User Tag List

Էջ 5 53-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

  1. #61
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,880
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ տեղ ճիշտ ես ասում, բայց դե դիտորդներն ամեն դեպքում երևի չէին սխալվել...Վստահ եմ, եթե հիմա նայենք դիտորդների բազան, ապա արդեն կլինի... 451/450
    Ի դեպ, Freeman դիտորդները կարծես թե այնուհանդերձ սխալվել են, քանի որ նրանք հաշվի չեն առել նաև Մահմեդի ընդհարումը Մենեսի հետ Մոնտե-Կառլոյում: Ապրես, որ նկատեցիր
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #62
    .Net Doctor Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    26
    Գրառումներ
    3,659
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, Freeman դիտորդները կարծես թե այնուհանդերձ սխալվել են, քանի որ նրանք հաշվի չեն առել նաև Մահմեդի ընդհարումը Մենեսի հետ Մոնտե-Կառլոյում: Ապրես, որ նկատեցիր
    Խնդրեմ)) հուսով եմ դիտորդներն ավելի ուշադիր կլինեն,բայց էս վերջին մի քանի մասերն այսօր չեմ կարող կարդալ թող մյուս ընթերցողներն օգնեն կատարելագործել
    I drink and I know things.

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (21.08.2011)

  4. #63
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,880
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անպայման, դե... դիտորդներն իրենք էլ մարդիկ են Իսկ քո կարծիքը կարևոր է, լինի այն ասված այսօր, թե վաղը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (21.08.2011)

  6. #64
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե մեր ազգը այդքան շատ տարված չլիներ ցեղասպանության վրա, կարող էր ուշադրություն դարձնել այս թեմային, որից ունիկալ ֆիլմ կստացվեր և որի մեջ կարտացոլվեր մեր ողջ պատմությունը:
    Լիոնի ստեղծագործությունը կարևորում եմ նաև նրանով, որ մարդ հանրամատչելի կերպով կարող է ծանոթանալ իր ազգի պատմությանը, հիշել հերոսների, որոնց մասին համարյա մոռացել է:
    Նախանձում եմ Լիոնի եռանդին ու ոգևորվածությանը, որով նա ձեռնամուխ է եղել կատարել այս աշխատանքը:
    Սրտանց գրական հաջողություններ եմ մաղթում նրան:

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.08.2011), E-la Via (22.08.2011), Freeman (21.08.2011), Lion (21.08.2011), Sambitbaba (24.08.2011), Գեա (22.08.2011)

  8. #65
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,880
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի, եղբայր, ապրես, քո խոսքերը թանկ են ինձ համար: Ինչ արած, երբ կոմպի դեմ նստած ժամերով քո ազգի պատմությունն ես ուսումնասիրում, բոլոր այդ պատմական կերպարներն ի վերջո այն աստիճան իրական են դառնում, որ... մի օր հանկարծ դուռդ թակում են և դու գտնում ես Հավերժության դատապարտվածի նոթերը: Ունիկալ մի մարդ է այդ Հայկը, ինչ ասես չի տեսել իր կյանքում, սիրել է ու ատել, հաղթել է ու պարտվել, ուրախացել է ու տառապել, բայց... եկել, հասել է մեր օրերը, ընդ որում ոչ միայն եկել հասել է, այլ հետը բերել է իր հոր լուսավոր պատգամները ժամանակակից հայերին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.08.2011), Freeman (21.08.2011), Malxas (21.08.2011)

