Սենց գրքերի նկատմամբ առողջ քննադատական վերաբերմունք արթնացնելու միակ ճանապարհը հակասություններին նայելն ա: Ժողովուրդ մի հատ ուշադիր կարդացեք ի՞նչ ա գրված էդ գրքում: Լիքը դաժանություններ, լիքը անիմաստ սպանություններ, մարդուն բնորոշ վրեժխնդիր վերաբերմունք ու դաժան հաշվեհարդար: Չգիտեմ բացարձակ արժեքով վերցված սեր, հոգատարություն երևությոները ո՞նց ա ընկալվում, բայց իմ կարծիքով մարդկությանը էդքան սիրող աստվածը չէր կարա տենց դաժան հաշվեհարդարներ տեսնել մարդ արարածի նկատմամբ: հալա ուշադիր նայեք էլի, մի խնձոր ուտելու պատճառով ասում են սաղ մարդկ ծնվում են Ադամի մեղքը ժառանգած: Արա մարդը ընդամենը խնձոր ա կերել, մի հատիկ խնձոր: Էն էլ համոզել կերացրել են: Էն էլ համոզողը ոչ այլ ով էր, քան հզոր մի արարած, գլխավոր հրեշտակ՝ սատանան: Մի՞թե հասկանալի չէր, որ Եվան ու Ադամը իրանց քյալ ու միամիտ ուղեղով(սկի ամոթը կամ բարին ու չարը չգիտեին ինչ ա) չէին կարա ցելի հրեշտակի գայթակղությանը չդիմանային: Էդ նույն ստվածը էդ նույն սատանայի սադրանքով Հոբի մայիրկը լացացրեց ու դա նորմալ ա: Բայց ինչ ա Ադամը խնձոր ա կերել հազարավոր տարներ Ադամի սերունդի քթերից բերում ա: Էլ պատերազմեն, էլ հիվանդություններ, սով, կատակլիզմներ, մի քանի անգամ սեփական ձեռքերով գենոցիդ ու նման բաներ: Հալա վերջումէլ ահեղ դատաստան ու 144000 սամալյոտի տո՞մս:
Էջանիշներ