Մանրանալու կարիք չկա, քանի որ ես ինքս էլ լավ հասկանում եմ, թե ինչ եմ գրել:
Բայց քեզ հետ համամիտ չեմ, քանի որ ես չեմ պատկանում դրանցից ոչ մեկին: Մեկ անգամ կրակելով սնայպեր չեն կոչվում
Այն, որ իմ գրառումներում, ինչպես և բանավոր խոսքում կարող եմ օգտագործել նմանատիպ տրամաբանությամբ արտահայտույթուներ, դեռ ինձ ոչ մի դասակարգման մեջ չի գցում:
Իսկ կոնկրետ այդ դասկարգումների տակ ընկնող մարդիկ ամբողջական տրամաբանություն ունեն կրոնի նկատմամբ ու սկզբունքորեն այդ նույն "տրամաբանությամբ" են մոտենում:
Կոնկրետ ես հավատում եմ, որ Աստված կա, Նա Միակն է, սակայն չեմ հավատում Աստվածաշնչին որպես Աստծո խոսք` նույնիսկ թերահավատորեն չեմ վերաբերվում այդ առումով: Սակայն որպես մարդու ստեղծած գիրք` հավատում եմ, իհարկե որոշ հատվածներին թերահավատորեն: Այլադավան ուղղակի չեմ կարող լինել, որովհետև ուղղակի կրոն չունեմ` իմ պատկերացումները դեռ չեն սկսել օգտագործե մարդկանց շահագործելու համար![]()
Էջանիշներ