Կարելի՞ է մի հարց, սիրելի Հովարս: Անձնական:
Երբ դու քո երեխաների համար ամեն օր կերակուր ես պատրաստում, արդյո՞ք դու երկու տեսակի ես պատրաստում այդ կերակուրը. մեկը՝ առողջարար, իսկ մյուսը՝ թունավոր: Եվ ամեն օր, դնելով այդ կերակուրները փոքրիկներիդ առջև, ասում ես. "Սիրելիներս, այս մեկը որ ուտեք, առողջ կլինեք, իսկ այս մեկը որ ուտեք, գյաբառլամիշ կլինեք":
Եթե դու նույնիսկ բացարձակ համոզված ես, որ քո երեխաները լսող երեխաներ են, մի՞թե դու նման ռիսկի կդիմես նրանց սերն ու հնազանդությունը իրենց հոր նկատմամբ փորձարկելու համար… Իսկ եթե, այնուամենայնիվ, երեխաներիդ մեջ կգտնվի մեկը, որը կցանկանա իմանալ, թե ի՞նչ ասել է. լինել "գյաբառլամիշ"… Դու այդ ռիսկին ԿԴԻՄԵ՞Ս…
Կամ, միգուցե այն 144000-ի նման, քո բազում երեխաներից մայն մեկ-երկուսի համա՞ր է նախատեսված քո առողջարար կերակուրը, իսկ մնացածը, ի սկզբանե, նախատեսված են գյաբառլամիշ լինելու՞, իրենց սիրելի հոր կողմի՞ց…
Իհարկե ոչ, սիրելիս: Ես հազար տոկոսով համոզված եմ, որ դու սիրող և հոգատար հայր ես և այդպես չես վարվում քո սիրելի զավակների հետ: Իհարկե, դու համարում ես, որ ոճրագործ է իր երեխաներին թունավորողը և ամենաքիչը պետք է հավերժ տապակվի դժոխկի խարույկի վրա:
Դու այդպե՞ս ես համարում: Ես էլ, պատկերացրու:
Եվ, եթե մենք երկուսս էլ միևնույն կարծիքին ենք այդ հարցում, և մեզ հետ էլ, համոզված եմ, մնացած բոլորը, ուրեմն, միգուցե մի ուրիշ իմա՞ստ կա այդ խնձորների մեջ: Միգուցե վերջիվերջո փորձեինք գտնե՞լ այդ իմաստը, ինչը, համոզված եմ, ավելի խելքին մոտ ու տրամաբանական կլիներ, քան սեփական զավակներին Իր ձեռքով գյաբառլամիշ անելը…
Գուցե փորձեի՞ր, Հովարս ջան…
Ինչ ինձ է վերաբերում… Ես արդեն փորձել եմ մի անգամ: Ափսոս, ժամանակ չունես նման հիմարությունների համար, հակառակ դեպքում կարող էիր գնալ "Ստեղծագործողի անկյուն" բաժինը և իմ "Ոչ առանց Աստծո" թեմայում կարդալ "Խնձորների Հոր Միտքը": Կտեսնեիր, թե ինչ է ստացվել իմ այդ փորձից:
Էջանիշներ