User Tag List

Էջ 9 53-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

  1. #121
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ վերաբերվում է Հայկի հուշերին, ապա ասեմ, որ այս պահին ձեռքիս տակ եղած նյութերը նկարագրում են նրա կյանքը մինչև մ.թ.ա. մոտ 800 թվականների մոտերքը, իսկ այդ հուշերի երևի թե արդեն մոտ 20 տոկոսը ներկայացված է: Կարծում եմ, որ, տեսնելով իր հայրենակիցների բուռն այս արձագանքը, Հայկը չի կորի և կրկին ինձ կփոխանցի իր հուշերի նաև մնացած մասը, որոնց մասին մի փոքրիկ ակնարկ կա արդեն իսկ իմ ձեռքիս տակ եղած նյութերում: Այսպես, այս հուշերից բացի զուտ ակնարկի մակարդակով հայտնի է, որ

    - Արա III-ի (Արգիշտի I), Սարդուրի ու Ռուսայի օրոք Հայկը եղել է Արարատյան թագավորության արքաների առաջին խորհրդականը, առնվազն մ.թ.ա. 717-714 թվականներին եղել է քուրմ է Արդնիի (Մուսասիրի) տաճարում, մասնակցել է կիմերների դեմ մ.թ.ա. 716 թ-ի տրված Ուտիքի ճակատամարտին ու 705 թ-ի այն հիշարժան ճակատամարտին, որտեղ զոհվեց Սարգոն II-ը,

    - Աքեմենյանների օրոք ճամփորդել է Հունաստանում, ծանոթ է եղել Սոկրատեսի հետ, մասնակցել է Իսոսի ու Գավգամելայի ճակատամարտերին, որպես հարուստ վաճառական հանդես է եկել հայ-պարթևական հարաբերությունների սկզբնաորողի դերում և աջակցել է Վաղարշակի գահակալմանը, որպես Սմբատ Բագրատունի աջակցել է Արտաշես I-ին, եղել է սրա ամենամոտիկ մարդը և սգացել է նրա մահը արքայի մահվան սենյակում նստած, հալածվել է Արտավազդից, դարձել ծովահեն, բայց Տիգրան Մեծի օրոք կրկին վերադարձել է Հայրենիք ու ստանձնել Մախղազական գնդի կազմում գործող Մարդպետական գնդի պետի պաշտոնը, այդ կարգավիճակում մասնակցել, ավելի ճիշտ գլխավորել է Տիգրանակերտից արքայական ընտանիքն ու գանձերը դուրս բերելու հայտնի գործողությանը, մասնակցել է Արածանիի ճակատամարտին,

    - Այս կամ այն պաշտոններն է զբաղեցրել արքունիքում հատկապես վերջին Արշակունիների օրոք, իր մասնակցությունն է բերել Ավարայրի ճակատամարտին ու հետագա բոլոր ապստամբություններին, Եղիշեի հետ ճգնել է, Մաշտոցի հետ ուրախացել, եղել է Բյուզանդիայի հայազգի կայսր Հերակլ I-ի խոստովանահայրը սրա մահվան մահճում, արաբների օրոք ոտքի տակ է տվել ողջ Ասիան, վիկինգների հետ կտրել է Ատլանտյան օվկիանոսը,

    - Առաջին Բագրատունիների օրոք նա կրկին Մարդպետության ղեկավարն է եղել, Միջին Բագրատունիների օրոք Բյուզանդիայում էր որպես հարուստ վաճառական և աշխատում էր Անիի Բագրատունիների օգտին, հետո, երբ Հովհաննես-Սմբատը մատնեց Հայկի ողջ հետախուզական ցանցը Բյուզանդիայում, նա ստիպված եղավ ապաստանել Ղազնևիների մոտ, այդ ընթացքում ծանոթացավ Ինգվար Ճանապարհորդի, իր ժամանակի մեծագույն այդ վիկինգի հետ, ներկա եղավ սելջուկներին հաղթանակ բերած Դանդանականի ճակատամարտին, 1044 թ-ին գաղտնի երևաց Անիում, պայքարեց նրա համար ու սգաց թագավորության անկումը,

    - Հետագա դարերում հայտնի դարձավ որպես Փիլարտոս Վարաժնունի, խաչակիր, Սուրբ Վլասի ու Սուրբ Մարիամի հայկական օրդենների հիմնադիր, խելագար կերպով Կիլիկիայի համար պայքարած մի ռազմիկ, որը անհետ կորավ 1426 թ-ի Լիմասոլի ճակատամարտում,

    - Հիասթափված բոլորից ու ամեն ինչից, հետագա հարյուրամյակում Հայկը որպես կոնկիստադոր մասնակցեց Ամերիկայի նվաճմանը, Ամազոն գետում տեսավ աղջիկներին, սիրեց Մարի Ստուարտին ու դրա համար երկար ժամանակ նստեց Դանիայի բանտում, եղավ Դոնի կազակների մեջ, 1670-ական թվականներից հաստատվեց Հնդկաստանում որպես առևտրական, իսկ հետո վերադարձավ Եվրոպա,

    - Հետագա հարյուրամյակում ամեն կերպ աջակցում էր ֆիդայական շարժմանը ու զենք էր փոխադրում դեպի Արևմտյան Հայաստան, Ղարաքիլիսայում Անդրանիկի հետ էր ու վերջը Նժդեհի հետ թողեց Զանգեզուրը, Հայրենական պատերազմի ժամանակ ֆինանսական միջոցներ ուղարկեց ԽՍՀՄ, իսկ վերջում էլ իր մասնակցությունը բերեց Արցախյան ազատամարտին:


    Ահա, նման մի տարօրինակ ու հետաքրքիր կյանք է ապրել այս Հայկը, որը հազիվ միայն ընդհանուր գծերով կարողացա ներկայացնել ես այս պոստում: Վստահ եմ, ավելի մանրամասն այս ամենը արտահայտված կլինի Հայկի հուշերի երկրորդ մասում, բայց համենայն դեպս հիմա, այս պահին, այդ ամենի մասին ընդհանուր գծերով ինձ հայտնի է միայն այսքանը
    Վերջին խմբագրող՝ Lion: 28.08.2011, 01:45:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (28.08.2011), Arpine (28.08.2011), E-la Via (31.08.2011), KiLa (29.08.2011), Moonwalker (28.08.2011), Sambitbaba (31.08.2011), Varzor (28.08.2011), Արէա (28.08.2011), Արմինե (30.08.2011)

  3. #122
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Ալիկքարում ընթացող իմ կյանքը լցվեց նոր գույներով, քանի որ հենց հաջորդ օրը Նունեն տեղափոխվեց ամրոց: Ամրոցի պարզ և ռազմական ճամբարի նմանվող կյանքը աստիճանաբար սկսեց վերափոխվել: Նունեի հայտնվելով այն լցվեց գույներով, կյանքի հորձանքով և ուրախությամբ: Ես վարձեցի նաժիշտններ, որոնք պետք է սպասարկեին նրան: Մեր համատեղ կյանքի ընթացքում ես ավելի ու ավելի էի սկսում սիրել իմ Նունեին: Ախր իմ երկարատև կյանքի ընթացքում ես երբեք չէի զգացել կանացի հոգատարություն, չէի իմացել, թե ինչ հաճելի բան է, երբ սիրածդ կինը հոգ է տանում քո մասին:

    Իսկ այժմ իմ կյանքը կարծես լիովին նոր հուն էր մտել և ես վայելում էի նրա` նախկինում ինձ անծանոթ, սակայն խիստ հաճելի բույրերը: Պետք է ասել նաև, որ ամրոց տեղափոխվելուց հետո Նունեն իրոք գտավ իրեն: Նա կարծես նախատեսված էր հենց այս կյանքի համար:

    Նունեի բնածին խելք ու կանացի դիտողականությունն ինձ մի յուրօրինակ օժանդակություն էին, քանի որ ես, որպես տղամարդ, հաճախ ուշադրություն չէի դարձնում բազմաթիվ մանրուքների վրա, որոնք սակայն նկատում էր նա: Նունեն կարգի բերեց իմ հանդերձարանը, պատրաստել տվեց, իսկ մասսամբ էլ ինքը պատրաստեց գեղեցիկ հանդերձներ, հատուկ պատվարժան հյուրերի համար ձեռք բերեց արժանավայել սպասքեղեն և կահավորել տվեց ամրոցի սենյակները: Մի խոսքով, Նունեն դարձել էր իմ հարազատ կողակիցը և իմ սիրելի օգնականը բոլոր կենցաղային հարցերով: Պետք է ասել նաև, որ նա արագորեն սկսեց յուրացնել իշխանուհուն պատշաճ վարքուբարքը և ինքն իր վրա մշտապես աշխատելով, շուտով, ես վստահ էի դրանում, գերազանցեց շատ տոհմիկ իշխանուհիների…

    Իսկ ես ինքս ինձ հատկապես ուրախանում էի նրանով, որ չնայած այս ամենին, չնայած նրան, որ Նունեն պահպանում էր իշխանուհուն վայել վարքագիծ և երբեք թույլ չէր տա, որ մեր տունը դառնա յուրաքանչյուրի համար հասանելի կամ սովորական մի տարածք, այնուհանդերձ շարունակում էր սիրալիր կերպով շփվել ծառաների հետ, իսկ երբեմն էլ ցերեկներն իջնում էր գյուղ…: Հատկապես հպարտ էի ևս մի բանի համար: Ես հաճախ էի բացակայում ամրոցից կամ նույնիսկ ընդհանրապես` նահանգից, և այս դեպքում արդեն կարող էի Նունեիս լրիվ հանգիստ թողնել իմ փոխարեն: Նա հիանալի կառավարում էր ամրոցը և կալվածքները…

    Այսպես անցավ որոշ ժամանակ: Սկսվեց աշունը և ես ողջ նահանգում պատշաճ կերպով կազմակերպեցի բերքահավաքի ու հարկահավաքի աշխատանքները: Իսկ հետո եկավ Կորճայքի խստաշունչ ձմեռը, երբ փակվեցին բոլոր ճանապարհները և կյանքը կարծես ինքն էլ սառեց: Գարնանը ողջ թափով վերսկսվեցին շինարարական աշխատանքները, որոնք այդ ժամանակ ահագին առաջ էին գնացել: Ես ուրախանում էին… իմ հողապատկերի վրա արդեն քանիերորդ փոքրիկ բերդն էի ամրացրել, որոնց շարքը վերջանում էր մեծ ամրոցով…: Իհարկե, սա շատ լավ էր…: Այս ձևով շարունակելու դեպքում հաջորդ տարի արդեն կարելի կլիներ կայազորները տեղադրել բերդերում և ամրոցներում:

    Գարնան հետ սկսեցին գալ նաև նորանոր լուրեր` հետաքրքիր, սակայն հաճախ նաև անհանգստացնող: Ինձ հասնող տվյալներն ասում էին, որ հենց վերջերս Լագաշում [1] իշխանության է եկել և լուգալ է դարձել ոմն Ուրուինիմգինա [2]: Սա սկսել է կիսատ պռատ վերափոխումներ իրականացնել` նպատակ ունենալով թեթևացնել իր հպատակների վիճակը և ուժեղացնել իր պետությունը: Սակայն դեռ դրանք չվերջացրած, այս Ուրուինիմգինա շտապել էր պատերազմ հայտարարել Լուգալզագիսին…

