Ընենց ես ասում, ոնց որ հետներն եղած լինես տնաշեն

Այդ բոլորը անուններ չեն, այլ ընդհանրկան կերպարներ` Ադամ=մարդ, Աբրահամ=ժողովուրդերի հայր և այլն: Այսինքն, երբ կարդում ենք "Աստված ստեղծեց Ադամին", ապա ուղղակիորեն հասկանում ենք "Աստված ստեղծեց մարդուն": կամ "Աբրահամը մեկ աստծո էր ահավատում" հասկանում ենք "ժողովուրդների հայրը` առաջին ժողովուրդը հավատում էր մեկ աստծու":
Ճիշտ ես, դիցարաններում կան նաև հորինովի կերպարներ, բայց հո բոորը հորինովի չեն? Ոնց կարող էին իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող, նույնիսկ տարբեր մայրցամաքներում ապրող մարդիք նույն բաները հորինել?
Սենց մի պատկերավոր օրինակ բերեմ` հին հայերը, արիները որպես գերագույն էակ և համայն Տիեզերքի արարիչ էին ընդունում մեկ էակի Ար (Աս)-Արարչին, իսկ ասենք Վահագնին ստեղծել էր Արը (Ասը), դրա համար էլ Վահագնը Աս-տուած=աստված էր` Ասի կողմից տրված: Եթե Աստվածաշնչյան տեսանկյունից նայենք, ապա կամ Վահագնը Աստծո որդիներից էր, կամ նրանցից ծնված հսկաներից կամ էլ հրեշտակներից մեկն էր: Դե հիմա ասա, որտեղ է այս պարագայում բազմաստվածությունը? Որտեղից ենք ենթադրում, որ հայերը չէին ընդունում ու երկրպագում միակ գերագույն արարչին?
բոլոր հին ասիական կրոնները (զրադաշտականություն, հինդուիզմ, բուդդիզմ) միանշանակ ասում են, որ արարիչը ՄԵԿՆ Է և ՄԻԱԿՆ Է, իսկ մնացածը նրա կողմից արարված են: Ոչ մի հակասությու չեմ տեսնում: Բայց Աստվածաշնչում հակասություններ տեսնում եմ: հաջորդ գրառումումս կտեսնես ինքդ, թե ինչից եմ խոսում:
Էջանիշներ