  10. #66
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,880
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մեր ազգը այդքան շատ տարված չլիներ ցեղասպանության վրա, կարող էր ուշադրություն դարձնել այս թեմային, որից ունիկալ ֆիլմ կստացվեր և որի մեջ կարտացոլվեր մեր ողջ պատմությունը:
    Լիոնի ստեղծագործությունը կարևորում եմ նաև նրանով, որ մարդ հանրամատչելի կերպով կարող է ծանոթանալ իր ազգի պատմությանը, հիշել հերոսների, որոնց մասին համարյա մոռացել է:
    Նախանձում եմ Լիոնի եռանդին ու ոգևորվածությանը, որով նա ձեռնամուխ է եղել կատարել այս աշխատանքը:
    Սրտանց գրական հաջողություններ եմ մաղթում նրան:
    Ի դեպ, հենց երեկ ռուսալեզու մի ֆորումում կարդում էի պատմական ֆիլմերի մասին և ինչ պարզեցի. ուրեմն պարզվում է, որ ներկայումս Չինաստանում ու Կորեայում պատմական ոչ թե ֆիլմերի, այլ հենց սերիալների իսկական մի բում է: Գործից բավականին տեղյակ մարդիկ այդ ֆորումում ասում էին, որ ներկայիս չինացիների ու կորեացիների սերունդները իրենց երկրի պատմությունն իմանում են հենց այդ սերիալների միջոցով և կառավարությունը միանգամայն լուրջ կարծում է, որ դա ժողովրդին պատմությանը ծանոթացնելու հիանալի մի ձև է
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (25.08.2011)

  12. #67
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, հենց երեկ ռուսալեզու մի ֆորումում կարդում էի պատմական ֆիլմերի մասին և ինչ պարզեցի. ուրեմն պարզվում է, որ ներկայումս Չինաստանում ու Կորեայում պատմական ոչ թե ֆիլմերի, այլ հենց սերիալների իսկական մի բում է: Գործից բավականին տեղյակ մարդիկ այդ ֆորումում ասում էին, որ ներկայիս չինացիների ու կորեացիների սերունդները իրենց երկրի պատմությունն իմանում են հենց այդ սերիալների միջոցով և կառավարությունը միանգամայն լուրջ կարծում է, որ դա ժողովրդին պատմությանը ծանոթացնելու հիանալի մի ձև է
    Կարծեմ այդ սերիալներից մեկը մեր ալիքնեից մեկով ցույց են տալիս: Բայց դե այդպիսի բաները մեր ազգի համար չեն հո: Բա փողոցային բառապաշարով հանցագործների ու ապուշ դեռահասների մասին սերիալ ո՞վ նկարի:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.08.2011), Lion (22.08.2011), Արէա (25.08.2011)

  14. #68
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,880
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե - որոշ ալիքներ ձևականորեն հռչակում են ազգային արժեքների պահպանման գաղափարը, բայց իրականում չգիտես ինչով են զբաղված, այն էլ լավագույն դեպքում: Ինչ անես, դուրս է գալիս, որ չինացիք ու կորեացիք ավելի լավ են պատկերացնում իրենց ազգային արժեքներն ու շահերը, քան մենք մերը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (22.08.2011)

  16. #69
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե - որոշ ալիքներ ձևականորեն հռչակում են ազգային արժեքների պահպանման գաղափարը, բայց իրականում չգիտես ինչով են զբաղված, այն էլ լավագույն դեպքում: Ինչ անես, դուրս է գալիս, որ չինացիք ու կորեացիք ավելի լավ են պատկերացնում իրենց ազգային արժեքներն ու շահերը, քան մենք մերը...
    Ախր շատ ցավալի է, ժամը յոթից տասներկուսը, այսինքն այն ժամերին, երբ աշխատող մարդը տուն է գալիս, ախմախ սերիալից բացի ուրիշ բան չկա նայելու: Բայց ոնց որ թեմայից շեղվում ենք: Ավելի լավ է ասես, թե շարունակությունը երբ ես տեղադրելու:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (22.08.2011)