    __________________
    [1] Քաղաք հարավային Միջագետքում` Պարսից ծոցի հյուսիս-արևմտյան ափին:
    [2] Լագաշի լուգալը, որը կառավարեց մ.թ.ա. 2316-2311 թթ.:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.08.2011), armen9494 (28.08.2011), Arpine (28.08.2011), E-la Via (31.08.2011), KiLa (29.08.2011), Moonwalker (28.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (31.08.2011), Varzor (01.09.2011), Արէա (28.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  5. #123
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցավ ևս երկու տարի: Իմ կալվածքներում տիրում էր կարգ ու կանոն և գործերը հիանալի էին ընթանում: Արդեն վաղուց վերջացել էր ամրոցաշինությունը և փոքր բերդերում ու մեծ ամրոցներում տեղավորվել էին կայազորներ` փորձառու և ստուգված հրամանատարների ղեկավարությամբ: Ես կամ իմ ուղարկած մարդիկ ամեն ամիս շրջագայում էին բերդերի համակարգերում և ստուգում, որ ամեն ինչ նորմալ լինի: Երբեմն նույնն էին անում նաև սպարապետ Վահեի ուղարկած մարդիկ…

    Ես մշտական կապ էի պահպանում սպարապետ Վահեի հետ և նրան տեղեկացնում ինձ մոտ տիրող իրավիճակի և Միջագետքից հոսող լուրերի մասին:

    Մանկատներում ևս իրավիճակը սպասվածից լավ էր: Հակառակ իմ վատատեսական պատկերացումների` բոլոր զույգերն էլ արդարացրեցին իրենց վրա դրված հույսերը: Շուտով կարելի կլիներ արդեն երեխաներին բերել Կորճայք: Ես նրանց համար, որպես մարզման և տեղակայման վայր, որոշել էի տրամադրել Ջլմայր բերդի շրջակայքը: Իհարկե, հետագայում ես այդ բերդում իրականացվող ծառայությունը լիովին կհանձնեմ նրանց: Ընդհանրապես ես պատրաստվում էի այդ երեխաների մեծանալուց հետո նրանցից ստեղծել Կորճայքի մշտական մի բանակ: Տարիների փորձը ցույց տվեց, որ իրոք, տարեկան մանկատներում հավաքվում է մոտ հինգհարյուր երեխա` աղջիկ և տղա: Այսպես շարունակելու դեպքում մի քանի տասնամյակ հետո կարելի կլինի արդեն հավաքել, հաշվից հանելով աղջիկներին, որոնք ամեն դեպքում չէին կիրառվի ուղղակի ռազմական նպատակներով, ինչպես նաև հեռացողներին և այլ հանգամանքներ, մոտ մեկ բյուր ընտիր ռազմիկների, որոնք ամեն տարի կհամալրվեն նորերով...

    Ես խիստ ուշադրության կենտրոնում էի պահում նաև Հատուկ գունդը, քանի որ առայժմ այն էր Կորճայքի իմ բանակի հիմքը: Ես հաճախ էի գնում Հատուկ գունդ և ստուգում նրա մարտունակությունը: Նրա թիվը ես շատացրել էի և հասցրել երկուհազարի: Արդեն հավուր պատշաճի գործում էին նաև հարյուրյակները` “Դաշույն”-ը և “Աղվես”-ը: Ես բավարարված էի նրանց մարտիկների մարտական վիճակով և պատրաստվածությամբ: Գոհ էի նաև այն բանից, որ Սևակի հարցում իրոք չեմ սխալվել: Խիստ և պահանջկոտ իր ռազմիկների նկատմամբ` նա երբեք ավելորդ խստությունների չէր դմում և ռազմիկները նրան շատ էին սիրում: Հատկապես նրան հարգում էին այն բանի համար, որ Սևակը երբեք չէր պահանջի իր ռազմիկներից այն, ինչ ինքը ի վիճակի չէր անելու: Չնայած իմ “Դաշույն”-ում հավաքված էին ամենաճարպիկ, ուժեղ և նվիրված ռազմիկներս, սակայն մի բան անվիճելի էր: Նրանց ղեկավարում էր իմ լավագույնների լավագույն ռազմիկը` Սևակը: Ես անկեղծորեն կապվեցի ու սիրեցի Սևակին` նրա անկեղծության, պարզ հայրենասիրության, նվիրվածության, ազնվության և քաջության համար: Ժամանակի և բավարար ծառայությունների համար ես արդեն պատրաստ էի նրան արիայի կոչում շնորհել, բայց դա արվում էր միայն պատերազմի ժամանակ: Իսկ առայժմ սահմաններում հանգիստ էր և ոչ մի ընդհարման մասին խոսք լինել չէր կարող, թեև ապագան ավելի ու ավելի սպառնալից էր դառնում…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.08.2011), armen9494 (28.08.2011), Arpine (28.08.2011), E-la Via (31.08.2011), KiLa (29.08.2011), Moonwalker (28.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (31.08.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  7. #124
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուտով սկսեցին լուրեր հասնել, որ Ուրուինիմգինան, ցանկանալով վերջ տալ մանր պատերազմին, խոշոր բանակ է հավաքել և արշավանք է սկսել Լուգալզագիսի դեմ: Սկզբում հաջողությունը նրա կողմն էր, սակայն արդեն հաջորդ տարի Լուգալզագիսը պատասխան հարվածով նրան հետ շպրտեց մինչև Լագաշ: Իսկ արդեն մյուս տարի Լուգալզագիսը խոշոր ուժերով մոտեցավ Լագաշին և, հենց նրա պատերի տակ գլխովին ջախջախելով Ուրուինիմգինային, մտավ քաղաք ու հիմնովին ավերեց այն: Ուրուինիմգինան, որն իրեն սիրում էր հորջորջել "Գիրսուի բարի տիրակալ" տիտղոսով, ըստ ամենայնի զոհվել էր, այսպիսով իր անմիտ կառավարմամբ կործանման հասցնելով սեփական պետությունը:

    Պետք է ասել, որ իմ գործակալներն այս պատերազմի ժամանակ ինձ մանրամասն զեկուցում էին նաև կողմերի ռազմական մարտավարության մասին: Ես առաջ էլ մի քիչ պատկերացում ունեի այդ ամենի մասին, իսկ այժմ, ստացված տվյալների լույսի տակ, ամեն ինչ ավելի հասկանալի էր դառնում:

    Պարզվեց, որ միջագետքյան քաղաք-պետությունների բանակները սովորաբար կիրառում են միատեսակ մարտավարություն: Նրանց հետևակ բանակը շարվում էր մի մեծ ուղղանկյան ձևով, որի առաջին շարքերում, շարվում էին իմ` Ուրուկում տեսած հսկայական վահանների նման վահաններով զինված և կարճ նիզակներ ու թրեր ունեցող հաղթանդամ ռազմիկներ: Սրանց հետևում էին աստիճանաբար երկարող նիզակներով նիզակակիրների շարքերը: Այս արհեստավարժ ռազմիկների հետևում տեղավորվում էր անկանոն աշխարհազորը, իսկ թևերից ընթանում էին էշեր լծված քառանիվ մարտակառքերը, որոնցից իրականացվում էր նետաձգություն և տեգահարում:

    Այս բոլորը պարզելուց հետո էր, որ ես մեկնեցի Հայկաշենի մոտ գտնվող սպարապետի ռազմակայան և զեկուցեցի սպարապետ Վահեին և նրա զորականներին այս ամենի մասին` չմոռանալով մատնանշել նման բանակի ակնհայտ թերությունները.

    - Նման մարտակարգը,- ասացի ես` ցույց տալով սեղանին շարված մանր և նկարագրված ձևով շարված զինվորիկներին,- նախատեսված է հարթավայրերում ուղիղ մարտ վարելու համար և բարեբախտաբար այնքան էլ պիտանի չէ մեր լեռներում կիրառելու համար: Սրա ուժեղ կողմը հակառակորդի շարքերին հզոր-ճակատային հարված հասցնելու մեջ է, սակայն թուլությունն էլ, որ բխում է հենց դրանից, կայանում է նրանում, որ սրանք խիստ անշարժունակ են և անպաշտպան հատկապես թևային հարվածներից:
    - Իրոք,- ինձ ընդհատեց սպարապետ Վահեն,- նայեք,- նա դարձավ իր զորականներին,- մենք այս մասին խոսել ենք…: Եթե նույնիսկ փոքրիկ մի ստորաբաժանում հարվածի սրանց թևից, օրինակ այս կողմից, այն իր ողջ կազմով կկռվի միայն շարք կանգնած հակառակորդի մի քանի ռազմիկների դեմ ու մինչև այս շարքը,- սպարապետ Վահեն ցույց տվեց առաջին շարքի վահանավորներին,- կարողանա ճակատային մասով ուղղվել թևից մոտեցած թշնամու դեմ, չնայած ես կասկածում էլ եմ, որ կկարողանա, սակայն նույնիսկ այդ դեպքում էլ արդեն բավականին կորուստներ կրած կլինի:
    - Մասսամբ նման հանգամանքեր հաշվի առնելով է, տեր սպարապետ,- շարունակեց ես,- որ թևերում տեղավորվում են մարտակառքերը, սակայն դա ևս լիովին չի լուծում խնդիրը: Ասեմ նաև,- շարունակեցի ես,- որ սրանց բանակի թուլությունն է նաև նետողական ստորաբաժանումների գրեթե լիակատար բացակայությունը, որը բացատրվում է նրանով, որ Միջագետքում անհրաժեշտ փայտանյութը աղեղների համար խիստ սակավ է և թանկ: Նետաձիգներ և տեգավորներ կան միայն մարտակառքերի վրա ու հատուկենտ վիճակում` անկանոն աշխարհազորի մեջ: Սակայն դա ակնհայտորեն հերիք չի: Օրինակ իմ Հատուկ գնդում նետաձիգները կազմում եմ ռազմիկների ուղիղ կեսը և սրանց հետ ընդհարվելու դեպքում իմ նետաձիգներն ի վիճակի կլինեն մի լավ հասցնել սրանց մռութին,- ծիծաղեցի ես:
    - Շատ լավ է, իշխան Հայկ,- գոհունակությամբ գլխով արեց սպարապետ Վահեն,- մենք ևս մասսամբ ապահովված ենք տեղեկատվությամբ, սակայն դու շատ հստակ ու համակարգված ես ներկայացնում ամեն ինչ: Շարունակիր նույն կերպ: Ի դեպ, ինչպե՞ս են ձիերը:
    - Վատ են, տեր սպարապետ,- տխրությամբ գլուխս օրորեցի ես,- ոչ մի կերպ չի հաջողվում ստիպել դրանց սերունդ տալ: Կարծես ազատության համար ստեղծված այդ կենդանիները անազատության մեջ չեն ուզում բազմանալ: Ես հետս բերել եմ իմ ամրոցում եղած զույգը և ցանկանում եմ այն հաձնել քեզ: Գուցե քո ձիապանները կարողանան ինչ-որ բան անել,- ձեքերս պարզեցի ես:
    - Լավ, մենք դեռ կտեսնենք` ինչ կարելի է անել,- գլուխն օրորեց սպարապետը…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.08.2011), armen9494 (28.08.2011), Arpine (28.08.2011), E-la Via (31.08.2011), KiLa (29.08.2011), Moonwalker (28.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (31.08.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  9. #125
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Ես վերադարձա իմ կալվածքները և նորից խորամուխ եղա ընթացիկ գործերի մեջ: Շուտով սկսվեցին ստացվել հսկայական կարևորություն ունեցող լուրեր: Իմ գործակալները ինձ հայտնեցին, որ Շարուքենը մի շքեղ պատգամավորություն է ուղարկել Լուգալզագիսի մոտ և առաջարկել է նրան իրեն կնության տալ Լուգալզագիսի աղջիկներից մեկին ու փոխօգնության դաշինք կնքել: Սա արդեն շատ լուրջ էր, եթե հանկարծ այս երկու պետությունները միավորվեին, կստացվեր չափազանց ուժեղ մի պետություն: Ես արդեն պատասխան միջոցների մասին էի մտմտում:

