Ես զարմանում եմ թե այս բաժնի հավատացյալների վրա և թե անհավատների վրա, քանի որ նրանք փորձում են իրար ինչ որ բան ապացուցել: Հավատացյալները փորձում են ապացուցել որ Աստված կա իսկ անհավատները հակառակը: Չե՞ք հոգնել նմանատիպ վեճերից, միևնույն ոչ մեկտ չի կարող իրենը ապացուցել քանի որ Աստվածաշունչը եղել է ու կմնա հավատքի վրա հիմնված գիրք և բոլոր նրանք ովքեր փորձում են անհավատությամբ մոտենալ այդ գրքին որպիսի հետո կարողանան ապացուցել այդ ամենը ընկնելու են քանի որ այդպիսիները Աստծուն հակառակ են: Սիրելի անհավատ եթե փորձում ես ապացուցել որ աստված չկա ապա դրա կարիքը չունես դու քանի որ քեզ ոչ ոք չի լսելու իսկ հավատացյալներին խորհուրդ կտամ իրենց մարդկային ուժով չփորձել ազդել անհավատների վրա քանի որ դա չի ստացվի: Աստվածաշնչում կարող են շատ դեպքեր լինել որը կարող է դաժան և տաօրինակ թվալ շատերի համար բայց դա չի նշանակում որ Աստված փոփոխական է քանի որ եթե մենք հավատում ենք որ նա է մեզ ստեղծել (չնայած որ շատերը այս ֆորումում հավատում են որ կապիկից են առաջացել) ապա մենք չպետք է անհավատորեն մոտենանք նրա արած գործերին ինչպես որ ոչ մի հայր չի ցանկանա որ իր որդին չհավատա իրեն: Ասածս նա է որ հավատացողը թող հավատա արանց որևէ բան փաստելու դիմացինին իսկ անհավատն էլ թող իրեն պարկեշտ պահեի:
Էջանիշներ