Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Հեղինակը պատմությունն ա: Նվաճող ազգի աստվածը նվաճվող ազգի համար միշտ վատն է եղել, իսկ նվաճող ազգի համար՝ լավը: Պարզ ա շատ:
Առաջարկում եմ ուղղակի սիրել ուրիշներին, ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես կուզենայիք, որ ձեզ հետ վարվեին, իսկ Հին Կտակարանի բազմաթիվ դաժանություններն ու սպանությունները կոչել իրենց անունով կամ ընդհանրապես մոռանալ: Առաջին երկու հիմնադրույթների ճշմարտացիությունը հասկանալու համար խելացի մարդը հազար էջանոց գրքի կարիք պիտի չունենա:
Դե փիլիսոփայական մոտեցում` պատմությունն է: Հեքիաթներին չեմ հավավատում, բայց հրաշքներին` հավատում եմ
Դե նվաճող-նվաճվող տեսությունը բավականին տրամաբանական է: Բայց բաներ կա, որ չեն կպնում: Ավելի նման ա նրան, որ ասյ կամ այն ազգի աստվածները իսկականից իրար հետ չեն ունեցել
Ուրիշներին սիրելու գաղափարը էլի վատը չի, բայց ուտոպստական ա: Մարդ չի կարող ուրիշին սիրել իրենցի ավելի շատ, ու ըստ դրա էլ հոգու խորքում իրեն իրավունք է վերապահում վարվել ուրիշի հետ ոչ այնպես, ինչպես ցանկանում է, որ վարվեն իր հետ:
Հին կտակարանի երևույթները իրենց անունով կոչելուն ավելի համամիտ եմ, քան մոռանալուն, որովհետև եթե մոռանանք, ապա թեմայից պիտի դուրս գանք
Ի դեպ ինձ համար դժվար է մոռանալ այն, ինչ գիտեմ, ֆորմատի տարբերակ չկա