    Այս հոգսերի մեջ էի, երբ ինձ զեկուցեցին, որ մի միջագետքցի վաճառականի քարավան է մտել Կորդրիք: Դրան անմիջապես հաջորդեց մեկ այլ լուր: Վաճառականին կոչում են Էնենտարզի, իսկ քարավանը գաղտնի կերպով տեղափոխում է ցորենի պարկերի մեջ պահված մեծ քանակությամբ ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր: Ես հրամայեցի ուշադիր ուղեկցել քարավանը և Ալկիքար հասնելուց հետո այն տեղավորել գյուղակի պահեստներում, իսկ վաճառականին բերել ամրոց: Երեկոյան կողմ ինձ հայտնեցին, որ վաճառականն արդեն գյուղակում է: Ես դուրս եկա աստիճանահարթակ: Շուտով խփեցին թմբուկը և ամրոցի փոքրիկ դուռը բացվեց: Ես սովորական սուր զգացումն ունեցա, որը լինում էր, երբ ես ու Մենեսը մոտենում էինք իրար: Իրոք էլի.

    - Մենե՜ս,- ուրախացած բացականչեցի ես,- այ ում էի կարոտում այսքան ժամանակ:
    Բարեկամս արագորեն բարձրացավ աստիճանահարթակ և մենք ուժեղ գրկախառնվեցինք:
    - Հայկ ջան,- ձայնն իջեցնելով շշնջաց Մենեսը,- իմ քարավանը… ախր այնտեղ միայն ցորեն չէր…
    - Տո այ քուրմ,- ծիծաղեցի ես,- մի՞թե դու լրջորեն կարծում էիր, թե կարող ես մի ամբողջ քարավան մտցնել իմ տիրույթները և ես չիմանամ, թե մեջն ինչ կա,- ես թփթփացրի բարեկամիս ուսին,- մի անհանգստացիր, հենց այս գիշեր ցորենդ կլինի ամրոցիս ամենալավ փակվող և… հա՜,- ծիծաղեցի ես` հիշելով ազնվասիրտ Պերճին,- չմոռանամ նշել` ամենաչոր սենյակներից մեկում: Մի անհանգստացիր, ցորենդ չի ծլի…

    Արդեն ուշ էր, իսկ բարեկամս էլ բավականի հոգնած: Ես հրամայեցի մի լավ բաղնիք պատրաստել, որից հետո Մենեսին տեղավորեցի պատվարժան հյուրերիս համար նախատեսված սենյակում…

    Հաջորդ առավոտյան ես վաղ արթնացա և իջա ամրոցի բակ: Ընթացիկ գործերով էի զբաղված, երբ աստիճանահարթակի վրա երևաց Մենեսը: Ես վերջին հրահանգները տվեցի, որից հետո բարձրացա նրա մոտ.
    - Բարի լույս, եղբայր,- ժպտացի ես,- ո՞նց ես քնել գիշերը:
    - Հիանալի, վաղուց այսքան հարմար անկողիններ չէի տեսել: Հաստատ կարող եմ ասել, որ սրանք քո ձեռքի գործը չեն:
    - Իհարկե, ես ինչպես և առաջ, հեռու եմ նման բաներից: Այստեղի տիրուհին է նման հարմարություններ ստեղծում իմ և իմ հյուրերի համար: Երեկ արդեն ուշ էր, սակայն այսօր ես առիթը բաց չեմ թողնի ներկայացնելու քեզ իմ Նունեին:
    - Այ տղա, ինչ-որ շուտ մոռացար Բառնամատռային,- ծիծաղեց Մենեսը:
    - Ս՜ս՜ս,- ձայնս իջեցնելով ծիծաղեցի ես,- իմ մութ անցյալն այստեղ ոչ-ոքի հայտնի չէ: Արի բարձրանանք աշտարակը, ես այնտեղ մի լավ ամպհովանի ունեմ, արդեն հրամայել եմ նախաճաշն այնտեղ տալ: Այնտեղից շրջակայքի հիանալի տեսարան է բացվում…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.08.2011), Arpine (28.08.2011), E-la Via (31.08.2011), KiLa (29.08.2011), Moonwalker (28.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (31.08.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  11. #126
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք արդեն սկսել էինք նախաճաշը, երբ ներս մտավ Նունեն: Ես իհարկե նախապես տեղեկացրել էի նրան ուշ գիշերով ժամանած հյուրի, որպես իմ լավագույն բարեկամի մասին: Ինչպես միշտ իր անթերի հանդերձների մեջ շողալով և փայլելով իր հմայքով ու գեղեցկությամբ` ներս մտավ Նունեն և նրբագեղորեն ողջունեց մեզ: Ես ոտքի կանգնեցի.
    - Մենես ջան, ուզում եմ քեզ ներկայացնել իմ կնոջը, հավատարիմ կողակցիս և կյանքիս անփոխարինելի ուղեկցին, իմ թանկագին Նունեին: Նունե ջան, սա էլ իմ ընկեր Մենես է: Ես նրա մասին պատմել եմ… ժամանակին իրար հետ շատ ենք չափչփել Միջագետքը,- ծիծաղեցի ես:

    Նունեն թեթևակի և նրբագեղորեն խոնհարվեց: Ինչ վերաբերվում է Մենեսին, ապա սա այնպիսի մի փքուն, զուտ եգիպտա-միջագետքյան պալատներում հղկված շարժուձևով և հումորով խոնհարվեց ու ներկայացավ, որ Նունեն ծիծաղեց: Մենեսը ևս չկարողացավ պահել լրջությունը:
    - Լավ է, լավ,- ես էլ ծիծաղեցի,- իրականում, Մենես ջան, մեզ մոտ ամեն ինչ ավելի պարզ է:
    - Հայկ ջան,- դարձավ ինձ Նունեն,- եթե դեմ չես լինի, ես ձեզ մենակ կթողնեմ, մանր-մունր գործեր ունեմ: Իսկ դուք կարող եք ձեզ ազատ զգալ:
    Նունեն իջավ ներքև, իսկ ես դարձա Մենեսին.

    - Դեհ, եղբայր, պատմիր տեսնենք, ի՞նչը քեզ բերեց մեր կողմերը:
    - Ինչը ինձ բերե՜ց,- մտախոհ վրաս նայելով ձգեց Մենեսը,- կարևոր իրադարձությունները, Հայկ, շատ կարևոր իրադարձություններն էին, որ ինձ ստիպեցին ուղղություն վերցնել դեպի հյուսիս: Հիշո՞ւմ ես, մի քանի տարի առաջ ինչ էինք մենք մտածում այս ամենի մասին: Դժբախտաբար այդ ամենը ճիշտ դուրս եկավ և Ուրուկում իմ մնալն արդեն դարձավ աննպատակահարմար: Ես էլ հիշեցի, որ ժամանակին մի լեռնեցի մեծ-մեծ խոստումներ էր տալիս…
    - Հա՜ա՜,- ընկերոջս նայելով ձգեցի ես,- իրո՜ք, որոշ բաներ ականջիս հասել է, բայց դե ես հեռու՜, իմ համար լեռներում նստած, ի՞նչ իմանամ` ինչ է կատարվում հարավում,- չքմեղացա ես:
    - Տո այ լեռնեցի,- թարս-թարս նայեց վրաս Մենեսը,- դու ես, հա՞, քեզ համար անտեղյակ նստած: Ինչ գիտեմ, բոլորը խոսում են Կորճայքի իշխան Հայկի մասին…
    - Եվ ի՞նչ են ասում բամբասել այդքան սիրող մարդիկ,- նույն տոնով շարունակեցի ես:
    - Առանձնապես ոչինչ, ուղղակի ասում են, որ Կորճայքի երիտասարդ իշխանը ամրացնում է իր նահանգը և սրում է իր թրերն ու նիզակածայրերը,- ծիծաղեց Մենեսը:
    - Չհավատաս, եղբայր,- ալարկոտ տոնով հորանջելով` ասացի ես ու գլուխս թափ տվեց,- չհավատաս, հաստատ բան եմ ասում: Ես ապրում եմ ամենասովորական մի գավառացու պես, իսկ զենքերից էլ պահում եմ ընդամենը միայն ծառից կտրված հաստ մի դագանակ…

