատանին, որպես իմ լիազորությունները հաստատող ապացույց և բարի կամքի արտահայտման նվեր, տվեցի Լիխիշշանի խորհրդականներից մեկին, որն այն մատուցեց իր արքային:
    - Ի՞նչն է անհանգստացրել հեռավոր լեռների մեջ ծավալվող իր գեղեցիկ երկրում իշխող Մեծ քրմին,- հարցրեց իմ տված նվերից և ավելի շատ` ասվող գովեստներից բավարարված Լիխիշշան:
    - Արքա,- սկսեցի ես,- Միջագետքին տեր է դարձել մի դաժան տիրակալ, որը ոչ միայն չի բավարարվում իր ունեցածով, այլև ձեռք է մեկնում հարևան երկրներին: Մեծ քուրմն առաջարկում է միավորել ուժերը` ի բարիք Էլամի և ի բարիք Արարտայի:

    Լիխիշշան ձեռքի շարժումով մեզ հրամայեց սպասել մեծ սենյակի հեռավոր անկյունում բացված հյուրասիրության սեղանի մոտ, որից հետո գլխին հավաքեց իր խորհրդականներին: Բավականին երկար ժամանակ անցնելուց հետո մեզ նորից հրավիրեցին գահվորակի մոտ: Դրանից հետո խորհրդականներից մեկը դարձավ մեզ.
    - Էլամի արքա Մեծն Լիխիշշան լսել է Միջագետքի տիրակալի մասին: Լսել է նաև, որ առայժմ նա ցանկություն չունի արշավել դեպի Էլամ, այլ դրան հակառակ, նպատակ է դրել արշավել ձեր երկրի վրա: Սակայն արքան վստահ չէ, որ դրանից հետո նա չի ցանկանա արշավել մեր երկրի վրա: Դրա համար էլ արքան համաձայն է իր թուրը միացնել ձեր թրին, իր նիզակը խաչաձևել ձեր նիզակի հետ և իր նետերի թռիչքը նույնացնել ձեր նետերի թռիչքների հետ: Նա հաջողություն է ցանկանում այս միությանը:

    Լիխիշշան ոտքի կանգնեց և առանց մեզ վրա նայելու դուրս եկավ: Ես զարմացած էի մնացել, սակայն Մենեսը աննկատ մի շարժումով պատվիրեց սպասել: Իրոք, շուտով մեզ մոտեցավ բավականին տարիքով մի զորական, որի կողքից կախված էր երկար ու կեռ մի թուր, և առաջարկեց զրուցելու համար անցնել մյուս սենյակ:

    Պարզվեց, որ մենք խոսում ենք Էլամի բանակի գլխավոր հրամանատարի հետ, որի անունը Խիշուր էր: Մենք, արդեն որպես ռազմիկ-իշխաններ ավելի հեշտ շփվելով, մանրամասն պայմանավորվեցինք ամեն ինչի մասին: Գլխավորը, որին մենք կարողացանք հասնել, դա այն էր, որ Խիշուրը խոստացավ մեր կողմից սուրհանդակ ստանալուն պես իր ամբողջ բանակը իջեցնել լեռներից և ողջ ուժով հարվածել Միջագետքին: Մենք էլ մեր կողմից խոստացանք, որ, եթե Շարուքենը հարձակվի Էլամի վրա, մենք մեր հերթին մեր ողջ բանակով կհարվածենք Միջագետքին:

    Ի հաստատում մեր կնքած պայմանի` Խիշուրը մերկացրեց ձախ ձեռքի դաստակը, իր դաշույնով կտրվածք արեց նրա վրա և մի քանի կաթիլ արյուն կաթեցրեց ծառայի կողմից ներս բերված երկու ամանների մեջ, որից հետո առաջարկեց ինձ էլ նույնն անել: Ես էլ նույն կերպ վարվեցի, որից հետո Խիշուրը ամաները փակեց հատուկ կափարիչով, վրան կուպրե կնիքներ դրեց և իր մատանիով կնքեց դրանք: Ես էլ իմ կողմից ամանները կնքեցի դաշույնիս ձևավորված երախակալով, որից հետո ամաններից մեկը Խիշուրը պահեց իր մոտ, իսկ մյուսը ես վերցրի հետս: Խիշուրին տվեցի իմ դաշույնը, իսկ նա ինձ տվեց իր մատանին: Այսուհետ ցանկացած նման նշան ցույց տվող մեկը կհամարվեր մեր ներկայացուցիչը:

    Ինձ դուր եկավ այս պարզ և սակավախոս զորականը և ես զգացի, որ եթե նրա արքան մեզ չխանգարի, մենք կկարողանանք արդյունավետ համագործակցել:

    Ես ու Մենեսը գիշերը մնացինք Ավանում, իսկ առավոտյան ուղղություն վերցրինք դեպի Արարտա: Սիրտս անհանգիստ էր այսքան երկար բացակայելուս համար, դրա համար էլ ես շտապում էի: Կարծես թե օգտակար գործ էինք արել, բայց դե ի՞նչ իմանաս, սրանք հավատարիմ կմնա՞ն դաշինքին: Ամեն դեպքում մեզ պետք էր, որ մենք ինքներս ուժեղ լինեինք…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  25. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.08.2011), armen9494 (30.08.2011), Arpine (30.08.2011), E-la Via (31.08.2011), Freeman (31.01.2012), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (02.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (30.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (01.09.2011)

  26. #165
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Ես ու Մենեսը, որը կարծես ինքն էլ էր վարակվել իմ անհանգստությունից, առանց կենդանիներին խնայելու արագորեն շարժվում էինք դեպի Արարտա: Կես ամսվա ճանապարհը մենք անցանք տասն օրում` ճանապարհին սատկեցնելով երկուական էշ և գնելով նորերը: Արդեն Կորճայքում պարզվեց, որ իմ անհանգստությունն անհիմն չէ: Ես ու Մենեսը գիշերով մտանք Ալկիքար, սակայն պարզվեց, որ այնտեղ ոչ-ոք քնած չէ: Հրաչն անմիջապես եկավ մոտս:

    - Տեր իշխան, սկսվեց,- հուզված հաղորդեց հավատարիմ օգնականս,- Շարուքենն արդեն իր հսկայական բանակը շարժում է դեպի հյուսիս: Բանակն իրոք հսկայական է: Ծայրը չի երևում: Կարծես ողջ Անապատն է ելել արշավանքի,- անհանգստացած ավելացրեց Հրաչը,- հակառակի պես էլ Հազարապետ Վարագը…
    - Վարագին ի՞նչ է եղել,- անհանգստացած հարցրեցի ես:
    - Տեր իշխան, Վարագն արդեն չկա: Քո մեկնելուց անմիջապես հետո իրեն վատ էր զգացել, իսկ մի քանի օր անց մահացավ,- տխուր գլուխն օրորեց Վարագը,- առայժմ Հատուկ գունդը կառավարում է Սևակը, մինչև քո հրամանը ստանալը:
    - Ափս՜ո՜ս, ինչպիսի՜ ռազմիկ կորցրինք, այն էլ նման իրադարձություններից առաջ: Դո՞ւ ինչ ես ձեռնարկել:
    - Տեր իշխան, ես ինձ վրա համարձակություն վերցրի, թող ների ինձ տերս դրա համար, և անհապաղ քո անունից սուրհանդակ ուղարկեցի սպարապետին: Նրանց էլ էր արդեն որոշ բաներ հասել: Միայն տեսնես այժմ Արարտայում ինչ է կատարվում: Աջ ու ձախ են սլանում սուրհանդակները, հավաքվում է աշխարհազորը, իսկ իշխաններն արդեն իրենց ուժերը սկսում են տեղափոխել դեպի Ծոփք:
    - Ուրի՞շ

    Հրաչը անհանգստությամբ մի ոտքից մյուսը տեղափոխվեց և շարունակեց.
    - Իշխանուհի Նունեի հրահանգով Կորճայքի տանուտերերին և տոհմապետերին հրամայել եմ հավաքվել Ալկիքարում, զենք կրելու ընդունակ իրենց բոլոր տղամարդկանց էլ կենտրոնացնել Հատուկ գնդի մոտ: Վաղը հենց նրանց հավաքի օրն է: Դե իսկ Հատուկ գունդն արդեն լիովին մարտական պատրաստության վիճակում է և սպասում է հրամանների: Բացի այդ բարձր մարտական պատրաստության վիճակի են բերված բերդերն ու ամրոցները: Հենց երեկ գնացին սպարապետի կողմից եկած մարդիկ, որոնք ստուգում էին դրանք:

    Ես փորձեցի հավաքել մտքերս և պատկերացնել իրավիճակը: Էլամի հետ դաշինքը իհարկե կա, սակայն առանց Մեծ քրմի համաձայնությամբ ես իրավունք չունեի սուրհանդակ ուղարկել և նրանց ոտքի հանել: Բայց մյուս կողմից էլ ժամանակը չափազանց քիչ էր: Մինչև ես կհասնեի Հայկաշեն, մինչև կտեսնեի սպարապետին ու հետ կգայի, մինչև իմ սուրհանդակները կսլանաին Էլամ, միչև սրանք արշավի կելնեին… ոչ պակաս արագ շարժվող թշնամին արդեն կլիներ Արարտայի սրտում: Մյուս կողմից էլ ախր ես զգում էի, որ Մեծ քուրմն ու սպարապետը համաձայն կլինեն ինձ հետ:

    Որոշեցի պատասխանատվությունը վերցնել ինձ վրա ու դարձա Հրաչին.
    - Հրաչ, անմիջապես ինձ մոտ կանչիր քո լավագույն սուրհանդակներին:

    Մի քանի րոպեից Հրաչի տաս սուրհանդակներ կանգնած էին դիմացս: Ես հրամայեցի իջեցնել պատերից կախված ձևավորված երախակալով դաշույններս և դրանք հանձնեցի սուրհանդակներին:
    - Տղերք,- դարձա ես նրանց,- ձեզ վրա դրվում է մի կարևորագույն հանձնարարություն, որի հաջող կատարումից կախված է Արարտայի բախտը, իմ, ձեր և ձեր ընտանիքների կյանքն ու ազատությունը: Դուք հենց այսօր, հենց հիմա արագավազ էշերը արագորեն փոխելով պետք է սլանաք դեպի Էլամ և այս դաշույնները հանձնելով Էլամի արքային կամ նրա զորավար Խիշուրին ու գույները չխնայելով պատմելով Շարուքենի արշավանքի մասին, առաջարկեք նրանք հավատարիմ մնալ մեր կնքած դաշինքի պայմաններին և դուրս գալ արշավանքի: Տղերք, նորից եմ կրկնում մի ճանապարհով թե տարբեր, կենդանի թե մեռած, ոտքով թե էշով, վազելով թե սողալով, բայց Էլամի արքան պետք է տեղեկացված լինի, իսկ նրա բանակը պետք է արշավի դուրս գա: Կյանքի ու մահու հարց է: Ես տաս հոգու եմ ուղարկում… միայն նրա համար, որ դուրս մնամ պատահականությունների երկար շարանից, որը կարող է խանգարել ձեզ: Տղերք, եթե ձեր ջանքերի արդյունքում Էլամի բանակը ժամանակին կռվի մեջ մտնի, երդվում եմ Մեծ Աղեղնավորի անունով,- ես մեծ արկղից հանեցի մի քանի լիքը քսակ ոսկի,- ես ձեզ բոլորիդ, կամ էլ աստված չանի, ձեր զոհվելու դեպքում ձեր ընտանիքներին, այնպես կպարգևատրեմ, որ մինչև ձեր կյանքի վերջը ապահովության մեջ կապրեք: Իսկ հենց հիմա դուք իմ ախոռից մարդա չորսական էշ ու անհրաժեշտ պաշար եք վերցնում, հանդերձավորվում եք ճանապարհի համար և Միջագետքի արևելքը եզերող լեռնաշղթայի եզրերով սլանում եք դեպի Էլամ: Արագավազ էշերը չխնայելու դեպքում տաս օրվա ճանապարհ է…: Դեհ ձեզ տեսնեմ, տղերք, ապացուցեք ինձ, որ իզուր չի, որ դուք վայելում եք իմ սերն ու վստահությունը:

    - Տեր իշխան,- ծնկի գալով և բոլորի անունից ինձ դիմելով, պատասխանեց սուրհանդակների ավագը,- դու վստահել ես մեզ և մենք կարդարացնենք քո վստահությունը,- դրանից հետո ավագը արագորեն ոտքի կանգնեց և հրամայեց,- իմ հետևից, տղերք…
    Վերջին խմբագրող՝ Lion: 30.08.2011, 07:38:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  27. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.08.2011), armen9494 (30.08.2011), Arpine (30.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (02.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (30.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (01.09.2011)

Էջ 11 53-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •