Էէէ, լավ էլի, արդեն ուրիշ բաներից ես խոսում: Հո խոսքը չի գնում, նրա մասին, մարդը ասիոցատիվ կերպով կարող է վիրավորվել ցանկացած նույնիսկ առաջին հայացքից անվնաս թվացող բառից?
Խոսքս նրա մասին էր, որ "դեմագոգիկ մտածելակերպ" արտահայտության մեջ վիրավորական ոչ մի նշույլ չեմ տեսնում: Բայց քանի որ դու տեսար, դրա համար էլ ասացի, որ չեմ ուզեցել քեզ վիրավորել ու ներողություն խնդրեցի:
Հիա մարդկանց ասում են կոմունիստ, որ վիրավորեն, բայց մի 30 տարի առաջ` հպարտանում էին![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ավետիք (03.10.2011)
Չես վախենում Աստծուն անարդարության մեջ մեղադրելուց?Զգուշացիր որովհետև Աստված միշտ ճշմարիտ է և միշտ արդար նույնիսկ եթե դա առաջին հայացքից քո համար էնքան էլ պարզ չի երևում: Եթե դու մարդկանց դեմ ես մեղք գործում Աստված կարող է կանգնել ձեր միջև և քեզ արդարացնել , պատժից ազատել, բայց եթե Աստծուն ես մեղադրում էդ դեպքում ով պետքա քեզ արդարացնի ? Չես մտածել էդ մասին? իզուր:
Իսկ եթե իրոք անկեղծորեն ուզում ես քո էդ հարցերի պատասխանն իմանալ, այսինքն այն թէ ինչպիսի Աստված է մեր Աստվածը ապա կարող ես կարդալ Հովնան մարգարեի գլուխը, կամ Եզեկիէլի 18 գլուխը ու էլի շատ էսպիսի տեղեր կան որտեղ Աստված պարզ և բառացի ասում է որ ինքը չի ցանկանում ամբարշտի մեռնելը այլ ցանկանում է նրա հետ դարձը, և Նինվեի օրինակով ցույց է տալիս որ նրա սիրտը ցավում է բոլոր ազգերի և մարդկանց համար այլ ոչ թէ մենակ Իսրաելացիների![]()
2000 տարի է նույն օպերան ենք լսում, կատարողներն են փոխվում ու մեղեդիները, բայց բնույթը նույնն է "Ուզում եք համոզվել Աստվածաշնչի ճշմարտացիության մեջ? Կարդացեք այն, նրանում գրված է, որ դա ճշմարտություն է":
Ծակ փուչկի ձայն է գալիս:
Թեման Աստվածաշնչում նկարագրված տարօրինակ ու վիճելի դեպքերի մասին է: Ասել է թե ցանկացած մարդ, որը Աստվածաշնչի այս կամ այն հատվածն ընդունում է որպես տարօրինակ կամ վիճելի, միանշանակ կասկածի տակ է դնում Աստվածաշնչի ճշմարտացիությունը: Մի բանի ճշմարտացիությունն ապացուցելուց հենց դրան չեն դիմում, այլ այլ աղբյուրի կամ տրամաբանության են դիմում:
Էդ նույնն է, որ դատարանում մարդուն կասկածխում են սուտ խոսելու մեջ, իսկ ճշմարտացիությունը փորձում են ապացուցել հենց իր իսկ խոսքերով: Ոնց կլինի, եթե արդեն կասկածվում է անճշտության մեջ?
Հենց քո կողմից գրված "Մեր Աստվածը" արտահայտությունն արդեն իսկ կոռեկտ չեմ համարում, քանի որ Աստված մերը կամ նրանցը չի կարող լինել: Նա բոլորինն է` Միակն է: Ու անկախ նրանից, թե մարդն ինչին է հավատում, ինչպես է հավատում, հավատում է թե չի հավատույ, միևնույն է Աստված նրա Աստվածն էլ է:
Այ ուրիշ բան կասեմ: Աստվածաշնչում նկարագրված Աստվածը չի հանդիսանում միակ և ճշմարիտ Տիեզերագործ Արարիչը: Այս տեսանկյունից նա կարող է լինել "մեր", "նրանց", "մյուսների":
Այս հարցում կարելի է համոզվել նաև Աստվածաշունչն ընթերեցլիս: Չնայած բազմաթիվ են գրաումներն այն մասին, որ եբրայացիների աստվածը "միակն է, սկիզբն է և վերջն է " և նմանատիպ այլ դոգմատիկ խոսքեր, բայց բազմաթիվ ել են այն գրառումները, որտեղ պարզ երևում է, որ ուրիշ աստվածներ էլ կան: Որինակ "Մի փորձիր ոք Աստծուն": Տարօրինակ չէ? Քանի որ Աստված միակն է ու բոլորինը, ուստի ավելի ճիշտ չէր հնչի "Մի փորձիր Աստծուն"??![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Գիտես ինչ Վառզոր ջան, և մնացած բոլորդ որ նույն կարծիքն ունեք , եթե ձեր ակաջները չտրամադրեք թշնամուն(հուսով եմ հասկանում եք թե ո՞ր), ոչ մի տարօրինակ ու վիճելի դեպքերի չեք հանդիպի: Այն ինչ դեռ չեմ հասկանում, դա չի նշանակում թե սխալ է, տարօրինակ է, վիճելի է կամ էլ սուտ:![]()
Այ մարդ էլ չսկսեք, հազիվ մի քիչ հանգստացել ենք(ժամանակին ինչ ճակատամարտեր էին տեղի ունենում էստեղ, էհ...)
Monk (09.12.2011), Moonwalker (07.12.2011), Skeptic (07.12.2011), Tig (08.12.2011)
Ես առաջարկում եմ մինչև ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ-ի մեջ կատարված դեպքերի կամ գրառումների իրականությունը կասակածի տակ առնելը , հաշվի առնել մի քանի հանգամանք , այն , որ երբ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ-ը եղել է , այն ժամանակ այսօրվա Հայոց գրերը Չեն եղել և այդ պարզ պատճառով մենք կարդում ենք , ոչ թէ բնորինակը այլ արտագրված թարգմանությունը , որը կատարվել է մեզ նման սխալական մարդկանց կողմից և շատ հնարավոր է , որ վրիպումներ թույլ տված լինեն : Բացի այդ մի կարևոր հանգանանք ևս պետք է հաշվի առնել ,« ժամանակի տարբերությունը » , քանի որ մեր ժամանակը և տիեզերական ժամանակը իրարից խիստ տարբերվում են , « դրա վառ օրինակն է մեկ երկրաին տարու և մեկ լուսնաին տարու հարաբերությունը » և դա նշանակում է , որ եթե ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ-ում գրած է թէ « ԱՍՏՎԱԾ տիեզերքը ստեղծեց վեց օրում » ուրեմն այդ վեց օրը երկրաին վեց օր է : Իսկ ինչ կլնի եթե պատկերացնենք , որ գրողը նկատի ունի տիեզերական վեց օր , որը գուցե և հավասար է երկրաին վեց միլիօն տարվա : Այնպես որ կարիք չկա թերահավատությունը քողարկել կասկածանքի քողի տակ :
Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :
Կարում եմ խնդիրը նրանում է, որ Աստվածաշունչն ու հատկապես Հին կտակարանը գրվել են այն ժամանակ, երբ մարդկանց մտածողությունը ու բարոյական նորմերն այլ էին: Այ երբ այս առումով ենք դիտարկում խնդիրը, ամեն ինչ պարզ է դառնում: Թե չէ դնել, ու XXI դարի բարձունքից դիտարկել մ.թ.ա. II հազարամյակի վերջում գրած տեքստերը կոռեկտ չէ: Իմ կարծիքով կոռեկտ չէ նաև. "կույր հավատա" կոչը - հավատը չի կարող կույր լինել: Երբ այն այդպիսին է դառնում, անհսականալի է դառնում, իսկ դա հավատը սպանելու ամենահեշտ միջոցն է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արէա (12.12.2011)
Կուրորեն հավատալ մի աստծու, որի արարքներն ու պահանջները իրար հակասում են, դա առնվազն հիմարություն է: Եվ ամենակարևորը` ցանկացած գիտակից մարդ անհնար է, որ տարբերություն չտեսնի հին ու նոր կտակարանների մեջև: Մի խոսքով մեզ հրամցրածը պատմում է երկու շատ տարբեր աստվածների մասին...
Դե իսկ մեր եկեղեցին <և ոչ միայն մերը>, պարզապես մարդկանց ուղեղներն է լվանում ի շահ պետության...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