  18. #70
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,880
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր շատ ցավալի է, ժամը յոթից տասներկուսը, այսինքն այն ժամերին, երբ աշխատող մարդը տուն է գալիս, ախմախ սերիալից բացի ուրիշ բան չկա նայելու: Բայց ոնց որ թեմայից շեղվում ենք: Ավելի լավ է ասես, թե շարունակությունը երբ ես տեղադրելու:
    Ճիշտ ես Ի դեպ, եղբայր, կարծես թե նյութի շարունակության տեղադրումը սկսում եմ կապել ամեն մի մասի ներքևում հայտնված շնորհակալությունների հետ: Ինձ ճիշտ հասկացի, ոչ թե խնդիրն այն է, որ շնորհակալություններս շատանան, այլ այն, որ զգամ, թե արդյոք շատ մեծ քանակությամբ չեմ ներկայացնում նյութը և արդյոք մարդիկ հասցնում են կարդալ: Այս տեսակետից խիստ ցանկալի կլիներ, որ ով որ կարդում է հերթական պոստը, մի ձևով նշան տա ի դեմս այդ շատ լավ ֆունկցիա "շնորհակալության", այսքան բան Տես, օրինակ նոր նայեցի, մարդիկ շնորհակալություններն արդեն դրել են, ինչը նշանակում է, որ կարելի է առաջ շարժվել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (23.08.2011)

  20. #71
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,880
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Արևածագը մեզ գտավ ճանապարհի վրա: Մենեսը մի քանի անգամ հայացք գցեց վրաս, սակայն տեսնելով, որ ես տրամադիր չեմ զրուցելու, հանձնվեց իր խոհերին և մենք լուռ շարունակեցինք մեր ուղին: Ես իրոք տրամադրություն չունեի զրուցելու: Չնայած մազաչափ իսկ չէի զղջում Բառնամատռային մերժելուս համար, սակայն նրա հետ բաժանումը մի տեսակ ազդել էր վրաս: Կարճատև հանգստից հետո մենք կրկին էշերի վրա էինք, և երեկոյան մոտեցանք Քիշին: Հանկարծ Մենեսը ինձ նայեց.
    - Տես Հայկ, վերջերս տեղի ունեցած ճակատամարտը եղել է հենց այստեղ: Քիշի բնակիչներն արդեն հասցրել են թաղել բոլոր սպանվածներին, սակայն ուշադրություն դարձրու, թե գետինը ինչ մածուցիկ է` ներծծված արյունով:
    Միայն այդ ժամանակ ես ուշադրություն դարձրի շրջապատիս և տես, որ իրոք, գետինը գրեթե ամեն տեղ կարմիր է թափված արյունից: Մենք խթանեցինք էշերը և արագորեն հեռացանք այդ չարագուշակ վայրից:

    Քիշը մեզ դիմավորեց սգավոր, կարելի է նույնիսկ ասել մեռելային լռությամբ: Ուր-Զաբաբայի թափորը ներս մտավ քաղաք բնակիչների լուռ հայացնքների տակ: Այդ ժամանակ էլ հիշեցի Մենեսի ասածները Անապատի որդիների մասին: Իրոք, ամբոխի մեջ չափազանց շատ էին թխադեմ, օվալաձև դեմքով, ուղիղ մազերով, արևահարված մաշկով ու անծանոթ լեզվով խոսող բավականին բարձրահասակ ու ջլոտ մարդիկ, որոնք էականորեն տարբերվում էին միջին բոյի, լիքը մարմնով, գանգուր մազերով և թուխ, սակայն չարևահարված մաշկով բնիկներից:

    Տպավորություններս ուժեղացան հատկապես հաջորդ օրը, երբ ես ու Մենեսը դուրս եկանք այդ գիշեր մեզ օթևանած պանդոկից և սկսեցինք վարձով տուն փնտրել: Ի վերջո մենք գտանք հարմար մի տուն` Ուր-Զաբաբայի պալատից ոչ այնքան հեռու: Սակայն տուն փնտրելու այս թափառումների ընթացքում մենք հասցրեցինք բավականին ուսումնասիրել քաղաքը և նրա բնակիչներին: Մեր վերջին այցելությունից հետո քաղաքը քիչ էր փոխվել, սակայն նրա բնակիչները…: Քաղաքում արդեն լիովին այլ բարքեր էին: Երեկոյան նկատածս Անապատի որդիները իրենց անսպառ եռանդով արդեն իրենց քաղաքի լիակատար տերեր էին զգում, այն դեպքում, երբ բնիկները, հատկապես վերջերս կրած ծանր պարտությունից հետո, երբ քաղաքի տղամարդկանց մեծ մասը սպանված էր կամ վիրավոր, կարծես մի կողմ էին քաշվել քաղաքի առօրյայից: Ես զարմացած էի նաև Անապատի որդիների զվարճալիքներից, որոնք ընդհանրապես նման չէին օրինակ Ուրուկում տիրող զվարճալիքներին: Ահա շուկայի մոտ արհեստականորեն ստեղծված մի շրջանի մեջ էին մտել երկու հաղթանդամ տղամարդիկ և, բավականին փոքրիկ մի գումար ունենալով որպես խաղագումար, անգթորեն իրար էին քացահարում և բռնցքահարում: Մեկ այլ տեղ էլ իրենց բավականին ազատ զգացող թեթևամիտ կանայք տառացիորեն իրենց գիրկն առան ինձ ու Մենեսին և մենք միայն մեծ դժվարությամբ պոկվեցինք նրանց կպչուն սիրային առաջարկներից: Ես տպավորություններով կիսվեցի Մենեսի հետ:
    - Դու ճիշտ ես, Հայկ, ես էլ եմ այս ամենը նկատում,- տխուր ժպտաց նա,- սակայն տես նաև մեկ այլ բան: Մեզ հանդիպած երեխաների մեծ մասը Անապատի ոդիների երեխաներն են: Տեղացիները մինչ այդ էլ էին երեխաներ քիչ ունենանում, իսկ այժմ նրանց երեխաները բացահայտ փոքրամասնություն են կազմում Անապատից եկածների երեխաների համեմատ: Շուտով այս քաղաքը լիովին կդառնա Անապատի որդիներինը,- փնթփնթաց Մենեսը,- հետաքիքիր է` այդ դեպքում ի՞նչ է անելու Ուր-Զաբաբան…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (25.08.2011), E-la Via (22.08.2011), Freeman (22.08.2011), Malxas (23.08.2011), Moonwalker (23.08.2011), Nadine (23.08.2011), Sambitbaba (25.08.2011), Varzor (28.08.2011), Արէա (25.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (22.08.2011)

  22. #72
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,880
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչ ես բերանս կբացեի մի բան ասելու համար, երկու իրար հետևից վազող և մեկը մյուսին հետապնդող երեխաներ, տարված դրանով ու կարծե թե չնկատելով մեզ, ողջ թափով հարվածեցին ինձ ու Մենեսին: Նրանցից մեկը խճճվեց իմ թիկնոցի մեջ: Մինչ ես ճգնում էի ազատվել, առաջինն արդեն հեռացել էր Մենեսից, իսկ մյուսը` չարաճճի հայացքը գցելով վրաս, պատրաստվեց հետևել նրան: Ես հանկարծ զգացի, որ գոտիկս միանգամից թեթևացավ: Վայրկենապես տանելով ձեռքս գոտիկիս` ես փորձեցի շոշափել քսակս, սակայն այն արդեն տեղում չէր, իսկ երեխաները վազելով հեռանում էին: Ամեն ինչ մոռացած` ես սկսեցի վազել նրանց հետևից` փորձելով հայացքիցս չկորցնել տների միջով ոլորվող նեղլիկ ու խառնիխուռն փողոցով վազող թիկնոցիս մեջ խճճված ճստիկին: Այդ ընթացքում մյուսը կորավ աչքիցս, սակայն իմ նպատակը նա չէր: Իմ թիկնոցի մեջ խճճված ճստիկը թեև բավականին արագ էր վազում, բայց դե ուր էր, թե ինձնից արագ: Ի վերջո նա մտավ տների առաջացրած մի փակուղի, փորձեց մագլցել դիմացի պատը, սակայն քարերը ճանկռելով ներքև սահեց: Ես սկսեցի հանգիստ մոտենալ ճստիկին, որը մեջքով պատին սեղմված սկսեց անհանգիստ հայացքով հետևել ինձ: Ես կանգնեցի նրա դիմաց, ձեռքս մեկնեցի ու հանգիստ ասացի.
    - Քսակս:
    - Թող երեխային,- հանկարծ մի խռպոտ ձայն լսեցի հետևիցս:

    Ճստիկի ձեռքից խլելով քսակս` արագորեն շուռ եկա և տեսա, որ հաղթանդամ ու հսկայական մահակով զինված մեկի առաջնորդությամբ հաստ մահակներով զինված մեկ տասնյակից ավելի Անապատի որդիներ են մտնում փակուղի: Ես վայրկենապես մերկացրեցի թուրս: Օգտվելով դրանից` ճստիկը փախավ: Ես զգացի, որ իրավիճակը շատ լուրջ է: Այ քեզ բան…: Մի՞թե մեր քաղաք գալը պետք է նշանավորվեր մի արյունոտ ընդհարումով և Անապատի որդիների հետ անհաշտ ատելությամբ: Իսկ վերջիններս իրենց հերթին, նկատելով փայլող թուրս, զգուշացան առաջ գալ և անվճռականորեն կանգ առան: Հանկարծ նրանք միանգամից խոնհարվեցին և տեղ բացեցին: Բացված միջանցքով առաջ եկավ դիմակով դեմքը ծածկած և ինձնից երևի մի գլուխ բարձր, հաղթանդամ, խիստ մկանոտ և հաստաբազուկ մի անձնավորություն: Թեթև հանդերձները կարծես ավելի էին ընդգծում նրա մկանոտ կառուցվածքը: Ընդ որում այն թեթևությունը, որով նա քայլում էր, ասում էր այն մասին, որ հսկայական ուժից բացի նա նաև շատ ճարպիկ է և ճկուն: Միակ զենքը, որ նա ուներ, կողքից կախված երկար և կեռ թուրն էր: Դիմակով անծանոթն առաջ եկավ և, իր կողմնակիցների ոգևորված հայացների տակ, կրճատ պահանջեց:
    - Քսակը:
    - Է՞լ ինչ,- ասացի ես,- քսակն իմն է:
    - Լսիր,- շարունակեց դիմակով անծանոթը,- ասում եմ այստեղ տուր քսակը:

    Ես արագորեն քսակը կապեցի գոտուցս: Այդպես ամեն դեպքում այն ավելի ապահով կլիներ…
    - Ախ այդպե՜ս,- մռնչաց դիմակավորված հսկան,- ուրեմն լավով չես ուզում, հա՞,- նրա ձեռքում վայրկենապես շողաց կեռ թուրը:

    Սկզբունքորեն իրավիճակը այնքան էլ վտանգավոր չէր, քանի որ ես վստահ էի, որ այս հսկային արագորեն կտապալեի: Դժվար էլի` նա իմ նման թրամարտել կարողանար: Խնդիրը միայն մահակներով զինված նրա կողմնակիցներն էին, որոնք աստիճանաբար շատանում էին: Հանկարծ դիմակով հսկան մի քայլ առաջ արեց և փորձեց իր թրով հարվածել ուղիղ գլխիս: Ես պաշտպանվեցի թրով ու հետ մղեցի նրա հարվածը: Դրանից հետո նա մի քանի ուղղությամբ էլ փորձեց հարվածել ինձ, սակայն ես բոլոր հարվածներն էլ հետ մղեցի և, մի հարմար պահ որսալով ու հետ մղելով նրա կտրող հարվածը, ինքս մի ծանր հարված իջեցրի վերևից: Հակառակորդս պաշտպանվեց իր թրով, սակայն այն կոտրվեց և հարվածս, մասսամբ կորցնելով իր ուղղությունը ու խորը քերծելով նրա ձախ այտը, իջավ սալահատակին: Խոցված հակառակորդս մռնչյունով հետ ընկավ, իսկ նրա կողմնակիցները ավելի մոտեցան և փորձեցին մահակներով հարվածել ինձ: Իրադրությունն արդեն դառնում էր վտանգավոր: Հենց այդ պահին.
    - Հայկ,- լսեցի կարծես ուղիղ երկնքից և մի պարան իջավ ուղիղ դիմացս:

    Ես վայրկենապես նայեցի վերև և տեսա Մենեսին, որը պարանի մի ծայրը կապելով գերանից, մյուսը նետել էր ինձ: Ես մի կտրուկ հարձակումով ցրեցի ինձ շրջապատողներին և մինչև նրանք ուշքի կգային, թուրս խրեցի պատյանը և արագորեն, պատով մագլցեցի վերև: Մենք տների տանիքների վրայով անցնելով` արագորեն հեռացանք: Միայն վերջին պահին էր, որ աչքս ընկավ իր կողմնակիցների կողմից ոտքի կանգնեցված և չարությամբ ինձ նայող դիմակավոր հսկային, որի դեմքը լիովին արյունոտ էր…
    - Վատ չես սկսում, Հայկ,- երբ տուն հասանք` ասաց Մենեսը,- ու ի՞նչ ես հիմա պատրաստվում անել:
    - Ի՞նչ պիտի անեմ,- ուսերս թոթվեցի ես,- մի քանի օր տանը կնստեմ, հետո կերևա, կարևորն այն է,- շարունակեցի ես,- քեզ կարծես չնկատեցին ու հետո էլ չեն ճանաչի…
    Մենեսը գլուխն օրորեց և մենք սկսեցին սեղան պատրաստել ճաշելու համար…
    Վերջին խմբագրող՝ Lion: 22.08.2011, 17:01:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  23. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (25.08.2011), E-la Via (22.08.2011), Freeman (23.08.2011), Malxas (26.08.2011), Moonwalker (23.08.2011), Nadine (23.08.2011), Sambitbaba (25.08.2011), Varzor (28.08.2011), Արէա (25.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (22.08.2011)

  24. #73
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,880
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաջորդ օրն առավոտյան Մենեսը մտավ իմ սենյակ և ասաց.
    - Դու մնա տանը, դուրս չգաս…: Ես գնում եմ Ուր-Զաբաբայի պալատ: Ուզում եմ տեսնել մեր հին ծանոթին, շոշափել տրամադրությունը:
    - Գնա, գնա…,- հորանջեցի ես ու շուռ գալով պատի կողմը, շարունակեցի քունս:

    Կեսօրին արթնացա, հագնվեցի ու սկսեցի սպասել Մենեսին: Պարապությունից սկսեցի թրամարտային վարժություններով զբաղվել: Երկար զբաղվեցի այդ գործով: Միայն երեկոյան կողմ Մենեսը վերադարձավ: Ընդ որում` վերադարձավ բավականին մռայլ.
    - Ի՞նչ նորություն ունես,- հարցրեց ես:
    - Մի քանի նորություններ կան, քեզ որտեղի՞ց սկսեմ,- տան տափակ կտուրում տեղավորվելով ընթրելու` վրաս նայեց Մենեսը:
    - Սկսիր ամենասկզբից,- կատակի տվեցի ես:
    - Դե սկզբում աստված ստեղծեց տիեզերքը…
    - Այ եղբայր, չասացի այդքան սկզբից,- ծիծաղեցի ես,- կարելի է մի քիչ ավելի ուշ ժամանակներից…
    - Հա՜ա՜ա, բա ասա է՜, թե չէ ամենասկզբից: Ավելի ուշ ժամանակներից…: Գիտե՞ս երեկ ում ես տենց ճարպկորեն քերծել,- ուղիղ վրաս նայելով հարցրեց Մենեսը:
    - Պատկերացում չունեմ:
    - Ուր-Զաբաբայի անձնական մատռվակ-այգեպանին, չնչին ծագում ունեցող Անապատի մի զավակի, որը սակայն շատ մեծ ազդեցություն ունի պալատում և հատկապես քաղաքում: Ասում են նույնիսկ, որ,- Մենեսը ձայնն իջեցրեց,- նրա մայրը Անապատի զավակների սրբազան քրմուհիներից մեկն է, իսկ հայրը` Ուր-Զաբաբան: Չնայած բացառված չէ,- սալաթ լցնելով իր ափսեն` ավելացրեց Մենեսը,- որ հոր հետ կապված այս վերջին շշուկը տարածել է հենց ինքը, որ բարձրացնի իր հեղինակությունը, քանի որ հաստատապես հայտնի է միայն այն, որ նրան, բարուրի երեխա եղած ժամանակ, գտել են գետում լողացող կուպրապատ մի զամբյուղի մեջ և հենց այդ անսովոր հանգամանքն է Ուր-Զաբաբային հրապուրել երեխային վերցնել իր մոտ: Բա՜ա:
    - Ո՞նց իմացար,- զարմացա ես:
    - Շատ պարզ…: Ուր-Զաբաբայի հետ քեֆ անելիս մեզ սպասարկում էր երեկվա հսկային շատ նման մի հսկա` ձախ այտին մի թարմ վերք, որը նա, ի դեպ, բացատրեց նրանով, որ իբր իր սափրիչն է դեմքը սափրելուց կտրել:
    - Պահո՜ո՜ո, այ քեզ պատմությո՜ւն,- շվարեցի ես,- ուրեմն ինձ ոչ մի կերպ չի կարելի այս քաղաքում մնալ:
    - Ես էլ եմ այդ կարծիքին,- գլուխն օրորեց Մենեսը,- հո չե՞ս կարող օրերով տանը նստել: Հետո էլ դա կասկածելի կերևա…: Մյուս կողմից էլ ես չեմ կարող հեռանալ քաղաքից: Գիտե՞ս, այստեղ իրավիճակն ավելի քան լուրջ է: Ես հանդիպեցի իմ գործակալներից մեկին ու նա ինձ շատ հետաքրքիր բաներ պատմեց: Պարզվում է, որ այս քաղաքում կա մի ամբողջ կազմակերպված բանակ, ընդ որում բանակ, նկատի առ այս հանգամանքը, որ չի ենթարկվում Ուր-Զաբաբային,- Մենեսը ժպտալով նայեց ինձ,- քո կարծիքով ո՞ւմ է այն ենթարկվում, հը՞:
    - Էլ ու՞մ, մեր փառահեղ մատռվակ-այգեպանին,- տխրորեն փաստն արձանագրեցի ես,- բայց Մենես, գուցե դու չափազանցեցնո՞ւմ ես:
    - Էխ Հայկ, Հա՜յկ…,- հառաչեց բարեկամս,- ոնց որ դու կիսահեգնական ասացիր մեր այդ փառահեղ մատռվակ-այգեպանը, ըստ իմ գործակալի տվյալների, բացառիկ խելքի ու ճկուն մտքի տեր մի անձնավորություն է, որն իր հսկայական ուժից բացի նաև մեծ հեղինակություն ունի Անապատի որդիների մեջ, որոնք նրան համարում են իրենց առաջնորդը: Վերջը քո համար է նա մի մարդ, որի հայրը հայտնի չէ: Նրանց համար նա իրենց սրբազան քրմուհու զավակն է: Բա՜ա՜, ու հենց նա է քաղաքը լցրել իր ցեղակիցներով ու ամեն կերպ հովանավորում է նրանց: Ու գիտե՞ս, ինձ մոտ արդեն լրիվ այն տպավորությունն է, որ այս քաղաքի իրական տերը նա է…
    - Հա, ի դեպ, հա ասացինք ու չասացինք, ինչպես է՞ այդ մատռվակ-այգեպանի անունը:
    - Պալատում նրան կոչում են պարզ` Մատռվակ, իսկ գիտե՞ս ոնց են նրան կոչում իր ցեղակիցները, Հայկ, ուշադրություն դարձրու այս հանգամանքի վրա: Իր ցեղակիցների համար նա Շարուքենն [1] է, որը Անապատի որդիների լեզվից թարգմանած շատ հատկանշական իմաստ ունի,- Մենեսը հոգոց հանեց ու շարունակեց,- թարգմանաբար այն նշանակում է “հիրավի արքա”: Բա, Հայկ, հիմա հասկացա՞ր, թե ով է այս քաղաքի հիրավի արքան…

