Rammstein-ի խոսքերից
Հոբի մասին ասեմ հետեւյալը.
Հիմա որ մարդիկ գրիպ են հիվանդանում, չեն ասում չէ՞, որ Աստված ա ուղարկել էդ հիվանդությունը, բայց եթե մտածենք որպես Քրիստոնյա, աշխարհում ամեն ինչ էլ Աստծու հետ պիտի որ կապված լինի: Բայց ոչ մի տեղ չի գրած, որ եթե մարդ Աստծուն հավատում ա, վերջ, իրան ոչ մի հիվանդություն չի կպնելու: Հիմա մարդը հիվանդացել ա, էրեխեքն էլ են հիվանդացել մեռել: Հա, Աստվածաշնչում գրած ա, որ սատանան տենց փորձում էր, Աստված էլ վստահ էր, որ Հոբը տենց բաների պատճառով հավատը չի կորցնի, դրա համար թույլ էր տալիս, որ փորձի, եւն: Ժող, եկեք էդ միստիկան մոռանանք, Աստվածաշնչում ամեն ինչը միստիկորեն ա գրած, բայց շատ բան կարելի ա ֆիլտրացնել ու տեսնել, որ ամենահասարակ իրավիճակն ա, ոչ մի դաժանություն ու սադիզմ չկա: Հիմա որ գնամ մրսեմ, թոքաբորբ կպնեմ, Աստվա՞ծ ա մեղավոր լինելու:
Պատկերացրեք Հոբի վախտ 21-րդ դարը լիներ ու Հոբի պատմությունը սենց լիներ.
Հոբը գիտության նվիրյալ էր, ամեն օր մեքենայով գնում էր աշխատանքի, կարմիրի տակ միշտ կանգնում էր, հետիոտներին միշտ զիջում էր, ԱՊՊԱ-ն էլ միշտ կպցրած էր: Մի խոսքով, օրինապաշտ քաղաքացի էր: Մի օր Հոբենք ամբողջ ընտանիքով վարակվեցին F75TY0 վիրուսով: Հոբի երեխաներին փրկել չհաջողվեց, բայց Հոբը կարողացավ դիմակայել այդ հոգեբանական հարվածին: Դեռ մի բան էլ իրա գիտական լաբորատորիայում էդ հիվանդության դեղը կարողացավ սարքել ու վերջնականապես բուժվեց, հետո նորից երեխաներ ունեցավ, նոր մեքենա առավ (հինը էդ հիվանդությունից սատկել էր), տարավ տեխասմոտրի նյաշառքը մուծեց, ԱՊՊԱն կպցրեց:
Էջանիշներ