Սամվել Հարությունյան-ի խոսքերից
Քանի որ արդեն վերևում նշեցի, որ յուրաքանչյուր սխալ արարք պետք է պատժվեր (այս դեմքում եգիպտացիների կողմից իսրայելացիների տղա երեխաներին սպանելը համարվում է որպես սխալ արարք), այդ պատճառով Աստված տույլ տվեց, որ նրանց առաջնեկները նույնպես սպանվեն: Ամեն ինչ արդար է: Չէ՞ որ իսրայելացիների երեխաները նույնպես անմեղ էին: Մի՞թե եգիպտացիները արժանի չէին, որ իրենցից նույնպես անմեղ արյուն թափվեր: Բացի այդ, այս պարագայում Աստծուն չհնազանդվելը կարող է դիտվել որպես ավելի մեծ հանցանք, քան պարզապես անմեղ արյուն թափելը: Ու եթե անգամ դա էլ չլիներ, Աստված իրավասություն ուներ նաև նրանց հիմնահատակ կործանելու, քանի որ Աստված մարդուն ստեղծել է, որպեսզի Իրեն երկրպագի, իսկ այն, ինչը իր նպատակին չի ծառայում, ոչնչացման ենթակա է: Բայց քանի որ Աստված նույնիսկ նրանց էր սիրում, «բավարարվեց» տաս պատուհասներով: Իսկ թե այդ դեպքում ինչու Աստված ծովը փակեց հենց եգիպտացիների վրա, այս հարցի պատասխանը նույնպես ակնհայտ է. քանի որ նրանք ինքները ընտրեցին մահը: Իսկ եթե հիշում եք, երբ նրանք հասան իսրայելացիներին, Աստված նրանց չոչնչացրեց (չնայած դրա իրավասությունը նույնպես ուներ, քանի որ նրանք չպետք է հետապնդեին իսրայելացին՝ այն դեպքում, երբ նրանց արդեն ազատ էին արձակել, որը նույնպես դիտվում է որպես Աստծո առաջ անհնազանդություն), այլ հնարավորություն տվեց երկար ժամանակ (մինչ երկու միլիոն մարդ կհասցներ անցնել հսկայական ծովը) մտածելու և ետ կանգնելու իրենց սխալ արարքից: Բայց նորից եմ կրկնում. նրանք իրնքները ընտրեցին մահը:
Էջանիշներ