    Դրսից լսվում էին երեխաների ուրախ ձայները, իսկ քաղաքի վրա իջնում էր խաղաղ և գեղեցիկ մայրամուտը: Չգիտես ինչու հանկարծ մտքովս անցավ, որ այս քաղաքի բնակիչներին արդեն շատ քիչ այսպիսի խաղաղ ու գեղեցիկ մայրամուտներ է վիճակված տեսնելու…

    ___________________
    [1] Շարուքեն (գրականության մեջ ավելի հայտնի է որպես Սարգոն Աքքադացի) (մ.թ.ա. 2316-2261): Աքքադական թագավորության հիմնադիրը և առաջին արքան: Անհայտ ծագումով այս անձնավորությունը, որը սկզբնապես Քիշ քաղաքի լուգալ Ուր-Զաբաբայի մատռվակ-այգեպանն էր, հետագայումմ տապալեց նրան և հիմնվելով սեմիտական տարրի վրա ու իրականացնելով հսկայական նվաճումներ, ստեղծեց իր ժամանակի համար նախադեպը չունեցող մի լայնածավալ ու նախկին բոլոր Միջագետքյան պետություններից էապես տարբերվող կենտրոնացված-դեսպոտիկ պետություն:
    Վերջին խմբագրող՝ Lion: 22.08.2011, 17:09:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  25. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.08.2011), armen9494 (27.08.2011), Arpine (25.08.2011), E-la Via (22.08.2011), Freeman (23.08.2011), Malxas (26.08.2011), Moonwalker (23.08.2011), Nadine (23.08.2011), Sambitbaba (25.08.2011), Varzor (28.08.2011), Արէա (25.08.2011), Արմինե (27.08.2011), Գեա (22.08.2011)

  26. #74
    .Net Doctor Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    26
    Գրառումներ
    3,659
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես Ի դեպ, եղբայր, կարծես թե նյութի շարունակության տեղադրումը սկսում եմ կապել ամեն մի մասի ներքևում հայտնված շնորհակալությունների հետ: Ինձ ճիշտ հասկացի, ոչ թե խնդիրն այն է, որ շնորհակալություններս շատանան, այլ այն, որ զգամ, թե արդյոք շատ մեծ քանակությամբ չեմ ներկայացնում նյութը և արդյոք մարդիկ հասցնում են կարդալ: Այս տեսակետից խիստ ցանկալի կլիներ, որ ով որ կարդում է հերթական պոստը, մի ձևով նշան տա ի դեմս այդ շատ լավ ֆունկցիա "շնորհակալության", այսքան բան Տես, օրինակ նոր նայեցի, մարդիկ շնորհակալություններն արդեն դրել են, ինչը նշանակում է, որ կարելի է առաջ շարժվել...
    Ես էլ շնորհակալություն եմ դնում,որ արագ էջով իջնելիս հասկանամ ուր էի հասել
    I drink and I know things.

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (22.08.2011)

  28. #75
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,880
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեր շնորհակալություններն ինձ համար շատ կարևոր նշանակություն ունեն: Ճիշտն ասած չէի ուզում ասել, որ հանկարծ անհամեստ չերևամ, բայց հետո մտածեցի, որ ստեղ ինձ օտար մարդիկ չեն հավաքված ու հաստատ ճիշտ կհասկանան - շնորհակալություններն ինձ օգնում են հասկանալ, թե արդյոք ես ճիշտ արագությամբ եմ վեպի հերթական մասերը տեղադրում, թե ոչ: Դրանք աննկատ, բայց խիստ կարևոր նշանակություն ունեն, համենայն դեպս ինձ համար ու ցանկալի կլիներ, որ մարդիկ ամեն մասը կարդալ վերջացնելուց հետո ուղղակի նշում անեին վերջում այդ մասին, այսքան բան, նշում անեին, որ ես կարողանամ ճիշտ զգալ իրավիճակը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (26.08.2011), E-la Via (22.08.2011), Malxas (22.08.2011)

Էջ 5 53-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •