Ավետիք-ի խոսքերից
Բարև ժողովուրդ ջան: Երկար ժամանակ է, որ չեմ եղել ակումբում: Ինձ էլ հետաքրքրեց այս թեման: Եվ ուզում եմ ես էլ մասնակցել:
Varzor ջան, եթե մարդ չի հավատում, պետք էլ չի, որ նա քրիստոնյա դառնա: Աստված ոչ մեկի "վզից պարան չի գցել", որ ուզած-չուզած հավատաս: Մարդ չի ուզում չի հավատում: Եվ պետք էլ չի Նրան "օդոլժենիե" անել: Աստված էլ ինչ ուզում է, այն էլ անում է: Եթե մարդ սիրում է մտածել և դատողություններ անել, դեռ չի նաշանակում, որ Աստծո Խոսքը թերի է և անգրագետ: Իրենց ժամանակի հայտնի մարդիկ են Քրիստոսին հավատացել և Տեր ու Փրկիչ ընդունել: Նրանցից են Օգօստինոսը, Տերտուղիանոսը, Թովմաս Աքվինացին, ֆիզիկոս Բլեզ Պասկալը, աստրոֆիզիկոս Գնել Դուրյանը, Բախը, Լիսթը, Գրիգը և այլ ոչ պակաս գիտնական, ուսյալ, գրագետ մարդիկ: Հվատքը մարդու անձնական որոշումն է, Աստծո առաջարկին արձագանքելը:
Դե, այս կասեմ… Բարին ընդ քեզ:
Էջանիշներ