Էղավ լավՆախ, սկսենք նրանից, որ եգիպտացիների կյանքը սովից փրկել էր Հովսեփը՝ ազգությամբ հրեա լինելով. Իսկ հետո, երբ հրեաները սկսեցին շատանալ Եգիպտոսում, մի նոր փարավոն բարձրացավ, ով Հովսեփին չէր ճանաչում. Ու երբ տեսավ հրեաները շատանում են իր երկրում, դրա համար որոշեց, որ իսրայելացիներին պետք է տանջի, որպիսի չշատանան. Ինչ անհիմն պատճառ… Իսկ դրանից հետո երբ տեսավ, որ միևնույն է, իսրայելացիները շատանում են, մանկաբարձներին ասեց, որ բոլոր տղա երեխաներին՝ որոնք պետք է ծնվեին, բոլորին սպանեին. Երբ տեսավ դա էլ չի օգնում, արդեն ինքը գործի անցավ ու բոլոր ծնված տղա երեխաներին գետը գցեց. Իսկ հիմա պատկերացրեք, թե այդ ընթացքում իսրայելացիները ինչքան աղոթք բարձրացաց կլինեին առ Աստված. Ու էսքանից հետո, ոնց կարող է ինչ որ մեկը ասել, թե Աստվաց անարդար է վերաբերվել, քանի որ նրանք (ոչ միայն փարավոնը, այլ նաև ամբողջ եգիպտացի ազգը) նախ՝ ուրանանալով այն փաստը, որ հենց հրեաներն են փրկել իրենց ամբողջ ժողովրդի կյանքը, հետո էլ անհիմն պատճառներով անմեղ ժողովրդին սկսում են տանջել, այնուհետև սպանել այդքան անմեղ մանուկների.
Էջանիշներ