2000 տարի է նույն օպերան ենք լսում, կատարողներն են փոխվում ու մեղեդիները, բայց բնույթը նույնն է "Ուզում եք համոզվել Աստվածաշնչի ճշմարտացիության մեջ? Կարդացեք այն, նրանում գրված է, որ դա ճշմարտություն է":
Ծակ փուչկի ձայն է գալիս:
Թեման Աստվածաշնչում նկարագրված տարօրինակ ու վիճելի դեպքերի մասին է: Ասել է թե ցանկացած մարդ, որը Աստվածաշնչի այս կամ այն հատվածն ընդունում է որպես տարօրինակ կամ վիճելի, միանշանակ կասկածի տակ է դնում Աստվածաշնչի ճշմարտացիությունը: Մի բանի ճշմարտացիությունն ապացուցելուց հենց դրան չեն դիմում, այլ այլ աղբյուրի կամ տրամաբանության են դիմում:
Էդ նույնն է, որ դատարանում մարդուն կասկածխում են սուտ խոսելու մեջ, իսկ ճշմարտացիությունը փորձում են ապացուցել հենց իր իսկ խոսքերով: Ոնց կլինի, եթե արդեն կասկածվում է անճշտության մեջ?
Հենց քո կողմից գրված "Մեր Աստվածը" արտահայտությունն արդեն իսկ կոռեկտ չեմ համարում, քանի որ Աստված մերը կամ նրանցը չի կարող լինել: Նա բոլորինն է` Միակն է: Ու անկախ նրանից, թե մարդն ինչին է հավատում, ինչպես է հավատում, հավատում է թե չի հավատույ, միևնույն է Աստված նրա Աստվածն էլ է:
Այ ուրիշ բան կասեմ: Աստվածաշնչում նկարագրված Աստվածը չի հանդիսանում միակ և ճշմարիտ Տիեզերագործ Արարիչը: Այս տեսանկյունից նա կարող է լինել "մեր", "նրանց", "մյուսների":
Այս հարցում կարելի է համոզվել նաև Աստվածաշունչն ընթերեցլիս: Չնայած բազմաթիվ են գրաումներն այն մասին, որ եբրայացիների աստվածը "միակն է, սկիզբն է և վերջն է " և նմանատիպ այլ դոգմատիկ խոսքեր, բայց բազմաթիվ ել են այն գրառումները, որտեղ պարզ երևում է, որ ուրիշ աստվածներ էլ կան: Որինակ "Մի փորձիր ոք Աստծուն": Տարօրինակ չէ? Քանի որ Աստված միակն է ու բոլորինը, ուստի ավելի ճիշտ չէր հնչի "Մի փորձիր Աստծուն"??![]()
Էջանիշներ