Ուզում եմ քո հարցերին ընդհանուր պատասխանեմ, եթե դեմ չես: Նախ, ուզում եմ ասել, որ մեր և ձեր(նրանց) Աստված իրականում գոյություն չունի, ինչպես և տիեզերական և կրոնական Աստված, այդպես էլ հինկտակարանյան և իրական Աստված: Աստված մեկ է, ինչպես և դու ինքդ վերևում նշեցիր, պարզապես նրա վերաբերմունքն է տարբեր ԻՐ ՈՐԴԻՆԵՐԻ և ԻՐ ԾԱՌԱՆԵՐԻ հանդեպ: Անցած պատասխանիդ մեջ դու մի այսպիսի արտահայտություն էիր արել. «Մենք այստեղ խոսում ենք ոչ թե դատավորի, այլ ծնողի մասին: Ընդ որում, եթե ընդունենք, որ Աստված` ծնողն է ամբողջ մարդկության, այլ ոչ միայն Իսրաելի զավակների, - անբարոյականությունից բացի, ի՞նչ անուն կարելի է տալ այդ ամենին...»: Ուզում եմ քեզ հիշեցնել, Սամ ջան, որ Աստված այն ժամանակվա մարդկանց ամենևին էլ որդիական իրավունք չէր տվել, այլ ընդունում էր նրանց ինչպես ծառայի: Իսկ քանի որ ընդունում էր որպես ծառա, տրամաբանական է, որ վերաբերվում էր ինչպես ծառայի: Եկեք հաշվի առնենք, որ Աստված էր նրանց ստեղծել և Նա դրա իրավունքը ամբողջությամբ ուներ: Իսկ Աստված՝ թեկույզ և պարտավոր չէ ոչ ոքի առաջ պատասխան տալ Իր արածների համար, բայց և այնպես, նրան (մարդուն) շատ սիրելով, եթե անգամ դատաստան է տեսնում նրանց հետ, ապա միայն ԱՐԴԱՐ: Իսկ Հիսուսը՝ աշխարհ գալով և մեզ համար զոհվելով, մեզ արժանացնում է իր եղբայրները, այսինքն՝ ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐ լինելու: Նա պարտավոր չէր դա անելու, բայց Նա այդ շնորհեց ինձ և քեզ՝ իր անսահման սիրո պատճառով: Այն սիրո, որը Նա ցույց է տալիս ինձ և քեզ: Եվ հենց այդ պատճառով Աստված մեր՝ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԻ հանդեպ ավելի ներողամիտ և սիրալիր է գտնվում, քան «Հին Կտակարանյան» մարդկանց՝ այսինքն ԻՐ ԾԱՌԱՆԵՐԻ հանդեպ: Իսկ երբ ասում էի, թե «մեր և նրանց մեջ առհելի տարբերություն կա», ես հենց սա նկատի ունեի: Իսկ ինչ վերաբերվում է «Քանզի նա ծնվել է ամենաքիչը երկու հազար տարի առաջ, ունի երկու հազար տարի առաջ ապրած մարդկանց տրամաբանությունը» արտահայտությանը, ապա ես կցանկանայի առաջին հերթին հիշեցնել, որ Հիսուսը երկու հազար տարի առաջ ապրած մարդկանց տրամաբանությունը ամենևին էլ չուներ, հակառակ դեպքում Նրա ասածները և արածները նրանց համար տարորինակ և անընդունելի չէր լինի: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ «որը (Հիսուսի տրամաբանությունը) համեմատած մեր այսօրվա տրամաբանության հետ` ուղղակի մանկական տրամաբանություն է: Եվ այդ մանկական տրամաբանությամբ Աստված, ինչ խոսք, որ մեզ հետ ոտք գցել չի կարող...», ես պարզապես քեզ կխնդրեի ընդերցել Աստվածաշնչյան այս հատվածը՝ Ա կորնթացիս 2:6-16 համարները:
Հասկացիր Սամ ջան, ես շատ եմ ուզում, որ դու Աստծուն այդպիսի թերահավատությամբ չմոտենաս, իսկ այս համարները ոչ թե փորձես ընդունել որպես ինձնից քեզ հանդիմանություն, այլ պարզապես Աստծո խոսք՝ ուղղված քեզ, քանի որ Աստծո յուրաքանչյուր խոսք ուղղված է հենց ՔԵԶ, ինչպես նաև ինձ և մյուսներին: Երբ կարդաս այս հավատքով, այս համարները քեզ շաատ բան կսովորեցնեն Աստծո մասին:
Էջանիշներ