    Այս խոսքերս ու երևի հատկապես դեմքիս միամիտ արտահայտությունն այն աստիճան զվարճացրին բարեկամիս, որ նա պայթեց հզոր մի հռհռոցով: Չկարողանալով ինձ զսպել` ես էլ հետևեցի նրան.
    - Լավ, կատակը իհարկե կատակ,- մի կերպ ուշքի եկա ես,- բայց հիմա ավելի լուրջ: Իրոք, Մենես, ես ամրացնում եմ նահանգը և կարգի եմ բերում իմ զինական ուժերը, քանի որ ուժե՜ղ, ու՜ու՜ու՜, ի՜նչ ուժեղ քամի եմ զգում հարավից: Ու սովորականին հակառակ, քամին այս անգամ շատ սառն ու տհաճ է լինելու...
    - Այ դա ուրիշ բան է, այ նոր ճանաչեցի քե՜զ, թե չէ գավառացի՜, դագանա՜կ…: Լսիր, Հայկ, տեղյակ ե՞ս վերջի իրադարձությունների մասին:
    - Մասամբ,- պատասխանեցի ես,- լսել եմ որ Շարուքենը Լուգալզագիսին առաջարկել է դաշինք կնքել: Մեր մեջ ասած դա ինձ խիստ անհանգստացնում է և ես առայժմ չգիտեմ, թե ինչպես կարելի է դրան խանգարել:
    - Ինձ էլ էր անհանգստացնում, Հայկ ջան, քանի որ այդ դեպքում կստեղծվեր մի ուժեղ և լայնածավալ պետություն, բայց առայժմ այդ սպառնալիքը վերացված է:
    Վերջին խմբագրող՝ Lion: 28.08.2011, 10:57:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.08.2011), Arpine (28.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (28.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (31.08.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  13. #127
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ինչ է եղե՞լ, որ,- մռայլվեցի ես` զգալով, որ այս անգամ հետ եմ մնացել իրադարձություններից:
    - Լուգալզագիսը շատ վիրավորական տոնով մերժել է Շարուքենին և հրաժարվել է իր աղջկան կնության տալ նրան:
    - Իրո՞ք,- ուրախացա ես,- ինչպե՞ս է դա եղել:
    - Գիտե՞ս, Հայկ ջան, պետությունները կառավարելու գործում մարդկային պահը որոշում է ամեն ինչ: Տիրակալը պետք է իմանա` ում ինչ գործի է ուղարկում: Գուցե և մեր Շարուքենը խելոք է և ապագայում մեծ բաների կհասնի, սակայն այս անգամ նրա անփորձությունը մեր օգտին խաղաց: Նա, չդիմանալով Բառնամատռայի խնդրանքներին, նրան էլ էր ընդգրկել Լուգալզագիսին ուղղված պատվիրակության մեջ: Չէ, ոչ թե որպես ղեկավար, այլ այսպես ասած մասնավոր կարգով, իբր, որ քո լավ ծանոթը կարոտն առնի հարազատ վայրերից: Դե իսկ պալատում, Բառնամատռայի ունեցած լայն կապերը հաշվի առնելով, սրան դժվար չի եղել այնպիսի մի ուժգնությամբ պղտորել ջուրը, որ Լուգալզագիսը ոչ միայն հրաժարվել է դաշինքից և իր աղջկան կնության տալուց, այլև խիստ վիրավորական տոնով մի պատասխան է ուղարկել մեր բռնկուն “հիրավի արքային”,- ծիծաղեց Մենեսը,- ահա այսպես, Հայկ եղբայր, կնոջ մասնավոր մի զգացմունքը, որը չցանկացավ լինել իր ամուսնու երկրորդ կինը, փլեց այդ հնարավոր դաշինքը:
    - Այ դա լավ է՜,- ուրախացա ես,- բայց ինչ ուզում ես ասա էլի: Պոռնիկը պոռնիկ էլ կմնա: Ես էդ Բառնամատռայի պահով եմ ասում: Ոնց որ ինձ դավաճանեց, տենց էլ Շարուքենին…
    - Ըհը,- ծիծաղեց Մենեսը,- ուղղակի ձեր տարբերությունն այն է, որ դու իմ ծանոթ ամենաբարեկիրթ մարդկանցից մեկն ես, Հայկ ջան, և ոչ մի դեպքում ձեռք չես բարձրացնի կնոջ վրա, իսկ այ Շարուքենը Անապատի զավակի վարքուբարքով մի մարդ է, որն, ի տարբերություն քեզ, հենց իմացավ, թե ով է ջուր պղտորողը, ընկավ կատաղության մեջ և հրամայեց Բառնամատռային հանձնել իր ռազմիկներին` զվարճանալու համար: Բա՜ա՜:
    - Այ քեզ բա՜ն,- ինձնից անկախ խղճացի Բառնամատռային,- Շարուքենը դաժան է վարվել, թեև արժանի պատիժ է տվել դրան:
    - Դա դեռ ի՜նչ,- գլուխն օրորեց Մենեսը,- եթե մոտ ժամանակներս երբևէ անցնես Քիշի կողմերով, մտնիր այնտեղի ամենամեծ հասարակաց տունը: Այժմ Բառնամատռան այնտեղի ամենապահանջված կանանցից մեկն է: Սա էլ` Շարուքենի հրամանով…: Բայց դու մի Շարուքենին տեսնե՜ս: Պա՜ա՜ա, կարծես ինքը չէր, որ ստոր ծագման տեր մի այգեպան էր, ողջ օրը զբաղված էր ծառերով, իսկ հետո մատռվակ դարձավ և սկսեց սպասարկել սեղանի շուրջը: Այժմ նա իրեն այնպես է պահում, կարծես իր նախնիները համաշխարհային ջրհեղեղից սկսած իշխել են Միջագետքում: Ի դեպ,- ծիծաղելով ավելացրեց Մենեսը,- այտերին քո թողած նվերները ծածկելու համար այժմ մի երկար մորուք է թողել, որը գանգուր մազերով իջնում է մինչև գոտկատեղը և պատկառազդու տեսք է տալիս նրան: Տոհմակիցները հատկապես ակնածում են նրա այդ մորուքից, իսկ մի քանիսն էլ սկսել են պաշտել այն: Բա՜ա՜, Հայկ ջան, պարզվեց, որ դու էլ Անապատի որդիների հավատալիքների վրա ազդեցիր:

    Ես ծիծաղեցի, հետո մի պահ լռեցի ու դարձա Մենեսին.
    - Լավ, իսկ հիմա ի՞նչ վիճակ է Միջագետքում:
    - Հիմա,- հարմարավետ նստարանին ուղղվելով և գինու գավը վերցնելով ձեռքը` պատասխանց Մենեսը,- երկու պետությունները ակտիվորեն պատերազմի են պատրաստվում: Երբ ես դուրս էի գալիս, նրանց բանակներն արդեն շարժվում էին իրար դեմ: Խմենք այն բանի կենացը, եղբայր Հայկ, որ նրանք ինչքան հնարավոր է երկար պատերազմեն և Միջագետքը երբեք չմիավորվի:
    - Վատ կենաց չի,- ես էլ դատարկեցի իմ գավը,- սակայն կարծում եմ օգուտ այնքան էլ չի լինի, քանզի այսպես թե այնպես, բայց արդեն հասունացել է պահը, որ Միջագետքը պետք է միավորվի` Լուգալզագիսի, Շարուքենի կամ մեկ ուրիշի գլխավորությամբ,- գլուխս օրորեցի ես,- իսկ դո՞ւ ինչ պիտի անես:
    - Ես որոշ ժամանակ, քանի դեռ դուրս չեն արել, կհյուրընկալվեմ իմ լեռնեցի բարեկամի մոտ: Գիտե՞ս, ժամանակին լսել եմ, որ լեռնեցիները լավ են հյուրերին պահելու հարցով, դե իսկ հետո, երբ տեսնեմ, թե այս ամենը ինչով է ավարտվում, երևի կվերադառնամ Եգիպտոս:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.08.2011), armen9494 (28.08.2011), Arpine (28.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (28.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (31.08.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  15. #128
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հաճելի է լսել, որ ինձ հետ համամիտ ես: Ասեմ, թե ինչու այսքան ուշ արտահայտվեցի: Կարդալով սկզբի մասը, մտածում էի, որ շատ հետաքրքիր պատմվածք է, ուզում էի արդեն գրել տպավորություններիս մասին, գրել, որ շատ լավ, հետաքրքիր պատմություն է, նման Լեռնցուն (ասեմ, որ այդ պատմությունը չեմ կարդացել, միայն հիշում եմ, որ ժամանակին Հ1-ով կար մի մուլտֆիլմ` նրա մասին: Առաջին մի քանի պատմվածքը կարդալիս հենց դա հիշեցի (ի դեպ, եթե ֆորումում կա գրված այդ պատմվածքը, կխնդրեի հուշեիր, թե որտեղ է, թեկուզ ՊՄ)): Բայց բնավորությամբ այնպիսին եմ, որ սիրում եմ մինչև վերջ լսել զրուցակցիս, նոր հետո իմ կարծիքն արտահայտել, որովհետև այդ ընթացքում հնարավոր է, որ կարծիքս փոխեմ: Դրա համար, մինչև վերջ կարդացի, թե ինչ ես գրել և զգացի, որ իրոք` կարծիքս փոխվեց: Այն ժամանկ, երբ նոր հասկացա, որ հայոց պատմության մասին ես գրում, միանգամից մտքիս եկավ, նկարահանել մի ֆիլմ, այս սյուժեով: Հետո զգացի, որ մի քիչ մեծ ծավալ ունի և ուզում էի առաջարկել նկարահանել բազմասերիանոց մի ֆիլմ (մոտավորապես 10-15 սերիա): Հիմա արդեն կարդալով, հասկանում եմ և տեսնում եմ, թե ինչ շարունակություն այն ունի և մտածում եմ, որ պետք է նկարահանվի սերիալ, բայց շատ զգույշ: Այն չպետք է լինի մեր հիմիկվա սերիալների նման, որ մի մտքի շուրջ 8-9 սերիա նկարահանվի և ձանձրացնող լինի: Ամեն ինչ պիտի լինի հենց այնպես, ինչպես այստեղ է գրված, առանց ճոխացնելու կամ կրճատելու: Ասեմ, որ համոզված եմ` հեռուստադիտողների մի ամբողջ բանակ կունենա այս սերիալը, եթե ամեն ինչ ճիշտ արվի: Նկարահանման համար Հայաստանը շատ հարմար տեղեր ունի, դա արդեն կարծում եմ մեր մտածելու խնդիրը չէ: Ուղղակի մի առաջարկ, փորձիր հենց ֆորումում գտնել ռեժիսորների և նրանց բնագավառի այլ մարդկանց և առաջարկիր ծրագիրդ:
    Ասեմ, որ հիմիկվա մեր սերիալները ունեն բազում բացասական կողմեր, հիմա նստած մտածում եմ, թե ինչ բացասական մաս կարող է ունենալ այս սերիալը և չեմ կարողանում գտնել, ազնիվ խոսք
    Գրքի պահով մի քիչ «վախենում» եմ, որ քո ցանկացած արդյունքին չես հասնի, քանի որ հիմա մեր ժողովուրդը կարդալ չի սիրում և անիմաստ նախագիծ է: Կներես, հնարավոր է մի քիչ վիրավորական հնչի անիմաստ բառը, բայց դա այդպես է ու շատ ցավալի

    Ինչ վերաբերվում է այս վերջին գլխին, պետք է ասեմ, որ ամենահանճարեղ միտքը մանկատների մասին էր, որը հիմա էլ կարելի էր կիրառել, ուղղակի հիմա կարելի է ոչ թե թրին տրիապետելը սովորեցնել, այլ զենքին: Այս ամենի հետ, պետք է նաև շատ լավ դաստիարակություն տալ, որպեսզի այնտեղից դուրս գան ոչ թե հանցագործներ, այլ հայրենասեր ռազմիկներ: Ճիշտ դաստիարակությաև չափահաս տարիքում նրանց ազատություն առաջարկելու դեպքում, նրանք ոչ թե կմտածեն, որ իրենք ընդամենը «գործիք» են, որոնց օգտագործում են թշնամու դեմ, այլ հակառակը, շատ երջանիկ մարդիկ են, որոնց փոքր ժամանակ, իրենց ծնողների փոխարեն, տվել են շատ լավ դաստիարակություն և խելք:

    Եվ վերջում ակամաից հիշում եմ այս երգը` Բաաայց ափսոս, որ երազ էր...

    Պ.Մ. որ խնդրեմ, մի փոքր ավելի շուտ կտեղադրե՞ս այս պատմությունները: Չնայած համբերության հետ պռոբլեմներ չունեմ, և կարող եմ անվերջ սպասել: Ինչպես դու ասեցիր, սպասել և հուսալ... (շատ եմ սիրում այս երկու բառը, կարծում եմ քեզ էլ է այն ծանոթ նույն գրվածքից, որի ամբողջ իմաստը հենց այդ երկու բառն էին)

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.08.2011), Freeman (28.08.2011), Lion (28.08.2011), Moonwalker (30.08.2011), Sambitbaba (31.08.2011), Արմինե (30.08.2011)

  17. #129
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    armen9494 ջան, կրկին ապրես: Գիտես, շատ անմահներ ուղղակի ապրում են իրենց հաճույքների համար, իսկ նրանց մի մասն էլ հաճույք է ստանում իրենց նմաններին սպանելով: Օրինակ, եթե մի օր առիթ լինի, Դունկան Մակ-Լաուդին հարցրու, նա այդ ամենի մասին քեզ ահագին հետաքրքիր բաներ կպատմի: Բայց խնդիրն այն է, որ Մակը, որը ի դեպ ասեմ, մեր Հայկի լավագույն բարեկամների շարքին է դասվում, քանի որ իրոք կարգին մարդ է, վերջին տարիներին մեծ հաշվով ապրում էր ինքն իր կամ էլ, վերջին տարբերակում, իր նեղ շրջապատի համար` պայքարում էր, լուծում սրանց այս կամ այն պրոբլեմները, մի խոսքով, մասնավոր կյանք էր վարում: Դե, իրեն մեծ հաշվով չես կարող մեղադրել, քանի որ իր հարազատ Շոտլանդիան հիմա լիակատար ապահովության վիճակում է, գտնվում է Անգլիայի հյուսիսում և նրան ոչ-ոք նույնիսկ տեսականորեն չի սպառնում:

    Այլ է Հայկի պարագան ու հենց դա է, որ լուրջ տարբերություն է առաջացնում այս երկու մարդկանց միջև: Ի տարբերություն Դունկանի, Հայկի ազգը ունի չավարտված պատերազմ ու նրան հարյուրավոր վտանգներ են սպառնում: Դրա համար էլ Հայկը ուղղակի չի կարող Մակի նման թեթև, ինչ-որ տեղ թռի-վռի ապրել - Հայկը` Հայկ Նահապետի որդին, ապրում և շնչում է իր ժողովրդի համար, առանց չափազանցության գրեթե կարելի է ասել, որ այս մարդու համարյա ամեն մի քայլը ուղղված է իր ժողովրդի ապահովությունը կամ բարեկեցությունը այս կամ այն կերպ բարձրացնելուն:

    Այս ամենի ֆոնին վստահ եմ, համենայն դեպս ինքս իմ մեջ հարյուր տոկոսով վստահ եմ, որ Հայկի կյանքը պատկերող ցանկացած արվեստի մի գործ գոնե մեզ` հայերիս, համար ավելի հետաքրքիր կլինի, քան Դունկանի կյանքը պատկերող ցանկացած այլ արկածային ստեղծագործություն:

    Ինչ վերաբերվում է երեխաներին, ապա կարծում եմ իրոք մեր պետությունը նման մի բան պետք է անի, ու կարծես թե նույնիսկ անում էլ է, թեև այս գործում ինձ որոշ շշուկներ են ընդամենը հասել, որոնք այստեղ նույնիսկ ասելու էլ բան չեն: Ինչ արած, այնպես ստացվեց, որ մեր Հայկը այդ գաղափարին եկավ մի քիչ շուտ. շատ չէ, մի քիչ, ընդամենը մի չորս հազար տարի առաջ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (28.08.2011), Freeman (28.08.2011), Moonwalker (30.08.2011), Արմինե (30.08.2011)

  19. #130
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Մենեսի հայտնվելով իմ վիճակը մասսամբ բարդացավ: Մի կողմից ես պետք է բավարար ուշադրության կենտրոնում պահեի իմ բարեկամին, որը ժամանակին ինձ հետ վարվել էր նույն կերպ, սակայն մյուս կողմից էլ պետք է այնպես անեի, որ նրա խորաթափանց հայացքը հնարավորինս քիչ բան տեսնի: Ճիշտ, նա իմ բարեկամն էր, բայց միաժամանակ նաև Եգիպտոսի հետախուզության ղեկավարն էր: Եգիպտոսը առայժմ հեռու էր Արարտայից և ոչ մի պատերազմ նույնիսկ հեռավոր ապագայում չէր սպասվում մեր երկրների միջև, բայց դե համենայն դեպս: Մեկ էլ տեսար Եգիպտոսը մի թռիչքով գրավեց Ասորիքը և Միջագետքը, իսկ այնտեղից Արարտա արդեն ձեռքդ մեկնես` կհասնի: Ես Մենեսին տեղավորեցի ամրոցում, տեղեկացա նրա պայմանանշանի մասին և խոստացա, որ այն ներկայացնող մարդուն անարգել կթողնեն Ալկիքար:

    Դրանից հետո մոտս կանչեցի Հրաչին.
    - Հրաչ,- խիստ տոնով ասացի ես,- Միջագետքում կարևորագույն իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ես չեմ իմացել: Քո գործակալները կարծես թե թերացել են…
    - Տեր իշխան,- ծնկի եկավ Հրաչը,- հենց երեկ ուշ երեկոյան ինձ հասավ սուրհանդակը, սակայն դու արդեն բարձրացել էիր քնելու, իսկ այսօր առավոտվանից էլ ես հնարավորություն չեմ ունեցել քեզ տեսնելու, քանի որ քեզ մոտ միշտ մարդ կար:

    Զգացի, որ Հրաչը ճիշտ է ասում: Այդ հանգամանքը ես ժամանակին հաշվի չէի առել: Ես դարձա Հրաչին.
    - Ոտքի կանգնիր: Ի՞նչ լուրեր կան:
    - Տեր իշխան,- ոտքի կանգնելով ասաց Հրաչը,- սուրհանդակը կավե սալիկներ էր բերել, սակայն դրանից ավելի շատ բան նա հայտնեց բանավոր: Քիշի տիրակալ Շարուքենը դաշինք է առաջարկել Լուգալզագիսին, սա, սակայն, մերժել է: Դրանից հետո Շարուքենի հսկայական բանակը արագորեն շարժվել է դեպի հարավ և մի քանի մանր ընդհարումներում արդեն ջարդել է Լուգալզագիսի բանակին: Սա, սակայն, դեռ բան չի նշանակում, քանի որ Լուգալզագիսը իր հերթին արդեն հավաքել է մի հսկայական բանակ և շարժվում է Շարուքենին ընդառաջ: Շարուքենի բանակի կազմում աչքի է ընկնում մեր Հատուկ գնդի նման նրա Հատուկ գունդը, որը կազմված է հինգհազարչորսհարյուր ռազմիկից` կատաղի և անզիջում կռվող Անապատի զավակներից: Նա ունի մեծաթիվ աշխարհազոր` կազմված Անապատի որդիներից, որոնց գլխավորոում են իրենց տոհմապետերը: Մարտակառքեր համարյա չունի: Ինչ վերաբերվում է Լուգալզագիսի բանակին, ապա այն սովորական և քեզ արդեն հայտնի կազմն ունի, ուղղակի այս անգամ սովորականից շատ անգամ մեծ է: Կարելի է կարծել,- շարունակեց Հրաչը,- որ մոտակա օրերին մեծ ճակատամարտ կլինի: Իմ գործակալներն արդեն արագավազ էշեր և սուրհանդակներ ունեն պատրաստ պահած` որևէ արդյունքի մասին անհապաղ ինձ տեղեկացնելու համար:

    - Լավ, Հրաչ, այդպես էլ գործիր, միայն այսուհետ հաշվի առ մի բան: Եթե կարևոր լուր կունենաս, օրվա որ ժամին էլ և ուր էլ ես լինեմ, դու իրավունք ես ստանում…, ավելին,- ես նայեցի նրան,- դու պարտավորվում ես մոտենալ ինձ և անհապաղ հայտնել: Պարզ է՞, ուր էլ որ լինեմ և օրվա որ ժամն էլ լինի…
    - Լսում եմ, տեր իշխան,- ձգվեց Հրաչը:

    - Էլի մի կարևոր բան, Հրաչ: Ամրոցում է գտնվում իմ բարեկամը: Ես կասեմ ավելին` եղբոր պես ինձ հարազատ մի անձնավորություն: Նրա մոտ հաճախ են սուրհանդակներ գալու և գնալու, որոնք ունենալու են որպես պայմանանշան, ահա սրա,- ես Հրաչին տվեցի Մենեսի ճարմանդը,- նման ճարմանդներ: Նման պայմանանշան ներկայացրած մարդկանց անարգել և ապահով կերպով հասցնում եք ամրոց և անհապաղ տեղյակ եք պահում ինձ: Ասեմ նաև, Հրաչ, որ ինձ համար խիստ անցանկալի կլիներ, որ այդ սուրհանդակները քթները խոթեն Կորճայքի գաղտնիքների մեջ: Ճիշտ է, մեր բերդերն ու ամրոցները գաղտնի պահել չենք կարող, դե ինչ որ տեղ նաև պետք էլ չի, սակայն դրանց և ընդհանրապես Կորճայքի ռազմական կողմին վերաբերվող ցանկացած գաղտնիք այս պայմաններում պետք է հատկապես խստորեն պահպանվի: Դրա համար էլ խստորեն հետևեք և երբեք տեսադաշտից բաց չթողնեն նման ցանկացած անձի: Պարզ է՞:

    Հրաչը գլխով արեց և ես ազատ արձակեցի նրան: Մոտ օրերս շատ բան կորոշվի…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.08.2011), armen9494 (28.08.2011), Arpine (29.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (01.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  21. #131
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Այս անգամ ես ճիշտ էի: Մի քանի օր ես ու Մենեսը քեֆ արեցինք, սրտներիս ուզածի չափ որսի մեկնեցինք և լողացինք մեր գետերում, սակայն շուտով Հրաչը ներկայացավ ինձ, ու տեղեկացրեց, որ Մենեսի մոտ սուրհանդակ է եկել և միաժամանակ հայտնեց նաև հսկայական կարևորություն ունեցող լուրեր: Ես անմիջապես գնացի Մենեսի սենյակ, որն էլ զրուցում էր հենց նոր ժամանած իր սուրհանդակի հետ.
    - Մենես,- դարձա ես բարեկամիս, երբ նրա սուրհանդակը դուրս եկավ,- մեր հաճույքները կարծես թե վերջացան: Ես պետք է շտապ մեկնեմ Հայկաշեն, արի իրար հետ գնանք: Եթե համաձայն ես` ճանապարհին կզրուցենք…

    … - Հարգելի սպարապետ, հարգարժան զորականներ,- դարձա ես սպարապետի Հայկաշենի հատուկ դրա համար նախատեսված մեծ շենքում հրավիրված Ավագների ժողովում հավաքված սպարապետին, նրա զորականներին և երկրի խոշոր իշխաններին,- խիստ կարևոր լուրերն են ստիպել սպարապետ Վահեին հավաքել բոլորիդ խորհրդակցության: Սպարապետ, քո թույլտվությամբ ես կներկայացնեմ իրավիճակը,- դարձա ես սպարապետ Վահեին:
    Վերջինս գլխով արեց, իսկ ես շարունակեցի.
    - Մեզ տեղեկություններ է հասել Միջագետքում ծավալվող իրադարձությունների մասին և դրանք բավականին անհանգստացնող են: Միջագետքի երկու խոշոր տիրակալների` Լուգալզագիսի և Շարուքենի միջև տեղի է ունեցել վճռական մի ճակատամարտ:

    Բոլորը սրեցին ականջները, քանի որ նրանց էլ էին հասել շշուկներ այդ տիրակալների մասին և այժմ բոլոր խիստ հետաքրքրված էին:
    - Այդ ճակատամարտում,- շարունակեցի ես,- Շարուքենը գլխովին ջախջախել և ոչնչացրել է Լուգալզագիսի և նրա տրամադրության տակ գտնվող Միջագետքի հիսուն կառավարիչների բանակը: Վերջ…, կարելի է ասել, որ Լուգալզագիսի պետությունն արդեն չկա: Ինքը գերի է ընկել և ասում են, որ Շարուքենը նրան շան վանդակում է պահում: Ինձ առայժմ այսքանն է հայտնի:

    Ես նստեցի և ոտքի կանգնեց Հայկազունի Պարետը.
    - Քո թույլտվությամբ, տեր սպարապետ,- սկսեց գլխավոր Հետախույզը,- ես կլրացնեմ իշխան Հայկին: Շարուքենը Լուգալզագիսին շան վանդակում տարել է սրբազան Նիպպուր [1] քաղաք, հանդիսավոր պայմաններում անցկացրել է Էնլիլիի կամարի տակով, որից հետո մահապատժի է ենթարկել` զոհաբերելով երբեմնի արքային Էնլիին: Դրանից հետո "Էնլիլիի մեծն էնսիի" տիտղոսն անցել է Շարուքենին, որը անմիջապես արշավանքի է ելել և արդեն գրավել է Ուրը` ավերելով նրա պարիսպները: Իսկ հետո Շարուքենի բանակը դաժանորեն ասպատակելով գրավել և հնազանդեցրել է Լագաշը, որից հետո նույն կերպ գրավվել է նաև Ումման ու մյուս քաղաքները: Մի խոսքով, այժմ մենք գործ ունենք մի տիրակալի հետ, որի պետությունը սկսվում է Հարավային ծովից, ընդգրկում է Մեծ Անապատը և հասնում է մինչև Արևմուտի ծով: Այլ կերպ ասած,- Հայկազունի Պարետը ձայնը բարձրացրեց և նայեց հավաքվածներին,- մեզ հարավից հարևան է դարձել մի շատ կռվարար և ուժեղ տիրակալ: Սա է, որ մեզ ստիպեց բոլորիդ հավաքել Ավագների արտահերթ ժողովի:

    Հայկազունի Պարետը նստեց և այս անգամ ոտքի կանգնեց սպարապետ Վահեն.
    - Հարգելի մասնակիցներ, այս ամենը հիմք ընդունելով և ստանալով Արարտայի Մեծ քրմի համաձայնությունը, ես որոշել եմ ողջ երկրում իրականացնել որոշակի միջոցառումներ: Ուշադիր եղեք, քանի որ ով թերանա դրանց կատարման մեջ, խստորեն կպատժվի: Այսպես ուրեմն,- շարունակեց սպարապետը,- բոլոր նահանգատեր իշխաններին` ձեր նահանգների բանակները պետք է լինեն բարձր մարտական վիճակում և պատրաստ լինեն իմ առաջին իսկ հրամանով հավաքվել երկրի ցանկացած մասում: Երկրորդ` բոլոր քաղաքները, ամրոցներն ու բերդերը պետք է ապահովված լինեն բավարար քանակությամբ ռազմիկներով և պարենամթերքով, նրանց պարիսպներն ու աշտարակները պետք է լինեն պատշաճ վիճակում և պատրաստ լինեն դիմանալու երկարատև պաշարմանը: Երրորդ` ձեր տարածքների զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդիկ պետք է մշտապես պատրաստ լինեն զենք վերցնելու և հնարավոր պատերազմին մասնակցելու: Չորրորդ, ես արդեն ունեմ Մեծ քրմի համաձայնությունը և այսուհետ խստորեն կսահմանվեն այն նյութերի ցանկը, որոնցով թույլատրվում է առևտուր անել Միջագետքի հետ: Մենք իրավունք չունենք թշնամուն օգտակար նյութեր մատակարարել մեր լեռներից և նրան ուժեղացնել: Հասկանալի՞ է: Զգուշացնում եմ, վիճակը լուրջ է: Իմ կողմից ուղարկվող մարդիկ պարբերաբար կստուգեն ասածներիս իրականացումը և Արարտայի Մեծ քրմի անունից խստագույնս կպատժեն ցանկացած թերացում, որը կհավասարվի դավաճանության: Ասեմ նաև, որ այս ամենը պետք է կատարվի առանց երկրում ավելորդ խառնաշփոթ ստեղծելու` անաղմուկ, սակայն ադյունավետ: Երկիրը թող ապրի իր սովորական կյանքով, սակայն մենք,- սպարապետ Վահեի ձայնը դաժանացավ և նա իր ծանր հայացքն ուղղեց հավաքվածներին,- պետք է պատրաստ լինենք այնպես ջարդել մեր երկիր իր քիթը խոթել ցանկացող յուրաքանչյուր մեկի այդ քիթը, որ նրա մոտ ախորժակը կորի երկրորդ անգամ նման կերպ վարվելու…

    _____________________
    [1] Միջագետքի սրբազան քաղաքը` ներկայիս Բաղդատից մոտ 80 կմ հարավ` Եփրատի ձախ ափին:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.08.2011), armen9494 (28.08.2011), Arpine (29.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (01.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  23. #132
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկոյան արդեն ավելի նեղ մի կազմով` սպարապետը, նրա զորականները և ես, հավաքվեցինք սպարապետի զորակայանում:
    - Այժմ եկեք քննարկենք կոնկրետ հարցեր: Իշխան Հայկ,- դարձավ ինձ սպարապետ Վահեն,- ի՞նչ վիճակում է նահանգդ:
    - Տեր սպարապետ,- ոտքի կանգնեցի ես,- նահանգիս ամրոցաշինական գործը վաղուց վերջացած է, բերդերում և ամրոցներում տեղավորված են հուսալի կայազորներ` փորձված հրամանատարների ղեկավարությամբ: Դրանք նաև ապահովված են բավարար պարենամթերքով: Կիրճերն ամուր փակված են: Սրանից բացի ես պատրաստի պահում եմ նաև իմ Հատուկ գունդը, որի տղերքը կկրծեն ցանկացած թշնամու կոկորդը: Կկրծեն հիմնավորապես, կարող եք չկասկածել,- ժպտացի ես,- Հատուկ գնդում ստեղծված է հետախուզական կառույց, ինչպես նաև երկու հատուկ հարյուրյակ` մեկը նախատեսված թշնամու մասին տեղեկություններ հավաքելու, իսկ մյուսը, որտեղ անձամբ իմ ընտրությամբ ընդգրկված են Հատուկ գնդի լավագույն ռազմիկները, նախատեսված է առանձնահատուկ գործողությունների համար: Պահեստներում կուտակված է մեկ բյուր ռազմիկի երկու տարվա կերակրման համար անհրաժեշտ պաշար: Իմ հրամանով նահանգի զենք կրելու ընդունակ տղամարդ բնակչությունն էլ զենք կվերցնի, և պատերազմի ժամանակ ես արդեն կունենամ մոտ մեկ բյուր բանակ: Մի խոսքով, ես նահանգն այն վիճակի եմ բերել, որ առիթի դեպքում, իհարկե աստված չանի նման բան լինի, իմ նահանգը կարողանա ինքնուրույն դիմադրել թշնամուն, այսպես ասած տեղական միջոցներով, այն դեպքում, երբ այս կամ այն պատճառով կենտրոնական իշխանությունը Միջնաշխարհից ուշացնի օգնական ուժերը:

    - Լա՜վ, ապրես, իշխան Հայկ,- գոհ մնաց սպարապետը,- վերջերս քո մոտ են եղել իմ մարդիկ և նրանք էլ են այդ մասին ինձ զեկուցել: Իսկ այժմ եկեք պարզենք, թե եթե մեր երկիր ներխուժում լինի, ո՞ր հնարավոր ուղղությամբ դա կլինի:

    Սպարապետի հրամանով չորս ռազմիկներ ներս բերեցին Կորճայքի իմ հողապատկերի նման հավաքած Արարտայի և անմիջական հարևան երկրների հողապատկերը: Նկատելով մեր զարմանքը` սպարապետը ծիծաղեց.
    - Դեհ լա՜վ, թող մի բանով էլ ես ձեզ զարմացնեմ: Այս տարիների ընթացքում սա հավաքվել է իմ հրամանով, ընդ որում հավաքվել է մի քանի օրինակով: Այնպես որ այսուհետ մեր որդիներին այս հոգսից էլ ազատեցինք:

    Մենք մոտեցանք հողապատկերին: Միանգամից մի տարօրինակ զգացում ունեցա, կարծես շատ բարձրից նայում եմ Արարտային: Ինչպես իմ հողապատկերի պարագայում, այս հողապատկերը ևս չափազանց հեշտացնում էր ամեն ինչի պատկերացումը:
    - Իշխան Հայկ, իմ զորականները հիմնականում տեղյակ են վերջին տարիների իմ կատարած աշխատանքներին: Ես դրանք ներկայացնեմ քեզ, համ էլ նրանք կվերհիշեն:

    Սպարապետ Վահեն իր հողապատկեր վրա ցույց տվեց Կապուտան ծովը [1].
    - Սա մեր Արարտայի լճերից մեկն է: Ինչպես տեսնում եք, նրանից արևելք, մինչև Արևելյան Մեծ ծով հիմնականում լեռներ են: Աչքի են ընկնում հատկապես այս երկու գագաթները: Դրանք ամրացված են Կորճայքի ամրոցաշինական համակարգերին նման բերդերով և ամրոցներով ու նրանց հիմնական կիրճերը հսկողության տակ են: Ճիշտ է, ամրոցներն ու բերդերը առայժմ այնքան էլ շատ չեն, բայց դե առայժմ այս կողմից սպառնալիք էլ չկա: Գլխավոր Հետախույզը հայտնում է, որ Կապուտան ծովից դեպի հարավ-արևելք ապրում են մանր-մունր ցեղեր, որոնք չեն ենթարկվում ոչ մի պետության: Սրանք, սակայն, մի կողմից բավականին ռազմունակ են, որ չնվաճվեն, բայց մյուս կողմից էլ բավականին թույլ են, որ մտնեն Արարտա: Մի խոսքով, այս կողմից Շարուքենը չի մտնի: Գանք դեպի այս կողմ: Այստեղ մեզ արդեն լավ հայտնի Կորճայքի ամրություններն են: Ես իհարկե այս նահանգին որևէ սպառնալիք ստեղծվելու դեպքում ողջ բանակը կշարժեմ այս ուղղությամբ և, հաշվի առնելով նաև բնական ամրությունները, վստահ եմ, որ հետ կշպրտենք թշնամուն: Այ սրանից դեպի արևմուտք մենք ավելի խոցելի ենք և ես կասկածում եմ, որ հիմնական հարված թշնամին կուղղի հենց այստեղ: Դժբախտաբար Հայոց Միջագետքն [2] ավելի թույլ է պաշտպանված: Այստեղ լեռներ հիմնականում չկան, իսկ հարթավայրերն արդեն պետք է պաշտպանել միայն բանակային կենդանի ուժով: Սրանից դեպի արևելք գալիս է Կիլիկիան [3], սակայն ես նրա համար հանգիստ եմ: Նրա արևելքից սկսվող Սև կամ ինչպես մեր հարավի շահամոլ հարևաններն են սիրում ասել` Արծաթե լեռներն [4] ունեն ընդամենը մի քանի կիրճեր` հարավում և հյուսիսում, որոնք արդեն հուսալիորեն փակված են Կորճայքի ամրոցաշինական համակարգի նման համակարգերով և այստեղ մենք հաստատ կջարդենք թշնամուն: Այսպիսով, հարգելի զորականներ, մեր Արարտան հարավից ամենախոցելին Հայոց Միջագետքում է, որտեղ էլ կուղղվի թշնամու հավանական հարվածը: Դրա համար էլ ես բանակը պատրաստ եմ պահելու հատկապես այդ ուղղությամբ շարժվելու համար: Սա ապագա գործողությունների ընդհանուր տեսքն է: Իսկ ընդհանրապես, ի՞նչ է մեզ հայտնի մեր ապագա թշնամու բանակի մասին:

    _____________________
    [1] Նկատի է ունեցվում Ուրմիա լիճը:
    [2] Հայոց Միջագետք: Նահանգ Հայաստանի հարավ-արևմուտքում:
    [3] Ծոփք: Նահանգ Հայաստանի արևմուտքում:
    [4] Կիլիկիա: Նահանգ Հայաստանի հարավ-արևմուտքում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.08.2011), armen9494 (28.08.2011), Arpine (29.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (01.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  25. #133
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչ այդ ես ու գլխավոր Հետախույզն արդեն ի մի էինք բերել մեր ձեռքի տակ եկած տվյալներն ու այժմ, Հայկազունի Պարետի համաձայնությամբ, ես կրկին ոտքի կանգնեցի.

    - Քո թույլտվությամբ, տեր սպարապետ,- սկսեցի ես, որին ի պատասխան սպարապետ Վահեն գլխով արեց, իսկ ես շարունակեցի,- ես ու Հայկազունի Պարետը ի մի ենք բերել մեր ձեռքի տակ եղած տվյալները և ահա թե ինչ պատկեր է ստացվել: Սկզբում ասեմ, որ այս Շարուքենը ոչ մի կապ չունի մինչ այդ իշխած որևէ մի լուգալի հետ: Ավելին, նա լրիվ ուրիշ ժողովրդի զավակ է, դրա համար էլ նրա ստեղծած պետությունը, հետևապես նաև բանակը, լրիվ այլ տեսակի է, քան մինչ այս մենք գիտենք: Կարելի է համարել, որ միջագետքյան քաղաք-պետությունների բանակները մենք արդեն երբեք չենք ունենա որպես հակառակորդ: Մեր հակառակորդն այժմ այլ է,- շարունակեցի ես,- և կռվում էլ է այլ կերպ: Շարուքենն իր բանակի հինքում դրել է անձնապես իրեն նվիրված, կատաղի, հզոր և իր համար ամեն ինչի պատրաստ իր Հատուկ գունդը, որը կազմված է հինգհազարչորսհարյուր մշտական ռազմիկից, որոնց նա ինքն է հատուկ ընտրում Անապատի իր ցեղակիցներից: Սրանք մշտապես բնակվում են այն քաղաքի շրջակայքում, որտեղ գտնվում է Շարուքենը և պատրաստ են նրա առաջին իսկ հրամանով կտոր-կտոր անել ցանկացածի: Առայժմ Շարուքենը բնակվում է Քիշում, սակայն մենք տեղեկություններ ունենք, որ շուտով նա իր նստավայրն է դարձնելու Քիշից մի քիչ հյուսիս գտնվող Աքքադը [1]: Հետևաբար նրա գունդն էլ շուտով կլինի Աքքադում: Շարուքենի բանակի երկրորդ, ավելի վատ պատրաստված, սակայն խիստ բազմաքանակ մասն է կազմում Անապատի զավակներից կազմված աշխարհազորը: Սրանք գրեթե չունեն ռազմական կարգավորվածություն: Մարտի մեջ են մտնում տոհմերով ու խառնիխուռն: Սրանց գլխավորում են իրենց տոհմապետերը, որոնք ինչպես նաև Անապատի հասարակ զավակները, ուղղակի պաշտում են Շարուքենին և պատրաստ են կատարել նրա ցանկացած հրամանը: Շարուքենի ունի նաև քիչ քանակությամբ մարտակառքեր, որոնց մենք վաղուց ծանոթ ենք միջագետքյան նախկին բանակներից: Սրանք նոր բան չեն և այնքան էլ շատ չեն: Մի խոսքով նրա բանակը սա է: Իսկ այժմ այն մասին, թե ինչպես է կռվում այս բանակը: Ի տարբերություն նախկին բանակների, որոնց մասին դուք բոլորդ բավականին տեղյակ եք, այս բանակը հենց ճակատամարտի սկզբից ձգտում է խուսափել մերձամարտից, սակայն դրա փոխարեն հակառակորդի շարքերի վրա է թափում նետերի և քարերի մի ամբողջ հեղեղ: Նրա գրեթե բոլոր ռազմիկները ունեն աղեղներ, որոնք չեն հասնի մեր աղեղներին, քանի որ դրանց համար օգտագործվող փայտը անորակ է, այնուհանդերձ…: Բավականին շատ են նաև պարսատիկավորները: Այս բանակին սեղմում ես, այն նահանջում է, սակայն շարունակում է քեզ վրա նետերի և քարերի հեղեղ թափել: Սակայն սրա թերությունն էլ այն է, որ եթե բանը հասցրեցիր ձեռնամարտի, այն բավականին թույլ է դառնում և այդ դեպքում իր միակ հույսը մնում է Անապատի զավակների ուժը, կատաղությունը և նվիրվածությունը: Բարեբախտաբար Անապատի զավակները սովորաբար վատ են զինված լինում, նրանց մոտ չափազանց քիչ են երկաթե զենքերը, զրահները կամ վահանները: Բացի այդ, որ ավելի կարևոր է, նրանք սովոր են իրենց տոհմական կարգերին և դժվար են ենթարկվում կարգապահության կամ էլ խմբովի որևէ գործողության: Դրա համար էլ ես առաջարկում եմ այս բանակի հետ ընդհարվելու դեպքում հաշվի առնել այս ամենը, որ համ մենք ավելորդ կորուստներ չտանք, համ էլ դրանց քիթը ոնց որ պետք է տրորենք:

    - Ինձ թվում է` դրանք չպիտի կարողանան դիմադրել նիզակակիրներիս մերձամարտում,- ոտքի կանգնեց գլխավոր Նիզակակիր Հայկազունի Արբակը,- Մեծամորի երկաթաձուլարաններում ընտիր երկաթներից կռած մեր զրահները, վահանները, թրերը ու նիզակածայրերը մեզ այդ դեպքում մեծ առավելություն կտան… սակայն դա մերձամարտում, իսկ մինչև դրանց մոտենալը…
    - Մինչև մոտենալն էլ իմոնք դրանց մի լավ կտրորեն,- առաջ եկավ գլխավոր Աղեղնավոր Հայկազունի Գլակը,- իմոնց խոշոր աղեղներից արձակած երկաթե նետերի ծայրակալները ծակում են նույնիսկ որոշակի հաստության երկաթներ, էլ չասած կաշվե զրահների մասին…: Իսկ դրանց մեջ դժվար թե զրահավորները կամ վահանավորները շատ լինեն…

    - Իրոք,- խոսեց սպարապետ Վահեն,- չհաշված արիների` երկաթեղենով հանդերձավորված լինելու հանգամանքը, որը թշնամու համեմատ մեզ հատկապես ձեռնամարտում խոշոր առավելություն է տալիս, ինչքան ես հասկացա մենք ևս մի լուրջ առավելություն ունենք, որը չունեին միջագետքյան բանակները և որոնք հենց այդ պատճառով էլ պարտվեցին: Դրանց պարտության բերեց իրենց ծանրաշարժությունը և աղեղնավորների ու տեգավորների պակասը: Մնում է դրանց թվական շատությունը, որը իրոք հարց է: Ինչքա՞ն ուժեր կարող է մեր դեմ հանել Շարուքենը:

    - Շատ դժվար է ասել,- ոտքի կանգնեց Հայկազունի Պարետը,- Մեծ Անապատի ծայրը դեռևս ճշգրիտ հայտնի չէ, սակայն մի բան հայտնի է, որ այն մեծ է ողջ Միջագետքից...: Մեծ է նաև Եգիպտոսից: Կարելի է ենթադրել, որ առիթի դեպքում Շարուքենը կկարողանա մեր դեմ հանել մոտավորապես տասնհինգ-քսան բյուր զորք:
    - Մեր մշտական բանակը այժմ հազիվ հինգ բյուր է,- ծանրորեն ոտքի կանգնեց սպարապետ Վահեն, նայեց մեզ և ավելացրեց,- ասենք մի հինգ բյուր էլ կհավաքենք երկրի տղամարդկանցից: Ամեն դեպքում քիչ է, դրա համար էլ մենք պետք է գործի դնենք գլուխներս: Ահա թե ինչ կասեմ ես ձեզ, տղերք, պետք է ճիշտ կռվելով հաղթենք թշնամուն...

    Եվս մի քանի մանրամասներ քննարկելուց հետո, արդեն ուշ գիշերով մենք հեռացանք սպարապետի զորակայանից և ես վերադարձա Հայկաշենում իմ վարձած բնակարանը, որտեղ պարապությունից հորանջելով ինձ էր սպասում Մենեսը:
    - Հը՞,- ծանրորեն հորանջելով հարցրեց նա,- ի՞նչ որոշեցիք, ասա, մի երկու բառով հայտնեմ մերոնց, էլի,- փորձեց կատակել Մենեսը:
    - Հետո կերևա,- ծիծաղեցի ես,- հլը թող մի քո այդ "հիրավի արքան" քիթը խոթի այս կողմերը, այդ ժամանակ կերևա,- Մենեսից ոչ պակաս լայնաբերան հորանջեցի ես…

    _____________________
    [1] Աքքադ պետության մայրաքաղաքը, որը գտնվում էր Եփրատի ձախ ափին` ներկայիս Բաղդատից մոտ 80 կմ հյուսիս:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.08.2011), armen9494 (28.08.2011), Arpine (29.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (01.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  27. #134
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Մենք վերադարձանք Կորճայք, որտեղ ամեն ինչ տեղը տեղին էր մնացել: Անցավ որոշ ժամանակ: Մենեսն ու ես ակտիվ գործունեություն էինք ծավալել, հարավում տեղի ունեցող իրավիճակի տեղյակ լինելու համար: Դրանից հետո Մենեսը մեկնեց և երկար ժամանակով կորավ: Անցավ մի քանի տարի: Կյանքը արտաքին ընթացքը կարծես չէր արդարացնում մեր վատագույն պատկերացումները: Ողջ Միջագետքում իրար հետևից բռնկվում էին ապստամբություններ, որոնք Շարուքենի երկաթե ձեռքը ճնշում էր նախկինում չտեսնված դաժանությամբ և վայրագությամբ: Մենք աննկատ կերպով ապստամբներին օգնում էինք նյութական միջոցներով, գաղտնի հույս ունենալով, որ ի վերջո Շարուքենի իշխանությունը կտապալվի: Սակայն Միջագետքում միայն ավելանում էին ցցահանված մարդկանցով պատված հսկայական դաշտերն ու մարդկային գանգերից կառուցված բուրգերը: Շարուքենի իշխանությունը գնալով ավելի էր ամրանում, իսկ նրա դեմ բռնկվող ապստամբությունները թուլանում էին:

    Բանն այն էր, որ նույնիսկ այս վիճակում Միջագետքի քաղաքների բնակիչները գործում էին անուղղելի և իրենց համար կործանարար համառությամբ և չէին ցանկանում գոնե ժամանակավոր միավորել ուժերը, որը միայն նպաստում էր նրանց հերթականությամբ ջախջախվելուն:

    Փառք Աղեղնավորին որ առայժմ նման իրավիճակ Արարտայում չէր ստեղծվել: Երկիրի գլխին անփոփոխ կանգնած էր Մեծ քուրմ Արեգ Սլկունին, որը թեև ընդհանրապես տեղյակ չէր երկրի կառավարումից և այն լիովին հանձնել էր Հազարապետ Վահանին և սպարապետ Վահեին, սակայն վերջին երկուսը չափազանց հեռատես և կյանքը տեսնող մարդիկ էին: Նրանք իրենց տասնամյակների բարձրունքից լավ տեսնում էին հեռուները և իրենց ամուր ձեռքով կառավարում էին երկիրը:

    Նահանգներում ևս կենտրոնական իշխանությունը չափազանց ամուր էր: Այստեղ մեծամասնություն էին կազմում բազմահազար մանր համայնքները` իրենց տոհմապետերի և տանուտերերի գլխավորությամբ, որոնք ենթարկվում էին նահանգի իշխանին: Սակայն այս իշխանները ավելի շուտ Մեծ քրմի կառավարիչներն էին և որևէ իրական ուժ չունենալով, միայն հնազանդ կերպով կատարում էին Հայկաշենից եկող հրամանները:

    Իրավիճակը գոհացուցիչ էր նաև խոշոր քաղաքներում: Դրանք կառավարվում էին Քաղաքի տղամարդկանց ժողովի կողմից երեք տարով ընտրված քաղաքագլուխները: Ընդհանրապես քաղաքներում էին կենտրոնացած արհեստավորները և առևտրականները ու գյուղական շրջանների համեմատ այստեղ կյանքն ավելի ակտիվ էր…

    Արդեն ժամանակն էր իրականացնելու նաև իմ վաղեմի և ամենակարևոր մտահաղացումը: Հենց հաջորդ գարնանը ես հրամայեցի կարգի բերել Ջլմայր ամրոցի մոտ կառուցված մանկատունը և պատել այն ցցապատնեշով: Դրանից հետո ես ու Նվարդը վարձեցինք փորձառու կանանց, ինչպես նաև քիչ թվով տղամարդկանց` որպես պահապաններ: Դրանից հետո ես պատրաստեցի մեծ թվով փակ և փափուկ խոտով պատված սայլեր, կազմեցի հինգ քարավան ու Հատուկ գնդի հարյուրյակներիս հսկողությամբ նախապես որոշված երթուղով ուղարկեցի դրանց դեպի իմ մանկատները: Պետք է ասել, որ այս մտահաղացմանս մասին մինչև վերջերս քչերն էին տեղյակ: Նույնիսկ Նունեին հարկ չէի համարել տեղեկացնել մանրամասները: Հրաչի գործակալները մշտապես կապ էին պահպանում մանկատների և քարավանների միջև: Մեկ ամսից քարավանները սկսեցին իրար հետևից վերադառնալ…

    Այդ օրերին ես ամուսնացրի Հրաչին ու Սևակին, որոնց հարսանիքին ուզածիս պես քեֆ արեցի ու մի լավ ուրախացա: Ախր իրոք հուզիչ տեսարան էր տեսնել, թե մշտարթուն ու ամեն ինչին տեղյակ իմ Հրաչը ինչպես է շփոթվել, իսկ հսկայամարմին Սևակը ինչ քնքշությամբ է բռնել իր նրբագեղ գեղեցկուհու ձեռքն ու համբուրում նրա երեսը:

    "Վատ չի՜, արիներ",- անցավ մտքովս, երբ արդեն գլուխս բավականի տաքացել էր մեր գինուց, խփում էր զուռնա-դհոլը, իսկ հայերը սկսել էին պտտվել մեր հարազատ Կոչ-արիում, - "թող զրնգա ձեր Կոչ-արին, հայեր, թող գետինն ու մեր բարձր լեռները դրմփան ձեր հզոր կոչից և թող հարևան բոլոր ազգերը լսեն ու իմանան, որ կան հայերը, որ ուրախանում են արիները"… Ես գլուխս զգուշորեն իջեցրի սիրելի Նունեիս ուսին, որը ի պատասխան միայն թեթևորեն ծիծաղեց…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  28. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.08.2011), armen9494 (29.08.2011), Arpine (29.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (01.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

  29. #135
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,853
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    … Երբ մենք արդեն մի քանի ժամից պառկած էինք մեր անկողնում, ես մեղմորեն շոյեցի նրա վարսերը.

    - Նունե ջան, մեծ Անահիտը զրկել է ինձ երեխաներ ունենալու երջանկությունից և ես քեզ էլ եմ զրկում դրանից:
    - Հա՜յկ,- իր աննման աչքերով վրաս նայելով ու կրկին կրծքիս փարվելով` պատասխանեց Նունեն,- դու ես իմ կյանքը, դու ես իմ սերը ու ես գոհ եմ ամեն ինչից: Դե իսկ երեխաները…: Ես իհարկե կուզենայի մայրանալ, սակայն իմ կյանքի միակ այրմարդը, որին ես կպատկանեմ հավերժ, դա դու ես: Ու դրա համար էլ ես պատրաստ եմ այս ամենին: Ցանկացած կին կերազի իր գրկում ունենալ քեզ պես այրմարդ,- մեղմորեն շոյելով ինձ, ժպտաց խելքամաղ անող Նունեն:
    - Գիտե՞ս, Նունե ջան,- որոշեցի ավելի լուրջ թեմայի անցնել ես,- դու իմ մասին ամեն ինչ չէ, որ գիտես: Ես երկար ժամանակ ապրել եմ Միջագետքում…
    - Ինձ չի հետաքրքրում այդ ամենը, Հայկ: Ինձ չի հետաքրքրում, թե այնտեղ քեզ ով է սիրել և դու ում ես սիրել: Կարևորն այն է, որ մենք այժմ պատկանում ենք իրար և միայն իրար:
    - Իհարկե, սիրելիս,- ժպտացի ես ու շոյեցի նրա երկար մազերը,- սակայն ես այլ բան էի ուզում ասել: Ես երբեք ոչ-ոքի այդ մասին չեմ ասել, սակայն դու պետք է իմանաս: Մենակ խնդրում եմ ինձ խելագարի տեղ չդնես, հա՞: Այն, ինչ պիտի ասեմ, մաքուր ճշմարտություն է:

    Նունեն հետաքրքրված և մի քիչ էլ անհանգստացած ուղղվեց անկողնում, հենվեց բարձերին, հետո ժպտաց և, իր գեղանի մատիկով թեթևակի հարվածելով քթիս, ասաց.
    - Ու ի՞նչ գաղտնիք ես դու ինձնից պահել այսքան ժամանակ:
    - Նունե ջան, ես անմահ եմ և ոչ մահանում եմ, ոչ էլ ծերանում: Ես ծնվել եմ սրանից երկուհարյուրտաս տարի առաջ Արարտայում, սակայն ինձ սպանեցին մի մեծ ճակատամարտում, որից հետո ես կրկին կենդանացա և հիմա ապրում եմ, ապրում եմ` դատապարտված հավերժության:

    Նունեի դեմքը միանգամից լրջացավ և նա իրենից անկախ ձեռքը դրեց ճակատիս: Չէ, ջերմություն կարծես թե չունեի: Ես ծիծաղեցի:
    - Սիրելի Նունե, ինչպե՜ս եմ ես միշտ խելքահան եղել քո հոգատարությունից,- ես նրբորեն համբուրեցի Նունեի գեղեցիկ ձեռքը,- սակայն չէ, Նունե ջան, ես ջերմություն չունեմ և այս ամենը ասացի քեզ որպես մի մաքուր ճշմարտություն: Ասացի քեզ, որովհետև արդեն գիտեմ, որ դու իմ հավատարիմ կողակիցն ես և պետք է սա իմանայիր իմ մասին: Ես չգիտեմ ինչպես է պատահել, որ ես այսպիսին եմ դարձել, սակայն դա ճշմարտություն է: Եվ հենց այդ պատճառով է նաև, որ ես զրկված եմ երեխաներ ունենալու հնարավորությունից:

    Նունեն կրկին պառկեց կողքիս և գլուխը մեղմորեն դրեց կրծքիս: Ես վերցրի նրան գիրկս ու սկսեցի համբուրներով ծածկել Նունեի երեսը, հետո կարապի վզի նման գեղեցիկ վիզը և եղնիկի մարմնի պես սլացիկ մարմինը: Մեջքի վրա պառկած Նունեն հաճույքից սկսեց արագ-արագ շնչել, հետո մեղմորեն գրկեց վիզս և շրթունքները մոտեցրեց ականջիս.

    - Դու միշտ էլ իմ աստվածն ես եղել, Հայկ, իմ սիրելի և պաշտելի աստվածը: Իսկ աստվածներն անմահ են,- սիրո հաճույքից շաղված աչքերով մեղմորեն շշնջաց նա,- անմահ են հատկապես նրանց հոգում, ով սիրում է…

    Ես շարունակեցի համբուրել և շոյել Նունեին, որից հետո գրկիս մեջ զգացի խելքամաղ անող նրա մարմինը: Նունեն կամացուկ հառաչեց և մենք միասին սլացանք դեպի հեռու-հեռուները` դեպի հաճույքներով ու կախարդական ձայներով լցված մի աշխարհ, որի ճանապարհը հասանելի է միայն սիրող զույգերին…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  30. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.08.2011), armen9494 (29.08.2011), Arpine (29.08.2011), E-la Via (31.08.2011), Moonwalker (30.08.2011), Nadine (31.08.2011), Sambitbaba (01.09.2011), Varzor (01.09.2011), Արէա (29.08.2011), Արմինե (30.08.2011), Գեա (29.08.2011)

Էջ 9 53-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •