Վառզոր ջան , Աստածաշունչը հերթականությունով չի, և ոչ էլ ժամանակի է ենթարկվում: Աստվածաշնչում հենց տարբեր կտորնեն են իրար լրացնում. օրինակ՝ Սատանեն ասեց Հիսուսին. «գրված է......»մի համար հեշեցնելով, իսկ Հիսուսը պատասխանեց. «նաև գրված է .......» մեկ այլ համար հիշեցնելով (Մատթ. 4գլ), այնպես որ կարող է պատահել, որ Նոր Կտակարանի մեկ համարին լրացնի Հին Կտակարանի մեկ այլ համարը, կամ էլ նույն բաժնի տարբեր գրքերից, (սա իմիջայլոց):
հովարս (18.08.2011)
Չեմ կարծում, որ այլ կերպ կընտրեի, կամ էլ որեև մեկը ընտրեր, ապացույցը մեր կյանքի ընթացքն է: Մեր առջև դրված է նույն խնդիրը, կամ սա , կամ էլ սա, բայց մենք ընտրում ենք արգելվածը: Անգամ մի բացառություն չկա, որ մարդ ''մխիթարվի'':Արդարացի չէ, որովհետև այդ ընտրությունը եթե քեզ տային այլ կերպ կընտրերիր հաստատ, բայց դու այդ ընտրության իրավունքը չես ունեցել:
Ուզեցին, որ այս(ինքնակործանման) վիճակին հասան: Չնայած երբ մահը մոտենում է իրենց, ոտ ու ձեռ են ընկնում որ գոնե մի օր ավել ապրեն:
Բայց ես հենց էդ ի նկատի ունեի. դու Հոբի պատմությունն ես գիտականացրել ու աստվածազերծել, ես էլ` Հիսուսինը:
Համաձայն եմ, ընդ որում` բավական լավ, որտև հետո դրա դիմաց ծառաներ ու անասուններ ա ստանում:
Իմ համար տարբերությունը էական չի, բայց եթե դու տեսնում ես, բնական ա` չեմ առարկի:
Օքեյ:
Ասե՞լ եմ, որ քո հետ հաճելի ա բանավիճելը:
Երևի թե եզրափակեմ` օֆֆթոփանոցի չվերածելու համար:![]()
Տեսնում եմ շատ է մտահոգում քեզ այդ հարցը, փորձեմ մի երկու խոսքով բացատրել: Եթե տեղյակ ես հրեաների օրենքին , ապա կհասկանաս ասածիս իմաստը, ուրեմն՝ Մատթևոսի ավետարանում Հիսուսի տոհմածառը ներկայացվում է ըստ բնության, իսկ Ղուկասի ավետարանում՝ ըստ օրենքի : Մի խոսք ևս, ըստ հրեաների օրենքի, եթե մեկը մահանում է և ժառանգ չի թողնում , ապա նրա եղբայրը վերցնում է այրիին և իր եղբոր համար ժառանգ է թողնում: Ըստ բնության երեխայի հայրը եղբայրն է, իսկ ըստ օրենքի հայրը համարվում է մահացած եղբայրը:
Հուսով եմ պատասխանը կբավարարի քեզ , եթե այլ միտումներ չունես: ?
Չէ, իմ ասածը հենց էն ա, որ դու Հիսուսի պատմությունը, այո, աստվածազերծեցիր, բայց ես Հոբի պատմությունը չաստվածազերծեցի, այլ Աստծուն դիտարկեցի այլ ձեւաչափում:
Չնայած` եթե ուզում ես իմանաս, քո գրած պատմության մեջ էլ ոչ աբսուրդային մաս կար, որտեւ ես վստահ եմ, որ Հիսուսի գործած հրաշքների մեծ մասը կամ բոլորը մի օր գիտականորեն հնարավոր կլինի բացատրել: Սկզբունքորեն, քվանտային ֆիզիկայով ինչքան գիտեմ հիմա էլ ա որոշ բաներ հնարավոր բացատրել, բայց գործնականում կրկնել դեռ հնարավոր չի:
Հա տեսնում եմ: Շնորհակալություն չառարկության համար:
Շնորհակալ եմ:Քո հետ նույնպես:
Ավետ ջան ինձ թվում ա քեզ հարցնել «ի՞նչ վրեժ նորածին երեխուց» կնաշանակի քեզ վիրավորել: Երևի լավ չեմ շեշտը դրել հարցադրման վրա: Խոսքը կանանց, անչափահասներին ու կրծքկեր երեխեքին սպանելու հրաման տալու մասին ա: Հալա նորածին երեխուն պատկերացրա:: Սրան սպանողին բա բարի ու սիրող աստված ե՞ն ասում:
էսպես չի մնա
Ժողովուրդ, էս բա ինչի՞ Աստվածաշնչում ուղղագրական սխալներ ման չեք գալիս: Ման եկեք, կգտնեք հաստատ...
Քրիստոնեության (իրականում՝ հրեաների դավանանքի) տարածման նախնական շրջանում այն «ինքնահաստատման» խիստ կարիք ուներ: Իսկ այն ժամանակ մարդկանց շատ ավելի հեշտ էր վախեցնել ու հպատակեցնել ահարկու տեսարաններով ու անխնա վրիժառությամբ, քան «սիրո» մասին գաղափարախոսությամբ: Սա ա պատճառը, որ Հին Կտակարանում Աստծուն ինչ դաժանություն ասես որ չեն վերագրել, որով մեծապես ազդել են դավանողների վրա: Իսկ ահա Նոր Կտակարանում, որի ժամանակ (սիմվոլիկ ասած) քրիստոնեութունը կայացման խնդիր այլևս չուներ, կարելի ա տեսնել միանգամայն ուրիշ Աստծու, որը բացի սերուց և միմյանց նկատմամբ հանդուրժողականությունից ուրիշ բան չի պահանջում:
Հիմա, ժողովուրդ ջան, էս պահը ձեր համար հստակեցրեք (եթե իհարկե մինչև հիմա պարզ չի եղել), հետո նոր սկսեց հետախուզություն անցկացնել. թե էսինչ երկի էսինչ բառը ինչի ա նախադասության սկզբում դրած, այնինչ պիտի վերջում դրված լիներ:
Կրոնի մեջ շատ ավելի կարևոր ա նա, թե ինչպիսի վարքականոն ա այն քեզանից պահանջում, որքանով ա դա ընդունելի քեզ համար ու ինչքանով ես դու պատրաստ ի կատար ածես դրանք, ոչ թե այն, թե քանի հատ դև ու ինչ ջերմաստիճանի տակ քեզ պիտի խորովեն դժոխքում:
Malxas (18.08.2011), Sambitbaba (19.08.2011)
Երկար էի մտածում, ումա ինձ Յահվեն հիշացնում քաղաքական գործիչներից: Վերջը տեղի բերեցի` Ադոլֆ Հիթլերին:Այսինքն` սա վրեժ ա: Հա, դաժան վրեժ ա, բայց վրեժ ա ու պետք չի ներկայացնել, որպես ուղղակի ցեղասպանություն, դրանք շատ տարբեր բաներ են:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Elmo բարեկամ իսկ դու պատկերացրել ես որքան այդպիսի նորածին երեխաներ են մեծացել և խելահեղի նման մորթել ու փեթել:
Դեռ Նոյի ժամանակներից սկսած Աստծո միտքը նրանում էր, որ պահպանի մի հավատքով ազգ որի մեջ կլինեն արժանիներ, որ Հիսուսը ծնվի նրանից մարդու մարմնով և հիմա եթե իրար հետ բանավիճում ենք այդ շնորիվ էԻսկ Հիսուսի գալը նրանում էր, որ 144 հազարը գոնե պահպանվեն: Եվ մի բան էլ բարեկամ եթե հիմա մարդը հանգստյան օր ունի կամ բարև բարի լույս է ասում ներում է և խնդրում նման բաները այդ նույն Աստծուց է գալիս: Ես կարճ բացադրեցի քեզ հույսով եմ հասկանալի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